дома » Рефераты » ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

17.8. ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կազմակերպությունների ոչ գործառնական ծախսերի մեջ ներառվում են ոչ
ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների), ընթացիկ ֆինանսական
ակտիվների վաճառքների (օտարումների), ընդհատվող գործառնությանը
վերագրելի ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների
մարումների ծախսերը, ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական
ակտիվների վերաչափումից, արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
ծախսերը, ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից (անհավաքագրելիությունից) ծախսերը, վարկերի և
փոխառությունների, անհատույց տրված ակտիվների գծով ծախսերը, ոչ
գործառնական այլ ծախսերը:

Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր:
Կազմակերպությունները հաճախ իրենց տնտեսական գործունեությունը
իրականացնելիս կարող են իրացնել նաև իրենց ոչ ընթացիկ ակտիվները, որը
կապված է գործունեության ծավալների կրճատման կամ նոր տեխնոլոգիաների
ներդրման հետ: Այդ ժամանակ իրացված ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային
արժեքը դուրս է գրվում և արտացոլվում է հաշվառման մեջ որպես ծախս:
Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի ժամանակ ծախսերը հաշվառելու և
արտացոլելու համար հաշվային պլանում նախատեսված է 721 «Ոչ ընթացիկ
ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր» ակտիվային առաջին կարգի
հաշիվը: Այս հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները
7211 «Հիմնական միջոցների վաճառքների (օտարումների) ծախսեր», 7212 «Ոչ
նյութական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր», 7213 «Ոչ
ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր», 7214
«Այլ ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
հաշիվը դեբետագրվում է հետևյալ գործառնությունների կատարման ժամանակ.
վպճառված ոչ ընթացիկ ակտիվների հաշվեկշռային արժեքի արտացոլման
ժամանակ

313 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դւո 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Կտ 115 «Հողամասեր»
Կտ 116 «Բնական ռեսուրսներ»
ոչ ընթացիկ ակտիվների վաճառքի ժամանակ կատարված ծախսերի
գումարով
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ
կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք սոցիալական
ապահովագրության գծով»
Կատարված ծախսերը ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս
ձևակերպվում է
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»

Կտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Ընթացիկ ֆինանսական ակտիվների վաճառքների (օտարումների)
ծախսերի հաշվառման կարգը պարզաբանված է ընթացիկ և ոչ ընթացիկ
ֆինանսական ակտիվների հաշվառումը թեմայում:
Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների
(օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր: Հաշվառման
համար նախատեսված է 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի
ակտիվների վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների
ծախսեր» ակտիվային հաշիվը, որը դեբետագրվում է վերոհիշյալ ակտիվների
հաշվեկշռային արժեքը որպես ծախս դուրս գրելիս և կրեդիտագրվում է այդ
ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի վերջում ֆինանսական արդյունքի
հաշվին դուրս գրելիս: 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների
վաճառքների (օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»
հաշիվը դեբետագրվում է հետևյալ դեպքերում.
վաճառված ակտիվների (ընդհատվող գործառնությանը վերագրելի)
հաշվեկշռային արժեքի և օտարման հետ կապված ծախսերի գումարը
արտացոլելիս
Դտ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների
(օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
Կտ 113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Կտ 115 «Հողամասեր»
Կտ 116 «Բնական ռեսուրսներ»

314 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Կտ 211 «Նյութեր»
Կտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
գործառնությունների ընդհատման հետ կապված պարտավորությունների
մարումը որպես ծախս արտացոլելիս
Դտ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների
(օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
՜Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուտակված ծախսերը ֆինանսական
արդյունքի հաշվին դուրս գրելիս
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 723 «Ընդհատվող գործառնությանը վերագրելի ակտիվների վաճառքների
(օտարումների) և պարտավորությունների մարումների ծախսեր»
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և ոչ նյութական ակտիվների
վերաչափումից ծախսեր: Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների
վերագնահատման դեպքում, արժեքի իջեցումը արտացոլվում է որպես ծախս, որը
ոաշվառելու համար օգտագործվում է 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների և
ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր» առաջին կարգի ակտիվային
հաշիվը; Հաշիվը դեբետագրվում է գների իջեցումը որպես ծախս արտացոլելիս և
կրեդիտագրվում է ոչ ընթացիկ նյութական ակտիվների մաշվածքի և ոչ նյութական
ակտիվների ամորտիզացիայի գումարով ծախսը նվազեցնելիս և հաշվետու
ժամանակաշրջանի վերջում կուտակված ծախսերը ֆինանսական արդյունքի
հաշվին դուրս գրելիս:
Օրինակ ընդունենք, որ 3.000.000 սկզբնական արժեքով և 1.000.000
մաշվածքով հիմնական միջոցը վերագնահատվել և արժեքը իջեցվել է 30 %-ով,
արժեքի իջեցումը դուրս է գրվել ծախսերի հաշվին, իսկ ծախսերը հաշվետու
ժամանակաշրջանի վերջում դուրս են գրվել ֆինանսական արդյունքի հաշվին:
Հիմնական միջոցների սկզբնական արժեքի իջեցումը կազմել է 900.000
ք 3Q000Q0 X30 % 1 դրամՏ իսկ մաշվածքի գումարի նվազումը կազմել է 300.000
i 100 յ ք 1000000 X 30
100
դրամ:
Պետք է կազմել հետևյալ հաշվային բանաձևերը.
1)Դտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների 900.000
և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 900.000
միջոցներ»
2) Դտ \112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 300.000
մաշվածություն»
Կտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների 300.000
՜’ s և ոչ նյութական ակտիվների վերաչափումից ծախսեր»

315 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

3) Դտ 331 «Ֆինանսական արդյունք» 600.000
Կտ 724 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների
և ոչ նյութական ակտիվների վերաչափումից 600.000
ծախսեր»
Կատարված գործառնությունների առաջացրած փոփոխությունները
արտացոլենք հաշիվներում.

ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր:
Կազմակերպությունների այն դրամական հոդվածների գծով, որոնք արտարժույթով
են արտացոլվում, արտարժույթի փոխարժեքային բացասական տարբերությունը
հաշվառվում Է որպես ծախս: Նշված ծախսը հաշվառելու համար հաշվային պլանով
նախատեսված Է 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից
ծախսեր» հաշիվը: Հաշիվն ակտիվային Է, որի դեբետը ցույց Է տալիս արտարժույթի
փոխարժեքային տարբերությունը որպես ծախս արտացոլումը, իսկ Կրեդիտը
հաշվարկված ծախսերի դուրս գրումը ֆինանսական արդյունքին:
Կազմվում են հետևյալ հաշվային բանաձևերը
փոխարժեքային տարբերությունից ծախս ճանաչելիս
Դտ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»
Կտ դրամական միջոցներ հաշվառոդ հաշիվները
փոխարժեքային տարբերությունից ծախսը ֆինանսական արդյունքին
վերագրելիս
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 725 «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր»

316 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր: Կազմակերպությունները
տնտեսական գործունեություն իրականացնելիս կարող էն անհատույց կարգով
ակտիվներ տրամադրել այլ կազմակերպություններին: Տրամադրված ակտիվների
հաշվեկշռային արժեքը համարվում է տվյալ կազմակերպության համար ծախս: Այս
տիպի ծախսերի հաշվառման համար օգտագործվում է 728 «Անհատույց տրված
ակտիվների գծով ծախսեր» ակտիվային հաշիվը: 728 «Անհատույց տրված
ակտիվների գծով ծախսեր» հաշիվը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում
դեբետագրվում է այլ կազմակերպություններին անհատույց կարգով հանձնված
ակտիվների հաշվեկշռային արժեքով, իսկ հաշվետու ժամանակաշրջանի վերջում
կրեդիտագրվում է և դեբետագրվում 331 «Ֆինանսական արդյունք» հաշիվը:

317 ՈՉ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика