ԳԼՈՒԽ 24. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
24.1. ԼՐԻՎ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԾԱԽՍԵՐՈՎ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԿԱԼԿՈՒԼԱՏՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:
Արտադրանքի ինքնարժեքը կազմակերպության ֆինանասատնտեսական
գործունեությունը բնութագրող հիմնական ցուցսւնիշներից մեկն է, քանի որ այն
բնութագրում է կազմակերպության կառավարչական գործունեության
արդյունավետության աստիճանը; Նվազագույն ծախսումներով առավելագույն
արդյունքի հասնելը յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի նպատակն է, որն
աոաջին հերթին կախված է արտադրության ծախսումների հաշվառման օպտիմալ
տարբերակի ընտրությունից: ճիշտ հաշվարկված ինքնարժեքը և դրա հիման վրա
կատարված կալկուլիացիան և միավորի ինքնարժեքի հաշվարկը հնարավորություն
են տալիս սահմանել թողարկված արտադրատեսակների վաճառահանման գները,
որոնց վերջնական ձևավորումը կատարվում է շուկայում «պարզած ձեռքի
հեռավորության» գործարքի ընթացքում: Հետևաբար, շուկան որոշում է գնի վերին
սահմանը, որը չպետք է փոքր լինի ինքնարժեքից: Շուկայական գնի և ինքնարժեքի
տարբերությամբ ձևավորվում է տվյալ կազմակերպության շահույթը: Հետևաբար
ինքնարժեքի իջեցումը հանդիսանում է շահույթի բարձրացման կարևորագույն
ռեզերվ:
Կառավարչական հաշվառման մեջ ինքնարժեքի վերաբերյալ
տեղեկատվությունը ներկայացվում է լրիվ ծախսերի և սահմանային ծախսերի
սկզբունքով: Լրիվ ծախսերով ինքնարժեքի հաշվարկը հիմնված է հաստատուն և
փոփոխուն ծախսումների ներգրավման վրա: Երկրորդ դեպքում, հաստատուն
անուղղակի ծախսումները չեն ներառվում թողարկման ինքնարժեքում և դրանով
բացառվում են անուղղակի ծախսումների բաշխման հետ կապված
անճշտությունները: Հետևաբար , միավոր արտադրանքի ինքնարժեքը հանդես է
գալիս որպես ուղղակի նյութական, աշխատանքային և այլ ուղղակի, ինչպես նաև
փոփոխուն վերադիր ծախսերի հանրագումար: Հաստատուն վերադիր ծախսերը չեն
ներառվում թողարկված արտադրանքի ինքնարժեքում: Այդպիսի
տեղեկատվությունը օգտագործում են թողարման ծավալի ինքնարժեքի
վերլուծության և ինքնարժեքի իջեցման ռեզերվների հայտնաբերման նպատակով:
Լրիվ ծախսերով կալկուլյացիայի դեպքում, հաստատուն ծախսերը ներառելով
պաշարների արժեքում, դուրս են գրվում շահույթի հաշվին միայն արտադրանքի
իրացման դեպքում: Իսկ սահմանային ծախսումներով կալկուլացմսւն դեպքում
հաստատուն վերադիր ծախսերը դուրս են գրվում շահույթի հաշվին անմիջապես,
այսինքն իրենց ձևավորման ժամանակաշրջանում:
Լրիվ ծախսերով և սահմանային ծախսերով շահույթի հաշվարկը
կատարվում է հետևյալ սխեմայով.
482 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Շահույթ X
Սահմանային կամ լրիվ ծախսերով ինքնարժեքի կալկուլյացիսՓ
ընտրությունը պայմանավորված է շահույթի վերաբերյալ տեղեկատվության
ներկայացման ձևով և ներկայացվող շահույթի մակարդակով (երբ պատրաստի
արտադրանքի մնացորդը հաստատուն չէ թողարկման և իրացման ծավալների
տարբերության պատճառով):
Լրիվ ծախսերով ինքնարժեքի կալկուլյացիայի դեպքում ֆինանսակաՏ
հետևանքների հաշվետվությունը ճիշտ պատկերացում չի տալիս ինքնարժեքի’
որպես շահույթի վրա ազդող գործոնի մասին, քանի որ իրացման տարբէտ
ծավալների դեպքում խախտվում Է հաշվետու և նախորդ տարվա ցուցանիշների
համադրելիությունը: Մյուս կողմից տարբեր արտադրատեսակների իրացումից
ձևավորված շահույթի վրա ազդում Է անուղղակի արտադրական ծախսումների
պայմանական բաշխումը:
Ֆինանսական և կառավարչական հաշվառման արդյունքների համադրման
համար գործնականում արտադրական ծախսումների փաստացի հաշվառումդ
կազմակերպվում է լրիվ ծախսումների մեթոդով: Սահմանային ծախսումներով
ինքնարժեքի հաշվարկումը դառնում Է կառավարչական վերլուծության
ուսումնասիրման առարկա:
Կառավարչական հաշվառման կազմակերպման գործում կարևոր է
տնտեսվարող սուբյեկտի արտադրական պոտենցիալների և տեխնոլոգիական
առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ծախսումների հաշվառման
հիմքում դրվում են ծախսումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը: Այձ
ծախսումների զգալի մասը հաշվառվում Է տեխնոլոգիական բաժնի կողմից
ձևավորված (հաստատված) սկզբնական փաստաթղթերի և սահմանված նորմաների
հիման վրա: Ըստ տեխնոլոգիական առանձնահատկությունների և արտադրական
պրոցեսի կազմակերպման • տարբերում են արտադրությունների հետևյաւ
տեսակները:
• պարզ կամ միափուլային արտադրություններ, որտեղ տեխնոլոգիական
պրոցեսները կարճ են, կազմված են մի փուլից, արդյունքում ստացվում է
սահմանափակ թվով արտադրանք: Այդպիսի արտադրություններում համարյա
բացակայում Է/ կամ աննշան Է/ անավարտ արտադրության մնացորդը, թողարկված
արտադրանքի ինքնարժեքը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանում
կատարված ծախսումների գումարով: Օր.’ Էներգետիկան, արդյունահանող
ճյուղերը և այլն:
• պատվերային արտադրություններ, որտեղ արտադրության պրոցեսք
հիմնված. Է առանձին պատվերների վրա: Յուրաքանչյուր պատվերի համար
բացվում Է տեխնոլոգիական քարտ, որտեղ ամփոփվում են պատվերի վրա
կատարված ծախսումները: Օրինակ’ տուրբինաշինությունը, նավաշինությունը կսւճ
մաէփ սերիական արտադրությունները:
483 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
• փողային արտադրություններ, որտեղ տեխնոլոգիական պրոցեսը
բաժանվում է առանձին փուլերի: Մի փուլում արտադրված արտադրանքը հաջորդ
փուլի համար հանդիսանում է կիսապատրասւոուք: Նման արտադրություններում
ծախսումների հաշվառումը կազմակերպվում է ըստ փուլերի: Օրինակ’ նավթի
վերամշակման, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները ե այլն:
• խոշոր սերիական կամ զանգվածային արտադրություններ, երբ
կազմակերպությունը թողարկում է մեկից ավելի արտադրատեսակներ’
սերիաներով: Արտադրական գործընթացը բաժանվում է առանձին գործառույթների:
Արտադրություններում կիրառվում են արտադրանքի պատրաստման հոսքային
մեթոդները: Թողարկման ինքնարժեքը ձևավորվում է առանձին գործառույթների
կատարման վրա ծախսված նյութական, աշխատանքային և այլ ծախսումներից:
Այդպիսի արտադրություններում առկա Է անավարտ արտադրության մնացորդ, որը
հաշվի Է առնվում թողարկված պատրաստի արտադրանքի փաստացի ինքնարժեքի
հաշվարկման ժամանակ: Սովորաբար մասսայական արտադրություններում
ծախսումների հաշվառումը հիմնվում Է տեխնոլոգիական նորմաների վրա, այսինքն
միավոր արտադրանքի հաշվով որոշված նյութերի, աշխատավարձի, կառավարման
և սպասարկման ծախսումների հիմնավորված ծախսաչափի: Յուրաքանչյուր
արտադրանքի համար կազմվում Է նորմատիվային ինքնարժեքի հաշվարկ, որը
դրվում Է փաստացի ինքնարժեքի հաշվարկման հիմքում:
484 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Inqnarjeqi kalkuliaciayi methodner.