дома » Рефераты » XVII—XVIII դդ. ռուսական արվեստը
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

XVII—XVIII դդ. ռուսական արվեստը

XVII—XVIII դդ. ռուսական արվեստը

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Богдан Салтанов Деятельность

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

XVII—XVIII դդ. ռուսական արվեստը

Ահա այդպիսի գեղանկարչական հետաքրքրություններով ապրող միջավայրից Մոսկվա
եկավ Բոգդան Սալթանովը, եկավ այն «… քարխանից, որտեղ… Նորայ բանն հունարն
ամենու վերայ առաւել էր»1 : Այդ առավելությունը արհեստավորական առավելություն
չէր, այլ տաղանդի առավելություն, որն արդեն ձևավորվել ու կազմակերպվել էր Սպահանում
աշխատելու տարիներին: Սալթանովի պահպանված աշխատանքների հիման վրա
կարելի է ասել, որ նա, որպես Նկարիչ, մինչև Մոսկվա գալը անցել էր նկարչական
կայուն դպրոց, ձեռք էր բերել բավական հարուստ գիտելիքներ, հավանաբար հոլանդացի
նկարչի մոտ: Առևտրական ընկերության ներկայացուցիչների հետ Սալթանովը եղել
էր Հնդկաստանում, Թուրքիայում և եվրոպական երկրներում2: Նշանակում է, նա ծանոթ
էր նաև այդ երկրների արվեստներին: Բնատուր շնորհքի ու ստեղծագործական ինքնատիպ
երևակայության հետ մեկտեղ այդ գիտելիքները Սալթանովին հնարավորություն
էին տվել ստեղծելու իր ոճը, որը և համընկավ XVII դարի ռուսական հասարակական
կյանքում պահանջ դարձած Նկարչական հետաքրքրություններին: Դրանով պետք
է բացատրել նրա ակտիվ գործունեությունը ռուսական ինքնակալների’ Ալեքսեյ Մի-
խայլովիչի, Սոֆյա Ալեքսեևնայի, Ֆյոդոր Ալեքսեևիչի, Իվան Ալեքսեևիչի և հատկապես
այնպիսի մի խոշոր պետական ու հասարակական գործչի օրոք, ինչպիսին էր Պետրոս
Առաջինը:

Մոսկվայում ապրած ավելի քան երեսուն ստեղծագործական տարիների ընթացքում

Բ. Սալթանովը կատարել է բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ’ թեմատիկ
պատկերներ, դիմանկարներ, սրբապատկերներ, քանդակներ, նկարազարդել է ձեռագիր
գրքեր, պալատներ ու եկեղեցիներ, վերանորոգել է հնագույն կառույցների գեղարվեստական
նկարազարդումները, ստեղծել է կիրառական արվեստի բազմապիսի իրեր’
դրոշներ, խաղալիքներ, կահկարասու ձևավորում, դաջե աշխատանքներ, ղեկավարե|
է ռուս իրականության մեջ ստեղծված առաջին հաղթակամարի ձևավորման ա շխատան ները,
զբաղվել է գեղանկարչության տեխնոլոգիայի հարցերով, ունեցել է բազմա թիվ
աշակերտներ: Նրա ստեղծագործությունների մոտավոր թիվը անցնում է երեք հարյուրից:
Ն. Մոլևան, որը երկար տարիներ ուսումնասիրության նյութ է դարձրել

XVII—XVIII դդ. ռուսական արվեստն

ու հատկապես Զինապալատի արխիվային փաստաթղթերը, Բ. Սալ-
թանովի ստեղծագործությունը բաժանում է երեք փուլի. 1667—1670 թթ., երբ հարազատների
կորուստը Ալեքսեյ Միխայլովիչ ցարին զրկում է առօրյա հետաքրքրություններից:
երկրորդ փուլը’ 1671—1675 թթ., պալատը ձգտում է եվրոպական ապրելակերպի:
Պալատների դահլիճներն ու սենյակները նկարազարդվում են և կահավորվում
շքեղ կահույքով: Երրորդ և առավել բարենպաստ ժամանակաշրջան է համարում

________________________________
1 Սւսհրադի որդի Ջ ա քա ր ի 1666 թ վ ի մա րտ ի 10-ին գ րա ծ նա մա կ ի ց : Сборник, էջ 42:
2 1666 թ. Պ ա ր ս կա ստ ա ն ի ց Մոսկվա ե կա ծ քա ռա ս ո ւն հայեր, որոնց թ վ ո ւմ էր նա և Բ ո գ դա ն Սւսլթա-
նովը, դիմ ո ւմ են Ալեքսեյ Մ իխա յլովիչ ցա ր ի ն ‘ Մ ոսկվայում հա յկա կա ն եկեղեցի բացելու հա մա ր: Ն րա ն ք
գրո ւմ են. «Մենք օտ ա ր ե ր կ ր յա հայերս, ը ն կ ե ր ն ե ր ո վ ա ռև տ րա կա ն գ ո ր ծ ե ր ո վ եղել ե ն ք կ զ լրա շա կա ն , և թ ո ւր քա
կա ն , և հ ն դ կա կա ն և գ ե ր մա նա կա ն պ ետ ո ւթ յո ւն ն եր ո ւմ , ո րտ ե ղ հա յկա կա ն ե կե ղ ե ցի ն ե ր կան: ЦГАДА,
Փ . 100, 1666, д. № 4, М. 1— 3:

31 XVII—XVIII դդ. ռուսական արվեստը

1 676—1 682 թթ., երբ նկարիչը ծանրաբեռնվում է բազմատեսակ աշխատանքներով: Սոֆյայի
կառավարման տարիները (1682—1 689) արվեստաբանը համարում է Սալթանովի «ստեղծագործության
և վարչական կազմակերպչական գործունեության ժամանակաշրջան», որից հետո
Սալթանովին է վերապահվում «խոշորացող ու ակտիվացող հիմնարկության (Զինապալատի—
Մ. Ղ. և Վ. Ո.) ղեկավարի դերը»1 :

Բոգդան Սալթանովի գեղանկարչական աշխա տա նքներից պահպանվել են

ութ առանձին գործեր և տասներկու դիմանկարներ մի ձեռագրում, որոնք որոշակի
պատկերացում են տալիս նրա ստեղծագործության մասին2:
Նրա առաջին աշխատանքները, որոնք մեզ չեն հասել, կատարված են եղել պղնձի
և փայտի վրա յուղաներկով: Դրանք են «Փրկիչը», «Աստվածամայրը», որոնք պ ետ ք
է որ կատարված լինեն ճիշտ այն ոճով, ինչպիսիք են տասներկու սիբիլաները’ «Սի-
բիլաների գրքում»:
1674 թ. Բոգդան Սալթանովը դիմում է Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին, որպեսզի
նա կարգադրի վճարել իրեն հասանելիքը’ «Սիբիլաների գիրքը» ձևավորելու համար:
«Քո’ մեծ թա գա վորիդ հրամանով, ես’ օտարերկրացիս, աշխատել եմ, նկարել եմ
տասներկու սիբիլաներ… և ոսկի, U ներկեր և ողջ ապրանքները ես, օտարերկրացիս,
օգտագործել եմ, որի համար, իմ թագավոր, իմ՜ օտարերկրացու ա շխա տա նքի համար
ոչինչ չի տրվել3:

Այս ստոլբեցի հիման վրա դիվանգիտական ատյանի մատյանում գրված է. «Անցյալ
181 թվին (1673) մեծ թագավոր և մեծ իշխան Ալեքսեյ Միխայլովիչի (տիտղոսները)
հրամանով Զինապալատի նկարիչ Բոգդան Սալթանովը իր կտավի վրա, իր
արծաթով և ներկերով նկարեց 12 մարգարեուհի սիբիլաներին և այդ սիբիլաները մեծ
թագավորին ներկայացրեց օկոլնիչի Արտամոն Սերգեեիչ Մատվեևը:
Սույն 182 թ. (1674) մեծ թագավորի հրամանով նկարիչ Բոգդան Սալթանովը
«Վասիլիոլոգիոն» գրքում նկարեց ասորական, պարսկական, հունական, հռոմեական և
ռուսական մեծ իշխանների ե մեծ թագավորների, ընդամենը 26 տեղ, իր կտավով
և իր ոսկով, որով նկա րվա ծ են 12 սիբիլաներն ու 26 պետական գործիչների կեր-

______________________________________________
1 Ն. Մոլևա, Գ եղա նկա ր իչ Բ ո գ դա ն (Ի վան) Ս ա լթա ն ո վ ը Մոսկվայում: «Պ ա տ մա -բա նա սի րա կա ն հանդես»,
Երևան, 1974, № 1 :
2 Ինչպես ն րա ն ժ ա մա նա կա կ ի ց հա մա րյա բոլոր նկա ր ի չն ե րը , նույնպ ե ս և Բ ո գ դա ն Ս ա լթա ն ո վ ը իր նկւսր-
ն եր ը չի ստ որագրել: Այդ ս ո վ ո ր ութ յա ն դ եմ է ա րտ ա հա յտ վ ո ւմ ն կա ր ի չ Իոսիֆ Վլադիմիրովը իր «Послание
некего изуграфа Иосифа к цареву изуграфу и мудрейшему живописцу Симону Фео-
доровичу»: Ի. Վ լա դիմիրովը պ ա հա ն ջ ո ւմ էր, ո րպ ե ս զի ն կա ր ի չը ստ ո րա գ ր ի իր ա շխ ա տ ա ն ք ն ե ր ը , քա ն ի որ
դա բա ր ձ րա ց ն ո ւմ էր Նրա հ ե ղ ի նա կ ո ւթ յո ւն ն ու պ ա տ ա ս խ ա նա տ վ ո ւթ յո ւն ը : Ա ռ ա ջ ի ն «օ ր ի նա կ ը ցույց է տվել
ինքը ‘ « Ս . հոգու իջումն ա ռա ք յա լն ե ր ի վրա» ս րբա պ ա տ կե ր ի տ ա կ (1666) դնե լո վ իր տիպ ը: Древнерусское
искусство. М., 1964, стр. 10.
3 Дополнение к актам историческим. СПб, 1857, т. 6, стр. 157.

32 XVII—XVIII դդ. ռուսական արվեստը

պարները: Եվ ոսկու, II արծաթի, 1ւ ներկերի համար Բոգդանին դրամ չի վճարված,
և գեղանկարչական ա շխատանքի համար ոչինչ չի տրված: Բոգդան Սալթանովի ասելով,
12 սիբիլաների և 26 պետական գործիչների կերպարների (նկարելու համար -Մ .
Ղ. և Վ. Ո.) II ոսկի, և’ արծաթ, U ներկեր յուրաքանչյուրի համար ծախսվել է 19
ռուբլի: Եվ մեծ թագավորին ե. մեծ իշխան Ալեքսեյ Միխայլովիչին գեղանկարիչ Բոգդան
Սալթանովը խնդրում է, որպեսզի հրամայի պետական գանձարանից վճարեն և
կտավի, և ոսկու, Ա ներկերի, արծաթի համար, իսկ գեղանկարչական աշխատանքի
համար տա մեծ թագավորական վարձ, ինչպես նրան՝ մեծ թագավորին Աստված կթելա-
դըրի»1 :

«Սիբիլաների» և «Վասիլիոլոգիոն»

գրքերում կատարած ա շխատանքի համար 1674
թվի սեպտեմբերի 13-ին Սալթանովին տալիս են մահուդ, կերպաս, որոնք գնվում են
շուկայից’ դեսպանական ատյանի գումարներով2:
Վերոհիշյալ գրագրություններում նշվա ծ երկու ձեռագրերը’ «Սիբիլաների գիրքը»
և «Վասիլիոլոգիոնը» պահպանվել են: Առաջինը’ Վ. Ի. Լենինի անվան պետական գրա դարանի
ձեռագրերի բաժնում (Ֆոնդ 256, № 227), իսկ երկրորդը’ ճին ակտերի պետական
կենտրոնական արխիվում (5-րդ բաժին, գործ 44): Երկու գրքերն էլ ստեղծվել
են Դեսպանական ատյանում:
Դեսպանական ատյանը, հիմնադրվելով 1549 թ., անմիջապես կապվեց պետության
գործնական կյանքի հետ: Այստեղ էին աշխատում երկրի լավագույն գրիչները, ոսկեգրողները,
թարգմանիչները: Այստեղ էքւն ստեղծվում արտասահման ուղարկվող գրամո-
տաները: Ի հակադրություն Պեչատնի դվորի, որը հիմնականում հրատարակում էր կրոնական
բնույթի գրականություն, Դեսպանական ատյանում ստեղծվում էին աշխարհիկ
ձեռագրեր, որոնց վերջնական նպ ա տա կը նվիրատվությունն էր:

Դեսպանական ատյանի գրքային գործունեության ծաղկման շրջանը համընկնում
է 1670-ական թվականներին, երբ նրա ղեկավարն էր ժամանակի կուլտուրական դեմքերից
մեկը’ Արտամոն Սերգեևիչ Մատվեևը: Այդ տասնամյակի առաջին տարիներին են
ստեղծվում գեղարվեստական խոշոր ա րժեք ներկայացնող «Պետական գիրքը» շատ ա վելի
հայտնի «Տիտուլյարնիկ» անվան տակ (1672), «էսրիսմոլոգիոնը» (1672), «Դիրք
յոթ մուսաների և յոթ ազատ արվեստների մասին» (1672) գրքերը, որոնց վրա աշխատել են
սրբանկարիչներ Իվան Մաքսիմովը, Դմիտրի Լվովը և ուրիշներ:
«Սիբիլաների գիրքն» ու «Վասիլիոլոգիոնը» հանձնարարվում է նկարազարդել Բոգդան
Սալթանովին:

______________________________________________

1 Նույն տ եղում: Ա ռաջին երկու ա բ զա ց ը տ պ ա գ ր վ ա ծ է’ К. Григорян, Живописец Богдан Салтанов
в Московской Оружейной палате. «Известия АН Арм. ССР, общественные науки». Ереван,
1948, № 4, стр. 53— 54.
2 И. М. Кудрявцев, Издательская деятельность Посольского приказа. Сб. «Книга».
М., 1963, т. 8, стр. 199.
3. Р. Ս ա լթ ա ն ո վ

33 XVII—XVIII դդ. ռուսական արվեստը

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика