дома » Рефераты » ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

2.3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հաշվապահական հաշվառման կարևորագույն խնդիրներից մեկը ակտիվների
հաշվառումն ու վերահսկողությունն է: Այդ խնդրի հաջող լուծման համար էական
նշանակություն ունի ակտիվների դասակարգումը: Արտադրական
կազմակեպություններում ակտիվները, ըստ իրենց կազմի և տեղաբաշխման,
ստորաբաժանվում են հետևյալ խմբերի
1. Ոչ ընթացիկ ակտիվներ,
2. Ընթացիկ ակտիվներ,
Ոչ ընթացիկ ակտիվները բաժանվում են հետևյալ ենթախմբերի

22 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ա. Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ,
բ. Շահագործումից ժամանակավորապես հանված հիմնական միջոցներ,
գ. Հողամասեր,
դ. Բնական ռեսուրսներ,
ե. Անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ,
զ. Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ,
է. Ոչ նյութական ակտիվներ,
ը. Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ:
Կազմակերպություններում հիմնական միջոցների մեջ ներառվում են.
շենքերը, կառուցվածքները, մեքենաները, սարքավորումները, փոխանցող
հարմարանքները, տրանսպորտային միջոցները, արտադրական և տնտեսական
գույքը, գործիքները, բազմամյա տնկարկները, բանող և մթերատու անասունները:
Ոչ նյութական ակտիվների մեջ ներառվում են. լիցենզիաները,
արտոնագրերը, ապրանքային նշանները, ֆիրմայի գինը (գուդվիլ):
Ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումների մեջ ներառվում են. ձեռք բերված
բաժնետոմսերը, պարտատոմսերը, տրամադրված փոխառությունները:
Ընթացիկ ակտիվները ստորաբաժանվում են հետևյալ ենթւսխմբերի’
ա) Պաշարներ,
բ) Գործառնական և այլ բնույթի դեբիտորական պարտքեր,
գ) Ընթացիկ ֆինանսական ներդրումներ,
դ) Դրամական միջոցներ:
Պաշարներ ենթախմբում ընդգրկվում են նյութերը, աճեցվող և բտվող
կենդանիները, արագամաշ առարկաները, անավարտ արտադրությունը,
արտադրանքը, ապրանքները:
Գործառնական դեբիտորական պարտքեր ենթախմբում ընդգրկվում է այլ
կազմակերպությունների պարտքը տվյալ կազմակերպությանը:
Ընթացիկ ֆինանսական ներդրումներ ենթախմբում ընդգրկվում Են
պարտատոմսերը, բաժնետոմսերը, ավանդները և տրամադրված
փոխառությունները մինչև մեկ տարի տևողությամբ:
Դրամական միջոցներ ենթախմբում ընդգրկվում են դրամարկղում,
հաշվարկային հաշվում և արտարժութային հաշիվներում առկա գումարները:
Ներկայացնենք կազմակերպությունների ակտիվների դասակարգման
գծապատկերը ըստ կազմի և նշանակման (տե՛ս գծապատկետ 2.1):
Հաշվապահական հաշվառումը արտացոլում և վերահսկում է ոչ միայն
կազմակերպությունների ակտիվները, այլ նաև այդ ակտիվների գոյացման
աղբյուրները: Այստեղից էլ առաջանում է կազմակերպությունների ակտիվների
գոյացման աղբյուրները դասակարգելու անհրաժեշտություն:

Կազմակերպությունների ակտիվների գոյացման աղբյուրները բաժանվում են
երկու մեծ խմբի.

1. Ակտիվների գոյացման սեփական աղբյուրներ,
2. Ակտիվների գոյացման ներգրավված աղբյուրներ:

23 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Սեփական աղբյուրների մեջ ներառվում են.
ա) Կանոնադրական կապիտալ,
բ) էմիսիոն եկամուտ,
գ) Կուտւսկված շահույթ,
դ) Պահուստներ:
Կանոնադրական կապիտալը և Էմիսիոն եկամուտը կազմակերպության
հիմնադրման ժամանակ հիմնադիրների կողմից տրամադրված միջոցներն են:
Չբաշխված շահույթը և պահուստները կազմակերպության արդյունավետ
աշխատանքի արդյունքն են:
Ակտիվների գոյացման ներգրավված աղբյուրները բաժանվում են երկու
խմբի.
ա) Երկարաժամկետ (ոչ ընթացիկ) պարտավորություններ.
բ) Կարճաժամկետ (ընթացիկ) պարտավորություններ:
Երկարաժամկետ պարտավորություններ են համարվում, երկարաժամկետ
բանկային վարկերը, երկարաժամկետ փոխառությունները, երկարաժամկետ
պարտավորությունները ֆինանսական վարձակալության գծով:
Կարճաժամկետ պարտավորությունները իրենց հերթին բաժանվում են երկու
ենթախմբի.
1. Կարճաժամկետ վարկեր և փոխառություններ,
2. Գործառնական կրեդիտորական պարտքեր
Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների մեջ ներառվում են.
կարճաժամկետ բանկային վարկերը, ընթացիկ փոխառությունները:
Կազմակերպությունները իրենց տնտեսական գործունեությունը ծավալելիս
զանազան կազմակերպությունների և իրենց աշխատողների հանդեպ ունենում են
պարտավորություններ, որոնք մարվում են որոշակի ժամանակից հետո և այդ
ժամանակի ընթացքում օգտագործվում են որպես ակտիվների գոյացման
աղբյուրներ:
Այդ պարտավորությունների մեջ մտնում են. առևտրական կրեդիտորական
պարտքերը, ստացված ընթացիկ կանխավճարները, կարճաժամկետ
կրեդիտորական պարտքը բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը
սոցապին, կազմակերպության պարտքը իր աշխատակազմին աշխատավարձի
գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը հիմնադիրներին:
Ներկայացնենք կազմակերպության ակտիվների գոյացման աղբյուրների
դասակարգման գծապատկերը (տե’ս գծապատկեր 2.2):

24 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика