14.3. ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Նյութերի պահպանման վայրերում նյութերի հաշվառման արդյունավետ
կազմակերպումը հանդիսանում է կազմակերպության հաշվապահական
հաշվառման համակարգի անքակտելի մասը: Պահեստային հաշվառումը և դրա
հսկողությունը կոչված է ապահովել նյութերի երաշխավորված պահպանում ինչպես
ստացման, պահեստներում գտնվելու, այնպես և բաց թողնման ժամանակ:
Բոլոր նյութական ռեսուրսները, որոնք մուտք են լինում կազմակերպություն,
պետք է ժամանակին մուտքագրվեն համապատասխան պահեստների կողմից:
Պահեստ մուտքագրվող նյութական ռեսուրսները պետք է ենթարկվեն մանրազնին
ստուգման, համապատասխանում են արդյոք ուղեկցող փաստաթղթերում նշված
քանակին, տեսականուն և որակին:
Նյութերի հաշվառման կարգը պահպահման վայրերում և
հաշվապահությունում կախված է նյութերի հաշվառման կազմակերպման մեթոդից:
Գոյություն ունեն նյութերի պահեստային հաշվառման օպերատիվ-
հաշվապահական կամ մնացորդային, քանակագումարային և նյութական
պատասխանատու անձանց հաշվետվությունների օգնությամբ իրականացվող
մեթոդներ:
Առավել առաջադիմական է օպերատիվ-հաշվապահական մեթոդը, որի
սկզբունքներն են պահեստում հաշվառման քարտերի օգնությամբ քանակային հաշվառման
օպերատիվությունը և հաշվապահական արժանահավատությունը, որոնք
տարվում են նյութական պատասխանատու անձանց միջոցով,
հաշվապահության աշխատողների կողմից պահպանման վայրերում
նյութերի շարժի գործառնությունների ճիշտ և ժամանակին
փւսստաթղթավորման ու պահեստի նյութերի պահեստային հաշվառումը
վարելու նկատմամբ, անմիջական, պարբերաբար հսկողությունը,
հաշվապահության կողմից նյութերի շարժի հաշվառման իրականացումը
միայն դրամական արտահայտությամբ հաշվարկային գներով և
փաստացի ինքնարժեքով ըստ նյութերի խմբերի և դրանց պահպանման
տեղերի, պահեստային և հաշվապահական հաշվառման տվյալների սիստեմատիկ
փոխադարձ ստուգումը, պահեստային (քանակային) հաշվառման
տվյալներով նյութերի մնացորդները գնահատված ընդունված
228 ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ:
տվյալներով նյութերի մնացորդների հետ:
Նյութերի հաշվառման օպերատիվ-հաշվապաոական մեթոդի ներդրման
դեպքում անհրաժեշտ է մշակել նյութերի անվանացանկային համարներ:
Նյութերի հաշվառման օպերատիվ- հաշվապահական մեթոդը ենթադրում Է
պահեստներում միայն նյութերի շարժի քանակատեսակային հաշվառում: Այն
իրականացվում Է նյութերի պահեստային հաշվառման քարտերով (ձև Պ-10):
Նյութերի պահեստային հաշվառման քարտերը տարվա սկզբին բացում Է
հաշվապահությունը: Բոլոր քարտերը գրանցվում են հատուկ ռեեստրում և
ստորագրությամբ հանձնվում պահեստի նյութապես պատասխանատու անձին:
Ստացված քարտերում պահեստի համապատասխան աշխատողը գրանցում Է
դարակի, խորշի համարը, մակնիշը: Նյութի պահպանման տեղում ամրացվում Է
պիտակ, որն ունի հետևյալ ռեկվիզիտները անվանացանկային համար, անվանում,
չաւիս, տեսակ, չափի միավոր, պաշարի նորմա: Քարտերում գրանցումները
կատարվում են նյութերի մուտքի և ելքի օրդերների հիման վրա տնտեսական
գործառնությունների կատարմանը զուգահեռ: Յուրաքանչյուր գրանցումից հետո
պահեստի նյութապես պատասխանատու անձը դուրս Է բերում նյութերի մնացորդը:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում դուրս բերված մնացորդները նյութապես
պատասխանատու անձը քարտերից փոխադրում Է մնացորդների հաշվառման
մատյան, որը պահվում Է հաշվապահությունում և որտեղ իրականացվում Է նյութերի
մնացորդների գնահատում կազմակերպության հաշվային քաղաքականության մեջ
ընդունված մեթոդին համապատասխան (ԱՄԱԵ, ՎՄԱԵ կամ միջին կշռված արժեքով)
ու դուրս բերվում նյութերի հանրագումարները ըստ խմբերի:
Նյութերի մնացորդների հաշվառման գիրքը նախատեսված Է մեկ տարվա
համար և բացվում Է ըստ յուրաքանչյուր նյութապես պատասխանատու անձի,
հաշվեկշռային հաշիվների և հաշվառման խմբերի կտրվածքի:
Նյութերի մնացորդների հաշվառման գիրքը հանդիսանում Է անալիտիկ
հաշվառման գրանցամատյան, որի համար Էլ դրա վարումը օրգանապես կապվում Է
նյութերի պահեստային օպերատիվ հաշվառման հետ:
Նյութերի հաշվառման արդյունավետ կազմակերպման նախադրյալներ են
հանդիսանում’ փաստաթղթաշրջանառության հստակ համակարգը, նյութերի շարժի
գծով գործառնությունների ձևակերպման խիստ կարգը, պահեստային հաշվառումը
համակարգիչներով իրականացնելը, որը կբերի պահեստային տեսակային
քարտերից հրաժարման:
Այն կազմակերպություններում, որտեղ բացակայում Է հսկողությունը
հաշվապահության կողմից, պահեստային հաշվառման քարտերում նյութերի շարժի
գործառնությունների արտացոլման վրա, իրականացվում Է նյութերի շարժի
զուգահեռ հաշվառում: Դրա համար հաշվապահությունում պահում են նյութերի
քանակագումարային հաշվառման քարտեր ըստ նյութերի յուրաքանչյուր տեսակի:
Լիմիտային քարտերից նյութերի պահեստային հաշվառման քարտերի մեջ
բացթողնման տվյալների գրանցումը կարելի Է կատարել նաև քարտերի փակման
ժամանակ (եթե դրանք նյութերի նույն տեսակի համար են), բայց ոչ ուշ քան
հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ը: Այս դեպքում ամսվա ընթացքում
լիմիտային քարտերը պահվում են պահեստային հաշվառման համապատասխան
քարտերի հետ: Քարտում մնացորդը դուրս Է բերվում յուրաքանչյուր գրանցումից
հետո:
Գրաֆիկով սահմանված ժամկետներում նյութերի պահեստի
պատասխանատու անձը կազմում Է նյութերի մուտքի և ելքի փաստաթղթերի
հանձնման ռեեստրներ (ձև Պ-16), նշելով դրանց վերաբերող փաստաթղթերի
229 ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ:
աշխատողը պահեստում նյութապես պատասխանատու անձից ընդունում է
ոեեստրին կից փաստաթղթերը, մանրազնին ստուգում է դրանց հիմնական
տվյալների ճշտությունը պահեստային հաշվառման քարտերում
(անվանացանկային համարը, քանակը, մնացորդը) և իր ստորագրությամբ
հաստատում է այդ ստուգումը, որից հետո քարտը ստանում է հաշվապահական
ռեգիստրի ուժ: Հաշվապահության աշխատողը պետք է պահեստում անցկացնի նաև
նյութերի, հատկապես հազվադեպ և թանկարժեք, փաստացի մնացորդների
առկայության հսկողական, ընտրանքային ստուգումներ, նյութապես
պատասխանատու անձանց աշխատանքում խախտումներ բացահայտելու
նպատակով: Ընտրանքային ստուգումների արդյունքներով դիտողությունները
գրանցվում են պահեստի հատուկ մատյանում դրանց մասին զեկուցվում
կազմակերպության գլխավոր հաշվապահին:
Կազմակերպության հաշվապահությունում նյութերի շարժի հաշվառումը
իրականացվում է դրամական արտահայտությամբ ըստ պահեստների,
հաշվեկշռային հաշիվների և ենթահաշիվների ու նյութերի խմբերի: Սկզբնական
փաստաթղթերի հիման վրա կազմում են կուտակման տեղեկագրեր ըստ նյութերի
մուտքի և ելքի, որոնց տվյալները օգտագործում են հաշվետու ժամանակաշրջանի
վերջում նյութերի շարժի շրջանառության տեղեկագրեր կազմելու համար:
230 ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ: