дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՖԻՆԱՆՍԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.6. ՖԻՆԱՆՍԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ֆինանսական ակտիվը արժեզրկված է, երբ դրա հաշվեկշռային արժեքը
ավելի մեծ է, քան գնահատված փոխհատուցվող գումարը: Անհավաքւսգրելիություն
և արժեզրկում հասկացությունների միջև տարբերությունն այն է, որ առաջինը
կիրառվում է հաստատագրված մարման ժամկետ ունեցող (պարտատոմսեր,
փոխառություններ) ֆինանսական ակտիվների համար, իսկ երկրորդը’ մնացածների:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին, կազմակերպությունը պետք է
գնահատի այն բոլոր հանգամանքները, որոնց արդյունքում կարող է ֆինանսական
ակտիվը արժեզրկված կամ անհավաքագրելի ճանաչվել: Եթե կան այնպիսի
հայտանիշներ, որոնց հետևանքով կարոդ է ակտիվը արժեզրկվել, ապա պետք է
գնահատվի ակտիվի փոխհատուցվող գումարը: Եթե առկա է արժեզրկումից
(անհավաքագրելիությունից) կորուստ, ապա կորստի ճանաչման հիմքում դրվում է
գնահատվող ֆինանսական ակտիվի տիպը:
1. Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների համար,
եթե հավանական է, որ կազմակերպությունը չի հավաքագրի ամորտիզացված
արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների հիմնական գումարը և
տոկոսները, ապա առկա է արժեզրկումից կորուստ: Արժեզրկումից կորստի գումարը
հավասար է այդ ակտիվի հաշվեկշռային արժեքի և դրա փոխհատուցվող գումարի
տարբերությանը: Փոխհատուցվող գումարը ակտիվից ակնկալվող դրամական
միջոցների ապագւս հոսքերի ներկա արժեքն է: Արժեզրկումից կորստի գումարը
պետք է ճանաչվի ծախս այն պահից, երբ ֆինանսական ակտիվի հաշվեկշռային
արժեքը նվազեցվել է մինչև դրա փոխհատուցվող գումարը: Այն պետք է վերագրվի
հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքին: Տոկոսային եկամուտը
այնուհետև պետք է ճանաչել այն տոկոսադրույքով, որն օգտագործվել է
փոխհատուցվող գումարը չափելու ժամանակ:
Եթե հետագայում ֆինանսական ակտիվի վերաչափման արդյունքում
արժեզրկումից կորուստները նոր հանգամանքների հետևանքով նվազում են, ապա
ֆինանսական ակտիվի արժեքի իջեցումը պետք է հակադարձվի: Հակադարձման
գումարը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է ճանաչվի
որպես եկամուտ:
Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների
անհավաքագրելիությունից առաջացող կորուստների հաշվառման կարգը ցույց
ճանք հետևյալ օրինակով

207 ՖԻՆԱՆՍԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՌՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Օրինակ, կազմակերպության հաշվեկշռում արտացոլված ամորտիզացված
արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքը 1.547.850
դրամ է, իսկ փոխհատուցվող գումարը’ 1.200.500 դրամ: Հետևաբար, հաշվեկշռային
արժեքը պետք է նվազեցվի մինչև փոխհատուցվող գումարը, իսկ տարբերությունը’
347.350 դրամը, պետք Է ճանաչվի որպես հաշվետու ժամանակաշրջանի ծախս:
2. Իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների համար
արժեզրկումից կորուստները առաջանում են, երբ փոխհատուցվող գումարը ցածր Է
սկզբնական ձեռք բերման արժեքից: Այն ճանաչվում Է որպես ծախս, և այդ
գումարով նվազեցվում Է սեփական կապիտալին վերագրված վաճառքի համար
մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից չիրացված
շահույթը: Վնասի գումարը, որը պետք Է հանվի սեփական կապիտալից,
ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է որպես
ծախս: Եթե հետագայում իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվի
իրական արժեքը կամ փոխհատուցվող գումարը աճում Է, որը հետևանք Է կորստի
ճանաչումից հետո տեղի ունեցած դեպքերի, ապա կորուստը պետք Է հակադարձվի,
և հակադարձման գումարը, որպես եկամուտ, վերագրվի տվյալ ժամանակաշրջանի
ֆինանսական արդյունքին:
Օրինակ: Կազմակերպության հաշվեկշռում արտացոլված իրական արժեքով
հաշվառվող ֆինանսական ներդրումների սկզբնական ձեռքբերման արժեքը
540.200 դրամ Է, իսկ փոխհատուցվող գումարը’ 450.000 դրամ: Տարբերությունը’
90.200 դրամը, պետք Է ճանաչվի որպես ծախս:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավաքագրե-
լիության) գումարների որոշման, դրանց ճանաչման կամ հակադարձման
հաշվապահական հաշվառման մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀԱ 39
«Ֆինանսական գործիքներ, ճանաչումը և չափումը» և ՀՀՀՀԱ 36 «Արժեզրկումից
կորուստներ» ստանդարտներում:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավա-
քագրելիության) վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար հաշվային
պլանով նախատեսված է 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում
(անհավաքագրելիություն)» պասիվային, կարգավորող հաշիվը:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկումից (անհսւ-
վաքագրելիությունից) առաջացած կորուստների գումարով ձևակերպվում Է.
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսեր»
Կտ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում
(անհավաքագրելիություն)»
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկման (անհավա-
քագրելիության) հակադարձումից գոյացած եկամուտների գումարով ձևակերպվում
Է.

208 ՖԻՆԱՆՍԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՌՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Դտ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում
(անհավաքագրելիություն)»
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկման (անհավաքագրելիության) հակադարձումից
եկամուտներ»:
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների կուտակված արժեզրկումից
(անհավաքագրելիությունից) կորուստները դուրս են գրվում ֆինանսական
ակտիվների օտարման, մարման և վերադասակարգման դեպքում: Ձևակերպվում է.
Դտ 149 «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեզրկում
(անհավաքագրելիություն)»
Կտ Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ հաշվառոդ հաշիվներ:

209 ՖԻՆԱՆՍԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՀԱՎԱՔԱԳՐԵԼԻՌՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Статистика



Яндекс.Метрика