дома » Рефераты » ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.8. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Պաշարների կազմի մեջ բացի նյութերից, արագամաշ առարկաներից,
անավարտ արտադրությունից, պատրաստի արտադրանքից ներառվում են
ապրանքները:
Առևտրական կազմակերպություններում հաշվապահական հաշվառման
հիմնական նպատակն է ապրանքային պաշարների, ապրանքների ձեռքբերման և
իրացման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը: Դրա համար ապրանքները
հաշվառում են բնական և արժեքային արտահայտությամբ անվանացանկի մեջ
ներառված յուրաքանչյուր տեսականու համար առանձին:
Մուտք եղած ապրանքները վերցվում են պահեստապետի, առևտրական
կազմակերպությունների բաժինների նյութապես պատասխանատու աշխատողների
պատասխանատվության տակ, որոնց հետ նախապես կնքվում են պայմանագրեր
որպես իրավաբանական հիմք հետագայում, դրանց կողմից պատճառված
նյութական վնասի փոխհատուցման համար:
Ապրանքների ձեռքբերման և իրացման հետ կապված գործանությունները
իրականացվում են սկզբնական փաստաթղթերով:
Մեծածախ առևտրական կազմակերպություններում ապրանքների մուտքի
հաշվառումը իրականացվում է ձեռքբերման ինքնարժեքով, այնպես, ինչպես

246 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

նյութերինը արտադրական ձեռնարկություններում: Ապրանքների իրացման
հաշվառումը նման է պատրաստի արտադրանքի վաճառքի հաշվառմանը:
Պետք է նշել, որ ապրանքների հաշվառումը մանրածախ առևտրում ունի իր
առանձնահատկությունները: Մանրածախ առևտրումո կիրառվում է ապրանքների
գնահատման մանրածախ մեթոդը, ըստ որի ապրանքները հաշվառվում են ոչ թե
ձեռքբերման ինքնարժեքով, այլ վաճառքի գներով: Վաճառքի գինը ձևավորվում է
որպես ձեռքբերման ինքնարժեքի և առևտրական հավելագնի հանրագումար:
Ապրանքների մուտքագրումը ձևակերպվում է վաճառքի գներով’ առանձնացնելով
վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը: Նշված տարբերության մեջ
ներառված է առևտրային հավելագինը և անուղղակի (ավելացված արժեքի և
• ակցիզային հարկերը):
Ապրանքների հաշվառումը տարվում է 216 «Ապրանքներ» հաշվով, որը
նախատեսված է ապրանքների առկայության և շարժի վերաբերյալ
տեղեկատվության ընդհանրացման համար: Այս հաշիվը ակտիվային է, որի
դեբետում արտացոլվում է ձեռքբերված (ստացված) ապրանքների ինքնարժեքը,
մանրածախ առևտրում նաև վաճառքի գնի և ձեռքբերման արժեքի
տարբերությունը, իսկ կրեդիտում’ վաճառված (օտարված) ապրանքների արժեքը:
Մնացորդը դեբետային Է և իրենից ներկայացնում Է ապրանքների արժեքը
հաշվետու ամսաթվի դրությամբ:
216 «Ապրանքներ» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի
հաշիվները 2161 «Ապրանքներ պահեստում», 2162 «Ապրանքներ մանրածախ
առևտրում», 2163 «Տարա և տարանյութեր», 2164 «Կոնսիգնացիոն և կոմիսիոն
հիմունքներով վաճառքի հանձնված ապրանքներ» 2165 «Առաքված ապրանքներ»,
2166 «Այլ ապրանքներ»:
Ապրանքների վերլուծական հաշվառումը տարվում Է ըստ պահպանման
տեղերի, տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ
ուղղությունների:
Ապրանքների մուտքագրումը կարող Է կատարվել մատակարարներից,
մասնակիցներից (հիմնադիրներից) որպես ներդրում կանոնադրական
կապիտալում, գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկից և այլն: Ապրանքների
ձեռքբերման և ճանաչման դեպքում կազմվում են հետևյալ ձևակերպումները,
1. Մատակարարներից

ա) երբ ձեռքբերման և վճարման պահերը չեն համընկնում
Դտ 216 «Ապրանքներ»’գնման գներով
Դտ 261 «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով»’ ԱԱՀ-ի գումարով
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
բ) երբ ձեռքբերման և վճարման պահերը համընկնում են
Դտ 216 «Ապրանքներ» գնման գներով
Դտ 226 «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր»
ԱԱՀ-ի գումարով’
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցները հաշվառող այլ հաշիվներ
2. Մասնակիցներից (հիմնադիրներից) որպես ներդրում կանոնադրական
կապիտալում
ա) երբ մուտքագրումը կատարվում Է կանոնադրական կապիտալի ստեղծման
(թևավորման) պահին.
‘ Հեո 216 «Ապրանքներ»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

247 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

բ) երբ մուտքագրումը կատարվում է հիմնադիրների պարտքը մարելու
նպատակով
Դտ 216 «Ապրանքներ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
3. Անհատույց ստացվելու դեպքում
Դտ 216 «Ապրանքներ»
Կտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Մանրածախ ւսռևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի
տարբերության (առևտրական հավելագին, անուղղակի հարկեր) գրանցման համար
նախատեսված է 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն»
հաշիվը:
Հաշիվը պասիվային է, կարգավորող: Կրեդիտում արտացոլվում է
ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը, ինչպես նաև
իրացված ապրանքներիս բաժին ընկնող տարբերության գումարը ճշտանցման
եղանակով, իսկ դեբետում’ վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության
ճշգրտումը:Այս հաշվի մնացորդը կրեդիտային է և իրենից ներկայացնում է
մանրածախ առևտրում ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերության
գումարը հաշվետու ամսաթվի դրությամբ: Այդ դասի ընդհանուր գումարում
ներառվում է բացասական նշանով:
217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերություն» հաշվին
կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 2171 «Առևտրական
հավելագին», 2172 «Ավելացված արժեքի հարկ», 2173 «Ակցիզային հարկ»:
Ապրանքների մուտքի և իրացման հաշվառման կարգը ցույց տանք հետևյալ
օրինակով
1. Խանութը ձեռք է բերել 100.000 դրամի ապրանքներ գնման գնով, որի
համար վճարվել է ԱԱՀ 20.000 դրամ գումարով: Ապրանքները հետագայում պետք է
իրացվեն 156.000 դրամ վաճառքի գնով: Այս գործառնությունը պահանջում է
հետևյալ ձևակերպումը
Դտ 216 «Ապրանքներ» 156.000
Կտ 2171 «Առևտրական հավելագին» 30.000
Կտ 2172 «Ավելացված արժեքի հարկ» 26.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 100.000
Դտ 226 «Հաշվանցման (Փոխհատուցման) ենթակա
անուղղակի հարկեր» 20.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 20.000
2. Իրացված ապրանքների դիմաց գումարը մուտք է եղել դրամարկղ
156.000 դրամ, այդ թվում ԱԱՀ’ 26.000 դրամ: Ձևակերպումը կլինի’
Դտ 251 «Դրամարկղ» 156.000
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, 130.000
ծառայությունների իրացումից հասույթ»
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր 26.000
բյուջեին»
3. Վաճառված ապրանքների արժեքի դուրս գրումը ճանաչվում է որպես ծախս
և ձևակերպվում

248 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, 156.000,
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» ?
Կտ 216 «Ապրանքներ» 156.000
Մանրածախ առևտրում ապրանքի վաճառքի դեպքում վաճառքի գնի և
ինքնարժեքի տարբերությունը արտացոլվում է ճշտանցման եղանակով, որի
ձևակերպումն է.
ա) առևտրական հաշվելագինը
Դտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, (30.000)
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
,Կտ 2171 «Առևտրական հավելագին» (30.000)
բ) Ավելացված արժեքի հարկը
Դտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, (26.000)
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք»
Կտ 2172 «Ավելացված արժեքի հարկը» (26.000)

249 ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика