Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 9.2. ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԿԱՈԱՎԱՐՈԻՄ:
Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:
MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:
Անցնենք երկրորդ կարեւոր կռվախնձորին, կառավարական ծախսումը
կարո՞ղ է, իսկապես, ավելացնել ՀԱԱ-ը: Ազատախոհներն ասում են այո,
պահպանողականները’ ոչ: Ներկայացնենք երկու կողմն էլ’ ըստ մեր հայեցակետի:
Ազատախոհ փաստարկներն արդեն ծանոթ են մեզ, քանզի այս գրքի
մի մասն են: Դրանք խարսխվում են երկու հարցի վրա, որոնք պետք է
բավական քաջածանոթ լինեն: Առաջինը, որ կառավարությունը’ տեղական,
նահանգային եւ համերկրային, բազմապիսի արտադրանք է տալիս, եւ որ
այդ արտադրանքը պետք է մեկ առ մեկ քննել’ նախքան ընդհանուր
հայտարարություններ անելը: Կառավարություն ասելով հասկանում ենք
124
ամբարտակների կառուցում եւ կոյուղու ցանց, գիտահետազոտական աշխատանքներին
օժանդակություն եւ հողն էրոզիայից պսւշտպանելու ծրագրեր,
ճիշտ այնպես, ինչպես հասկանում ենք նպաստների վճարում, բյուրոկրատիայի
ծավալում, միջուկային սուզանավերի վիթխարի ծախսեր: Այս առումով,
ինչ խոսք, կարծում ենք, որ կառավարական ծախսումը կարող է
ավելացնել ՀԱԱ-ը, քանզի այն մասն է ՀԱԱ-ի, եւ, իհարկե, համոզված
ենք, որ կառավարական ծախսումը կարող է բարձրացնել մեր արտադրողականությո
ւնը այնքանով, որքանով պետական նախընտրելի ներդրում է:
Երկրորդ հարցը նույնպես բազմիցս կրկնվել է. կառավարությունը ՀԱԱ-ի
պահանջարկի ճեղքերը կարող է նույնքան արդյունավետ փակել, որքան
մասնավոր հատվածը’ խնայողություններ փոխառնելով եւ ծախսելով: Մակրոտնտեսագիտության
սկզբունքային ^յսրեւոր նվաճումներից մեկն այն
ըմբռնումն է, թե ինչպես է պետական հատվածը հավասարակշռող դեր
խաղում այլ հատվածների նկատմամբ’ փոխառնելով ու ծախսելով, երբ
մասնավոր հատվածը չի անում, եւ ձեռնապահ մնալով ծախսումից, բյուջեի
ավելցուկի ենթարկվելով, երբ մասնավոր հատվածը թերանում է բավականաչափ
խնայել:
Բանավեճի ազատախոհ կողմը, այսպիսով շեշտում է կառավարության
դերը որպես պահանջարկը ղեկավարողի, որը պատասխանատվություն է
ստանձնում պահանջարկի անհրաժեշտ ծավալ ստեղծել’ գործունեության
բավարար մակարդակ ապահովելու համար: Ասվածից չի հետեւում, որ
պահանջարկի կառավարումը հեշտ նպատակ է: Մի ժամանակ, ոչ շատ վաղ
անցյալում, ազատախոհ տնտեսագետները շատ էին ճառում տնտեսության
«ճշգրիտ կարգաբերման» մասին, կարծես հնարավոր էր զբաղվածության
ու արտադրանքի մակարդակը էլեկտրոնային բարձրորակ սարքի ճշգրտությամբ
կարգավորել: Այդ թեթեւ լավատեսությունը վաղուց ի վեր չքացել է:
Գիտենք, որ դժվար է տնտեսությունը բարձր մակարդակի հասցնել’ առանց
գնաճի անընդունելի աստիճանի ենթարկվելու: Գիտենք, որ հարկերը կամ
ծախսերը սոսկ հավասարման թվեր չեն, որ մեծացնես կամ փոքրացնես:
Հասարակական կարծիքի, քաղաքական կոալիցիաների կամ կառուցվածքային
հակազդեցությունների առկայությունը տնտեսության մեջ ուտոպիստական
են դարձնում այն պատկերացումը, թե կառավարությունը
կարող է առաջնորդել տնտեսությունը դեպի ինչ-որ նպատակ, ինչպես նավը
մեղմ եղանակին: Իրականությունն ավելի մոտ է կողմնացույցով ուղղություն
պահելուն’ ընդդեմ հողմերի, ալիքների ու դիմահար հոսանքների:
Իրականում գործերն ավելի վատ Են, քան նկարագրեցինք: Պահանջարկի
կառավարումը պետք է ոչ միայն պայքարեր ալեկոծ ծովերում առաջընթացը
պահելու համար, այլեւ խթաներ գործարարության ներկայիս ցիկլերից
շատերը: Տնտեսական հապաղումի մեղքն այլեւս չենք կարող միմիայն
125
մասնավոր ներդրման հապաղումների վրա բարդել: Երկրորդ աշխարհամարտից
ի վեր ամեն մի հապաղում, ինչ-որ լափով, հետեւանք է համերկրային
բյուջետսւյին քաղաքականության: 1949, 1954, 1957-1958 եւ 1960-
1961 թվականներին կառավարությունը կրճատեց ռազմական ծախսերը’
առանց եկամտահարկերը կրճատելու կամ քաղաքացիական հատկացումներն
ավելացնելու միջոցով այն փոխհատուցելու: 1969-1970, 1974-1975 եւ 1980-
1982 թվականներին կառավարությունը դիտմամբ տնտեսական հապաղում
ստեղծեց’ գնաճը մարելուն նպատակամղված քաղաքականությամբ: Գնաճն
առանձնապես չտուժեց, իսկ տնտեսությունը տուժեց: Ուստի, միանգամայն
պարզ է, որ պահանջարկի կառավարումը համադարման չէ: Պրոբլեմները
կանխելու իր ջանքերով այն, թերեւս, նոր, գուցեեւ ավելի լուրջ խնդիրներ
հարուցի: Մեր որդեգրած տեսակետով, պահանջարկի կառավարումը, այնուամենայնիվ,
մնում է որպես անհրաժեշտ գործիք: Եւ սա այն պատճառով,
որ տնտեսությունը մենք դիտում ենք որպես անկապտելիորեն ենթակա
վերելքների ու վայրէջքների, որ բխում են գործարար ներդրման անկայունությունից,
սպառման վրա ազդող լավատեսական ու հոռետեսական վե-
րուվարումներից եւ կառավարության քաղաքականության փովւոխություննե-
րից, ասենք’ ռազմական ծախսերում: Եթե պիտի խուսափենք այս հարա-
փոփոխ քամիների ու հոսանքների ազդեցությունից , ուրեմն պիտի
պետական հատվածն օգտագործենք’ ավելացնելով պետական ծախսերը, երբ
մասնավոր հատվածը դանդաղում է’ նվազեցնելով դրանք, երբ մասնավոր
համակարգը աշխուժանում է: Կամ’ կարող ենք կարգավորել պահանջարկը
եկամտահարկերն ավելացնելու եւ կրճատելու միջոցով’ պետական ծախսերը
թողնելով անփոփոխ: Այն, որ ղեկը վատ ենք պահել, երբեմն նույնիսկ
սոսկալի վատ, չի նշանակում, թե համերկրային կառավարման ղեկանիվը
պիտի տախտակամածից դուրս նետենք: Բանն էլ հենց այն է, որ սովորենք
այն լավագույնս օգտագործել:
126