дома » Рефераты » Առաջին տպագիր Աստվածաշունչը
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Առաջին տպագիր Աստվածաշունչը

Առաջին տպագիր Աստվածաշունչը

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Богдан Салтанов Деятельность

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Առաջին տպագիր Աստվածաշունչը

Սպահանի նշանավոր Մեյդան Շահում հայ վաճառականները վաճառում էին Վե-
նետիկից բերված գեղանկարներ, փորագրություններ: հայտնի է, որ Դյուրերի փորագրությունների
ալբոմը եղել է Սպահանում1 : Թեմաների ընտրության համար խոշոր նշանակություն
ունեցավ 1666 թ. Ոսկան Երևանցու կողմից Ամստերդամում հրատարակված հայերեն
առաջին տպագիր Աստվածաշունչը, նիդեռլանդացի նկարիչ Բրիշտոֆ Վան Ջիհեմի շքեղ
նկարազարդումներով: Աստվածաշնչի «Հովհաննի հայտնությունը» բաժնում տեղավորված
էին Ալբրեխտ Դյուրերի նշանավոր «Ապոկալիպսիսի» փայտափորագրությունները:
Վերջինիս թերթերը Նոր Ջուղայի նկարիչներին հայտնի էին շատ ավելի վաղ: Դյուրերի
«Ապոկալիպսիսի» փորագրություններից օգտ վել են Նոր Ջուղայի մանրանկարիչները,
փորագրված տեսարանները տեղագրելով ձեռագիր Աստվածաշնչում2:

Եվրոպական նկարներ էին նվիրաբերում Նոր Ջուղայի եկեղեցիներին

տեղի մեծահարուստները3:
Հետաքրքրությունը դեպի գեղանկարչությունը նպաստեց տեղի մասնագետների
ակտիվացմանն ու տեղական դպրոցի առաջացմանը:
Առաքել Դավրիժեցին մեծագույն հիացմունքով է խոսում նկարիչ Մինասի մասին,
որը գեղարվեստական կրթություն էր ստացել Բերիայում (Հալեպ), ֆրանկ (օտար կամ
կաթոլիկ) վարպետի մոտ 4: Նոր Ջուղայի ապարանքներում ե. Ամենափրկիչ վանքի թանգարանում
պ ահպանված ա շխա տա նքները վկայում են այդ վարպետի ինքնատիպ արվեստի
մասին, արվեստ, որը խա րսխ վա ծ էր հայկական մանրանկարչության ու եվրոպական
հաստոցային գեղանկարչության վրա պարուրված հնդկա-պարսկական արվեստի
երանգներով: Այլ էր Հովհաննես Մրքուզը’ ժամանակի անվանի դավանաբանն ու
փիլիսոփան: Նկարազարդելով Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքը զուտ «Լուսավորչական
» թեմաներով և չունենալով դրանց նա խատ իպ եր եվրոպական գրավյուրներում, նա
հիմնականում հենվում է հայկական մանրանկարչության, ժողովրդական արվեստի’ լու-
բոկի և դաջի վրա, ներմուծելով եվրոպական նկարելաձևի որոշ օրենքներ 5:

Հայ նկարիչները

մասնակցում էին նաև պարսկական պալատների ձևավորմանը,
որտեղ ապրում ու ստեղծագործում էին նաև օտ ա րա զգի այլ նկարիչներ:
1621 թվին (հունիսի 15) շահ Աբասի կողմից կազմակերպված ընդունելությանը
ներկա է եղել ֆլամանդացի մի Նկարիչ, որին շահն առաջարկել է մնալ Պարսկաս-

___________________________________
1 Այժմ’ Փարիզի ա զ գա յի ն գ րա դա րա ն ո ւմ :
2 Մ. Մաշտ ոցի ա ն վա ն հին ձ ե ռա գ ր ե ր ի գ իտ ա ՜հ ե տ ա զ ո տ ա կ ա ն ի նստ իտ ո ւտ (Մ ա տ ե նա դա րա ն ), ձեռ. №№
201 , 204, 1 666 թ. Սպ ա հա ն :
3 Նոր Ջ ո ւղա յի մի շ ա ր ք ե կե ղ ե ցի ն ե րո ւմ մինչև ա յժ մ պ ա հպ ա ն վ ե լ են իտ ա լա կա ն ն կա ր ն ե ր , ո ր ո ն ք
պ ա տ վ ի ր վա ծ են եղել հ ի մ նա կա ն ո ւմ Վենետիկում: Լա վա գ ո ւյն ն ե ր ի ց է « ճ ով հա ն ն ե ս Մկրտչի գլխ ա տ ումը» Ս.
Ա ստ վա ծա ծ նի եկե ղ ե ցո ւմ և այլն:
4 Ա ռա քել Դ ա վրիժեցի, Պ ա տ մ ութ ի ւն , Վ ա ղա րշա պ ա տ , 1896, էջ 410:
5 Մ ա նյա Ղ ա զա րյա ն , ճ ա յ կ ե րպ ա ր վ ե ստ ը XVII—XVIII դարերում: Գ եղա նկա ր, Երևան, 1974:

29 Առաջին տպագիր Աստվածաշունչը

տանում: Բսւկստեհենից Պարսկաստան եկած նկարիչ Դիտերիխ Լիմա նին շահ Լ!եֆի
1-ը առաջարկում է մնալ պալատում: Նկարիչը, սակայն, մերժում է առաջարկը: «Արե-
վելա-հնդկական ընկերության» համար Պարսկաստանում աշխատելիս է եղել մի հոլանդացի
նկարիչ, որը բարձր աշխա տա վա րձ էր ստանում շահ Սեֆի 1-ից: Կոռնելիս
դե Բրուինը, որը XVII դ. սկզբին եղել է Ռուսաստանում և Պարսկաստանում, հայտնում
է, որ իրենից առաջ Սպահանում է եղել մի գերմանացի նկարիչ: Վերոհիշյալ
նկարիչները Սպահանում ապրել ու ստեղծագործել են այն ժամանակ, երբ ծաղկում
էր ապրում Պարսկաստանի խոշոր նկարիչներ Ռզա-Ին-Աբասիի ե Մուհամեդ Ջամանի արվեստը:
Եթե առաջինը հայ ե օտար նկարիչների հետ ձևավորում էր պալատներ (պահպանվել
են Չեհել Սոթուն և Ալի Ղափու պալատները) որսորդական ու սիրային տեսարաններով,
թեմաները վերցնելով պարսկական քնարերգությունից, ապա Զամանն ընդօրինակում
է եվրոպական Փորագրություններ (ինչպես օրինակ. «Աբրահամի զոհաբերությունը
», «Վեներան և Ամուրը» և այլն):

Առաջին տպագիր Աստվածաշունչը

Որքան էլ շատ էին իտալական նկարչության օրինակները Պարսկաստանում, բայց
և այնպես ազդեցության տեսակետից Սպահանում ապրող նկարիչների համար շատ
ավելի ընդունելի և մոտ էին XVII դ. հոլանդական ու ֆլամանդական նկարիչները:
Իրենց կենսահաստատությամբ, երկրային կերպարներով հոլանդացիների ու ֆլամանդացիների
նկարները շատ մոտ էին Պարսկաստանում ապրող նկարիչների գեղագիտական
ըմբռնումներին, որոնք պայմանավորված էին ինչպես պալատի եվրոպականացող
կյանքով, մայրաքաղաքի նոր ձևավորում ստացող ապրելակերպով, նույնպես և Արե-
վելա-հնդկական ընկերության միջոցով թափանցող ազդեցությամբ:
Հոլանդացի նկարիչները ոչ միայն այցելում էին Պարսկաստանի մայրաքաղաքը,
այլև իրենց հետ բերում էին փորագրություններ: Դրա լավագույն ապացույց կարող
են հանդիսանալ Մուհամեդ Ջամանի կողմից Սպահանում կատարված (1675—1688)
մի շա րք աշխատանքները. «Վերադարձ Եգիպտոսից» ըստ Ռուբենսի նկարի, Լյուկ Վես-
տերմանի փորագրությունից, «Ս. հոգու իջումն», «Մարիամն ու Եղիսաբեթը», ֆլամանդական
փորագրություններից կատարված և այլն 1: Սպահանի Ալի Ղափու պալատում
պահպանվել են ոչ միայն հոլանդական ոճով կատարված գեղանկարներ, այլև հոլանդացիների
պատկերումներ: ճոլւսնդական նկարներից արտանկարված օրինակների հանդիպում
ենք Նաև Նոր Ջուղայի մասնավոր տներում, հատկապես Խոջա Սոլթանի տանը
(«Նախաճաշ», «Զբոսանք», «Կինը շնիկով»), Խոջա Սուքիասենց նախկին ապարանքում
(«Տարվա չորս երանակները») և այլն:
Հոլանդացի նկարիչներ Լոկարի և Անջելի մոտ նկարչության դասեր էր ստանում
շահ Աբաս ll-ը: ճոլանդացի նկարիչներն իրենց արվեստի գաղտնիքներին հաղորդակից
էին դարձնում նաև տեղի շնորհալի երիտասարդությանը: ժա մանակավորապես գալով
Պարսկաստան և որպես քրիստոնյա բնակություն հաստատելով Նոր Ջուղայում, հավանաբար
ն րա ն ք աշխատում էին հայ նկարիչների արվեստանոցներում’ այնտեղ թողնելով
նաև իրենց արվեստից մի մասնիկ:
_______________________________________________________
1 Альбом индийских и персидских миниатюр XVI— XVIII вв. М., 1962.

30 Առաջին տպագիր Աստվածաշունչը

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика