Home » Рефераты » ՇՈԻԿԱ

ՇՈԻԿԱ

Տնտեսագիտություն բոլորի համար: Գլուխ 15. 1. ՈՐՏԵՂ է ՇՈԻԿԱՆ ՁԱԽՈՂՎՈԻՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Մինչ այս պահը մեզ հետւսքրքրում էր, թե ինչպես է շուկան գործում:
Այժմ քննարկենք երկու իրավիճակ, երբ այն չի գործում: Մեկն այն դեպքն
է, երբ գնորդներն ու վաճառողներն ի վիճակի չեն լինում խելամիտ վճիռ
կայացնել եւ, հետեւաբար, շուկայի ձախողման պատճառը պետք է փնտրել
անտեղյակության, բախտի կամ պատահականության վրա հույս դնելու, այլ
ոչ թե իրազեկ գործելակերպի մեջ: Երկրորդ դեպքը կապված է հանրային
կոչվող արտադրանքի լայն դասի հետ, արտադրանք, որ լիովին խուսափում
է շուկայի ծառայություններից:

Շուկայական ողջ համակարգը կառուցված է այն ենթադրության վրա,
որ անհատները խելամիտ եւ շահասեր են, որ վաճառողներն առնվազն
մոտավոր ճշգրտության տեղեկություն ունեն շուկայի մասին: Տեղեկության
կսւրեւորության լավ օրինակ է այն իրավիճակը, որում հայտնվում է տվյալ
երկրի լեզվին բացարձակապես չտիրապեւոող զբոսաշրջիկը: Որպես գնորդ
նա զուրկ է որեւէ իրի գինն իմանալու հնարավորությունից: Ահա թե ինչու
զբոսաշրջիկները շուկայում ձեռք բերած իրենց ավարով հաղթականորեն
վերադառնում են հյուրանոց եւ հանկարծ հայտնաբերում, որ նույն ապրանքը
կես գնով վաճառվում է հյուրանոցի խանութում:
Առանց ստույգ կամ համարժեք տեղեկության գնորդներն ու վաճառողներն
ակնհայտորեն չեն կարող ճիշտ վճիռներ կայացնել: Ցավն այն է, որ,
սովորաբար, այդպիսի տեղեկություն չեն ունենում: Սպառողները ղեկավարվում
են ասեկոսեներով, այստեղից-այնտեղից հայթայթած պատահական,

185

անվստահելի լուրերով կամ գովազդի տպավորության տակ: Ո՞վ ժամանակ
ունի ուսումնասիրելու կամ թեկուզ փորձելու, թե ատամի մածուկներից որն
է իսկապես լավագույնը: Նույնիսկ արհեստավարժ գնորդները, օրինակ,
արդյունաբերական մատակարարման գործակալները չեն կարող իմանալ
յուրաքանչյուր արտադրանքի, ներառյալ բոլոր փոխարինիչների գինը:
Իրազեկության պակասն ինչ-որ չափով կարելի է լրացնել, բայց դա փող
արժե, կամ փողի համարժեքը’ ժամանակ: Քչերը միջոցներ կամ համբերություն
ունեն ամեն ապրանք գնելիս մանրազնին հետազոտություն կատարելու,
ոչ էլ խելամիտ բան է ամեն անգամ նման հետազոտություն
կատարել: Ուստի, բոլոր շուկաներում էլ որոշ անտեղյակություն միշտ էլ
առկա է, որի պատճառով գինն ու քանակը տարբերվում են սպառիչ
տեղեկության վրա հիմնված գներից ու քանակներից: Տարբերությունը
կարոդ է զգալի լինել: Յուրաքանչյուրը, ով կոտրված սրտով գլխի է ընկել,
որ այս կամ այն ապրանքին անչափ շատ է վճարել կամ շատ էժան վաճառել,
լավ գիտի, թե դա ինչ է:
Շուկայի ձախողման մեկ այլ կարեւոր պատճառ է «քմահաճ» ակնկալիքների
ապակայունացնող ազդեցությունը: Ենթադրենք, թե գների բարձրացումը
սկիզբ է դնում ասեկոսեների’ իբր ավելի են բարձրանալու:
Գնաճային ժամանակների համընդհանուր դառը ւիորձից ելնելով’ գների
թռիչքը «հուշում» է մեզ, որ վաղն ավելի բարձր են լինելու: Մենք էլ ոչ
թե գների աճին համաքայլ ենք գնումներ անում, այլ առանց երկար-բարակ
մտածելու խանութներն ենք նետվում: Հընթացս, վաճառողները, տեսնելով,
որ գները բարձրանում են, որոշում Են ոչ թե անմիջապես օգտվել բարեպատեհ
ժամանակից, այլ պահում են ապրանքը’ սպասելով վաղվա օրվան:
Պահանջարկն աճում է, առաջարկը’ նվազում: Իսկը բարեբախտություն
վաճառողների համար:
Գների այսպիսի քմահաճ վերելքը կարող է շատ վտանգավոր հետե-
վանքների հանգեցնել: Այն կարեւոր դեր է խաղում գնաճի կամ տնտեսական
փլուզման ինքնագումարվող ել ինքնապահպան գործընթացներում, կարող
է գների գլխապտույտ թռիչք կամ գահավեժ անկում առաջացնել: Վատթա-
րագույն դեպքում քմահաճ «վարքը» սպառնում է ողջ տնտեսությունը
վերահսկումից դուրս թողնել, ինչպես, օրինակ, գերգնաճի (հիպԵրինֆլյա-
ցիա) կամ խուճապի պարագայում, լավագույն դեպքում քայքայում է շուկայի
սահուն, բնականոն աշխատանքը’ ցնցումներ եւ տեղախախտ հարուցելով
տնտեսության մեջ:
Շտկելի» են արդյոք շուկայի այսպիսի ձախողումները: Մի մասն’ այո,
մի մասը’ ոչ: Անտեղյակությունն անկասկած կարելի է մեղմել շնորհիվ

186

տնտեսական ավելի ստույգ տեղեկագրերի կամ գովազդի ճշմարտացիությունն
ապահովող օրենքերի: Քմահաճ վարքը կարելի է սահմանափսւկել
հասարակական հեղինակավոր գործիչների համոզիչ, ստույգ, պաշտոնական
հայտարարություններով:
Սակայն պետք է ընդունել, որ նույնիսկ ամենաբարեմիտ բուժման
դեպքում միշտ էլ կամայականության մաս կա: Վերցնենք, օրինակ, գնորդին
իրազեկելու հանգամանքը: Ծխախոտի ւոուփի վրա սպառողներին տեղեկացնում
ենք ծխելու վնասակարության մասին, բայց ծխախոտի գովազդը չենք
արգելում: Դեղերի ւոուփի վրա ինչ ասես գրում ենք, բայց մարդկանց
որոշակի չենք ասում, թե կոնկրետ այս տեսակի ասպիրինը մյուսից ինչով
է գերադասելի:
Ինչո՞ւ: Խելամիտ որեւէ բացատրություն չկա: Առանց հայրաբար [սրատելու,
սպառողին կողմնորոշող տեղեկություն ներարկելով, վարձում ենք
շուկայական համակարգի բացթողումները լրացնել: Հավանաբար մտածում
ենք, թե ավելի լավ է թողնել, որ գնորդն ի՜նքը սխալվի, քան նույն սխալը
նրա փոխարեն կառավարությունն անի: Ըստ երեւույթին այդպես էլ պետք
է լինի: Բայց հետեւանքը լինում է այն, որ շուկան շարունակում է թերբա-
վարարվսւծություն եւ թերարդյունավետություն առաջ բերել, որովհետեւ որոշ
անտեղյակություն կամ ապատեղեկատվություն սպրդում են’ չնայած մեր
բոլոր ջանքերին:

187

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Статистика






Яндекс.Метрика