дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 19. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

19.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Ֆինանսական շուկայի զարգացումը հանգեցրել է տարբեր ֆինանսական
գործիքների օգտագործմանը: Ինչպես նշվել է, ֆինանսական գործիքների
հաշվառման մոտեցումները ներկայացվում Ե6 ՀՀՀՀԱ 32 «Ֆինանսական
գործիքներ, բացահայտումը և ներկայացումը» և ՀՀՀՀԱ 39 «Ֆինանսական
գործիքներ, ճանաչումը և չափումը» ստանդարտներում:
Նշված ստանդարտներով ֆինանսական գործիքը բնութագրվում է որպես
պայմանագիր, որի ժամանակ մի կազմակերպությունում առաջանում է
ֆինանսական ակտիվ, իսկ մյուս կազմակերպությունում’ ֆինանսական
պարտավորություն կամ սեփական կապիտալի գործիք:
Ըստ վերոհիշյալ ստանդարտների ֆինանսական պարտավորությունը
ցանկացած պարտավորություն է, որը պայմանագրային պարտականություն է
ա) մեկ այլ կազմակերպությանը դրամական միջոցներ կամ այլ
ֆինանսական ակտիվ տրամադրելու, կամ
բ) մեկ այլ կազմակերպության հետ պոտենցիալ ոչ նպաստավոր
պայմաններով ֆինանսական գործիքներ փոխանակելու:
Այսպիսով, ֆինանսական պարտավորությունները առաջանում են
պայմանագրային հարաբերությունների արդյունքում և պահանջում Են
դրամական միջոցների վճարում կամ այլ ֆինանսական ակտիվների փոխանցում
այլ կազմակերպություններին: Ֆինանսական պարտավորությունները
առաջանում են նաև այն դեպքում, Երբ տվյալ կազմակերպությունը
պայմանագրով մեկ ուրիշ կազմակերպությանն Է փոխանցում ֆինանսական
գործիք պոտենցիալ ոչ շահավետ պայմաններով:
Ֆինանսական պարտավորությունները դասակարգվում են երկու
կատեգորիայի’
• առևտրական նպատակներով պահվող ֆինանսական
պարտավորություններ,
• այլ ֆինանսական պարտավորություններ:
Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական
պարտավորությունները այն ֆինանսական պարտավորություններն են, որոնք
առաջացել են հիմնականում գների կամ դիլերային հավելագների (մարժաների)
կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով: Դա այն
պարտավորություններն են, որոնք առաջացել են կազմակերպությունում
արժեթղթերի առաքման դեպքում’ կարճաժամկետ վաճառքի
գործառնություններում, Եթե կազմակերպությունը վաճառքի պահի դրությամբ չի
տնօրինում այդ արժեթղթերը: Դրանք ներառում են նաև ածանցյալ
պարտավորությունները, որոնք չեն օգտագործվում հեջավորման
նպատակներով:
Ֆինանսական պարտավորություններին վերաբերում են կրեդիտորական
պարտքերը մատակարարներին, կապալառուներին, վարկերի և

341 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

փոխառությունների պայմանագրերով առաջացած պարտքերը, ինչպես նաև
ֆինանսական վարձակալության գծով վարձակալի մոտ առաջացած
պարտավորությունները:
Ֆինանսական պարտավորությունները դասակարգելիս պետք է նկատի
ունենալ այն սահմանափակումները, որոնք կապված են այն հանգամանքի հետ,
որ այն պարտավորությունները, որոնց մարման ժամանակ ֆինանսական
ակտիվների փոխանցում չի ենթադրվում, ֆինանսական գործիք չեն համարվում:
Ֆինանսական պարտավորություններին չեն դասվում նաև բաժնետոմսերի
օպցիոնները և այլ պարտավորությունները, որոնք կապված են սեփական
բաժնեմասնակցության գործիքները այլ կազմակերպություններին տրամադրելու
հետ: Վերջիններս հաշվառվում են որպես սեփական կապիտալի գործիքներ:
Հետաձգված եկամուտները, երաշխիքային պարտավորությունները,
ծախսերի ըստ ժամանակաշրջանների կարգավորման համար ստեղծված
պահուստները նույնպես չեն համարվում ֆինանսական պարտավորություններ,
քանի որ չի ենթադրվում դրանց փոխանակումը դրամական միջոցներով կամ այլ
ֆինանսական ակտիվներով: Ֆինանսական պարտավորություն չեն համարվում
նաև այն պարտավորությունները, որոնք առաջացել են այլ հանգամանքների,
այլ ոչ թե պայմանագրերի կնքման արդյունքում: Օրինակ, հարկայն
օրենսդրությանը համապատասխան հարկերի գծով առաջացած
պարտավորությունները չեն դասվում ֆինանսականի:
Ֆինանսական պարտավորությունը պետք է ճանաչվի հաշվեկշռում այն և
միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը դառնում է դրանք առաջացնող
գործիքի պայմանագրային կողմ և պայմանագրի համաձայն իր վրա է վերցնում
այդ ֆինանսական գործիքի գծով պարտավորությունները: Օրինակ,
կրեդիտորական պարտքերը ճանաչվում են որպես պարտավորություններ, երբ
կազմակերպությունը դառնում է պայմանագրի կողմ և, որպես հետևանք ունենում
է դրամական միջոցներ վճարելու իրավական պարտականություն:
Վերոհիշյալ ստանդարտներով սահմանվում են ոչ միայն ճանաչման, այլ
նաև ապաճանաչման մոտեցումները: Ֆինանսական պարտավորության կամ
դրա մի մասի ապաճանաչումը դրա դուրս գրումն է կազմակերպության
հաշվապահական հաշվեկշռից: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ
պարտքը մարվում է, այսինքն’ երբ պայմանագրով սահմանված
պարտականությունը կատարվել է, չեղյալ է համարվել կամ լրացել է դրա ուժի
մեջ լինելու ժամկետը: Պարտավորությունը կարող է չեղյալ համարվել, երբ այն
փոխանակվում է մեկ ուրիշ պարտքային գործիքի հետ, որի պայմանները
էականորեն տարբերվում են նախորդից և դրա հետ կապված առաջանում է այդ
պարտավորության ապաճանաչման և նոր պարտքային գործիքի ճանաչման
անհրաժեշտությունը: Պարտքային գործիքների փոխանակման դեպքում
էականորեն տարբերվող պայմաններին մասնավորապես վերաբերում են այն
պայմանները, որոնք առաջացնում են դրամական միջոցների հոսքերի զեղչված
արժեքի փոփոխություն առնվազն 10%-ով:
Մարված կամ այլ կողմերին փոխանցված պարտավորության (կամ
պարտավորության մի մասի) հաշվեկշռային արժեքի և դրա համար վճարված
գումարի միջև տարբերությունը պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվությունում:
Ֆինանսական պարտավորությունը սկզբնական ճանաչման ժամանակ պետք
է չափվի սկզբնական արժեքով, որն իրենից ներկայացնում է դրա դիմաց
ստացված փոխհատուցման իրական արժեքը: Ֆինանսական

342 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

պարտավորությունների սկզբնական չափման մեջ ներառվում են նաև գործարքի*
հետ կապված ծախսումները:
Ֆինանսական պարտավորությունների սկզբնական արժեքը նույնացվում է
դրանց իրւսկան արժեքի հետ: Սակայն ժամանակի ընթացքում շուկայական
պայմանների և այլ գործոնների ազդեցության հետևանքով սկզբնական արժեքը
սկսում Է տարբերվել իրական արժեքից:
Իրական արժեք ասելով հասկանում ենք ֆինանսական գործիքի
շուկայական արժեքը, որը ճշգրտվում Է գործարքի հետ կապված ծա;սումների
գումարով: Սակայն ըստ ստանդարտի պարտավորության իրական արժեքը
կարոդ Է որոշվել այլ մեթոդներով:
Սկզբնական ճանաչումից հետո բոլոր ֆինանսական պարտավորությունները
պետք է չափվեն ամորտիզացված արժեքով: Բացառություն են կազմում
առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորությունները և
որպես հեջավորման գործիք և հեջավորված հոդված նախատեսված
ֆինանսական պարտավորությունները: Առևտրական նպատակներով պահվող
ֆինանսական պարտավորությունները պետք է չափվեն իրական արժեքով,,
բացառությամբ նրանցից, որոնց իրական արժեքը հնարավոր չէ
արժանահավատորեն չափել: Այդպիսի պարտավորությունները պետք է չափվեն
սկզբնական արժեքով:
Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորության
իրական արժեքի փոփոխության հետևանքով առաջացող շահույթը կամ վնասը
պետք է ճանաչվի այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում, որի ընթացքում այն ի հայտ Է եկել:
Ամորտիզացված արժեքով ոաշվառվող ֆինանսական
պարտավորությունների գծով շահույթը կամ վնասը ֆինանսական արդյունքների
մասին հաշվետվությունում ճանաչվում Է որպես եկամուտ կամ ծախս, երբ այդ
ֆինսւնական պարտավորությունը ապսւճանսւչվում կամ արժեզրկվում Է, ինչպես
նաև ամորտիզացիայի հաշվարկման միջոցով:
Ֆինանսական պարտավորության ամորտիզացված արժեքը այն գումարն է,
որով ֆինանսական պարտավորությունը չափվել Էր սկզբնական ճանաչման
պահին’ հանած հիմնական գումարների մարումները, գումսւրած կամ հանած
սկզբնական գումարի և մարման գումարի տարբերության կուտակված
ամորտիզացիան և հանած արժեզրկման կամ անհավաքագրելիության գծով
դուրս Հրված ցանկացած գումար:
Ֆինանսական պարտավորությունների ամորտիզացիայի հաշվարկը
իրականացվում Է արդյունավետ տոկոսային մեթոդով, որը հիմնված Է
արդյունավետ տոկոսադրույքի վրա: Արդյունավետ տոկոսադրույքը այն դրույքն
է, որով մինչև մարման ժամկետը կամ շուկայի վրա հիմնված հաջորդ
վերանայումը դրամական միջոցների ապագա վճարումների հոսքերը զեղչվում
են մինչև ֆինանսական պարտավորության ընթացիկ զուտ հաշվեկշռային
արժեքը:

343 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика