дома » Рефераты » ԲԱԶՄԱԶԳ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԲԱԶՄԱԶԳ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 19. 2. ԲԱԶՄԱԶԳ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

6. Երեք անգամ վեց հավասար է…
3 х 6 = …

ԲԱԶՄԱԶԳ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչն է մղում ընկերություններին արտադրություն հիմնել արտասահմանում՝
չսահմանափակվելով միայն վաճառքով: Հնարավոր պատասխաններից
մեկը շատ պարզ է: Ձեռնարկությունը հաջողությո ւն ունի իր երկրում: Նրա
տեխնոլոգիան եւ կազմակերպչական կարողությունները առավելությո ւններ
են տալիս արտասահմանյան մրցակցության մեջ: Սկսում է արտահանել իր
արտադրանքը: Արտասահմանյան շուկան աճում է: Որոշակի պահի ձեռնարկությունը
սկսում է հաշվարկել, թե արդյո՞ք ավելի շահութաբեր չի
լինի արտասահմանում արտադրություն կազմակերպելը: Դրանով կխնայվեն
փոխադրական ծախքերը: Հնարավոր կլինի շրջանցել սակագները’ ապրանքներն
արտադրելով սակագների պատնեշից անդին: Շատ կարեւոր նկատառում
է ել այն, որ դա հնարավորություն կտա օգտվել աշխատավարձի ցածր
դրույքաչափերից: ԵԱ, աստիճանաբար, ձեռնարկությունը դադարեցնում է
ապրանքների առաքումն արտասահման, փոխարենը արտահանում է կապիտալ,
տեխնոլոգիա եւ կառավարում ու դառնում բազմազգ ընկերություն:
Հաշվարկը կարող է ավելի բարդ լինել: Հաջողակ ընկերությունը կարող
է աստիճանաբար փոխել իր դիրքորոշումը: Նախ, իրեն համարում է
տեղական ձեռնարկություն, արտահանման թերեւս փոքր շուկայով: Այնուհե-
տեւ ավելացնում է արտահանումները եւ իրեն համարում միջազգային
ընկերություն’ արտահանման մեջ էական շահագրգռությամբ: Վերջապես,
նրա հեռանկարը դառնում է բազմազգ ընկերությունը, աշխարհը (կամ նրա

240

———-

նշանակալի մասը) համարելով իր շուկան: Ու սկսում է իր գործարանները
տեղագրել արտասահմանում, նախքան շուկայի լրիվ ձեւավորումը, որպեսզի
«տեղը պնղացնի» այնտեղ’ իր մրցակիցներից առաջ:
Աշխարհի ավելի ու ավելի մեծ թվով հսկա ձեռնարկություններ սկսել
են երկրագունդը համարել իրենց « բնական » շուկան’ չբավարարվելով սոսկ
իրենց երկրներով: Ավտոմեքենաների, համակարգիչների, հեռահաղորդւսկ-
ցության միջոցների, պողպւստի արտադրություններում պայքարն ընթանում
է’ համաշխարհային շուկայում բաժին ունենալու համար: Ահա թե ինչու
այնպիսի ընկերություններ, ինչպես «Այ-Բի-էմը» կամ «Ջենրլ Մոթրզը» ողջ
երկրագունդը համարում են իրենցը’ նկատի առնելով ոչ միայն հումքի
աղբյուրները, այլեւ գործարանների տեղադրումը եւ, վերջապես, վաճառքի
ջանքերի ուղղվածությունը: ժամանակակից ռեակտիվ օդսւնավերի, տվյալների
վայրկենական փոխանցման եւ արտադրության ու բաշխման լավ
կազմակերպված համակարգերի շնորհիվ, ապրանքների արտադրությունն
ավելի հեշտությամբ է տեղափոխվում այն երկրները, ուր արտադրելն ավելի
էժան է, մինչդեռ վաճառքը կենտրոնանում է այն երկրներում, որոնք ունեն
ամենսսհւսրուստ շուկաները: Ահավասիկ, ռադիոընդունիչ, որի մասերը արտադրվել
են Հոնքոնգում, Հարավային Կորեայում կամ Սինգապուրում,
հավաքվել է Մեքսիկայում, եւ վաճառվել’ Միացյալ Նահանգներում, իսկ
արդյունաբերողը ճապոնացի է:

241

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика