дома » Рефераты » ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

13.7. ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպությունում առկա այն ֆինանսական ակտիվները, որոնք
ենթարկվում են իրական արժեքի փոփոխությունների կամ դրամական միջոցների
ապագա հոսքերի փոփոխությունների ռիսկին պետք է հեջավորվեն: Հեջավորում
հաշվապահական հաշվառման նպատակներով, նշանակում է հեջավորման մեկ կամ
ավելի այնպիսի գործիքների նախատեսում, որ դրանց իրական արժեքի կամ
դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները ամբողջությամբ կամ մասամբ
փոխհատուցեն (հաշվանցեն) հեջավորված հոդվածի իրական արժեքի կամ
դրամական միջոցների հոսքերի փոփոխությունը, այլ կերպ ասած փոխհատուցեն
ռիսկային գործոնի արդյունքում սպասվող վնասը:
Հեջավորված հոդվածը այն ֆինանսական
ակտիվն է (պարտավորությունը), որը ենթակա է իրական արժեքի կամ
դրամական միջոցների ապագա հոսքերի փոփոխությունների ռիսկին:
Հեջավորման գործիքը հեջի հաշվառման նպատակներով նախատեսված ածանցյալ գործիք է,
որից ակնկալվող դրամական հոսքերը պետք է փոխհատուցեն հեջավորված
հոդվածի հետ կապված կորուստները: Ածանցյալ գործիքը այնպիսի ֆինանսական
գործիք (պայմանագիր) է, որի արժեքը փոփոխվում է սահմանված տոկոսադրույքի,
արժեթղթի գնի, արտարժույթի փոխարժեքի, գների կամ դրույքների ինդեքսի,
վարկունակության, վարկային ինդեքսի և այլ գործոնների ազդեցությամբ: Դրանք
այնպիսի գործիքներ են, որոնք սկզբնական մեծ ներդրում չեն պահանջում, որոնց
վերաբերյալ վերջնահաշվարկը կատարվում է ապագա որևէ ամսաթվի դրությամբ:
Հեջավորվոդ հոդվածների հաշվապահական հաշվառման նպատակով
հաշվային պլանով նախատեսված են 148 «Որպես հեջավորման գործիք
նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» ակտիվային հաշիվը և 415
«Որպես \ հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական
պարտավորություններ» պասիվային հաշիվը:
148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական
աէյսփվներ» հաշիվը կիրառվում է որպես հեջավորման գործիք դասակարգված ոչ

209 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ընթացիկ ֆինանսական ակտիվների առկայության ե շարժի վերաբերյալ
տեղեկատվության ընդհանրացման համար: Հաշիվը ակտիվային. է, դեբետում
արտացոլվում են ձեռք բերված, որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ
ընթացիկ ֆինանսական ակսփվների արժեքը, իրական արժեքով վերաչափումից
արժեքի աճը, իսկ կրեդիտում’ օտարված (վաճառված), որպես հեջավորման գործիք
նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքի
դուրսգրումը, իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը: Այս հաշվի
մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է որպես հեջավորման գործիք
նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների արժեքը հաշվետվության
ամսաթվի դրությամբ:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվների ձեռքբերման արժեքով և ձեռքբերման հետ կապված ծախսումների
գումարով ձևակերպվում է.
Դտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվներ»
Կտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ» և այլն:
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվների’ իրական արժեքով վերաչափումից արժեքի աճի գումարով
ձևակերպվում է.
ա) երբ վերագրվում է սեփական կապիտալին
Դտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվներ»
Կտ 323 «Հեջավորման գործիքների իրական արժեքով վերաչափումից
չիրացված շահույթներ և վնասներ»
բ) երբ վերագրվում է եկամուտներին
Դտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվներ»
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկման հակադարձումից եկամուտներ»:
Հեջավորման հաշվառման կարգը ներկայացնենք իրական արժեքի հեջի
օրինակով: Հեջավորման գործիքի իրական արժեքով վերաչափումից շահույթները
կամ վնասները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է
անմիջապես ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս, և հեջավորված ռիսկին վերագ-
րելի հեջավորված հոդվածի գծով շահույթները կամ վնասները պետք է ճշգրտեն
հեջավորված հոդվածի հաշվեկշռային արժեքը և ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվությունում անմիջապես ճանաչվեն որպես շահույթ կամ վնաս:

210 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Տոկոսւսդրույքների փոփոխության հետևանքով հաստատագրված դրույքով
պարտքային գործիքի իրական արժեքի փոփոխություններից կախված հեջի
հաշվառման կարգը ներկայացնենք օրինակով:
2007թ. կազմակերպությունը 1.000.000 դրամով գնում է պարտքային
արժեթուղթ, որը դասակարգում է որպես վաճառքի համար մատչելի: Ձեռք բերված
պարտատոմսի գումարով ձևակերպվում է.
Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական 1.000.000
ակտիվներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 1.000.000
2007թ. վերջին ընթացիկ իրական արժեքը կազմում է 1.100.000 դրամ:
Հետևաբար, 100.000 դրամի աճը ներկայացվում է սեփական կապիտալում.
Դտ ‘ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական 100.000
ակտիվներ»
Կտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների’ 100.000
իրական արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և
վնասներ»
Պարտատոմսի ձեռքբերումից ակնկալվող եկամուտը ապահովելու
նպատակով տիրապետողը իրականացնում է հեօ’ 150.000 դրամ արժողությամբ
ածանցյալ գործիք ձեռք բերելու միջոցով: Ձևակերպվում է.
Դտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ 150.000
ֆինանսական ակտիվներ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 150.000
Ենթադրենք 2008թ. վերջին ածանցյալ գործիքի գծով առաջանում է 42.000
դրամի շահույթ, իսկ պարտքային արժեթղթի իրական արժեքը,
համապատասխանաբար, նվազում է 42.000 դրամով:
Ածանցյալ գործիքի իրական աճն արտացոլելու համար ձևակերպվում է.
Դտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ 42.000
ֆինանսական ակտիվներ»
Կտ 323 «Հեջավորման գործիքների իրական արժեքով 42.000
վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»
Միաժամանակ ձևակերպվում է պարտքային արժեթղթի իրական արժեքի
նվազումը.
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների 42.000
վերաչափումից և արժեզրկումից
(անհավաքագրելիությունից) ծախսեր»
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական 42.000
ակտիվներ»
Կազմակերպությունը հետագայում պետք է դադարեցնի նախատեսված հեջի
հաշվառումը, եթե հեջավորման գործիքի ժամկետը լրանում է, կամ այն վաճառվում
է, կամ էլ տվալ հեջը չի բավարարում հեջի հաշվապահական հաշվառման

211 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

պահանջները: Վաճառված, որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվների հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվներ»:
Հեջավորման գործիքների մարման դեպքում ձևակերպվում Է
Դտ Դրամական միջոցներ հաշվառող հաշիվներ
Կտ 148 «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվներ»:

212 ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՋԱՎՈՐՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика