дома » Рефераты » ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

14.7. ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Պատրաստի է համարվում Է այն արտադրանքը, որն ամբողջությամբ
մշակված Է, համապատասխանում Է ստանդարտների պահանջներին և
տեխնիկական պայմաններին, ընդունվել Է պատվիրատուի կողմից, կամ հանձնվել Է
պատրաստի արտադրանքի պահեստ:
Պատրաստի արտադրանքի կազմի մեջ ներառվում են նաև սեփական
արտադրության կիսապատրաստուքները, կոմիսիոն և կոնսիգնացիոն
հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանքը:
Սեփական արտադրության կիսապատրաստուքները ավարտական փուլում
ստացված աշխատանքի արդյունքներն են, որոնք ենթակա են հետագա մշակման
միևնույն ձեռնարկությունում: Մեքենաշինական ձեռնարկություններում սեփական
արտադրության կիսապատրաստուքներ են համարվում օրինակ’ ձուլվածքը,
մետալուրգիայում պողպատը և թուջը, տեքստիլ արտադրությունում թելը,
կաուչուկի արտադրությունում’ հում կաուչուկը, սոսինձը և այլն:

243 ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Սեփական արտադրության կիսապատրաստուքների
առանձնահատկություններից է հանդիսանում այն, որ դրանք կարոդ են վաճառվել
կողմնակի կազմակերպություններին:
Թողարկված պատրաստի արտադրանքի դուրսգրումը արտադրությունից
ձևակերպվում է ընդունման-հանձնան բեռնագրերով, տեղեկագրերով, ընդունման
ակտերով, երթուղային թերթիկներով և այլն:
Պատրաստի արտադրանքի հաշվառումը պահեստում տարվում է
պահեստային հաշվառման քարտերում: Քարտերում գրանցվում է յուրաքանչյուր
մուտքը և ելքը, քանակային արտահայտությամբ և միաժամանակ դուրս բերվում
մնացորդը:
Պատրաստի արտադրանքի հաշվառումը պահեստում և
հաշվապահությունում տարվում է նույն ձևով, ինչպես նյութերի հաշվառումը:
Պատրաստի արտադրանքի պահեստային հաշվառումը հնարավորություն Է տալիս
հսկողություն սահմանել արտադրանքի առանձին խմբերի առկայության ու շարժի
վրա: Պահեստապետը պարբերաբար ներկայացնում Է պատրաստի արտադրանքի
առկայության և շարժի հաշվետվություն, որի հիման վրա կազմվում Է ապրանքային
հաշվեկշիռ և որոշվում Է իրացված արտադրանքի ինքնարժեքը:
Թողարկված արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը կատարվում Է
կառավարչական հաշվառման հաշիվների համակարգի միջոցով:
Արտադրական ծախսումներ հաշվառվող հաշիվներում ներառվում են
ուղղակի նյութական ծախսումները, ուղղակի աշխատանքային ծախսումները
սոցիալական ապահովագրության հատկացումների հետ, այլ արտադրական
ծախսումները, օժանդակ արտադրության ծախսումները, անուղղակի
արտադրական ծախսումները:
Պատրաստի արտադրանքի սինթետիկ հաշվառման համակարգված
իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակ պատկերացնել արտադրության
ծախսումների ու ծախսերի ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտով պահանջվող
դասակարգումը ու ինքնարժեքի հաշվառման մեթոդները: Նշված ստանդարտը
առաջարկում Է վերամշակող ձեռնարկություններում ինքնարժեքի հաշվառման
նորմատիվային մեթոդը: Նորմատիվային մեթոդի հիմքում ընկած են
համապատասխան արտադրատեսակների միավորի հաշվով ծախսվող նյութերի,
աշխատավարձի և այլ ծախսումների նորմատիվները: Մշակման ինքնարժեքում
ներառվում են նաև վերադիր ծախսումները, որոնք կապված են հումքը և նյութերը
պատրաստի արտադրանք դարձնելու գործընթացի հետ:
Պատրաստի արտադրանքի սինթետիկ հաշվառումը տարվում Է 215
«Արտադրանք» հաշվով: Այդ հաշիվը ակտիվային է դեբետում արտացոլվում Է
պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների
ինքնարժեքը, իսկ կրեդիտում’ վաճառված (օտարված) արտադրանքի արժեքը: Այս
հաշվի մնացորդը դեբետային Է և իրենից ներկայացնում Է պատրաստի
արտադրանքի, սեփական արտադրության կիսապատրաստուքների արժեքը
հաշվետու ամսաթվի դրությամբ: 215 «Արտադրանք» հաշվին կից կարող են բացվել
հետևյալ երկրորդ կարգի հաշիվները 2151 «Պատրաստի արտադրանք», 2152
«Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 2153 «Կոնսիգնացիոն և
կոմիսիոն հիմունքներով վաճառքի հանձնված արտադրանք», 2154 «Առաքված
արտադրանք»:
Արտադրանքի վերլուծական հաշվառումը տարվում Է ըստ պահպանման
տեղերի, արտադրանքի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված
այլ ուղղությունների:

244 ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

215 «Արտադրանք» հաշիվը դեբետագրվում է հետևյալ գործառնությունների
հետևանքով: *
Հիմնական արտադրությունից մուտքագրված պատրաստի արտադրանքի,
սեփական արտադրության կիսապատրաստուքների գումարով ձևակերպվում է.
Դտ 215 «Արտադրանք»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
Օժանդակ արտադրությունից մուտքագրված պատրաստի արտադրանքի,
սեփական արտադրության կիսապատրաստուքների գումարով ձևակերպվում Է.
Դտ 215 «Արտադրանք»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»
Խոտանի շտկումից արտադրանքի մուտքագրումը ձևակերպվում Է
Դտ 215 «Արտադրանք»
Կտ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
Վաճառված պատրաստի արտադրանքի հետ վերադարձումը (ինքնարժեքով)
ձևակերպվում Է.
Դտ 215 «Արտադրանք»
Կտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք»
Արտադրանքի դուրս գրումը կատարվում Է վաճառքի դեպքում:
Իրացված պատրաստի արտադրանքի գնահատումը կատարվում Է
ձեռնարկության քաղաքականության մեջ նշված մեթոդով: Համաձայն ՀՀՀՀՍ 2
«Պաշարներ» ստանդարտի պատրաստի արտադրանքի գնահատման ժամանակ
կարող Է օգտագործվել բերված մեթոդներից որևէ մեկը (ՖԻՖՈ, ԼԻՖՈ, միջին
կշռված արժեքի):
Իրացված արտադրանքի ինքնարժեքի ճիշտ որոշման գործում մեծ
նշանակություն ունի պատրաստի արտադրանքի մնացորդի գնահատումը:
Իրացված արտադրանքի ինքնարժեքը որոշելու նպատակով պահեստում գտնված
պատրաստի արտադրանքի սկզբնական մնացորդին գումարվում է
արտադրությունից դուրս գրված և պահեստ հանձնված (կամ գնորդին տրված)
պատրաստի արտադրանքը և հանվում Է տվյալ արտադրանքի վերջնական
մնացորդը:
Իրացված պատրաստի արտադրանքի ինքնարժեքը ճանաչվում Է որպես
ծախս այն ժամանակաշրջանում, որում ճանաչվում Է դրա հետ կապված հասույթը:
Վաճառված (օտարված) պատրաստի արտադրանքի, սեփական
արտադրության կիսապատրաստուքների արժեքի դուրս գրումը ձևակերպվում Է
Դտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք»
Կտ 215 «Արտադրանք»
Ընդհատվող գործառնությանը վերագրելի վաճառված (օտարված)
պատրաստի արտադրանքի արժեքի դուրս գրումը ձևակերպվում Է
Դտ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների
(օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»
Կտ 215 «Արտադրանք»
հյոտանված պատրաստի արտադրանքի, սեփական արտադրության
կիսապատրաստուքների հետ վերադարձման ձևակերպումը կախված Է այն բանից,
թե արտադրանքը այդ պահին հաշվառված Է որպես առաքված, թե որպես իրացված:

245 ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Եթե հետ վերադարձված արտադրանքը հաշվառված է առաքված արտադրանքի
կազմում, ապա ձևակերպվում է’
Դտ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
Կտ 2154 «Առաքված արտադրանք»
Իսկ եթե հետ վերադարձված արտադրանքը հաշվառված է որպես իրացված,
ապա ձևակերպվում է
Դտ 814 «Խոտան և դրա շտկման ծախսումներ»
Կտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեք»
Պատրաստի արտադրանքի, սեփակւսն արտադրության
կիսապատրաստուքների վերադասակարգումը որպես նյութեր հետագայում
սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով ձևակերվում է
Դտ 211 «Նյութեր»
Կտ 215 «Արտադրանք»
Երաշխիքային վաճառքի դեպքում ապրանքների փոխարինումը ձևակերվում
է
Դտ 543 «Ընթացիկ պահուստներ»
Կտ 215 «Արտադրանք»
Հաշվեկշռում պատրաստի արտադրանքի մնացորդը ցույց է տրվում
հաշվեկշռային արժեքով, այսինքն փաստացի արտադրական արժեքից հանած
պաշարների արժեքի նվազումը:

246 ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика