дома » Рефераты » ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

19.2. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Կազմակերպությունների գործունեության ընթացքում հաճախ առաջանում Է
ֆինանսական ռեսուրսների ժամանակավոր պահանջ, որը կարող Է բավարարվել
բանկային վարկերի հաշվին:

343 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Բանկային վարկավորման համակարգը հիմնված է մի շարք սկզբունքների
վրա: Այդ սկզբունքներից են վարկի նպատակային բնույթը, ժամկետայնությունը,
ապահովվածությունը:
ժամանակակից պայմաններում կարևոր նշանակություն են ստանում
ռացիոնալ վարկավորման սկզբունքները, որոնք պահանջում են գնահաւոել ոչ
միայն վարկավորման օբյեկտը, սուբյեկտը և ապահովվածության որակը, այլ
նաև վարկային գործառնությունների եկամտաբերությունը, մարժայի
մակարդակը, ռիսկւսյնությունը:
Վարկավորման, վարկերի ձևակերպման և մարման կարգը սահմանվում են
գործող օրենսդրությամբ, բանկային կանոններով և վարկային պայմանագրերով,
որոնք կնքվում են բանկի և վարկ ստացող կազմակերպության միջև:
Կազմակերպությունները կարոդ են ստանալ տարբեր տեսակի վարկեր,
որոնք դասակարգվում են մի շարք հատկանիշներով ըստ ստացող
սուբյեկտների, կապիտալի շարժի հետ ունեցած կապի, կիրառման ոլորտի,
ժամկետի, վճարելիության, ապահովվածության:
Հաշվապահական հաշվառման կազմակերպման համար կարևոր է
համարվում վարկերի դասակարգումը ըստ վարկավորման ժամկետների: Ըստ
նշված հատկանիշի վարկերը բաժանվում են կարճաժամկետի, միջին
ժամկետայինի և երկարաժամկետի: Կարճաժամկետ վարկերը տրամադրվում Են
մինչև 1 տարի ժամկետով: Դրանք հաշվառվում են ընթացիկ

պարտավորությունների կազմում: Միջին ժամկետային և երկարաժամկետ
վարկերը հաշվառում են ոչ ընթացիկ ււյարտավորությունների կազմում, քանի որ
դրանց մարման ժամկետը 1 տարուց ավելի Է: Երկարաժամկետ վարկերը
տրամադրվում են շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման,
տեխնիկական վերազինման, գործող արտադրական օբյեկտների ընդլայնման,
մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռքբերման,
նոր արտադրանքի թողարկման և այլ նպատակների համար:
Մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող բանկային վարկերի
սինթետիկ հաշվառման համար նախատեսված է 411 «Երկարաժամկետ
բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» պասիվային
հաշիվը: Վարկերի գծով պարտավորությունները հաշվառվում Են
ամորտիզացված արժեքով: Դրա հետ կապված 411 «Երկարաժամկետ բանկային
վարկերի գծով վճարվելիք համախառն գումարներ» հաշվի կրեդիտում
արտացոլվում Է վարկերի գծով վճարվելիք համախառն գումարը, որը ներառում
է ստացված վարկի հիմնական գումարը և տոկոսները:
Երկարաժամկետ վարկի հիմնական գումարի ստացումը դրամական
միջոցներով ձևակերպում են
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Վարկը կարող Է ստացվել նաև կրեդիտորական պարտքերի մարման կամ
դեբիտորական պարտքերի առաջացման ձևով, որի դեպքում ձևակերպում են

344 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ 

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Դտ 152 «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու ;
համար» —
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Ստացված Երկարաժամկետ վարկերի դիմաց վճարվելիք տոկոսների
հաշվառման համար նախատեսված է 414 «Չկրած տոկոսային ծախսեր
ամորտիզացված արժեքով հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով» ակտիվային կարգավորող հաշիվը: Չկրած
‘ տոկոսային ծախսերի գումարով ձևակերպում են
Դտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվոդ
երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվի դեբետում
արտացոլվում են նաև գործարքի հետ կապված ծախսումները (օրինակ,
միջնորդավճարները): Դրանց գումարով ձևակեպում են’
Դտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորակւսն պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» և այլն
Կազմակերպությունը պարբերաբար կատարում է վճարման ենթակա
գումարների և դրանց վերաբերող չկրած տոկոսային ծախսերի հաշվարկ’ դրանց
ընթացիկ մասը որոշելու և ընթացիկ պարտավորությունների կազմ
տեդափոխելու նպատակով: Դրա համար նախատեսված է 512
«Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք գումարների
կարճաժամկետ մաս» և 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված
արժեքով հաշվառվոդ կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների
գծով» հաշիվները: Վերը նշված գործառնությունները ձևակերպում են հետևյալ
կերպ’
Կարճաժամկետ մասի տեղափոխումը
Դտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կտ 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
գումարների կարճաժամկետ մաս»

345 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Պարտավորությունների ընթացիկ մասի մարումը ձևակերպում են’
Դտ 512 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
գումարների կարճաժամկետ մաս»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ» և այլն
Չկրած տոկոսային ծախսերի վերադասակարգումը’
Դտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ կարճաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Վարկի գծով պարտավորությունների մարման համար կատարված
վճարումները պետք է բաշխվեն հիմնական գումարի և տոկոսային ծախսի միջև:
Այդ նպատակով հաշվարկվում է արդյունավետ տոկոսադրույքը, որով
պարտավորության գծով բոլոր վճարումների անվանական արժեքը զեղչվում է
մինչև սկզբնական արժեքը: Պարտավորության միանվագ մարման դեպքում
նշված տոկոսադրույքը որոշվում է ներկա արժեքի աղյուսակի հիման վրա (տես
ձեռնարկի հավելվածում): Եթե պայմանագրով նախատեսված են հավասար
գումարներով պարբերական վճարումներ (ւսնուիտետ), ապա արդյունավետ
տոկոսադրույքը որոշվում է անուիտետի ներկա արժեքի աղյուսակով (տես
ձեռնարկի հավելվածում):
Պարտավորության միանվագ մարման դեպքում զեղչված արժեքը կարելի է
որոշել հետևյալ բանաձևով’

PV = X , • . 1 . ■
» (1 + *)՞
որտեղ’ PV ֊ն պարտավորության զեղչված արժեքս է,
Хп — ը’ պարտավորության անվանական (չզեղչված) արժեքն է ո
տարի հետո,
к -ն ‘ զեղչման տոկոսադրույքն է,
ո — ը տարիների թիվը:
Անուիտետի դեպքում զեղչված արժեքը կարելի է որոշել հետևյալ բանաձևով’
т 1
P V = У х — — Ti (i+fc)
որտեղ m -ը ժամանակահատվածների թիվն է, որոնց ընթացքում
կատարվում են վճարումները,
X — ը յուրաքանչյուր ժամանակաշրջանում կատարվող
վճարումներն են:
Անուիտետի աղյուսակի միջոցով որոշում են զեղչման դրույքը և,
տեղագրելով բանաձևի մեջ որոշում ամենամյա վճարումների չափը:

346 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Հաշվետու ժամանակաշրջանի ծախսերին հաշվեգրվող չկրած տոկոսային \
ծախսերի գումարը որոշելու համար յուրաքանչյուր վարկի գծով վճարվելիք i
համախառն գումարներից (411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով
վճարվելիք համախառն գումարներ» և 512, «Երկարաժամկետ բանկային
վարկերի գծով վճարվելիք գումարների կարճաժամկետ մաս» հաշիվների
կրեդիտային մնացորդների հանրագումարից) հանում են տվյալ վարկին
վերաբերող չկրած տոկոսային ծախսերի մնացորդը (414 «Չկրած տոկոսային
ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով» և 516 «Չկրած տոկոսային ծախսեր
ամորտիզացված արժեքով հաշվառվոդ կարճաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով» հաշիվների դեբետային մնացորդների
հանրագումարը), և ստացված տարբերությունը բազմապատկում արդյունավետ
տոկոսադրույքով: Բաշխման հաշվարկը ցույց տանք օրինակով:
Ենթադրենք, կազմակերպությունը ստացել է 500.000 դրամի վարկ 4
տարի ժամկետով, 10% տարեկան դրույքաչափով ամենամյա հավասարաչափ
վճարումների պայմանով:
Անուիտետի աղյուսակից գտնում Ենք, որ 4 տարվա և 10%
տոկոսադրույքի դեպքում զեղչման դրույքաչափը կազմում է 3,17: Տեղագրելով
այն անուիտետի պայմաններում զեղչված արժեքի որոշման բանաձևի մեջ,
կստանանք’
500.000= 3,17 • X
որտեղ X — ը ամենամյա, վճարումների գումարն է: Այն հավասար է 157.729
դրամի:
Վարկի գումարների մարման և տոկոսների հաշվեգրման ժամանակացույցը
ներկայացնենք աղյուսակի տեսքով’

ԱՂՅՈՒՍԱԿ 19.1

ԱՂՅՈՒՍԱԿ 19.1

Բերված աղյուսակում յուրաքանչյուր տարվա հաշվեգրվող տոկոսը
հաշվարկվում է տարվա սկզբի դրությամբ հիմնական գումարի մնացորդի
նկատմամբ: Առաջին տարում այն կկազմի 50.000 դրամ, այսինքն 500.000 x 0,10:
Այսպիսով առաջին տարվա վճարված գումարից 50.000 դրամ ուղղվում է տոկոսի
մարմանը, իսկ մնացած 107.729 դրամը հիմնական գումարի մարմանը: Երկրորդ
տարվա սկզբի դրությամբ չմարված գումարի մնացորդը կկազմի 392.271 դրամ:
Երկրորդ տարվա տոկոսի գումարը հավասար է’ 392.271 x 0.10= 39.227 դրամ և
այդպես շարունակ:
Վարկի միանվագ մարման դեպքում վարկի գծով պարտավորության ներկա
պրժեքը որոշելու համար օգտվում ենք ներկա արժեքի որոշման աղյուսակից,
ըստ որի 4 տարվա և 10%-ի պայմաններում զեղչման դրույքը հավասար է 0.683:

347 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Տեդադրելով այն բանաձևի մեջ, կստանանք’ 500.000= Хп ■ 0.683: Այստեղից Xn =
500.000: 0.683 = 732.064:
Հաշվարկի արդյունքում կստանանք այն համախառն գումարը, որը պետք է
վճարվի բանկին չորրորդ տարվա վերջում: Սակայն հաշվեգրման սկզբունքի
համաձայն կազմակերպությունը յուրաքանչյուր ժամանակաշրջանում պետք է
ճանաչի ծախսը տվյալ ժամանակաշրջանում հաշվեգրվող տոկոսների
գումարով: Յուրաքանչյուր տարվա հաշվեգրվող տոկոսների գումարը որոշելու
համար պարտավորության համախառն գումարից հանում ենք չկրած տոկոսային
ծախսի մնացորդը և ստացված տարբերությունը բազմապատկում արդյունավետ
տոկոսադրույքով:
Մեր օրինակում առաջին տարվա հաշվարկը հետևյալն է
(732.064 — 232.064) X 0,10 = 500.000 X 0.10= 50.000
Երկրորդ տարվա հաշվարկը կլինի ‘
[(732.064 — (232.064 ~ 50.000)] X 0,10 = 550.000 X 0,10 = 55.000
Գումարների մարման և տոկոսների հաշվեգրման ժամանակացույցը
ներկայացնենք աղյուսակի տեսքով

ԱՂՅՈՒՍԱԿ 19.2

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Դտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ» (հաշվեկշռային արժեքով)
Կտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» (հաշվեկշռային
արժեքից պակաս վճարված գումարի չափով)
Կտ 251 «Դրամարկղ» ե դրամական միջոցներ հաշվառոդ այլ հաշիվներ
(փաստացի վճարված գումարի չափով)
Մարված ֆինանսական պարտավորությունների գծով չկրած տոկոսային
ծախսերի մնացորդի դուրս գրումը ձևակերպում են’
Դտ 411 «Երկարաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Երկարաժամկետ վարկերի վերլուծական հաշվառումը կազմակերպվում է
ըստ բանկերի, մարման ժամկետների, առանձին վարկերի և այլ ուղղությունների:
Կազմակերպությունները իրենց գործունեության իրականացման նպատակով
կարոդ են ներգրավել միջոցներ ոչ միայն բանկային վարկերի, այլ նաև
փոխառությունների ձևով:
Փոխառությունները կարող են ներգրավվել հետևյալ ճանապարհներով
• դրամական ձևով,
• մուրհակների տրամադրման ձևով, որի դեպքում փոխառությունը
տրամադրվում է ստացված ապրանքների կամ ծառայությունների
դիմաց վճարների հետաձգման ճանապարհով,
• կարճաժամկետ և երկարաժամկետ արժեթղթերի (պարտատոմսերի)
թողարկման և վաճառքի ձևով:
Փոխառությունների ստացումը ձևակերպվում է պայմանագրերով կամ
կողմերի համաձայնությամբ տրված մուրհակներով: Փոխառությունների գծով
նախատեսվում է տոկոսների վճարում, որոնց չափը որոշվում է պայմանագրով:
Պայմանագրում տոկոսների մասին պայմանների բացակայության, դեպքում
դրանց չափը որոշվում է պարտքի մարման օրվա բանկային տոկոսադրույքով:
Ըստ մարման ժամկետների տարբերում են երկարաժամկետ և
կարճաժամկետ փոխառություններ: Երկարաժամկետ են համարվում այն
փոխառությունները, որոնց մարման ժամկետը հաշվեկշռի ամսաթվի դրությամբ
1 տարուց ավել է: Մինչև 1 տարի մարման ժամկետ ունեցող փոխառությունները
հաշվառվում են որպես կարճաժամկետ:
Երկարաժամկետ փոխառությունների հաշվառման համար նախատեսված է
412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վթարվելիք համախառն
գումարներ» պասիվային հաշիվը: Այս հաշվին կից կարող են բացվել հետևյալ
երկրորդ կարգի հաշիվները 4121 «Տրված երկարաժամկետ մուրհակների գծով
վճարվելիք համախառն գումարներ», 4122 «Տեղաբաշխված երկարաժամկետ
պարտատոմսերի գծով վճարվելիք համախառն գումարներ», 4123 «Այլ
երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ»:
Երկարաժամկետ փոխառությունների հաշվառումը կազմակերպվում է
այնպես, ինչպես երկարաժամկետ վարկերինը: Ատորև ներկայացնենք
փոխառությունների ստացման և մարման հաշվապահական ձևակերպումները:
Փոխառությունների ստացումը ձևակերպում են.

349 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

դրամական միջոցներով
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» և այլն
Կտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
կրեդիտորական պարտքի մարումով (տրված մուրհակների գծով)
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Չկրած տոկոսային ծախսերի արտացոլումը
Դտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Գործարքի հետ կապված ծախսումների գումարով ձևակերպում են’
Դտ 414 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվոդ երկարաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 253 «Արւոարժութային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» և այլն
Երկարաժամկետ փոխառությունների կարճաժամկետ մասի հաշվառման
համար նախատեսված է 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով
վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս» պւսսիվային հաշիվը:
Փոխառությունների կարճաժամկետ մասի տեղափոխումը ձևակերպում են
Դտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ»
Կտ 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարների կարճաժամկետ մաս» •
Փոխառության մարումը արտացոլվում Է հետևյալ ձևակերպմամբ’
Դտ 514 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարների կարճաժամկետ մաս»
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ
Փոխառությունների մարումը (պարտատոմսերի հետ գնումը) ժամկետից
շուտ ձևակերպում են

350 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Դտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ» (հաշվեկշռային արժեքով)
Դտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» (հաշվեկշռային
արժեքից ավել վճարված գումարի չափով)
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ
(փաստացի վճարված գումարի չափով)
կամ
Դտ 412 «Երկարաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ» (հաշվեկշռային արժեքով)
Կտ 727 «Վարկերի և փոխառությունների գծով ծախսեր» (հաշվեկշռային
արժեքից պակաս վճարված գումարի չափով)
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ
(փաստացի վճարված գումարի չափով)
Չկրած տոկոսային ծախսերի հաշվեգրումը հաշվետու ժամանակաշրջանի
ծախսերին և դրանց մնացորդի դուրս գրումը փոխառությունների մարման
դեպքում ձևակերպում են նույն կարգով, ինչ որ երկարաժամկետ վարկերի
դեպքում:
Երկարաժամկետ փոխառությունների գծով պարտավորությունների
անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ փոխատուների, մարման ժամկետների,
առանձին փոխառությունների և այլ ուղղությունների:
Ինչպես արդեն նշվել է, երկարաժամկետ ֆինանսական
պարտավորություններ առաջանում են նաև ֆինանսական վարձակալության
դեպքում, որոնց հաշվառման համար նախատեսված 413 «Ֆինանսական
վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ» պասիվային
հաշիվը: Այս հաշվի թղթակցությունները ներկայացված են ձեռնարկի 12-րդ
գլխում:

351 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика