Home » Рефераты » ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ, ԴՐԱ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ, ԴՐԱ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

6.5. ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ, ԴՐԱ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Գույքագրումը կազմակերպության ապրանքանյութական արժեքների,
դրամական միջոցների, հաշվարկների և այլ ակտիվների առկա մնացորդների
ստուգումն ու ցուցակագրումն է բնական վիճակում, քանակական և դրամական
արտահայտությամբ:
Գույքագրումը կարևոր նշանակություն ունի ապրանքանյութական և
դրամական միջոցների վիճակը և նյութապես պատասխանատու անձանց
վստահված արժեքների պահպանումը ստուգելու և ընթացիկ հաշվառման
տվյալները ճշտելու համար: Տնտեսական կյանքում տեղի ունեցող ոչ բոլոր
փոփոխություններն են, որ փաստաթդթավորվում և հաշվառման են ենթարկվում:
Օրինակ որոշ ապրանքանյութական արժեքներ փոշիանում, ծորում, չորանում են,
դրանց պահպանման, տեղափոխման և իրացման ժամանակ առաջանում են
բնական պակասորդներ (կորուստներ): Կորուստներ կարող են առաջանալ նաև
նյութապես պատասխանատու անձանց սխալվելու կամ չարաշահումների և
յուրացումների հետևանքով: Այս բոլոր կորուստները առաջացման պահին
հաշվառման չեն ենթարկվում և չեն արտացոլվում համապատասխան հաշիվներում:
Կատարելով գույքագրում որոշվում է արժեքների քանակական և որակական
փաստացի առկայությունը և այն համեմատելով ընթացիկ հաշվառման տվյալների
հետ հայտնաբերվում են տարբերությունները, որոնք կարող էին առաջացած լինել
վերը նշված պատճառներով:
Գույքագրումը կարևոր նշանակություն ունի նաև թողարկված պատրաստի
արտադրանքի ինքնարժեքը որոշելու համար: Թողարկված պատրաստի
արտադրանքի ինքնարժեքը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվետու
ժամանակաշրջանի վերջում որոշել անավարտ արտադրության փաստացի
ինքնարժեքը, գույքագրման միջոցով:
Ըստ կազմակերպության միջոցների ստուգման ծավալի գույքագրումը
լինում է լրիվ և մասնակի: Լրիվ գույքագրումը ընդգրկում է կազմակերպության
բոլոր միջոցները: Համատարած ստուգվում են բոլոր հիմնական միջոցները,
պաշարները, դրամական միջոցները, անավարտ արտադրության և շինարարության
ծախսումները, պատրաստի արտադրանքը, ապրանքները, հաշվարկները և այլն:
Սովորաբար լրիվ գույքագրում կատարվում է հաշվետու տարվա վերջում,
հաշվետվություններ կազմելուց առաջ: Մասնակի գույքագրումը ընդգրկում է
կազմակերպության ակտիվների որևէ խումբը, կազմակերպության որևէ տեղամասը
(նյութերի պահեստ, արտադրամաս, դրամարկղ և այլն):

90 ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ, ԴՐԱ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

պլանավորված: Հանկարծակի գույքագրումներ անց են կացվում նյութական
պատասխանատու անձանց համար անսպասելի ժամկետներում’ նրանց վստահված
նյութական արժեքների պահպանման վիճակը ստուգելու համար: Պլանային
գույքագրումներ անց են կացվում հրահանգով սահմանված պարբերականությամբ:
Հիմնական միջոցները, անավարտ արտադրությունը, պատրաստի արտադրանքը,
ապրանքները գույքագրման են ենթարկվում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
Առևտրական կազմակերպություններում պարենային ապրանքները, մանրածախ
առևտրի կազմակերպություններում ապրանքները գույքագրման են ենթարկվում
տարին երկու անգամ: Բյուջեի հետ կապված հաշվարկները փոխադարձ ստուգման
են ենթարկվում եռամսյակը մեկ անգամ:
Դրամական միջոցները, դրամական փաստաթղթերը, խիստ հաշվառման
ենթակա բլանկները ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Նյութական պատասխանատու անձանց փոփոխման դեպքում պարտադիր
գույքագրում է կատարվում արժեքների ընդունման-հանձնման օրը:
Արժեքների գույքագրման աշխատանքները սահմանված կարգով
չկազմակերպելու դեպքում անձնական պատասխանատվության են ենթարկվում
կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:
Գույքագրում կատարելու համար կազմակերպության ղեկավարի հրամանով
ստեղծվում է հանձնաժողով, որի կազմի մեջ ընդգրկվում են. կազմակերպության
վարչակառավարչական անձնակազմից ներկայացուցիչ, հասարակական
կազմակերպությունից ներկայացուցիչ, մասնագետ ապրանքագետ և նյութական
պատասխանատու անձը: Գույքագրող հանձնաժողովը գույքագրման վայրում
կշռելով, հաշվելով, չափելով որոշում է յուրաքանչյուր նյութական արժեքի քանակը
և դրամական արտահայտությունը’ կազմելով գույքագրման ցուցակներ:
Գույքագրման աշխատանքներն ավարտելուց հետո հանձնաժողովի բոլոր
անդամները ստորագրում են գույքագրման ցուցակների բոլոր էջերը, որից հետո
ցուցակները հանձնում են հաշվապահություն: Գույքագրման արդյունքները
բացահայտելու համար ստացված ցուցակների տփալները համեմատվում են
ընթացիկ հաշվառման տվյալների հետ: Գույքագրման արդյունքների վերաբերյալ
կազմվում է գույքագրման ակտ, որը ներկայացվում է կազմակերպության ղեկավարին
համապատասխան որոշումներ կայացնելու և հաստատելու համար:
Կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ակտը հիմք է հանդիսանում
գույքագրման արդյունքները համապատասխան հաշվապահական
ձևակերպումներով դուրս գրելու համար:
Գույքագրման արդյունքները հաշվառման մեջ արտացոլվում են հետևյալ
կարգով:
Հայտնաբերված ավելցուկը մուտքագրվում է, ճանաչելով որպես եկամուտ,
իսկ պակասորդը դուրս է գրվում որպես ծախս: Եթե պակասորդը առաջացոլ է
նյութական պատասխանատու աշխատողի մեղքով, ապա այն դուրս է գրվում
մեղավոր անձի հաշվին, որպես դեբիտորական պարտք նյութական վնասի
հատուցման գծով և միաժամանակ ճանաչվում որպես եկամուտ:
Եթե գույքագրման են ենթարկվում հաշվարկները, ապա համեմատվում և
ստուգվում են հաշվարկներին մասնակցող կողմերի տվյալները: Գույքագրման
աշխպտանքները հիմնականում իրականացնում է կրեդիտոր կազմակերպությունը
պարտքի գումարի վերաբերյալ քաղվածք ուղարկելով դեբիտորին, որը պարտավոր
է կամ հաստատել իր պարտքի գումարի չափը, կամ հայտնել իր առարկությունը:

91 ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ, ԴՐԱ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՋ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика