дома » Рефераты » ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏԵԽԱՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏԵԽԱՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

9.5. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏԵԽԱՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հիմնական միջոցների շահագործման ընթացքում դրանց սպասարկման,
նորոգման, վերակառուցման, արդիականացման նպատակով կատարվում են
հետագա ծախսումներ: Վերոհիշյալ ծախսերի մի մասը կապիտալացվում է և
վերագրվում ակտիվ ճանաչված միջոցին, իսկ մյուս մասը ճանաչվում է որպես
ժամանակաշրջանի ծախս և վերագրվում հաշվետու ժամանակաշրջանի
ֆինանսական արդյունքին:
Հետագա ծախսումները, որոնք վերաբերում են արդեն ճանաչված հիմնական
միջոցների միավորին, ավելացվում են ակտիվի հաշվեկշռային արժեքին, երբ
հավանական է, որ դրանց շնորհիվ ապագա տնտեսական օգուտները ավելի շատ
կհոսեն դեպի կազմակերպություն, քան ակնկալվում էր առկա ակտիվի նորմատիվային
ցուցանիշների սկզբնական գնահատումից: Մյուս բոլոր հետագա
ծախսումները պետք է ճանաչվեն որպես հաշվետու ժամանակաշրջանի ծախսեր:
Հիմնական միջոցների վրա կատարված հետագա ծախսումները ճանաչվում են
որպես ակտիվ միայն այն դեպքում, երբ դրանք բարելավում են ակտիվի վիճակը’
բարձրացնելով նրա սկզբնապես գնահատված ցուցանիշները:
Այն ծախսումը, որը պարզապես վերականգնում կամ պահպանում է
գոյություն ունեցող ակտիվի գործունեության արդյունքների նորմատիվային
ցուցանիշների սկզբնական գնահատականը, հաշվեգրվում է ծախսերին այն
ժամանակ, երբ կատարվում է: Աա հաճախ տեղի է ունենում ընթացիկ
վերանորոգման ու տեխսպասարկման ծախսումների կամ այնպիսի այլ
ծախսումների ժամանակ, որոնց վերաբերյալ կազմակերպության ղեկավարությունը
տեղյակ է եղել ակտիվը գնելիս: Հաստոցների պարբերական կապիտալ վերանորոգումները
նույնպես պատկանում են այս դասակարգմանը, եթե դրանք
պարզապես վերականգնում են գործունեության նորմատիվային ցուցանիշների
սկզբնական գնահատականը, այլ ոչ թե մեծացնում արտադրական պոտենցիալը:
Այնուամենայնիվ, այն փաստը, որ ծախսումը պլանավորված չի եղել, բավարար չէ
այն կապիտալացնելու համար:

129 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏԵԽԱՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հիմնական միջոցների շահագործման ընթացքում իրականացվող ընթացիկ
նորոգումների ե տեխսպասարկման հաշվառման կարգը ցույց տանք հետևյալ
օրինակով:
Արտադրամասի սպասարկող անձնակազմը սարքավորումների ընթացիկ
նորոգման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում կատարել է հետևյալ
ծախսումները.
ա) պահեստամասեր’ 120.000 դրամ
բ) քսանյութեր 40.000 դրամ
գ) հաշվարկված աշխատավարձ 50.000 դրամ
ո) հւաԱաոևմած սոցւսւս հատեաօումնեո’ 7.500 ոոամ
Ընդամենը 217.500 դրամ
Քանի որ նորոգման նպատակը գործող սարքավորումների սարքին վիճակի
պահպանումն է և ակնկալվող եկամտի ստացումը, ուստի կատարված ծախսերը
վերագրվում են հաշվետու ժամանակաշրջանին և ձևակերպվում է.
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» 217.500
Կտ 211 «Նյութեր» 160.000
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով» 50.000
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով» 7.500
Ապագա տնտեսական օգուտների ավելացման նպատակով իրականացվող
կապիտալ նորոգումների, վերափոխումների և արդիականացման ծախսումները
հաշվառվում են հետևյալ կարգով: Տնտեսվարական եղանակով իրականացվող
նորոգումների հետագա ծախսումները հաշվապահական հաշվառման մեջ
արտացոլվում են 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա
ծախսումներ» հաշվով: Հաշվառման կարգը ցույց տանք հետևյալ օրինակով.
Կազմակերպության N 1 արտադրամասի շենքի տանիքի կապիտալ
նորոգման նպատակով շինվերանորոգման տեղամասը կատարել է հետևյալ
ծախսումները.
ա) շինանյութեր 250.000 դրամ
բ) հաշվարկված աշխատավարձ 300.000 դրամ
գ) հաշվարկված սոցապ հատկացումներ 45.000 դրամ
ռ) աււ ծաԽսեո ւհոՒսանցմած հւամւսոնաւհն հա?վհց 30.000 դրամ
Ընդամենը 625.000 դրամ
Նորոգվող շենքի սկզբնական արժեքը 50.000.000 դրամ է, օգտակար
ծառայության ժամկետը 20 տարի:
Տանիքի վերանորոգումը կատարվել է շահագործման 10-րդ տարվա վերջին:
Նախատեսվել է նորոգումից հետո շենքի ծառայության ժամկետը ավելացնել 5
տարով:
Կապիտալ նորոգման ծախսումների գումարով ձևակերպվում է.

130 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏԵԽԱՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Դտ 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա 625.000
ծախսումներ»
Կտ 211 «Նյութեր» 250.000
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատաՍարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների
գծով» 300.000
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով» 45.000
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» 30.000
Նորոգման աշխատանքների ավարտից հետո կատարված ծախսումները
կապիտալացվում են: Ձևակերպվում է.
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական 625.000
միջոցներ»
Կտ 823 «Հիմնական միջոցների վրա կապիտալացվող հետագա
ծախսումներ» 625.000
Նորոգումից հետո շենքի տարեկան մաշվածությունը հաշվարկվում է հետևյալ
կարգով.
50.000.000 + 625000-25.00 0.000
<շօ^տւ 1708 533

131 ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՏԵԽԱՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика