дома » Рефераты » ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.3. ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՏ

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

17.7. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Գործառնական գործունեության ծախսերի մեջ ներառվում են. իրացված
արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքը,
իրացման ծախսերը, կազմակերպության վարչական ծախսերը, գործառնական այլ
ծախսեր;
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների ինքնարժեքը: Թողարկված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքը ձևավորվում է արտադրության
գործընթացում: Արտադրանքի արտադրության վրա կատարված բոլոր ուղղակի և
անուղղակի ծախսումները վերջին հաշվով կուտակվում են 811 «Հիմնական
արտադրություն» հաշվի դեբետում: Կատարված աշխատանքների և
ծառայությունների գումարով 811 «Հիմնական արտադրություն» հաշիվը
կրեդիտագրվում է և դեբետագրվում է 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների ինքնարժեք» առաջին կարգի ակտիվային
հաշիվը: Թողարկված արտադրանքի և այլ ակտիվների ինքնարժեքով
811 «Հիմնական արտադրություն» հաշիվը կրեդիտագրվում է և դեբետագրվում են
215 «Արտադրանք», 211 «նյութեր», 213 «Արագամաշ առարկաներ», 214
«Անավարտ արտադրություն» հաշիվները: Իրացված արտադրանքի և ապրանքների
ինքնարժեքով 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և
ծառայությունների ինքնարժեք» հաշիվը դեբետագրվում է և կրեդիտագրվում են 215
«Արտադրանք» և 216 «Ապրանքներ» հաշիվները:
Այս թղթակցությունները կազմելուց հետո 711 «Իրացված արտադրանքի,
ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեք» հաշվի
դեբետում արտացոլվում է իրացված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքը: Նշված թղթակցությունները
ցույց տանք 17.3 գծապատկերով:
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և .
ծառայությունների ինքնարժեք» հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ
կարգի հաշիվները 7111 «Վաճառված արտադրանքի ինքնարժեք», 7112 «
Վաճառված ապրանքների ինքնարժեք», 7113 «Կատարված աշխատանքների
ինքնարժեք» 7114 «Մատուցված ծառայությունների ինքնարժեք»:
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և
ծառայությունների ինքնարժեք» հաշիվը դեբետագրվւմ է հետևյալ դեպքերում.
իրացված արտադրանքի, ապրանքների, աճեցվող և բտվող կենդանիների,
կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ինքնարժեքով
Դտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների ինքնարժեք»
Կտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Կտ 215 «Արտադրանք»
Կտ 216 «Ապրանքներ»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»

306 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.3. ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՏ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 17.3. ԻՐԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՏ

եթե ապրանքները հաշվառվում են վաճառքի գներով, ապա առանձին
արտացոլվում է նաև վաճառքի գնի և ինքնարժեքի տարբերությունը կարմիր
ստորնոյով (ճշտանցումով)’
ա) Դտ
Կտ
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների
ինքնարժեք»
216 «Ապրանքներ»
Վաճառքի
գնով
Վաճառքի գնի և ինքնարժեքի
______ տարբերություն
բ) Դտ 711 «հրացված արտադրանքի, ապրանքների,
աշխատանքների և ծառայությունների
ինքնարժեք»
Կտ 217 «Ապրանքների վաճառքի գնի և ինքնարժեքի
տարբերություն»
711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների !
ծառայությունների ինքնարժեք» հաշիվը կրեդիտագրվում է.
գնորդների կողմից արտադրանքը, ապրանքները հետ վերադարձնելիս
Դտ՝ 215 «Արտադրանք»
Դտ 216 «Ապրանքներ»
Կտ 711 «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և
‘ n ծառայությունների ինքնարժեք»

307 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ֆինանսական արդյունքի հաշվին իրացված արտադրանքի, ապրանքների
ինքնարժեքը դուրս գրելիս
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 711 «հրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և
ծառայությունների ինքնարժեք»
Իրացման ծախսեր: Արտադրանքը, ապրանքները, աշխատանքները և
ծառայությունները գնորդներին հասցնելու կամ հաճախորդներին մատուցելու
համար կատարվում են մի շարք ծախսեր, որոնք համարվում են իրացման ծախսեր:
Դրանք են իրացմամբ զբաղված աշխատողների համար հաշվարկված
աշխւսսսսվարձը, սոցապ հատկացումները, իրացման համար օգտագործված
հիմնական միջոցների մաշվածությունը, դրանց նորոգման ե սպասարկման
ծախսերը, արտադրանքի, ապրանքների պահեստավորման, փաթեթավորման,
տեսակավորման, պահպանման ծախսերը, տարայի արժեքը, տրանսպարտային
ծախսերը, ապահովագրության, մարքետինգի, գովազդի, կոմիսիոն
վարձատրության ծախսերը և մի շարք այլ իրացման ծախսեր:
հրացման ծախսերը հաշվառելու համար հաշվային պլանում նախատեսված է
712 «իրացման ծախսեր» առաջին կարգի ակտիվային հաշիվը:
Վերը թվարկված ծախսերի յուրաքանչյուր տեսակի համար հաշվային
պլանում նույն անվամբ նախատեսված են երկրորդ կարգի հաշիվները:
712 «հրացման ծախսեր» հաշիվը դեբետագրվում է.
հաշվարկված աշխատավարձի և սոցապ հատկացւմների գումարով
Դտ 7121 «Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական
ապահովագրության վճարներ»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր սոցիալական
ապահովագրության գծով»
հիմնական միջոցների մաշվածության ծախսերի գումարով
Դտ 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և
սպասարկման ծախսեր»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների
մաշվածություն»
Կտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական
միջոցների մաշվածություն»
հիմնական միջոցների սպասարկման և ընթացիկ նորոգումների ժամանակ
կատարված ծախսերի գումարով
Դտ 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և
սպասարկման ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»

308 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

գործառնական վարձակալության վերցրած հիսնական միջոցների դիմաց v
ա) անմիջապես ծախսերը փոխհատուցելիս
Դտ 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և
սպասարկման ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
բ) վարձակալության դիմաց կրեդիտորական պարտքի ձևավորման
ժամանակ’

Դա 7122 «Հիմնական միջոցների մաշվածության, դրանց նորոգման և
սպասարկման ծախսեր»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների պահպանման,
փաթեթավորման, տեսակավորման, տարայի գծով ծախսեր կատարելիս
Դտ 7123 «Պահեստում գտնվող արտադրանքի, ապրանքների
փաթեթավորման, տարայի, տեսակավորման, պահպանման
ծախսեր»
«Նյութեր»
«Արագամաշ առարկաներ»
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
«Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր սոցիալական
ապահովագրության գծով»
«Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով»
արտադրանքի, ապրանքների վաճառքի տրանսպորտային ծախսերի
գումարով’
Դտ 7124 «Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և
ապահովագրության ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»
արտադրանքի, ապրանքների իրացման գործընթացում ապահովագրության
ծախսեր կատարելիս’
Դտ 712 «Արտադրանքի, ապրանքների իրացման տրանսպորտային և
4 ապահովագրության ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»

309 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

կոմիսիոն վարձատրության ծախսերի գումարով
Դտ 7125 «Կոմիսիոն և կոնսիգնացիոն վարձատրություն»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
մարքետինգի և գովազդի ծախսերի գումարով
Դտ 7126 «Մարքետինգի և գովազդի ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»

Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
հաշվետու անձանց կողմից իրացման ծախսեր կատարելիս
Դտ 712 «Իրացման ծախսեր»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ
տրված գումարների գծով
712 «Իրացման ծախսեր» հաշիվը կրեդիտագրվում է հաշվետու
ժամանակաշրջանի վերջում իրացման ծախսերի գումարը ֆինանսական արդյունքի
հաշվին դուրս գրելիս’
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 712 «Իրացման ծախսեր»

Վարչական ծախսեր: Կազմակերպության կենսագործունեությունը
ապահովելու համար անհարժեշտ են նաև մի շարք այնպիսի ծախսեր, որոնք
համարվում են պայմանական հաստատուն: Այդպիսի ծախսերից են
վարչակառավարչական անձնակազմի աշխատավարձը, սոցապ հատկացումները,
ընդհանուր տնտեսական նշանակության հիմնական միջոցների մաշվածքը, դրանց
նորոգման ծախսերը, գործուղման և ներկայացուցչական ծախսերը, փոստի և
հեռահաղորդակցության ծախսերը, գրասենյակային և կոմունալ ծախսերը,
առւդիստրական և խորհրդատվական ծախսերը, բանկային ծառայությունների
ծախսերը, ապահովագրության ծախսերը և այլն:
Վերը թվարկված բոլոր ծախսերը կուտակվում են 713 «Վարչական ծախսեր»
առաջին կարգի ակտիվային հաշվի դեբետում, իսկ հաշվետու ժամանակաշրջանի
վերջում դուրս են գրվում ֆինանսական արդյունքի վրա: 713 «Վարչական ծախսեր»
հաշվին կից կարող են բացվել վերը թվարկված ծախսերից յուրաքնաչյուրի համար
առանձին երկրորդ կարգի հաշիվներ:

713 «Վարչական ծախսեր» հաշիվը դեբետագրվում է հետևյալ դեպքերում.
վարչական անձնակազմի համար աշխատավարձ և սոցիալական
ապահովագրության հատկացումներ հաշվարկելիս

310 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դա 7131 «Աշխատանքի վճարման ծախսեր, սոցիալական
ապահովագրության վճարներ» կ
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր սոցիալական
ապահովագրության գծով»

հիմնական միջոցների մաշվածք, ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա,
գուդվիլի ամորտիզացիա հաշվարկելիս
Դտ 7132 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության
(ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր»
Կտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 121 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների
մաշվածություն»
Կտ 132 «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա»
Կտ 135 «Գուդվիլի ամորտիզացիա»

հիմնական միջոցների սպասարկման և նորոգման ծախսերի գումարով
Դտ 7132 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության
(ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» (եթե աշխատանքները
կատարում է կապալառու կազմակերպությունը)
Կտ 812 «Օժանդակ արտադրություն» (եթե աշխատանքները կատարվում են
օժանդակ արտադրության կողմից)

գործառնական վարձակալության վերցրած հիմնական միջոցների ծախսերի
գումարով
Դտ 7132 «Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության
(ամորտիզացիայի), դրանց նորոգման և սպասարկման ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
գործուղման և ներկայացուցչական ծախսեր կատարելիս’
Դտ 7133 «Գործուղման և ներկայացուցչական ծախսեր»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»

Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»

311 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

փոստային և հեռահադորդակցության ծախսերի գումարով
Դտ 7134 «Փոստի և հեռահադորդակցության ծախսեր»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների
գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 256 «Դրամական փաստաթղթեր»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
գրասենյակային և կոմունալ ծախսերի գումարով
Դտ 7135 «Գրասենյակային և կոմունալ ծախսեր»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 213 «Արագամաշ առարկաներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
աուդիտռրական և խորհրդատվական ծախսերի գումարով
Դտ 7136 «Աուդիտորական և խորհրդատվական ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»

Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
բանկային ծառայությունների գծով և ապահովագրության ծախսերի
գումարով
Դտ 7137 «Բանկային ծառայությունների ծախսեր, աււքահովւսգրության
ծախսեր»
Կտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 531 «Այլ ընթացիկ պարտավորություններ»
Կուտակված վարչական ծախսերը հաշվետու ժամանակաշրջանի վերջում
ֆինանսական արդյունքի հաշվին դուրս գրելիս
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»
Կտ 713 «Վարչական ծախսեր»

312 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Գործառնական այլ ծախսերւ Բացի իրացված ապրանքի ինքնարժեքից,
իրացման և վարչական ծախսերից գործառնական ծախսերի մեջ ներառվում են նաև
հետևյալ ծախսերը այլ պաշարների վաճառքների (օտարումների), պաշարների
արժեքի փոփոխություններից, վաճառքների գծով դեբիտորական պարտքերի
կորուստների (հնարավոր կորուստների պահուստին մասհանումների) գծով,
երաշխիքային սպասարկման և վերանորոգման, գործառնական վարձակալության
տրված հիմնական միջոցների մաշվածքի գծով ծախսերը, վճարված տույժերը,
տուգանքները, դատական ծախսերը, արտադրական ծախսումների նորմալ
մակարդակը գերազանցող ծախսերը, խոտանված արտադրանքի հետ կապված
ծախսերը, հետազոտության և մշակման չկապիտալացվոդ ծախսերը
ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների
պահպանման, լուծարման և այլ ծախսեր:
Վերը թվարկված բոլոր ծախսերը հաշվառվում և արտացոլվում են 714
«Գործառնական այլ ծախսեր» առաջին կարգի սինթետիկ ակտիվային հաշվում:
Հաշիվը դեբետագրվում է վերոհիշյալ ծախսերը կատարելիս և կրեդիտագրվում է,
երբ այդ ծախսերը դուրս են գրվում ֆինանսական արդյունքի հաշվին:

313 ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика