Home » Рефераты » ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

9.6. ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հիմնական միջոցների միավորը պետք Է հանվի հաշվապահական հաշվեկշռից,
երբ այն իրացվում կամ ընդմիշտ դուրս Է գրվում օգտագործումից և
ապագա ոչ մի տնտեսական օգուտ չի ակնկալվում դրա իրացումից:
Հիմնական միջոցների միավորի դուրսգրումից կամ իրացումից առաջացած
արդյունքը պետք Է որոշվի որպես ակտիվի իրացումից զուտ մուտքերի հասույթի ու
հաշվեկշռային արժեքի տարբերություն և ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում պետք Է ճանաչվի որպես եկամուտ կամ ծախս:
Հիմնական միջոցների դուրսգրումը ձևակերպվում Է ձև ՀՄ-6′ «Հիմնական
միջոցների շահագործումից հանման ակտ»-ով (տես Էջ 134-135): Այս
փաստաթուղթը կազմվում Է այդ նպատակով ստեղծված մշտական կամ
ժամանակավոր հանձնաժողովի կողմից, որը կատարում Է հիմնական միջոցների
շահագործումից հանման (ժամանակավորապես կամ օտարման նպատակով)
գործընթացը: Ակտը կազմվում Է երեք օրինակից: Առաջին օրինակը փոխանցվում Է
հաշվապահություն, երկրորդ օրինակը ընդունող կառուցվածքային ստորաբաժանում
(կազմակերպություն), իսկ երրորդ օրինակը հանձնող կառուցվածքային
ստորաբաժանում: Հիմնական միջոցների մասնակի կամ լրիվ լուծարքը, վաճառքը,
նվիրատվությունը, ֆինանսական վարձակալության հանձնումը և ցանկացած այլ
ձևով օտարումը ձևակերպվում Է ձև ՀՄ-8 «Հիմնական միջոցների դուրսգրման
ակտ»-ով (տես Էջ 136-138): Ակտը կազմվում Է 2 օրինակից: Առաջին օրինակը փոխանցվում
Է հաշվապահություն, իսկ երկրորդ օրինակը մնում Է տվյալ հիմնական
միջոցների պահպանման համար պատասխանատու անձի մոտ և հիմք Է հանդիսանում

131 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

դուրս գրմւսն արդյունքում առաջացած պահեստամասերի, նյութերի և ջարդոնի
պահեստ մուտքագրման համար:
Հիմնական միջոցի իրացման դեպքում օբյեկտի վաճառքի գնով ձևակերպվում
է
Դտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»:
Գործունեության անընդհատության պայմաններում, վաճառված հիմնական
միջոցների սկզբնական արժեքով ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) ծախսեր»’
հաշվեկշռային արժեքով
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
Դտ 124 «Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկում» արժեզրկումից կորուստների
գումարով
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
սկզբնական արժեքով:
Օտարման ժամանակ կատարված ծախսերի գումարով ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների (օտարումների) ծախսեր»
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» և այլն:
Իրացված օբյեկտի համար ճանաչված ծախսը և եկամուտը դուրս են գրվում
ֆինանսական արդյունքի հաշվին և ձևակերպվում են
ա) դուրս գրված եկամուտների գումարով.
Դտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ»
Կտ 331 «Ֆինանսական արդյունք»,
բ) դուրս գրված ծախսերի գումարով.
Դտ 331 «Ֆինանսական արդյունք»,
Կտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից) ծախսեր»
հաշվեկշռային արժեքով
Օրինակ: Կազմակերպությունը վաճառել է սարքավորում’ 550.000 դրամով:
Սարքավորման սկզբնական արժեքը կազմել է 780.000 դրամ, իսկ կուտակված
մաշվածությունը 300.000 դրամ: Արժեզրկումից կորուստների մնացորդը կազմել է
50.000 դրամ: Վաճառված սարքավորման համար կազմված ապրանքագրի և դուրս
գրման ակտի հիման վրա ձևակերպվում Է.

132 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» 550.000 i
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ» 550.000
Վաճառված սարքավորման սկզբնական արժեքով ձևակերպվում է.
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից 430.000
(օտարումներից) ծախսեր»
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 300.000
մաշվածություն»
Դտ 124 «Ոչ ընթացիկ ակտիվների
արժեզրկում»’արժեզրկումից կորուստների գումարով 50.000
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» 780.000
Իրացված օբյեկտի համար ճանաչված ծախսի և եկամտի գումարը դուրս է
գրվում ֆինանսական արդյունքի հաշվին և ձևակերպվում է.
Դտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ» 550.000
Կտ 331 «Ֆինանսական արդյունք», 550.000
Դտ 331 «Ֆինանսական արդյունք», 430.000
Կտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից (օտարումներից)
ծախսեր» 430.000
Հիմնական միջոցների լուծարքի դեպքում ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր» հաշվեկշռային արժեքով
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն»
կուտակված մաշվածության գումարով
Դտ 124 «Ոչ ընթացիկ ակտիվների արժեզրկում»’ արժեզրկումից կորուստների
գումարով
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»
սկզբնական արժեքով:
Օրինակ: Հիմնական միջոցների լուծարող հանձնաժողովը լուծարման ակտով
լուծարել է հաստոց 985.000 դրամ սկզբնական արժեքով, 820.000 դրամ
կուտակված մաշվածքով: Հաստոցի ապատեդակայման համար հաշվարկվել Են
20.000 դրամ աշխատավարձ և 5.000 դրամ սոցապ հատկացումներ: Հաստոցի
լուծարքից ստացվել է 35.000 դրամի ջարդոն, որը մուտքագրվել Է օժանդակ
նյութերի պահեստ:

133 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

134 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Կազմակերպությունը սկզբնական փաստաթղթերի հիման վրա ձևակերպում Էհ
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»’ 165.000
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 820.000
մաշվածություն»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»: 985.000
Լուծարքի ժամանակ կատարած ծախսերի և լուծարքից հետո մնացած
նյութական արժեքների գումարով ձևակերպվում է.
Դտ 714 «Գործառնական այլ ծախսեր»’ 25.000
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ հատուցումների գծով» 20.000
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով» 5.000
^ Լուծարքից ստացված ջարդոնի գումարով ձևակերպվում է.
Դտ 211 «Նյութեր» 35.000
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ» 35.000
Լուծարքի արդյունքում ստացված եկամուտները և ծախսերը դուրս են գրվում
ֆինանսական արդյունքին: Ձևակերպվում է.
Դտ 614 «Գործառնական այլ եկամուտներ» 35.000
Կտ 331 «Ֆինանսական արդյունք» 35.000
Դտ 331 «Ֆինանսական արդյունք» 190.000
Կտ 714 «Գործառնական այլ ծախսեր» 190.000
Անհատույց տրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքով
ձևակերպվում է.
Դտ 728 «Անհատույց տրված ակտիվների գծով ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Արտասովոր դեպքերի և իրադարձությունների հետևանքով դուրսգրվող հիմնական
միջոցների հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է.
Դտ 731 «Արտասովոր ծախսեր»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Հիմնական հոտի անասունները խոտանելիս և բտման հանձնելիս
հաշվեկշռային արժեքով ձևակերպվում Է.
Դտ 212 «Աճեցվող և բտվող կենդանիներ»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Երբ հիմնական միջոցի միավորը փոխանակվում Է նույնանման ակտիվով,
ձեռք բերված ակտիվի արժեքը հավասար Է փոխանակված ակտիվի հաշվեկշռային
արժեքին: Այսպիսի փոխանակման արդյունքում շահույթ կամ վնաս չի առաջանում:
Օրինակ, կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաներից մեկը
փոխանակվել Է նմանատիպ մեկ այլ ավտոմեքենայի հետ: Ավտոմեքենայի

139 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

սկզբնական արժեքը կազմել է 400.000 դրամ, իսկ կուտակված մաշվածությունը’
260.000 դրամ:
Ձևակերպվում Է.
ա) Փոխանակված հին մեքենայի կուտակված մաշվածության գումարով.
Դտ 112 «Շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների 250.000
մաշվածություն»
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոց- 250.000
ներ»:
բ) Նմանատիպ ավտոմեքենայի փոխանակում.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 150.000
միջոցներ» նոր
Կտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոց- 150,000
ներ»’ հին
Հիմնական միջոցները, որոնք հանվում են օգտագործումից և պահվում են
իրացնելու նպատակով, հաշվաովում են ակտիվը օգտագործումից հանելու պահին
առկա հաշվեկշռային արժեքով: Ձևակերպվում Է.
Դտ -113 «Շահագործման մեջ չգտնվող հիմնական միջոցներ»
Կտ -111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ»:
Տարին մեկ անգամ’ հաշվետու տարվա վերջում, կազմակերպությունը,
համաձայն ՀՀՀՀ 36. «Ակտիվների արժեզրկում» ստանդարտի, որոշում Է’ ակտիվը
արժեզրկվե՞լ Է, թե’ ոչ, և ճանաչում Է համապատասխան արժեզրկման կորուստները:

140 ՀԻՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ԻՐԱ8ՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика