дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Գլխավոր էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 
Рефераты. Редкие книги.

Հագուստ — Զգեստ, շոր, հանդերձ,
սքեմ (կրոնավորի):
Հագուրդ — Կշտություն, կշտացում, հագեցում:
Բավարարություն, գոհացում:
Հագցնել — Զգեստավորել: Ագուցել, ըն-
դելուզել:
Հազարավոր — Բազմաթիվ, բազում,
բյուր, բյուրավոր, շատ, անթիվ,
անհամար:
Հազիվ — Մի կերպ, մազապուրծ
(խսկց.), զոռով:
Հազվագյուտ — Սակավագյուտ: Անզուգական,
եզակի, բացառիկ:
Հալածանք — ճնշում, հետապնդում:
Չարչարանք, տանջանք:
Հալածել — ճնշել, նեղել: Հետապնդել:
Վանել, հեռացնել:
Հալել — Լուծել, հալեցնել, տարրալուծել:
Հարել: Տրորել, մաշել:
Հալոցք — Հալք, հալում: Ձնհալք
Հալչել — Հալել, հալվել, լուծվել, տարրալուծվել:
Հախուռն — Բուռն: Համարձակ:
Հածել — Շրջել, շրջագայել, թափառել,
պտտել, ճանապարհորդել:
Հակ — Կապոց, բեռ, բեռնահակ:
Հակադարձ — Հակառակ, ներհակ:
Հակադիր — Հակառակ, ներհակ, ընդդիմադիր:
Հակադրվել — Հակառակվել, ընդդիմանալ,
դեմ գնալ:
Հակադրություն — Ներհակություն, հան-
դիպադրություն: Հակապատկեր:
Հակակշիռ — Զուգակշիռ, հավասար,
հավասարակշիռ: Ներհակ
Հակակրել — Ատել, գարշել, զզվել, խորշել,
աչքից գցել: Արհամարհել:
Հակաճառություն — Ընդդիմախոսություն,
առարկություն, վիճաբանություն,
վեճ:
Հակաճառել — Ընդդիմախոսել, հակառակել,
առարկել: Վիճաբանել, վիճել:
Հակամարտ — Հակառակ, հակադիր,
ներհակ, ընդդիմադիր:
Հակամարտություն — Հակառակություն:
Պայքար, կռիվ:
Հակամետ — Համաձայն, հոժար, հոժարամիտ:
Հականիշ — (լեզվբ.) Հականուն, հակիմաստ:
Հակապատկեր — Հակոտնյա, հակատիպ,
հակատիպար: Հակադրություն:
Հակառակ — Դեմ, հակադիր, հակոտնյա,
դիմադարձ, ներհակ, հակադարձ:
Հակառակորդ — Թշնամի, ոսոխ, ընդդիմադիր:
Մրցակից, ախոյան:
Ներհակ:
Հակասական — Անհարիր, իրարամերժ,
անհամաձայն:
Հակասել — Բացասել: Տարասել:
Հակասություն — Անհամաձայնություն,
տարասություն:
Հակել — Թեքել, ծռել, խոնարհել: Տրամադրել:
Հակինթ — Սուտակ:
Հակիրճ — Կարճառոտ, համառոտ,
կարճ, ամփոփ, սեղմ, լակոնիկ:
Հակոտնյա — Հակառակ, ներհակ, հակադիր:
Հակապատկեր:
Հակվածություն — Հակամիտություն,
միտում: Տրամադրություն:
Հակվել — Ծռվել, թեքվել, խոնարհվել:
Միտել, համաձայնել: Տրամա-
դըրվել:
Հակում — Թեքում, խոնարհում, ձգԼՈՐւմ:
Հակվածություն, տրամադրություն,
համակրանք: Ձգտում,
մղում, ջիղ:
Հաղթ — Խոշոր, մեծ, վիթխարի, հզոր,
զորավոր:
Հաղթահարել — Հաղթել, ընկճել, հաղթանակել:
Գերազանցել, գերակշռել:

111  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հաղթամարմին — Հաղթահասակ,
պարթևահասակ, հաղթանդամ,
բարձրահասակ, հաղթիրան, թիկնեղ,
թիկնավետ, լայնաթիկունք:
Հաղթանակ — Հաղթություն: Հաղթապսակ,
մրցանակ:
Հաղթանդամ — Բարձրահասակ, պարթև,
մարմնեղ, թիկնեղ:
Հաղթել — Հաղթանակել, պարտության
մատնել: Գերազանցել, շահել,
կրել, տանել:
Հաղթվել — Պարտվել, տարվել: Ընկըճ-
վել, նվաճվել:
Հաղորդակից — Մասնակից, ընկերակից:
Հարաբերակից, առնչակից:
Հաղորդակցություն — Մասնակցություն,
գործակցություն, կապակցություն:
Հարաբերություն, առնչություն,
կապ, աղերս: Տրանսպորտ:
Հաղորդել ֊Հայտնել, ծանուցել, իմացնել,
տեղեկացնել, գուժել, բոթել
(վատ լուր), ավետել (բարի լուր):
Փոխադրել, անցկացնել (էլեկ-
տըրականությունը):
Հաղորդում — Զեկուցում, զեկույց: Ծանուցում:
Հաճախ — Հաճախակի, շատ, ստեպ,
բազմիցս:
Հաճախակի — Հաճախ, բազմիցս, քսս-
նիցս, շատ, ստեպ, ստեպ-ստեպ,
բազմակի:
Հաճախել — Այցելել, գնալ, գնալ-գալ:
Հաճախորդ — Այցելու: Գնորդ:
Հաճել — Համաձայնել, բարեհաճել,
ախորժել, ցանկանալ, կամենալ:
Հաճելի — Ախորժելի, դուրեկան, հաճոյական,
ցանկալի:
Հաճոյախոսություն — Մարդահաճություն,
շողոքորթություն: Քաղցրախոսություն:
Հաճոյանալ — Աչք մտնել, դուր գալ:
Հաճույք — Բավականություն, գոհունակություն,
զվարճություն, քեֆ:
Քմահաճույք:
Համ1 — ճաշակ: Ախորժելիություն, բավականություն,
չափ:
Համ2 — Նույն, կից, միևնույն, նման:
Ընդհանուր, ամբողջ: Միասին:
Համագործակցություն — Գործակցություն:
Կոոպերացիա, համագործություն:
Համադամ — Համեղ, անուշահամ,
քաղցրահամ, ախորժահամ:
Համազգային — Ազգային, պետական,
համաժողովրդական:
Համազգեստ — Պաշտոնազգեստ, պաշ-
տոնատարազ:
Համազոր — Հավասարազոր, հավասար,
նույնարժեք: Համանշանակ:
Համաժամանակյա — Միաժամանակյա,
նույնաժամանակյա:
Համաժողով — Համախումբ: Կոնգրես,
վեհաժողով, գագաթնաժողով:
Համալրում — Կոմպլեկտավորում: Լրացում:
Համախառն — Անզուտ, ընդհանուր:
Համախմբել — Միախմբել, միավորել,
կենտրոնացնել, ժողովել, հավաքել:
Համախումբ — Համագունդ, համագումար,
միագումար, միախումբ:
Լիակազմ:
Համակ — Ամբողջապես, լրիվ, ամբողջովին,
լիովին: Ամբողջ, ողջ, բոլոր:
Համախոհ — Համամիտ, գաղափարակից,
սրտակից, կողմնակից, կուսակից:
Համակարգ — Աիստեմ: Կարգակից,
դասակից:
Համակարծիք — Համամիտ, միաբան,
համաձայն, նույնակարծիք, միա-
կարծիք:
Համակել — Պատել, լցնել, պարուրել,
ողողել, տոգորել:
Համակերպվել — Հարմարվել, համաձայնվել,
հոժարվել, հաշտվել:
Համակիր — Համակրալից, սիրալիր,
բարեկամական: Համակրող, սիրող:

112 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Համակողմանի — Բազմակողմանի,
հանգամանալից, հանրակողմանի:
Համակրանք — Համակրություն: Սեր,
խանդաղատանք, գորով:
Համակրել — Սիրել, խանդաղատել:
Համակրելի — Դուրեկան, հաճելի: Սի-
րելի:
Համաձայն — Համակարծիք, համախոհ,
համամիտ, միաբան, համերաշխ:
Համապատասխան, պատշաճ:
Հոժար, պատրաստակամ:
Համաձայնել -Սիաբանել, միաձայնել,
ձայնակցել: Համաձայնվել, հոժարել:
Համաձայնություն — Միաբանություն,
համախոհություն, համերաշխություն:
Հավանություն, թույլտվություն,
հոժարություն: Պայմանավորվածություն,
դաշինք, դաշնադրություն:
Համաճարակ — Համախտ, համավա-
րակ, հանրախտ:
Համամասնություն — Համաչափություն,
չափակցություն:
Համամիտ — Համաձայն, միաբան, համակարծիք,
համախոհ, գաղափա-
րակից:
Համայն՝Բոլոր, բովանդակ, ամեն (այն),
ամբողջ, ընդհանուր, հանուր:
Համայնական — Հանրային, հասարակական,
ժողովրդական, ընկերային:
Համայնապարփակ — Համապարփակ,
տիեզերածավալ, բովանդակ, ամբողջ:
Համայնավարություն — Կոմունիզմ:
Համայնք — Հասարակություն, ժողովուրդ:
Հոտ (կրոն.): Թաղ, թաղա-
բնակչություն:
Համանման — Նման, նույնօրինակ,
միանման, միատեսակ, նմանօրինակ:
Համանուն -Նույնանուն, միանուն: Անվանակից:
Համաշխարհային — Սիջազգային, տիեզերական,
ընդհանրական:
Համաչափ — Հավասարաչափ, հավասար,
ռիթմիկ: Ներդաշնակ: Բարեկազմ,
բարեձև: Համամասն:
Համապատասխան — Հարմար, պատշաճ,
արժանավոր: Համաձայն,
համեմատ; Համարժեք, հավասար,
զուգակշիռ:
Համապատասխանել — Հարմարվել,
ներդաշնակել, պատշաճել: Հավասարվել:
Համառ — Հաստատակամ, տոկուն: Կամակոր,
հաստակող, իրասածի,
պնդաճակատ:
Համառել — Կամակորել, համառանալ:
Պնդել:
Համառոտ — Կարճ, ամփոփ, հակիրճ,
սեղմ:
Համառություն » Տոկունություն, հաստատակամություն:
Կամակորություն:
Համասեռ — Սիասեռ, նույնասեռ: Ազգակից,
համազգի: Հարակից, միատարր:
Համասփյուռ — Համատարած, լայնածավալ,
ընդարձակ:
Համատարած — Համասփյուռ, լայնածավալ,
լայնատարած:
Համատեղ — Սիասին, միատեղ:
Համար1 — Թիվ, թվանշան:
Համար2 — Հօգուտ, հանուն, նպատակով:
Մասին: Առթիվ, պատճառով:
Համարակալել — Համարադրել, համարագրել:
Հաշվառել:
Համարել — Վերագրել, ընդունել, կարծել,
ենթադրել, վերագրել: Համրել,
հաշվել:
Համարժեք — Համազոր, հավասար,
հավասարարժեք, նույնարժեք:
Համարձակ — Անվեհեր, աներկյուղ,
հանդուգն, խիզախ, վստահ, անկաշկանդ:

113 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Համարձակվել — Հանդգնել, խիզախել,
հավակնել, ոտք մեկնել:
Համարձակություն — Անվախություն,
անվեհերություն, աներկյուղություն,
խիզախություն, հանդգնություն:
Համարյա — Գրեթե, մոտ, շուրջ, մոտավորապես:
Համարվել — Վերագրվել, ընդունվել,
կարծվել, ենթադրվել:
Համարում — Հարգ, հարգանք, վարկ:
Կարծիք, գնահատում:
Համբակ — Թերուս, տգետ, իմաստակ,
թերավարժ, անփորձ:
Համբառնալ — Վերացնել, բարձրացնել:
Վերանալ, բարձրանալ, համբարձվել:
Համբավ — Լուր, տեղեկություն, ավետիս,
գույժ, բոթ: Հռչակ, անուն,
պատիվ:
Համբարձվել — Համբառնալ, վերանալ,
բարձրանալ: Անհայտանալ:
Համբերատար — ժուժկալ, համբերող,
տոկուն, հեզ, հնազանդ:
Համբերել — Դիմանալ, տոկալ, սպասել,
տանել, կրել: ժուժկալել:
Համբույր — Պագ, պաչ, պաչիկ, համ-
բույրիկ:
Համեղ — Համադամ, ախորժահամ,
անուշահամ, քաղցրահամ, համով:
Համեմատել — Բաղդատել, զուգադրել,
չափել, առադրել:
Համեմել — Ամոքել, համեղացնել: Հանդերձել:
Պաճուճել, զարդարել:
Համեստ — Պարկեշտ, առաքինի, բարոյական,
ազնիվ: Չափավոր, պարզ,
հասարակ, անշուք, խոնարհ, հեզ:
Համետ — Փալան, կորդյուն, կորդին:
Համերաշխ — Միաբան, համաձայն,
համակարծիք, համամիտ: Հաշտ:
Համերգ — Նվագահանդես, երգահանդես,
երաժշտահանդես:
Համերկրացի — Հայրենակից, երկրա-
կից, երկրացի:
Համընթաց — Համաքայլ, հավասարա-
քայլ: Զուգընթաց, ընթացակից:
Համընկնել — Զուգադիպել, համապատասխանել:
Համհարզ — Թիկնապահ:
Համոզել — Հորդորել, հոժարեցնել,
խրատել:
Համոզիչ — Համոզեցուցիչ, հորդորական,
հորդորիչ, համոզչական:
Համոզմունք — Գաղափար, կարծիք:
Հայացք, հայեցակետ: Հավատ:
Համոզվել — Համաձայնել, հոժարել,
խելքի գալ:
Համտեսել — ճաշւսկել, ուտել, նախաճաշակել,
համտես անել:
Համր1 — Մունջ, չխոսկան, լալ: Անխոս,
անբարբառ, լուռումունջ:
Համր2 — Դանդաղ, կամաց, հուշիկ,
տարտամ, կամկար:
Համրանալ — Մնջանալ: Պապանձվել,
լռել, ձայնը կտրել:
Համրաքայլ — Ծանրաքայլ, դանդաղաքայլ,
համրընթաց:
Համրել — Թվել, թվարկել, հաշվել, համարել:
Համույթ — Նվագախումբ, երաժշտախումբ,
անսամբլ:
Համույր — Վիթ, այծյամ, կխտար, գազել:
Հայ — Հայազգի, հայկազուն, հայորդի:
Հայախոս — Հայրենախոս, հայաբարբառ,
հայալեզու:
Հայահալած — Հայատյաց:
Հայացք — Նայվածք, ակնարկ: Տեսություն,
գաղափար, կարծիք, տեսակետ,
տեսանկյուն, հայեցակետ,
համոզմունք:
Հայել — Նայել, դիտել, նկատել, տեսնել:
Վերաբերել:
Հայերեն — Հայոց լեզու, մայրենի, մայրենի
լեզու:
Հայեցակետ — Տեսակետ, տեսանկյուն:
Կարծիք, հայացք, համոզմունք:
Հայթայթել — Մատակարարել, հոգալ:
ճարել, գտնել:

114 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հայհոյել — Զազրաբանել: Նախատել,
անարգել, վատաբանել, այպանել:
Հայտ — Պահանջագիր, պահանջ, հայտագիր;
Հայտարարել — Ազդարարել, հրապա-
րակել, հռչակել, ծանուցել, հայտնել:
Հայտարարություն — Ազդ, ազդարա-
րություն, հայտարարագիր: Ծանուցում:
Հայտնաբերել — Հայտնագործել, բա-
ցահայտել, ի հայտ բերել, երևան
հանել:
Հայտնագործել — Հայտնաբերել, բա-
ցահայտել, գտնել, գյուտ անել:
Հայտնել — Տեղեկացնել, հաղորդել,
ասել: Ազդարարել, հայտարարել,
ծանուցել:
Հայտնի — Ծանոթ, հանրածանոթ, բացահայտ,
ակներև, պարզ, հասկանալի:
Նշանավոր, ականավոր,
հռչակավոր, անվանի:
Հայտնվել — Երևալ, երևան գալ, ասպարեզ
գալ, (փխբ.) բուսնել, ծլել:
Հայտնություն — Բացահայտություն:
Աստվածահայտնություն: Տեսիլք:
Հայր — Հայրիկ, ապի (բրբ.): Նախահայր,
նախնի, նահապետ: Աստված,
արարիչ:
Հայրապետ — Կաթողիկոս, պատրիարք,
հովվապետ: Նախահայր,
նահապետ:
Հայրենադավ — Ազգադավ, ազգուրաց,
հայրենադրուժ:
Հայրենակից — Համերկրացի, երկրա-
կից, երկրացի:
Հայրենասեր — Ազգասեր, հայրենանվեր,
ազգանվեր:
Հայրենի — Հայրենական, պապենական:
Բնիկ, ազգային: Հարազատ,
մայրենի:
Հայրենիք — Բնաշխարհ, բնօրրան:
Ծննդավայր, օրրան:
Հայց — Գանգատ, խնդիրք, պահանջ:
Աղաչանք:
Հայցել — Խնդրել, աղերսել, աղաչել,
պաղատել, թախանձել: Պահան-
շել: .
Հայցվոր — Հայցատեր, խնդրատու,
խնդրարկու:
Հանածո — Հանույթ, հանք:
Հանգ — Վանկ, վերջավորություն (բանաստեղծության):
Հանապազ — Անդադար, անընդհատ,
միշտ, շարունակ, անդուլ, հավերժ:
Հանապազորդ — Մշտապես; Հանապազօրյա:
Հանապազօրյա — Հանապազօր, ամենօրյա,
առօրյա, օրական, հանապազորդ:
Հանգամանք — Պարագա, իրադրություն,
կացություն, պայման, վիճակ:
Պատճառ, շարժառիթ: Եղանակ,
կերպ:
Հանգանակ — Հավատամք, հավատալիք,
հավատք, դավանանք, պաշտամունք:
Բաժին, մաս, մասնա-
բաժին:
Հանգանակություն — Դրամահավաք:
Օգնություն:
Հանգանակել — Հավաքել, ժողովել,
հանգանակություն անել:
Հանգել — Հանգչել, մարել, շիջանել:
Մեռնել: Եզրահանգել, եզրակացնել:
Հանգիստ — Խաղաղ, անդորր, հանդարտ:
Հեշտ, դյուրին, անհոգ: Դադար:
Հանգչել — Դադարել, հանդարտել: Մա-
րել, շիջանել, հանգել: Թուլանալ:
Հանգստանալ — Խաղաղվել, հանդարտվել,
մեղմանալ: Մեռնել:
Հանգստություն — Հանգիստ, խաղաղ,
անդորր: Խաղաղություն, հանդարտություն,
անդորրություն,
անխռովություն:

115 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հանգրվան — Կայան, օթևան, իջևան,
կայարան, դադար, կանգառ:
Հանգրվանել -Կայանել, իջևանել:
Հանգցնել — Մարել, շիջւսնել:
Հանգուցյալ — Ննջեցյալ, մեռյալ, վախճանյալ,
լուսահոգի, երջանկահիշատակ,
ողորմածիկ, երանելի,
լուսահիշատակ, բարեհիշատակ:
Հանդ — Արտ, դաշտ: Արոտավայր, անդաստան:
Հանդամաս: Հանդակ:
Հանդարտ — Խաղաղ, անդորր, հանգիստ,
անխռով, անվրդով, անշարժ,
հանդարտիկ, մեղմիկ, մեղմ,
կամաց, համր, ծանր, հուշիկ, հեզասահ:
Հանդարտվել — Հանդարտանալ, խաղաղվել,
հանգստանալ, մեղմանալ:
հանդգնել — Համարձակվել, խիզախել:
Հավակնել:
հանդգնություն — Համարձակություն,
խիզախություն: Ինքնավստահություն:
Հավակնություն: Անզսպություն,
անպատկառություն:
Հանդեպ — Դեմ, դեմուդեմ, դիմաց,
առաջ, առջև: Նկատմամբ, վերաբերմամբ:
Հանդես — Տոն, տոնախմբություն, տոնակատարություն:
Ցերեկույթ,
երեկույթ: Օես, ծիսակատարություն,
արարողություն: Ամսագիր,
պարբերական:
Հանդերձ1 — Զգեստ, հագուստ: Համազգեստ,
սքեմ (կրոնական):
Հանդերձ2 — Միասին, հետ, մեկտեղ: Այնուամենայնիվ,
այնուհանդերձ:
Հանդերձանք — Հարդարանք, կազմվածք,
կահավորություն, պիտույք:
Հանդերձեղեն, զգեստեղեն:
Հանդերձյալ — Ապագա, գալիք, լինելիք:
Անդրշիրիմյան
Հանդիման — Դիմաց, դեմ, դեմառդեմ,
դեմ դիմաց, դեմուդեմ, երես առ
երես:
Հանդիմանել — Կշտամբել, նախատել,
սւսստել, պախարակել, անպատվել,
անարգել, պարսավել, անգոսնել,
այպանել:
Հանդիմանություն — Կշտամբանք, նախատինք,
անպատվություն,
անարգանք, պարսավանք:
Հանդիպակաց — Դիմացի, դեմուդեմի,
դեմ հանդիման:
Հանդիպել — Պատահել, զուգադիպել,
դիպչել: Այցելել: Տեսակցել: Դիմավորել:
Հանդիպում — Պատահում, պատահմունք:
Ընդհարում, բախում: Տեսակցություն:
Հանդիսավոր — Շքեղ, փառավոր, մեծաշուք:
Տոնական, ցնծալի, ցնծագին:
Հանդիսատես — Հանդիսական, ականատես,
ունկնդիր:
Հանդուգն — Համարձակ, անվեհեր,
խիզախ, ինքնավստահ, ժպիրհ,
հավակնոտ, անզուսպ:
Հանդուրժել — Դիմանալ, համբերել,
տանել, կրել: Թույլատրել, ներել:
Հանդուրժելի — Տանելի, կրելի, թույլա-
տըրելի, ներելի, հանդուրժողական:
Հանել — Քաշել, դուրս բերել: Պեղել:
Ազատել, վտարել: Մերկացնել:
Մաքրել, ջնջել (բծերը): Լուծել
(հանելուկը): Պակասեցնել, զեղ-
չել (թիվը):
Հանելուկ — Առակ, առեղծված, հանք,
գտնողչեք:
Հանիրավի — Անիրավորեն, անիրավաբար,
անիրավացիորեն:
Հանկարծ — Հանկարծակի, պատահաբար,
անսպասելիորեն, անսպա-
սելի:
Հանկարծակի — Հանկարծ, անսպասելի,
անսպասելիորեն, անակնկալ:
Հանձնառու — Գործառու, ձեռնարկու:
Հանձնարարել — Պատվիրել, առա-
ջադրել, ապսպրել:

116 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հանձնարարություն — Առաջադրանք,
պատվեր: Առաքելություն, միսիա:
Հանձնել — Տալ, ավանդել: Թողնել,
ձգել, վստահել:
Հանձնվել — Հպատակվել, անձնատուր
լինել, զենքը վայր դնել: Ավանդվել:
Հանճար — Հանճարեղ: Տաղանդ, քանքար,
ձիրք:
Հանճարեղ — Մեծահանճար, մեծատաղանդ,
մեծաքանքար:
Հանվել — Մերկանալ: Նկարվել: Դուրս
բերվել: Հեռացվել, վռնդվել,
ազատվել:
Հանրաճանաչ — Հանրահռչակ, հանրածանոթ,
քաջածանոթ, մեծահռչակ,
հռչակավոր, անվանի,
երևելի, նշանավոր, ականավոր,
մեծահամբավ, մեծանուն:
Հանրամատչելի — Դյուրամատչելի,
մատչելի:
Հանրային — Հասարակական, համայնական,
ժողովրդական:
Հանրություն — Ընդհանրություն, հասարակություն,
ժողովուրդ, հասա-
րակայնություն:
Հանցագործ — Ոճրագործ, եղեռնագործ,
հանցավոր, մեղավոր, մեղապարտ,
մեղսագործ, մեղադրյալ, զանցառու,
ամբաստանյալ, թիապարտ:
Հանցակից — Մեղսակից, մեղադրա-
կից, ամբաստանակից, գործա-
կից:
Հանցանք — Հանցագործություն, եղեռնագործություն,
մեղք, ոճիր, մեղսագործություն,
ոճրագործություն:
Հանուն — Համար, ի սեր, հօգուտ:
Հանք — Հանքատեղի, հանքավայր:
Հանքատեսակ, հանածո: Հանքաքար,
ապար:
Հանցավոր — Հանցագործ, մեղավոր,
մեղապարտ, ոճրագործ, մեղսագործ,
եղեռնագործ, զանցառու:
Հանուր — Ընդհանուր, ամբողջ, ամեն,
բովանդակ, համայն, ողջ:
Հաշիվ — Համրանք, թիվ, համար, հաշվետոմար,
հաշվեմատյան: Առու-
ծախք, ծախսագիր, վճար: Շահ,
նկատառում:
Հաշմանդամ — Անդամալույծ, խեղանդամ,
կաղ, կռնատ, անկյալ, ան-
դամագոս:
Հաշվել — Թվել, համրել, թվարկել, հաշվարկել:
Համարել, ընդունել, հաշվի
առնել: Կարծել, ենթադրել, խորհել:
Հաշվետվություն — Զեկուցում, զեկույց,
զեկուցագիր, տեղեկատվություն:
Հաշտ — Խաղաղ, համերաշխ: Բարյացակամ,
խաղաղասիրական:
Հաշտարար — Խաղաղարար, հաշտե-
ցուցիչ: Միջնորդ, բանագնաց, բարեխոս:
Հաշտեցնել — Միաբանեցնել, խաղա-
ղեցնել:
Հաշտվել — Միաբանել, համակերպվել,
հարմարվել, հաշտություն կնքել:
Հաշտություն — Խաղաղություն, զինադադար:
Սեր, համերաշխություն:
Հաչել — Կաղկանձել, վնգստալ, ոռնալ,
վնկվնկալ, կլանչել, թնձկալ:
Հապաղել — Ուշանալ, դանդաղել:
Ուշացնել: Հապաղեցնել:
Հապավել — Հատել, կտրել, կրճատել,
զեղչել, կարճել, կարճացնել, համառոտել:
Հապավում — Կրճատում, կտրատում,
զեղչում:
Հապճեպ — Արագ, շտապ, վռազ (ժող.),
շուտափույթ, գլխապատառ,
հապշտապ:
Հապշտապ — Հապճեպ, արագ, շտապ:
Հաջող — Նպաստավոր, լավ, հարմար,
բարեհաջող:
Հաջողակ — ճարտար, կարող, հաջող:
Բարեհաջող, հարմար, նպաստա-
վոր:

117 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հաջողվել — Իրականանալ, իրագործվել,
գլուխ գալ, բախտը բերել;
Հաջողություն — Բարեբախտություն,
բախտ: Առաջադիմություն, նվաճում:
Հաջորդ — Հետագա, մյուս, հետևյալ,
առաջիկա: ժառանգ, զավակ, պայազատ
(իշխանի), փոխանորդ,
թագաժառանգ;
Հաջորդաբար — Հաջորդականորեն,
հետզհետե, աստիճանաբար:
Հաջորդել — ժառանգել, ժառանգորդել,
պայազատել: Շարունակել: Հետե-
վել:
Հառաչանք — Հառաչ, հոգոց, տնքոց,
հեծեծանք, թառանչ, ախուվախ,
վաշվիշ:
Հառաչել — Հեծել, տնքալ, թառանչել:
Ողբալ, սգալ:
Հառել — Սևեռել, գամել, չռել, պլշել:
Ձգվել, մեկնվել, պարզել: Ձգել,
երկարացնել, մեկնել, կարկառել
(ձեռքերը):
Հառնել — Կանգնել, բարձրանալ: Կենդանանալ,
վերակենդանանալ,
հարություն առնել: Երևան գալ,
ծագել, առաջանալ:
Հասակ — Տարիք: Բարձրություն: Չափահասություն,
արբունք:
Հասակակից — Միահասակ, միատա-
րիք, տարեկից: Սերնդակից:
Հասակավոր — Տարիքավոր, ծեր, ծե-
րունի: Չափահաս: Բարձրահասակ:
Հասանելի — Սատչելի, դյուրահաս:
Դյուրամարս:
Հասարակ — Սովորական, ամենօրյա,
աննշան, անշուք, պարզ, անպաճույճ:
Հասարակական — Հանրային, համայնական,
ժողովրդական:
Հասարակարգ — Հանրակարգ, հւսմայ-
նակարգ, իրավակարգ, վարչակարգ:
Հասարակություն — Համայնք, ժողովուրդ,
հասարակայնություն, հանրություն:
Պարզություն, անպա-
ճույճություն:
Հասկակալել — Հասկավորվել, հատիկավորվել,
ատոքանալ:
Հասկանալ Ըմբռնել, գիտակցել,
իմանալ, կռահել, գուշակել, գլխի
ընկնել:
Հասկանալի — Դյուրըմբռնելի, մատչելի,
պարզ, դյուրընկալ:
Հասկացնել — Իմացնել, բացատրել,
ակնարկել: Տեղեկացնել, գլխի
գցել:
Հասկացող — Ուշիմ, բանիմաց, խելացի:
Հասկացողություն — Գիտակցություն,
խելք, ըմբռնում, ուշիմություն: Գաղափար,
տեղեկություն, ծանոթություն:
Հասկացություն:
Հասնել ֊ժամանել, գալ: Երթալ, իջնել,
մոտենալ, թափանցել: Շտապել,
փութալ (օգնության): Հավասարվել:
Բավականանալ, հերիքել:
Հաստ — Ստվար, թանձր; Խռպոտ
(ձայն), թավ (հոնքերը): Պինդ,
պարարտ:
Հաստաբազուկ — Ջլապինդ, ջլուտ,
մկանուտ:
Հաստատ ֊Ստույգ, հավաստի, արժանահավատ:
Պինդ, ամուր, սերտ:
Անդրդվելի, անհողդողդ, անխախտ,
անսասան, աներեր: Հաստատուն,
մնայուն, անշարժ:
Վստահ:
Հաստատակամ — Հաստատամիտ,
անհողդողդ, անդրդվելի:
Հաստատել — Որոշել, ընդունել, հավանություն
տալ: Հիմնել, հիմնադրել,
ստեղծել, դնել: Ապացուցել, փաս-
տել: Վկայել, հավաստել, վավերացնել:
Հաստատվել — Ամրանալ, ամրապնդվել:
Տեղավորվել, հիմնվել:
Վավերացվել:

118 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հաստատում — Հավաստում: Վավերացում:
Ամրացում: Սրբագործում:
Հաստատուն — Հաստատ, կայուն, անշարժ,
անփոփոխ, աներեր, անհողդողդ,
անդրդվելի, ամուր:
Հասցե — Երեսագիր (նամակի): (փխբ.)
Բնակատեղ, բնակավայր:
Հասցնել — Տանել: Հասունացնել: Բերել,
պատճառել (վնաս):
Հասու -Ձեռն(ա)հաս, ձեռներեց: Վերահասու,
ուշադիր, տեղյակ, գիտակ,
իրազեկ: Ընդունակ, խելամիտ.»
Հասույթ — Եկամուտ, շահույթ:
Հասուն — Չափահաս: Հասած, խայծ-
ղուն (խաղող), ատոք (հասկ): Խոհական,
խելամիտ, հմուտ, խոհուն
(միտք):
Հասունություն — Չափահասություն,
առնություն, արբունք:
Հավակնել — Հանդգնել, մեծամտել: Համարձակվել:
Ստադրվել, ձգտել:
Հավակնոտ — Հանդուգն, հավակնամիտ:
Հավակնորդ — Թեկնածու.
Հավանաբար — Թերևս, հավանորեն,
հավանականորեն, երևի, գուցե,
միգուցե:
Հավանական — Հնարավոր, ճշմարտանման,
խելքին մոտիկ (բրբ.):
Հավանել -Հւսմաձայնել, ընդունել, հոժարել,
համոզվել, հաճել:
Հավասար — Նույնաչափ, նույնքան,
հավասարակշիռ, հավասարաչափ,
հավասարազոր, համարժեք:
Հավասարազոր — Հավասար, համա-
զոր:
Հավասարակշռել — Հավասարել, հավասարեցնել,
զուգակշռել: Հաշվեկշռել:
Հավասարաչափ — Հավասար, հավասարամեծ,
համաչափ, նույնչափ,
նույնաքանակ:
Հավասարարժեք — Նույնարժեք, համարժեք:
Հավաստագիր — Վկայական, վկայագիր:
Հավատարմագիր, լիազորագիր,
երաշխավորագիր:
Հավաստել — Ապահովեցնել, վստահեցնել:
Հաստատել, վավերացնել,
վկայել:
Հավաստի — Ստույգ, ճիշտ, արժանահավատ,
վստահելի, հաստատ,
աներկբա (յելի):
Հավաստիք — Ստուգություն, ճշտություն,
վստահություն, արժանահավատություն:
Երաշխիք, գրավական,
առհավատչյա:
Հավատ — (կրոն.) Դավանանք, հավատալիք,
կրոն, պաշտամունք, հանգանակ,
հավատամք: Հավատք,
համոզմունք: Հույս, վստահություն:
Հավատալ — Դավանել, պաշտել: Վստահել:
Համոզվել, հավաստիանալ:
Հավատարիմ — Վստահելի, անկեղծ:
Անդավաճան, աննենգ, անխարդախ,
մտերիմ:
Հավատացյալ — Աստվածասեր, աստ-
վածապաշտ, կրոնասեր, կրոնամոլ,
կրոնապաշտ, մոլեռանդ, ջերմեռանդ:
Հավաքածու — ժողովածու, հատընտիր,
ծաղկաքաղ, փունջ:
Հավաքական — Խմբական, միասնական:
Ամբողջական:
Հավաքել — ժողովել, գումարել, խմբել,
մեկտեղել, համախմբել, դիզնԱ
կուտակել, կիտել, ամբարել: Քաղել:
Մթերել:
Հավաքվել — Կուտակվել, կիտվել, դիզվել,
գումարվել, ժողովվել, համախմբվել:
Պատրաստվել: Ամբոխվել,
խռնվել (ժողովուրդ):
Հավելյալ — Լրացուցիչ, ավելադիր:
Հավելված — Ավելցուկ, մնացորդ: Ավելադրություն,
առդրություն, առ-
ԴԻՐ:

119 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Հավելում -Ավելցուկ, վրադիր: Գումարում:
Հարում, կցում: Բարձրացում
(գների):
Հավետ — Հավիտյան, միշտ, ընդմիշտ,
հավերժ, շարունակ, հարատև:
Հավերժ — Միշտ, ընդմիշտ, շարունակ,
հավետ, հավիտյան, մշտնջենավոր,
հանապազ:
Հավերժական — Հավիտենական,
մշտական, մշտնջենական:
Հավերժահարս — Դիցուհի, պարիկ, ըղ-
ձանուշ, ջրահարս, միգանուշ, փե-
րի:
Հավերժություն — Հավիտենականություն,
մշտնջենականություն: Անմահություն:
Հավիտյան — Միշտ, ընդմիշտ, հավետ,
հավերժ, հար, մշտնջենաբար:
Հատակ — Գետին: Հուն (գետի): Տակ,
խորք:
Հատակագիծ — Պլան, ստվերագիծ,
ուրվագիծ:
Հատել — Կտրել, բաժանել:
Հատընտիր — ժողովածու, ծաղկաքաղ,
փունջ, հավաքածու, անթոլոգիա:
Հատկանիշ — Հատկություն, առանձնահատկություն:
Հատկանշական — Բնորոշ, բնորոշիչ,
որոշիչ:
Հատկապես — Մասնավորապես,
առանձնապես:
Հատկացնել — Առանձնացնել: Աահմա-
նել, որոշել:
Հատկություն — Առանձնահատկություն,
հատկանիշ, յուրահատկություն:
Հատնել — Սպառվել, վերջանալ,
պարպվել: Ցամաքել (ջուրը):
Կտրվել:
Հատոր — Կտոր: Պրակ, մաս (գրքի):
Հատված — Կտրված, բաժին, բաժանմունք,
պարբերություն: Կտոր,
մաս: Քաղվածք, դրվագ, գլուխ:
Հատու — Կտրուկ, սուր, սայրասուր:
Ուժեղ, ազդու, վճռական:
Հատուկ — Առանձնահատուկ, յուրահատուկ,
ուրույն, առանձին:
Հատուկենտ — Սակավաթիվ, փոքրաթիվ,
քիչ, փոքրաքանակ:
Հատուցում — Փոխարինություն, վճարում՛,
վճարք: Վրեժխնդրություն:
Հար — Շարունակ, միշտ, անդադար,
անդուլ, հարատև, հավիտյան,
հավերժ: Համաձայն, համապատասխան,
նման: v
Հարաբերական — Համեմատական,
բաղդատական: Վերաբերական:
Հարաբերություն — Առնչություն, աղերս,
փոխհարաբերություն, վերաբերություն,
կապակցություն, գործ: Հաղորդակցություն:
Զուգավորություն:
Հարադրել — Կցել, ավելացնել, հարել:
Հարազատ — Արյունակից, մերձավոր,
ընտանի, ազգակից, ազգական:
Մտերիմ:
Հարակայուն — Մնայուն, մշտնջենական,
հավիտենական, հավերժական,
հարատև:
Հարակեզ — Մշտավառ, մշտաբորբոք,
անմար, անշեջ:
Հարակից — Կից, անբաժան: Միատարր,
համասեռ:
Հարատև ֊Մշտատև, մշտական, միշտ,
շարունակ, մշտնջենական, երկարատև,
տևական, հավիտենական,
հավերժական, հանապազ:
Հարափոփոխ — Մշտափոփոխ, փոփոխական,
մշտանորոգ, մշտահոլով:
Հարբած — Գինով, արբշիռ, խմած,
(խսկց) կոնծած, գինեհար:
Հարբել — Գինովնալ, արբենալ, արբել,
խմել: Հագենալ:
Հարբեցող — Գինեմոլ, գինեսեր, ալկոհոլամոլ:
Հարգ — Արժեք, արժանիք, պատիվ,
վարկ: Նշանակություն, համարում:
Հարգանք — Պատիվ, մեծարանք, ակնածանք,
պատկառանք: Բա-
րև(ներ), ողջույն:

120 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 111-120

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Статистика



Яндекс.Метрика