дома » Рефераты » ԱՌԱՋԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԱՌԱՋԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 9.3. ԱՌԱՋԱՐԿԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Այսպիսին է ազատախոհ տնտեսագետների տեսակետը, բայց ոչ’ պահպա-
նողականներինը: Ռեյգանի կառավարման վաղ տարիներին մի նոր տերմին
ի հայտ եկավ տնտեսագիտության լեզվում’ առաջարկի տնտեսագիտություԾ.
Այն, ընդհանուր առմամբ, մեր տեսակետի ճիշտ հակառակն է: Կառավարությունը
չի կարող մեծացնել արտադրանքը կամ, առնվազն’ էապես, եւ
չի կարող խաղալ վերոհիշյալ հավասարակշռող դերը: Ինչպես բառն է ցույց
տալիս, առաջարկի տնտեսագիտությունը վերաբերում է հատկապես առաջարկին’
արտադրությանը, քան թե’ պահանջարկին կամ գնմանը: Առաջարկի

126

կողմնակիցները պահանջարկը կարգավորելուն դեմ չեն: Օրինակ, նրանք
ուզում են ընդլայնել գնումը’ եկամտահարկերը կրճատելու միջոցով: Վճռականը
նրանց համոզմունքն է, որ երբ պետական հատվածը ետ մղվի,
մասնավոր պահանջարկի ծավալը բավական մեծ կլինի’ բարձր զբաղվածություն
եւ եռանդուն աճ ապահովելու համար: «Արտադրանք տվեք,-
ասում են նրանք,- իսկ դրանք գնելու ունակությունն ինքնին կստեղծվի
հենց արտադրության շնորհիվ» : «Իսկ արդյո՞ք բավականաչափ արտադրություն
կլինի»,- մտահոգվում են պահանջարկի կողմնակիցները: «Այո,-
ասում են առաջարկամետ տնտեսագետները,- պայմանով, որ արտադրել
ցանկանալու մղումն իր «հասանելիքից» չզրկվի» : Առաջարկը նման է
սահմանային բարձր եկամտահարկերի ու ավելորդ ծախսումների բեռի տակ
սեղմված հսկա զսպանակի: Վերացրեք համարձակ նախաձեռնությունն ու
ընդարձակումը ապսւքաջալերող եկամտահարկերը, ետ շրջեք աշխատուժ եւ
ռեսուրսներ (որոնք մասնավոր հատվածին պետք են) խժռող կառավարական
ծախսումները, եւ զսպանակն իր ուժը ցույց կտա:
Առաջարկի ջատագովներն իրերն այլ տեսանկյունով են ներկայացնում:
Նրանց կարծիքով, կառավարության’ արտադրանքին կատարած հավելումները
խանգարում են, կատարվում են ի հաշիվ մասնավոր ձեռնարկության,
որն ի՜նքը պիտի այդ հավելումներն աներ, եթե այդքան ծանրորեն
չհարկվեր, չկարգավորվեր ու չահաբեկվեր: Եւ կառավարության հավասարակշռող
դերն էլ կնվազի, որովհետեւ դրա կարիքն առանձնապես չի լինի,
եթե թողնեն գործարար հատվածն ինքն իր գլխի ճարը տեսնի:
Առաջարկի գործելակերպի բավականաչափ փորձառություն ունեցել ենք,
որպեսզի որոշ դատողություններ անենք այս հարցերի շուրջ: Մի բան պարզ
է, որ առաջարկի գործելակերպը ինչ-որ արդյունք տալիս է, բայց ամենեւին
ոչ դրա ամենաջերմեռանդ պաշտպանների ակնկալած վիթխարի արդյունքը:
Այն օրերին, երբ առաջարկի դրոշն առաջին անգամ պարզեցին, վարդագույն
կանխատեսումներից մեկն էլ այն էր, իբր հարկերի կրճատումն այնպիսի
մի հզոր ալիք կսանձազերծի, որ ՀԱԱ-ի զգալի աճը, նույնիսկ ցածր
եկամուտների դեպքում, ավելի մեծ եկամուտ կապահովի հարկերից: Պարզվեց,
որ այդ հույսը պատրանք էր: Հարկերի կրճատումը, իրոք, նպաստեց
ՀԱԱ-ի աճին, բայց այդ աճը շա՜տ հեռու էր կառավարության եկամուտը
մեծացնելուց, գնաճի մասին էլ չենք խոսում: Մյուս կողմից, կարգավորման
զսպումն ու հարկային «դրախտը» , ըստ երեւույթին, նպաստեցին 1983 թ.
սկսված տնտեսական բումին, այն բանից հետո, երբ կենտրոնական դրամատունը
մեղմեց իր խիստ դրամական քաղաքականությունը: Որոշ դրական
տնտեսական արդյունք, իրոք, եղավ: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ
այդ ար դյո ւն քը , եթե Ոեյգանի վարչակազմն իր առաջարկամետ
գործելակերպը չհամակցեր հակագնաճային, «ժ լատ» միջոցառումներին: Այս

127

երկուսի Իւսմակցումը նման էր ավտոմեքենայի արագացուցիչն ու արգելակը
միաժամանակ սեղմելուն:
Մի բան եւս պարզ է, որ եկամտահարկերն ու ծախսերը կրճատելը
կարող է թե’ պրոբլեմներ ստեղծել, թե’ պրոբլեմները մեղմել: Առաջարկի
տնտեսագիտությունը, իրոք, կառավարությանն իջեցրեց հարուստ հարկատուների
«վ զ ի ց » , իսկ որոշ պետական ծրագրերի (սննդի կտրոններ ստացող
ընտանիքներ, դպրոցականներին ձրի ճաշ) նպաստառուներին «ոտ գցեց» :
Ունեւորների բարեկեցության աճը, այսպիսով, փոխհատուցվեց չունեւորների
աղքատացման աճով: Ինչպես 4-րդ գլխում տեսանք, 1980-ականներին չքավորության
պրոբլեմը սրվեց՝ առաջին անգամ երկու սերնդի կյանքում: Մա,
ինչպես եւ տնտեսական բումը, առաջարկի տնտեսագիտության հետեւանքն
էր:
Արդ, ի՞նչ Է սա, հաջողությու՞ն, թե ձախողում: Դատավճիռը, ինչպես
տնտեսագիտական շատ ու շատ բանավեճերում, տնտեսագետների ատյանը
չի տալու, պատմության ատյանն Է տալու: Իսկ պատմության դատարանում,
դժբախտաբար, վկայության թույլատրելիության կամ վկաների ճշմարտախոսության
կանոններ չկան, ուստի նույնիսկ դատավճիռ կայացնելուց հետո
Էլ վիճելու շատ բան կա: Այսօր Էլ որոշ տնտեսագետներ կասկածում են,
թե «Ն ո ր գոր ծար քը » 22 հաստատեց առաջարկային գործելակերպի արդարւսց-
վածությունը լճացումների ժամանակ՝ պնդելով, որ առանց կառավարության
միջամտության Էլ տնտեսությունը կկազդուրվեր, թերեւս’ ավելի արագ:
Ուստի առաջարկային գործելակերպի արդյունքը, ինչ չափով Էլ գործադրվի,
առաջարկի տնտեսագիտության «ախտորոշման» իրավացիության բացարձակ
համոզիչ փաստեր չի տա:
Այստեղ շատ բան Է առկախ, թե, ի վերջո, ինչ տեսանկյունով եք նայում
կապիտալիզմին, նրա պատմական ուղուն, այդ ուղու վրա ազդելու կառավարության
դերին, եւ թե որքանով եք հավատում իր խնդիրները լուծելու
կապիտալիզմին ներհատուկ ունակությանը: Ադամ Սմիթի, Կառլ Մարքսի
ել Ձոն Մեյնրդ Քեյնզի գաղափարները մեծապես ազդում են անցյալի մեր
մեկնաբանության ու ապագայի ակնկալիքների վրա: Որոշ իմաստով, կապիտալիզմի
մեր քաղաքական պատկերացումն Է որոշում այն տնտեսագիտությունը,
որին հավատում ենք: Ամեն ինչ չէ, որ տնտեսագիտությունը
կարող է ապացուցել, բանավիճելիս էլ’ թե կառավարությունը ինչ կարող է
անել եւ ինչ չի կարող: Այս փաստը հարկավոր է միշտ հիշել:

128

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика