дома » Рефераты » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

2.4. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ինչպես ամեն մի գիտություն, հաշվապահական հաշվառման մասին
գիտությունը նույնպես ունի իր ուսումնասիրման առանձնահատուկ եղանակները,
որոնց ամբողջությունը կազմում Է նրա մեթոդի բովանդակությունը: Այդ
առանձնահատուկ եղանակները կոչվում են հաշվապահական հաշվառման մեթոդի
տարրեր: Դրանք են.

24 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. հաշվապահական հաշվեկշիռ,
2. ֆինանսական հաշվետվություն,
3. հաշվապահական հաշիվներ,
4. կրկնակի գրանցում,
5. փաստաթղթավորում,
6. գույքագրում,
7. գնահատում,
в. կալկուլյացիա:
Հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության ակտիվները և այդ
ակտիվների գոյացման աղբյուրները որոշ թվականի դրությամբ խմբավորելու և
դրամական գնահատմամբ արտացոլելու եղանակ է: Այն կարևոր նշանակություն
ունի յուրաքանչյուր կազմակերպության տնտեսական գործունեությունը
հաշվառելու, կառավարելու, վերահսկելու և համապատասխան օգտագործողներին
հաշվետվություն ներկայացնելու համար:
Յուրաքանչյուր կազմակերպություն հաշվետու ժամանակաշրջանի վերջում
կազմում է ֆինանսական հաշվետվություն, որը կազմված է մի շարք ձևերից:
Հաշվետվության ձևերից առաջինը հաշվապահական հաշվեկշիռն է: Ֆինանսական հաշվետվություն
նպատակը կազմակերպության ֆինանսական վիճակի,
գործունեության ֆինանսական արդյունքների վերաբերյալ անկողմնակալ
տեղեկատվության ներկայացումն է այդ հաշվետվությունը օգտագործողներին
(բաժնետերեր, կառավարող անձնակազմ, կազմակերպության աշխատողներ,
պետական մարմիններ և այլն), որը նրանց անհրաժեշտ է տնտեսական որոշումներ
կայացնելու համար:
Ֆինանսական հաշվետվությունը, բացի հաշվապահական հաշվեկշռից,
ընդգրկում է նաև հաշվետվության մի շարք այլ ձևեր, որոնք արտացոլում են
կազմակերպության հաշվետու ժամանակաշրջանի տնտեսական գործունեության
կարևոր կողմերը: Ֆինանսական հաշվետվության ցուցանիշները, վիճակագրական
և օպերատիվ տեխնիկական հաշվառման տվյալների հետ միասին, հիմք են
ծառայում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը վերլուծելու,
կազմակերպության գործունեության դրական և բացասական կողմերը
բացահայտելու և հետագայում բարելավման ուղղությամբ միջոցառումներ
իրականացնելու համար:
Կազմակերպության տնտեսական գործունեության գործընթացում անընդհատ
փոփոխությունների են ենթարկվում նրա ակտիվները, սեփական կապիտալը և
պարտավորությունները: Այդ փոփոխությունների ընթացիկ հաշվառումը
կազմակերպելու նպատակով ակտիվների, սեփական կապիտալի և
պարտավորությունների առանձին խմբերի, ենթախմբերի և տեսակների համար
բացվում են առանձին հաշվապահական հաշիվներ, այսինքն հատուկ ձևի և
բովանդակության4 երկու կողմից բաղկացած աղյուսակներ, որոնց մեջ գրանցվում
են հաշվեկշռային մնացորդները և կատարված փուիոխությունները: Հաշվետու
ժամանակաշրջանի վերջում որոշվում է յուրաքանչյուր հաշվի մնացորդը:
Ստացված մնացորդներով կազմվում է հաշվեկշիռ հաշվետու ժամանւսկաշրջւսհի
վեըջի դրությամբ:
Հաշվապահական հաշիվներում տնտեսական գործառնությունների
հետևանքով առաջացած փոփոխությունները գրանցվում են կրկնակի գրանցման

27   ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

—-

եղանակով, այսինքն’ գործառնության գումարը միաժամանակ գրանցվում է երկու
տարբեր հաշիվներում: Հաշիվներում գրանցումներ կատարելու այս եղանակը
յուրահատուկ է միայն հաշվապահական հաշվառմանը: Կրկնակի գրանցման
եղանակը հնարավորություն է ստեղծում ստուգելու կատարված գրանցումների
ճշտությունը և ապահովում է գործառնությունների փոխադարձ կապի
արտացոլումը:
Կազմակերպությունում կատարված յուրաքանչյուր գործառնության համար
լրացվում է համապատասխան ձեի փաստաթուղթ: Գործառնությունների
առաջացրած փոփոխությունները հաշիվներում գրանցվում են այդ փաստաթղթերի
հիման վրա: Փաստաթղթերի կազմումը կոչվում է փաստաթղթավորում կամ
սկզբնական հաշվառում:
Փաստաթղթավորումը հաշվապահական հաշվառմանը հաղորդում է
ճշտություն և հավաստիություն: Փաստաթղթերում նշվում է կատարված
գործառնության բովանդակությունը, դրա հետևանքով ակտիվների, սեփական
կապիտալի, պարտավորությունների կազմում առաջացած փոփոխությունները
բնական և ւսրժեքւսյին արտահայտությամբ:
Կազմակերպության միջոցների կազմում առաջացած որոշ փոփոխություններ
հաշվառելու, դրանց առկա չափը որոշելու համար կատարվում է գույքագրում:
Գույքագրումը հատկապես կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական,
գույքային և դրամական միջոցների չափը որոշելու, նյութական պատասխանատու
անձանց վստահված արժեքների պահպանումը ստուգելու համար:
Օգտվելով ընթացիկ հաշվառման տվյալներից կարելի է պատասխանել այն
հարցին, թե տվյալ պատասխանատու անձի մոտ որքան արժեքներ պետք է լինեն
այս կամ այն պահին, բայց թե իրականում որքան են այդ արժեքները կարելի Է
պարզել միայն գույքագրման միջոցով: Համեմատելով ընթացիկ հաշվառման և
գույքագրման տվյալները որոշում են նյութական արժեքների պակասորդը կամ
ավելցուկը: Հայտնաբերված տարբերությունը սահմանված կարգով դուրս գրելով
կամ ընդհակառակը մուտքագրելով, ընթացիկ հաշվառման տվյալները
հավասարեցվում են գույքագրման տվյալների հետ: Գույքագրման միջոցով
հայտնաբերվում և արտացոլվում են այնպիսի փոփոխություններ, որոնց
վերաբերյալ փաստաթղթեր ժամանակին չեն կազմվել (օրինակ, նյութական
արժեքների բնական պակասորդները, փչացումը և այլն):
Գույքագրում Է կատարվում նաև հաշվետու ժամանակաշրջանում թողարկված
պատրաստի արտադրանքի ինքնարժեքը որոշելիս: Քանի որ հաշվետուի
ժամանակաշրջանում թողարկված պատրաստի արտադրանքի և այդ
ժամանակաշրջանի վերջում առկա անավարտ արտադրության ծախսերը
հաշվառվում են իրար հետ, ուստի գույքագրման միջոցով անավարտ արտադրանքի
ինքնարժեքը որոշելու անհրաժեշտություն է առաջանում:
Կազմակերպության ակտիվները, սեփական կապիտալը և
պարտավորությունները, ինչպես նաև տնտեսական գործունեության գործընթացում
դրանց կազմում առաջացած փոփոխությունները ընդհանրացնելու և հաշիվներում
արտացոլելու համար կատարվում է դրանց գնահատում: Առանց դրամական
գնահատման հնարավոր չէ մեկ ընդհանուր հանրագումարի բերել բնական տարբեր
չափիչներով արտահայտվող ակտիվները և հաշվեկշռում արտացոլել որպես մի
ամբողջություն: Բացի այդ, արտադրության գործընթացում պատրաստվող
պատրաստի արտադրանքի վրա կատարված նյութական և աշխատանքային
ծախսումները նույնպես չափվում և ընդհանուր հանրագումարի են բերվում

28   ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

փաստացի ինքնարժեքը:
Դրամական գնահատման Եղանակով հաշվապահական ընթացիկ
հաշվառման մեջ հնարավոր է լինում որոշել թողարկված արտադրանքի
յուրաքանչյուր տեսակի վրա կատարված ծախսումները’ ըստ ծախսերի տարրերի,
այդ ծախսումների ընդհանուր գումարը, մեկ միավոր արտադրանքի փաստացի
ինքնարժեքը:
Միավոր արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը կոչվում է կալկուլյացիա:
Ըստ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մասին
օրենքի հոդված 13-ի սահմանված են հաշվապահական հաշվառման վարման
հետևյալ հիմնական կանոնները.
1. Հաշվապահական հաշվառումը վարվում է
ա) Հայաստանի Հանրապետության արժույթով’ հայկական դրամով,
բ) Կրկնակի գրանցման եղանակով հաշվապահական հաշվառման պլանին
համապատասխան,
գ) Անընդհատ հիմնադրման պահից մինչև լուծարումը:
2. Անալիտիկ (մանրամասնեցված) և սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների
տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:
3. Բոլոր տնտեսական գործառնությունները պետք է հաշվապահական
հաշվառման հաշիվներում գրանցվեն ժամանակին:

29   ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԹՈԴԸ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика