дома » Уроки » ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

14.2. ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Թողարկվող արտադրանքի ինքնարժեքի մեջ նշանակալից տեսակարար
կշիռ ունեն նյութերի և աշխատանքի այլ առարկաների գծով կատարված
ծախսումները: Դրա համար էլ, դրանց արդյունավետ օգտագործումը հանդիսանում
է արտադրանքի թողարկման ավելացման և նրա ինքնարժեքի իջեցման
կարևորագույն ռեզերվ:

223 ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Նյութերի շարժի գործառնությունների փաստաթղթային ձևակերպման կարգը
կանոնակարգված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 2002
թ. փետրվարի 15-ին հաստատված «Պաշարների (նյութերի, ապրանքների,
արագամաշ առարկաների) սկզբնական հաշվառման փաստաթղթերի և
գրանցամատյանների լրացման ցուցումներ»-ին համապատասխան:
Կազմակերպությունները նյութեր ստանում են հիմնականում
մատակարարներից: Փոխհարաբերությունները մատակարարների հետ
կանոնակարգվում են մատակարարումների պայմանագրերով: Նյութեր կարող են
մուտքագրվել նաև հիմնադիրներից (մասնակիցներից/ որպես ներդրում
կանոնադրական կապիտալում, ձեռնարկության հիմնական, օժանդակ
արտադրասփսերից, հիմնական միջոցների լուծարումից, անհատույց ստացումից,
արտասովոր դեպքերի հետևանքների վերացման նպատակով որպես
փոխհատուցում և օգնություն ստանալուց, գույքագրման ժամանակ ավելցուկ
հայտնաբերելուց, այլ ակտիվների հետ փոխանակելուց և այլն: Մատակարարների
հետ կնքված պայմանագրերում նշվում են նյութերի անվանումը, քանակը, գինը,
մատակարարման ժամկետը, հաշվարկների կարգը, փոխադրման ձևերը,
պայմանագրի պահանջների խախտման համար նախատեսվող տույժերը,
ընդունման կարգը և այլն: Մատակարար ձեռնարկությունները ուղարկված նյութերի
համար դուրս են գրում հաշիվ-ապրանքագրեր, որոնք հանձնում կամ փոստով
ուղարկում են գնորդներին:
Կազմակերպությունում նյութերի շարժի հետ կապված բոլոր տնտեսական
գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը հիմք Է հանդիսանում դրանց
պահպանման վայրերում և նյութական պատասխանատու անձանց նկատմամբ
սիստեմատիկ հսկողություն սահմանելու համար, հնարավորություն Է տալիս
ստանալ անհրաժեշտ տեղեկություններ կազմակերպության օպերատիվ
ղեկավարման հարցում և իրականացնել ինչպես նախնական, այնպես և հետագա
հսկողություն նյութերի օգտագործման վրա:
Ատացվող նյութերի հաշվարկային փաստաթղթերը (վճարման .
հանձնարարագրերը, հաշիվ ֆակտուրաները և այլն), դրանց կից այլ
փաստաթղթերի հետ ուղարկում են գնումների բաժին, որն իրականացնում Է
պայմանագրային պարտավորությունների օպերատիվ հաշվառում:
Գնումների բաժնի աշխատողները պարտավոր են փաստաթղթերը գրանցել
ստացվող բեռների հաշվառման մատյանում, ստուգել այդ փաստաթղթերի
տվյալների համապատասխանությունը մատակարարումների պայմանագրերին՜
նյութերի տեսականուն, դրանց քանակի, գների, առաքման ժամկետների
տեսանկյունից, օպերատիվ հաշվառման գրքում կատարել համապատասխան
գրանցումներ մատակարարումների պայմանագրի կատարման մասին,
համապատասխան վստահված անձին հանձնարարել բեռի ստացումը և
կազմակերպություն հասցնելը, փաստաթղթերը հանձնել հաշվապահություն կամ
ֆինանսական բաժին:
Նյութերը մատակարարի պահեստից ստանալու համար վստահված անձին
տրվում Է լիազորագիր (ձև Պ-4), որը գրանցվում Է տրված լիազորագրերի
հաշվառման մատյանում (Պ-5):
Մատակարարից փաստաթղթերը ոչ ժամանակին ստանալու դեպքում որպես
հանձնարարություն պահեստին բեռը ստանալու համար հանդիսանում Է
տրանսպորտային բեռնագիրը, որի վրա գնումների բաժնի կողմից կատարվում Է
համապատասխան նշում:
Բեռները տրանսպորտային կազմակերպությունից ստանալու դեպքում
ստացողը, գործելով պայմանագրի պահանջների հիման վրա. պետք Է ստուգի բեռի

224 ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ուղարկման կետի (կայարան, նավահանգիստ) տրանսպորտային միջոցնեիի
(վագոն, ցիստեռն, ավտոֆուրգոն) զմռսի առկայությունը, տարայի վիճակը, ստուգել
բեռի անվանման համապատասխանությունը տրանսպորտային փաստաթղթերին,
իրականացնել բեռի զննում, ստանալ բեռը ստուգելով տեղերի քանակը և քաշը,
անհրաժեշտության դեպքում կազմել առևտրական ակտ (տեղերի կամ զանգվածի
պակասորդ, տարայի վնասվածք, նյութերի փչացում և այլն), որը հիմք է
հանդիսանում տրանսպորտայյին կազմակերպությանը կամ մատակարարին
բողոքարկ ներկայացնելու համար:
Ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ առևտրական ակտ չի կազմվում,
իսկ բեռի ոչ լիարժեք պահպանման մասին փաստերը ֆիքսվում են ապրանքային
բեռնագրերով և ստորագրվում բեռը ստացողի և վարորդի կողմից:
Նյութերի մուտքի փաստաթղթերին վերաբերում են «Մուտքի օրդերները» (Ձև
Պ-6), մատակարարների հաշիվ-ապրանքագրերը, ընդունման ակտերը,
«Ապրանքային բեռնագրերը» (Ձև Պ-40), «Նյութերի, ապրանքների ներքին
տեղափոխման բեռնագրերը» (Ձև Պ-31) և այլն:
«Նյութերի, ապրանքների ընդունման ակտը» (Ձև Պ-1) նախատեսված է
նյութերի, ապրանքների արժեքների կազմակերպության պահեստ մուտքագրման
փաստաթղթավորման, ինչպես նաև դրանց որակի, քանակության, զանգվածի և
կոմպլեկտավորվածության, պայմանագրի պայմաններին համապատասխանության
ստուգման համար: Այս փաստաթուղթը կազմվում է կազմակերպության ղեկավարի
հրամանով այդ նպատակով ստեղծված մշտական կամ ժամանակավոր
հանձնաժողովի կողմից, որը կատարում է նյութերի, արագամաշ առարկաների,
պահեստ մուտքագրման գործընթացը:
«Առանց մատակարարի հաշվի ստացված նյութերի, արագամաշ
առարկաների ընդունման ակտը» (Ձև Պ-2) նախատեսված է առանց մատակարարի
հաշվի փաստացի ստացված նյութերի, արագամաշ առարկաների ընդունման և
մուտքագրման փաստաթղթավորման համար: Այն դեպքում, երբ ուղեկցող
փաստաթղթերում նշված չէ նյութերի, արագամաշ առարկաների գինը, ապա այն
գնահատվում է հանձնաժողովի կողմից մատակարարման պայմանագրի հիման
վրա: Եթե մատակարարի հաշվի ստացման ժամանակ պարզվում է, որ
հանձնաժողովի կողմից գնահատված գինը տարբերվում է հաշվում նշված գնից,
ապա ստացված արժեքները վերագնահատվում են:
«Նյութերի ընդունման ժամանակ հայտնաբերված շեղումների ակտը» (Ձև Պ-
1/1) նախատեսված է ընդունվող նյութերի, արագամաշ առարկաների քանակի և
որակի գծով մատակարարի ուղեկցող փաստաթղթերից և մատակարարման
պայմանագրից առկա շեղումների փաստաթղթավորման համար: Այն հանդիսանում
է իրավական հիմք փոխադրողին կամ մատակարարին բողոքարկում
ներկայացնելու համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Շեղումների
արձանագրմանը և փաստաթղթերի կազմմանը մասնակցում է նաև մատակարարի
(փոխադրողի կամ արտադրողի) ներկայացուցիչը: Ակտի կազմմանը կարող է
մասնակցել նաև մեկ այլ կազմակերպության փորձագետ, եթե դա նախատեսված է
մատակարարման պայմանագրով:
«Մուտքի օրդերը» (Ձև Պ-6, էջ 226) նախատեսված է մատակարարներից կամ
վերամշակումից ստացված նյութերի, ապրանքների, արտադրանքի, արագամաշ
առարկաների կազմակերպության պահեստ ընդունումը փաստաթղթավորելու
հյյօմպր: Այն կազմվում է փաստացի տվյալների հիման վրա նյութական
պատասխանատու անձի կողմից մեկ օրինակից, ապրանքանյութական արժեքները
պահեստ մուտագրելու օրը: Նյութի մուտքի օրդերը, մասնավորապես կիրառվում է

225 ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

հիմնական միջոցների ապատեղւսկայումից ե քանդումից նյութերի մուտքագրման
համար:

ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Կազմակերպությունում նյութերի շարժի հաշվառումը իրականացվում Է
դրամական արտահայտությամբ’ ըստ պահեստների, հաշվեկշռային հաշիվների և
ենթահաշիվների ու նյութերի խմբերի:
Կազմակերպությանը պատկանող նյութերի առկայության և շարժի
վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար նախատեսված Է 211
“Նյութեր” սինթետիկ հաշիվը:
Հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում Է ձեռք բերված (ստացված) և
կազմակերպությունում արտադրված նյութերի սկզբնական արժեքը, իսկ կրեդիտում
արտադրական, վարչական և այլ նպատակներով օգտագործելու համար դուրս
գրված, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը: Այս հաշվի մնացորդը դեբետային
Է և իրենից ներկայացնում Է նյութերի արժեքը հաշվետու ամսվա վերջի դրությամբ:
211 “Նյութեր” հաշվին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի
հաշիվները
2111 “Հումք և նյութեր”
2112 “Գնովի կիսապատրաստուքներ, համալրող շինվածքներ և դետալներ”
2113 “Վառելիք”
2114 “Տարա և տւսրսւնյութեր

226 ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

2115 “Պահեստամասեր”
2116 “Շինանյութեր”
2117 “Գյուղատնտեսական նշանակության նյութեր”
2118 “Վերամշակման հանձնված նյութեր”
2119 “Այլ նյութեր”
Նյութերի անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ պահպանման տեղի,
նյութերի տեսակների և կազմակերպության կողմից հաստատված այլ
ուղղությունների:
Մատակարարներից ձեռքբերված նյութերը մուտքագրելիս ձևակերպվում է
«Նյութեր»
«Տրված ընթացիկ կանխավճարներ» կանխավճարների հաշվին
«Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով» առհաշիվ գումարների հաշվին
«Դրամարկղ» 1 դրամական
«Հաշվարկային հաշիվ» Լ «սի ՀԵ վ «Արտարժութային հաշիվ» 1 1 * * ՚ 4
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»’
պարտավորությունների առաջացմամբ
Կանոնադրական կապիտալի ձևավորման և ավելացման դեպքում, որպես
ներդրում նյութեր ստանալիս և մուտքագրելիս ձևակերպվում է’
Դտ 211 «Նյութեր»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
Կազմակերպությունում արտադրված նյութերը, ինչպես նաև
արտադրությունից վերադարձված նյութերը և նյութերի վերամշակումից ստացված
թափոնները մուտքագրելիս ձևակերպվում է’
Դտ 211 «Նյութեր»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
Կտ 812 «Օժանդակ արտադրություն»
Նյութերի անհատույց ստացումը ձևակերպվում է’
Դտ 211 «Նյութեր»
Կտ 421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»
Կտ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»
Այլ ակտիվների հետ փոխանակման կարգով ստացված նյութերի
մուտքագրումը ձևակերպվում է.
Դտ 211 «Նյութեր»
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,
ծառայությունների իրացումից հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կւբ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
к; եկամուտներ»

227 ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

նյութերի ձեռքբերման հետ կապված ծախսումների (տրանսպորտային,
բեռնման և բեռնաթափման ծախսումներ, չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և
այլն) գումարով ձևակերպվում է’
Դտ 211 «Նյութեր»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ
գումարների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 524 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին»

228 ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՄՈՒՏՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика