дома » Рефераты » Նոր Ջուղայի նկարչական դպրոց
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Նոր Ջուղայի նկարչական դպրոց

Նոր Ջուղայի նկարչական դպրոց

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ (մաս 2)

Богдан Салтанов Деятельность (часть 2)

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Նոր Ջուղայի նկարչական դպրոց

Ավակումի (1620/21—1682) այս ողբը, կապված ռուսական նկարչության ավանդների
խախտման հետ, փաստորեն դուրս էր գալիս արվեստի սահմաններից ու դառնում հետադիմական
ուժերի անհանգստության արտահայտությունը ե ուղղվում ռուսական կյանքի
աշխարհականացման, եվրոպական աշխարհըմբռնության և կենցաղավարության ճա նա պարհը
բռնած ուղղության դեմ2: Այդ շրջանի ռուսական գեղանկարչության թեմաները
հիմնականում կտակարաններից են, սակայն մեկնաբանվում են որպես կյանքից բխող
թեմաներ: Կերպարները կտրվում են իրենց ասկետիկ, անկյանք էությունից և դա ռնում
են կենսահաստատ ու կենսախինդ:

Նոր արվեստի գծերն առկա էին Բոգդան Սալթանովի ստեղծագործություններում,
երբ նա աշխատանքի ա նցավ Զինապալատում: Նա Մոսկվա էր եկել արդեն որպես
Նոր Ջուղայի նկարչական դպրոցում ձևավորված արվեստագետ:
Զինապալատում նրա համախոհներից էր անվանի նկարիչ Իվան Բեզմինը:
Սպահանից Մոսկվա գալով, Բոգդան Սալթանովը սկզբնական շրջանում աշխատում
է Դեսպանական (դիվանագիտական) ատյանում և միայն 1667 թ. հունիսի 8-ին,
Ալեքսեյ Միխայլովիչի հատուկ հրամանով, աշխատանքի է նշանակվում Զինապալատում:
Նրան հանձնարարվում է ռուս շնորհալի տղաներից գեղանկարիչներ պատրաստել, և
տրվում է բավական բարձր ա շխատավարձ 3: Միաժամանակ բնակարան է ստանում
Դիվանագիտական ատյանի շենքում, որը բարձրաստիճան հյուրերի համար էր նախատեսված:
Մեկ տարի անց, 1 668 թ. օգոստոսի 23-ին Սալթանովին նշանակում են թագավորական
նոր աշխատավարձ (50 ռ.)’ «բարձր վարպետության և հրդեհից սնանկանալու պատ- 1
_______________________________________
1
В. Трутовский, Боярин и оружейничий Богдан Матвеевич Хитрово и Московская Оружейная
палата. «Старые годы», СПб, 1909, июль-сентябрь, стр. 357.
2 Ավակումը քննադատում էր ժամանակի ռուսական կ յա ն քի բոլոր վերա փ ոխ ումՆ երը: Ն շա նա վ ո ր է ն րա
ուղերձը Ալեքսեյ Միխա յլովիչ թա գա վ ո ր ի ն , ո րտ ե ղ Նա գ ր ո ւմ է. «Միխայլովիչ, չէ որ դու ռուսա կ ես, այլ
ոչ թե հույն, խոսիր քո բ նա կա ն լեզվով, մի ա նտ ե սի ր այն ոչ եկեղեցում, ոչ տ ա ն ը և ոչ ա ս ա ց վ ա ծ ք ներում
»: Пустозорский сборник, Автографы сочинений Аввакума и Епифания. Ленинград, 1975,
стр. 248.
3«Сборник» стр. 64

27 Նոր Ջուղայի նկարչական դպրոց

ճառով»: Այսպիսի արտոնությունների համար հիրավի անհրաժեշտ էր բարձրարվեստ
նկարչի համբավ, որը հավաստված լիներ կատարված աշխատանքով, քանի որ նույն
այդ ժամանակ ռոճիկ ստացող նկարիչների թիվը Զինապալատում չէր անցնում 5 հոգուց:

Ուշագրավ է, որ դրանից առաջ Սալթանովը երկար ժամանակ մնացել է թագավորական
ամառանոցում և բա զմա թիվ պատկերներ է ստեղծել: Գալով Զինապալատ, Սալթւսնո-
վը, ըստ գոյություն ունեցող օրենքի, պատրաստում է օլիֆ (յուղաներկով ա շխատելու
համար անհրաժեշտ վուշի խառնուրդը յուղի հետ), որը բարձր է գնահատվում
ժամանակի անվանի սրբանկարիչ Ս. Ուշակովի կողմից: Ինչպես Բ. Սալթանովի առաջին
կենսագիր Ա. Ուսպենսկին, նույնպես ե. նրա կյանքին անդրադարձող հետագա
ուսումնասիրողները կանգ են առել Սալթանովի գործունեության դրվագների վրա’ չտալով
նկարչի առանձին գործերի գեղարվեստական գնահատականը: Զինապալատի ղեկավար
բոյարին Բոգդան Ւսիտրովոյին նվիրվա ծ իր հոդվածում Վ. Տրուտովսկին, անդրադառնալով
Բ. Սալթանովի գործունեությանը, գրում է. «Բայց որտեղ, (Տրբ և ում մոտ
է նա սովորել, անհայտ է: Եվ դա ցավալի է, քանի որ այդ դեպքում հասկանալի
կլինեին նրա ոճը, նրա կերպարները, որոնք խիստ տարբերվում են մյուսներից 2:

Բոգդան Սալթանովը Մոսկվա էր եկել Սպահանից

Ի՞նչ էր իրենից ներկայացնում
Սպահանի, ինչպես նաև Նոր Ջուղայի գեղանկարչական կյանքը XVII դ. կեսերին:
Պարսկական նկարչությունը, շարունակելով իր մանրանկարչական արվեստի փայլուն
ավանդները, XVII դ. դուրս է գալիս գրքի ձևավորման շրջանակներից և զ գա լի
տեղ հատկացնում հաստոցային նկարչությանն ու որմնանկարչությանը: Եթե որմնանկարչությունն
ընդգրկում է կիրառական արվեստի’ նկարազարդ մետաքսի, հախճապակու,
գորգերի ու դաջի կտորների, շեբեքեների ու խա թա մե իրերի մեջ այնքան լայն
տարածում ստացած ծաղկազարդերի դեկորատիվությունն ու նրանց հիրավի արևելյան
գունագեղությունը, ապա հաստոցային նկարչությունը մի կողմից նույնությամբ կրկնում
է մանրանկարչության սկզբունքները, իսկ մյուս կողմից’ ներմուծում եվրոպական նկարչության
ազդեցությունն ու տեղականի հետ ստեղծում բավական ինքնատիպ ոճ:
Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի աշխարհիկ շենքերի’ Ալի Ղափուի, Չեհել
Սոթունի, Ալավերդի կամուրջի վրա կառուցված շահի հանգստյան սենյակների համար
կատարված նկարների մեջ արտացոլվել է ժամանակի նկարչական ճաշակի, հասկացողությունների,
ոճերի, կատարողական արվեստի մակարդակը:
Փոքր չէր հայ արվեստագետների ու վաճառականների դերը Պարսկաստանի նը-
կարչական նոր ուղղության ձևավորման հարցում:
Նոր Ջուղա գաղթած հայերը չհրաժարվեցին մանրանկարչության այն ավանդներից,
որոնք արդեն հիմնավոր դպրոցի տեսք էին ստացել հին Ջուղայում’ հանձին
Հակոբ Ջուղայեցու արվեստի: Միաժամանակ Նոր Ջուղայում մեծ տեղ են տալիս նորա կառույց
եկեղեցիների ու ապրանքների նկարազարդմանը, սկզբնաղբյուր ունենալով
________________________________________
В. Трутовский, Боярин и оружейничий Богдан Матвеевич Хитрово и Московская Оружейная
палата. Ж. «Старые годы», СПб 1909, июль-сентябрь стр. 362.

28 Նոր Ջուղայի նկարչական դպրոց

Եվրոպական, հատկապես իտալական ու հոլանդական գեղանկարչության օրինակներն ու
փորագրությունները:

29 Նոր Ջուղայի նկարչական դպրոց

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика