дома » Рефераты » ԲԱԶՄԱԶԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
ԱՄՆ՜ի Ա ՐՏԱՍԱ ՀՄ ԱՆՅԱ Ն ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈ ՒՄ ՆԵՐԻ ՉԱ ՓԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ

ԲԱԶՄԱԶԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 19. 3. ԲԱԶՄԱԶԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

6. Երեք անգամ վեց հավասար է…
3 х 6 = …

ԲԱԶՄԱԶԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Անկախ այն բանից, թե բազմազգ ընկերությունների բումը նախկին
մակարդակով կշարունակվի, թե ոչ, դրանց ապշեցուցիչ աճն արդեն փոխել
է միջազգային տնտեսական հարաբերությունների դեմքը: Նրա հզոր ազդեցության
արդյունքը միջազգային տնտեսական գործունեության աշխարհագրական
դիրքի եւ տեխնոլոգիական բնութագրի զգալի փոփոխումն է:
Անցումն արտահանումից միջազգային արտադրության երկու փոփոխություն
մտցրեց միջազգային տնտեսական կյանքում: Մեկը արտասահմանյան
ներդրումների տեղափոխումն է աշխարհի թերզարգացած վայրերից
դեպի զարգացած շրջանների հարուստ շուկաները: Հիսուն տարի առաջ,
գաղութատիրության դարաշրջանում, մի երկրից մյուսը տեղափոխվող կապիտալի
մեծ մասը հոսում էր հարուստ երկրներից դեպի աղքատները: XIX
դարի վերջին եւ XX դարի սկզբին արտասահմանյան ներդրումները հիմնականում
կապված էին հսկայական պլանտացիաների ստեղծման, ջունգլիներով
երկաթգիծ անցկացնելու եւ հանածոների մշակման հետ:

241

Սակայն բազմազգ ձեռնարկության աճը համընկավ թույլ զարգացած
երկրներից ներդրումների որոշ տեղաշարժին դեպի արդյունաբերական
աշխարհ: 1897 թվականին արտասահմանում ամերիկյան ուղղակի ներդրումների
59 տոկոսը արվում էր գյուղատնտեսության, հանքագործության
կամ երկաթուղու շինարարության մեջ’ հիմնականում թույլ զարգացած
երկրներում: 1970-ականների վերջին մեր ներդրումները գյուղատնտեսության,
հանքագործության եւ երկաթուղու շինարարության մեջ, արտերկրյա
մեր ընդհանուր ունեցվածքի համեմատ, իջել էր 20-ի, իսկ աշխարհագրության
առումով, հետամնաց երկրներին բաժին էր ընկնում մեր ամբողջ
ուղղակի ներդրումների ընդամենը 36 տոկոսը: Ավելին, 1960-70-ականների
ընթացքում, ուղղակի ներդրումների հսկայական աճի երեք քառորդը զարգացած
աշխարհում էր, իսկ դրա հիմնական բաժինը արտադրության եւ
նավթարդյունաբերության մեջ էր, այլ ոչ թե պլանտացիաներում, երկաթուղիներում
կամ հանքերում: Այսպիսով, բազմազգ ընկերությունները ներդրում
էին անում ավելի շուտ մեկը մյուսի տարածքում, քան թե տարածք
նվաճում հետամնաց երկրներում: Վերջերս ակներեւ է բազմազգ ներդրումների
մուտքը ավելի աղքատ երկրների արտադրություններ, խոշոր ներդրումներ
են արվել Մեքսիկայի, Հոնքոնգի, Թայվանի, Սինգապուրի, Կորեայի
գործարաններում: Սակայն սրանք դեռեւս շատ ավելի փոքր են, քան
բազմազգ ընկերությունների ներդրումները զարգացած երկրներում:
Երկրորդ տնտեսական փոփոխությունը կանխատեսելի է առաջինից: Դա
անցումն է ծանր տեխնոլոգիայի արդյունաբերություններից դեպի բարձր
տեխնոլոգիայի ոլորտը, անցումը այն ձեռնարկություններից, որտեղ կապիտալի
հսկայական գումարները կապված են մեծաքանակ, ոչ որակյալ
աշխատուժի հետ, ինչպես երկաթուղու շինարարությունը կամ պլանտացիաները,
դեպի այն արդյունաբերությունները, որտեղ կապիտալը թերեւս
ավելի ն վազ դեր ունի, քան գիտահետազոտությունը եւ զարգացումը,
տեխնիկապես որակյալ աշխատուժն ու կառավարման բարդ մեթոդները,
ինչք} բնորոշ է համակարգիչների, նավթաքիմիական ել այլ նոր արդյունաբերություններին:
Հետեւյալ աղյուսակն ամփոփ ներկայացնում է ընդհանուր
տեղաշարժը:

242

ԱՄՆ՜ի Ա ՐՏԱՍԱ ՀՄ ԱՆՅԱ Ն ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈ ՒՄ ՆԵՐԻ ՉԱ ՓԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ

ԱՄՆ՜ի Ա ՐՏԱՍԱ ՀՄ ԱՆՅԱ Ն ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈ ՒՄ ՆԵՐԻ
ՉԱ ՓԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ

Նկատի առեք ակնառու անցումը Լատինական Ամերիկայից դեպի Եվրոպա.
տրանսպորտից, հանքագործությունից ել գյուղատնտեսությունից դեպի
արտադրություն, անցում, որ ավելի ընդգծված կլիներ, եթե կախված
չլիներ նավթից’ էներգիայի համաշխարհային հիմնական աղբյուրից: Եթե
արեւային Էներգիան կամ մարտկոցները հաջորդ տասնամյակներում փոխարինեն
նավթին, ապա ներդրումների ավելի կտրուկ նվազում կակնկալենք
հետամնաց շրջաններում (հատկապես Մերձավոր Արեւելքում) ել համամասնորեն’
արտասահմանյան ուղղակի ներդրումների ավելի մեծ կենտրոնացում
արտադրության մեջ:

243

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика