дома » ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ » ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110
ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Գլխավոր էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 
Рефераты. Редкие книги.

Կառափ — Գանգ, գլուխ, սկավառակ:
Կառափնատել — Գլխատել, սպանել,
գլուխը թռցնել:
Կառափնարան — Կառափնատեղ, կառափնատուն:
Կառչել — Կպչել, փակչել, փաթաթվել,
պլլվել (ւսրևմտհ.):
Կառույց — Կառուցվածք, շինվածք,
կերտվածք, հորինվածք: Շենք, շինություն:
Կառուցել — Շինել, կերտել, կանգնեցնել,
հաստատել, հիմնել, հորինել,
կռել:
Կառուցվածք — Կազմվածք: Շինություն,
շենք, շինվածք, կառույց:
Կազմություն, բաղադրություն:
Կասեցնել — Արգելել, խափանել, կանգնեցնել,
դադարեցնել, ընդմիջել,
կտրել:
Կասկած — Տարակույս, տարակուսանք,
վարանք, վարանում, անվստահություն,
կասկածանք, երկբայություն,
երկմտություն: Վախ, երկյուղ:
Կասկածել — Տարակուսել, երկբայել,
երկմտել: (փխբ.) Երկյուղել, վախենալ:
Կասկածամիտ — Թերահավատ, կասկածոտ,
անվստահ, երկմիտ, ւսն-
հավատ:
Կասկածելի — Անհավանական, տարակուսական,
երկբայական: Անվստահելի:
Երկյուղալի:
Կավագործ — Բրուտ, բրուտագործ,
խեցեգործ:
Կավատ — Պոռնկամիջնորդ, միջնորդ:
Կատակ — Հանաք, զվարճություն, ծիծաղ,
ծաղր, խեղկատակություն,
զավեշտ:
Կատակասեր — Կատակաբան, կատակախոս,
զվարճախոս, զավեշտասեր:
Կատակել — Կատակաբանել, սրսւխո-
սել, զվարճաբանել, զվարճախո-
սել: Շաղրել:
Կատաղել — Զայրանալ, մոլեգնել, դի-
վոտել, ջղայնանալ, չարանալ,
հերսոտել, մաղձոտել, բորբոքվել,
բարկանալ:
Կատաղի — Վայրենի, վայրի, արյունարբու,
գազազած, վայրագ,
անագորույն, մոլեգին, մոլի, ամեհի,
դիվոտ, անզուսպ: Ուժգին,
սաստիկ:
Կատաղություն — Մոլեգնություն, գազանություն,
վայրագություն, զայրույթ,
բարկություն, մոլուցք, ցասում:
Կատար — Գագաթ, ծայր, գլուխ: Վերջ,
ավարտ: Ցցունք (թռչ.):
Կատարածու — Գզիր
Կատարել — Վերջացնել, ավարտել,
լրացնել: Իրագործել, իրականացնել,
գործադրել, ի կատար ածել,
գործել, անել:
Կատարելագործել — Լավացնել, բարելավել:
Վերապատրաստեք.,
հմտացնել:
Կատարելապես — Ամբողջովին, լիովին,
հիմնովին, բոլորովին, համակ:
Կատարյալ — Անթերի, ընտիր, լիակատար:
Կարգին, օրինավոր: Իսկական:
Կարապետ — Առաջնորդ, ուղեցույց,
ռահվիրա, մունետիկ:
Կարասի(ք) — Կահ, կահկարասի, կահույք,
գույք, կահավորություն:
Կարգ — Կանոն, կանոնակարգ: Կարգ ու
կանոն: Բարեկարգություն: Օրենք,
ծես, ադաթ, սովորություն: Ծիսակատարություն:
Կարգադրել — Պատվիրել, հրամայել,
հրահանգել: Տնօրինել, ղեկավարել:
Կարգախոս — Կարգաբան, նշանաբան:
Կարգապահ — Կարգասեր, օրինապահ:

101 էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կարգապահություն — Կարգասիրություն,
օրինապահություն, կարգ ու
կանոն:
Կարգավորել — Բարեկարգել, բարելավել,
բարվոքել, լավացնել, բարենորոգել,
կանոնավորել, հարդա-
րել: Դարսել, դասավորել, դասա-
կարգել:
Կարգել — Աահմւսնել, որոշել, նշանակել,
դարձնել: Ամուսնացնել: Ձեռ-
նադրել;
Կարգին — Կանոնավոր, կատարյալ,
բարեկարգ, վայելուչ: Օրինավոր,
բնականոն:
Կարգվել — Նշանակվել, հաստատվել:
Ամուսնանալ, պսակվել: Ձեռնա-
դրվել:
Կարդալ — Ընթերցել, ասմունքել: Վերծանել:
Դասախոսել: Հասկանալ
(միտքը):
Կարելի — Հնարավոր, հավանական:
Կարեկից- Ցավակից, վշտակից, սրտացավ,
համակիր, մխիթարիչ, գթասիրտ,
գորովագութ, գթառատ, բարեգութ:
Օգնական, պաշտպան:
Կարեկցել — Ցավակցել, վշտակցել,
արգահատել, գթալ, խղճալ:
Կարեկցություն — Ցավակցություն,
վշտակցություն, կարեկցանք, արգահատանք,
խանդաղատանք,
գթասրտություն, գութ, խիղճ,
խղճմտանք:
Կարենալ — Կարողանալ, զորել, ի վիճակի
լինել:
Կարեվեր — Մահացու, մահաբեր: Ուժգին,
սաստիկ, մեծ, ուժեղ:
Կարևոր — Անհրաժեշտ, հարկավոր,
պիտանի, կենսական, էական,
առաջնակարգ: Մեծ, ծանրակշիռ,
լուրջ, արժեքավոր: Ազդեցիկ:
Կարթ -ճանկ, ձկնկարթ, կեռ: Որոգայթ,
թակարդ:
Կարի — Ուժեղ, զորեղ, զորավոր, հզոր,
հուժկու, ազդու: Հույժ, շատ, խիստ,
սաստիկ:
Կարիք — Պետք, հարկ, պահանջմունք,
պահանջ, պիտույք: Կարոտություն,
պակասություն, թշվառություն:
Կարծել — Համարել, ընդունել, ճանաչել:
Ենթադրել, կասկածել: Մտածել,
խորհել, ենթադրել:
Կարծեցյալ — Կեղծ, շինծու, սուտ:
Կարծիք — Տեսակետ, հայեցակետ, տեսանկյուն,
համոզմունք, հայացք,
եզրակացություն, վարկած; Գաղափար,
միտք: Գնահատական
(աշխատ.):
Կարծր — Պինդ, ամուր, տոկուն, ապառաժ
(փխբ.), քար (փխբ.): Անզգա,
անգութ:
Կարծրանալ — Պնդանալ, ամրանալ:
Քարանալ, անզգայանալ, ան-
խղճանալ:
Կարծրասիրտ — Անգութ, անխիղճ, դաժան,
ժանտ, անհոգի:
Կարկամել — Կծկվել, կուչ գալ, պրկվել:
Պապանձվել, լալկվել, լեզուն
բռնվել:
Կարկաչ — Խոխոջյուն, քչքչոց, կլկլոց,
կարկաչյուն: ճռվողյուն, ծլվլոց:
Ծիծաղ:
Կարկաչել — Խոխոջել, քչքչալ, գլգլալ,
կլկլալ:
Կարկաչյուն — Աոսափ, սոսափյուն,
շրշյուն: Կարկաչ, խոխոջյուն,
քչքչոց:
Կարկառ ֊Քարակույտ, քարակարկառ:
Շեղջ, կուտակ: Սարավանդ:
Կարկառել — Դիզել, կուտակել: Երկարել,
պարզել: Հառել, տնկել (աչ-
Քերը):
Կարկառուն — Ականավոր, նշանավոր,
անվանի, հայտնի, ուշագրավ:
Կարկատել — Կցել, նորոգել, վերանո-
րոգել:
Կարճ — Համառոտ, ամփոփ, սեղմ, հակիրճ,
կտրուկ, լակոնիկ: Քիչ, պակաս,
սուղ (ժամանակ): Փոքր,
ցածր: Կարճահասակ:

102  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կարճակյաց — Սակավակյաց, վաղամեռիկ:
Կարճատև, կարճաժամանակյա:
Կարճահասակ — Փոքրահասակ, գաճաճ,
թզուկ, կոտակ, կարճ, կարճ-
ԼԻԿ:
Կարճամիտ — Սակավամիտ, ծանծաղամիտ:
(փխբ.) Կարճատես, անհեռատես,
անշրջահայաց:
Կարճանալ — Փոքրանալ, կրճատվել,
սղվել, նվազել, համառոտվել: Քաշվել,
մտնել (շորը):
Կարճառոտ — Համառոտ, կարճ, հակիրճ,
ամփոփ, սեղմ, լակոնիկ:
Կարճատես — Վատատես, թերատես:
(փխբ.) Անհեռատես, անշրջահայաց:
Կարճատև — Վաղանցիկ, արագընթաց,
անցավոր, սակավատև, կարճ:
Վայրկենական:
Կարճացնել — Կրճատել, համառոտել,
կարճել:
Կարմիր — Ալ, բոսոր, հրագույն, արնա-
գույն, շառագույն, վարդագույն,
ծիրանագույն, կասկարմիր,
կարմրաթույր: Որդան կարմիր
(ներկ):
Կարմրաթուշ — Կարմրաթշիկ, կարմրայտ,
կարմրադեմ, կարմրերես,
վարդերես:
Կարմրատակել — Կարմրել, շառւսգու-
նել, վարդագունել, կարմրին
տալ:
Կարմրել — Կարմրանալ, կարմրատւս-
կել, բոսորել, շառագունել, վար-
դագունել: Շիկնել, տապակվել:
Կարող — Զորավոր, հզոր: Ընդունակ,
ձեռնհաս, ճարտար: Մտացի,
ուշիմ: ճարպիկ, հնարագետ:
Կարողություն — Հարստություն, միջոց,
ունեցվածք, ինչք, գույք, սեփականություն:
Ուժ, զորություն: Ընդունակություն,
ձիրք: Հնար, հնարավորություն:
Կարոտ — Անձկություն, փափագ, ցանկություն,
ըղձանք, իղձ, բաղձանք,
տենչ:
Կարոտել — Անձկալ, ըղձալ, բաղձալ,
տենչալ, փափագել, ցանկանալ,
ուզել, գորովել, խանդաղատել,
կաթոգնել:
Կարպետ — Օթոց, գորգ, խալխ
Կացարան — Բնակարան, տուն, տնակ,
խրճիթ, ապարանք, դղյակ, պալատ:
Կացութաձև — Ապրելաձև, կենսաձև,
ապրելակերպ, կենսապայման:
Կացություն — Դրություն, վիճակ, պայման,
տրամադրություն:
Կափարիչ — Խուփ, կափույր, փական:
Կափույր — Կափարիչ, խուփ, փական,
փականակ:
Կաքավել — Ոստոստել, թռչկոտել: Պարել,
խաղալ, պար գալ:
Կեղև — Կճեպ, կլեպ, պատյան, պարկուճ,
պատիճ, մաշկ, թաղանթ,
խեցի (կրիայի):
Կեղեքել — Տանջել, չարչարել, ճնշել,
հարստահարել: Բզկտել, պատառոտել,
գիշատել:
Կեղծ — Շինծու, սուտ: Անբնական, բռնազբոսիկ,
արհեստական, անիրական:
Կեղծավոր — Շողոքորթ, քծնող, երկերեսանի,
երեսպաշտ, փարիսեցի,
շողոմ:
Կեղծարարություն — Կեղծիք, խարդախություն,
նենգություն, զեղծարարություն:
Կեղծել — Խաբել, ստել: Խարդախել,
նենգել: Ձևացնել, ձևանալ:
Կեղծիք — Խարդախություն, խաբեություն,
կեղծություն, նենգություն:
Հերյուրանք:
Կեղտ — Աղտ, աղբ, ապականություն,
կղկղանք: (փխբ.) Բիծ, արատ:
Կեղտոտ — Աղտոտ, անմաքուր, անլվա,
աղբոտ, ցեխոտ, ցեխաթաթախ, անմաքրասեր:
Զզվելի, ստոր, զազրելի,
գարշելի:-‘

103  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կեղտոտել — Աղտոտել, աղտեղել, ցե-
խոտել, արատավորել, պղծել,
ապականել:
Կենալ «Բնակվել, ապրել: Մնալ, գտնը-
վել: Կանգնել, կանգ առնել:
Կենակից — Ամուսին, կողակից, անկողնակից:
Սիրեկան, հոմանի, տարփածու:
Կենարար — Կենդանարար, կենդանաբեր,
կենսատու, կենսարար, փրկարար:
Կենաց — Կենացթաս, կենացճառ, բաժակաճառ,
բաժակ:
Կենգուրու — Ագեվազ:
Կենդանանալ — Ողջանալ, վերակենդանանալ,
շնչավորվել: Առողջանալ,
կազդուրվել:
Կենդանի-Անասուն, գրաստ, չորքոտանի:
Ողջ, առողջ, կենսունակ, խոսուն:
(փխբ.) Եռանդուն, աշխույժ:
Կենդանություն — Ողջություն, շնչավորություն,
կյանք, շունչ: Կենսունակություն,
կայտառություն, աշխուժություն:
Կենսագործել — Իրագործել, իրականացնել,
կիրառել, կիրարկել:
Կենսագրություն — Կենսագրական:
Վարքագրություն, վարք:
Կենսաթրթիռ — Կենսուրախ, կենսախինդ,
կենսաբուխ, կենսաժպիտ:
Կենսաժպիտ — Կենսուրախ, կենսախինդ,
կենսաթրթիռ:
Կենսախինդ — Կենսաթրթիռ, կենսաժպիտ,
կենսուրախ, առույգ,
ուրախ, զվարթ:
Կենսական — Կարևոր, էական, անհրաժեշտ,
հրատապ:
Կենսասեր — Կենսուրախ, զվարճասեր,
աշխարհիկ: Կենսաժպիտ, կենսախինդ,
կենսահորդ:
Կենսատու — Կենարար, կենդանարար,
կենսաբեր:
Կենսունակ — Կենդանի, առողջ, կենսալի:
Տոկուն, դիմացկուն: Եռանդուն,
աշխույժ, առույգ, կայտառ:
Կենվոր -Տնվոր, բնակիչ, վարձաբնակ,
վարձակալ:
Կենսուրախ — Առույգ, զվարթ, աշխույժ,
կայտառ, եռանդուն, կենսաթրթիռ,
կենսախինդ:
Կենտ — Անզույգ: Միակ, եզակի:
Կենտրոն — Մեջտեղ, կենտրոնակետ,
առանցք: Կենտրոնատեղի, միջնակետ:
Կենտրոնախույս — Ապակենտրոն, տարակենտրոն:
Կենտրոնացնել — Միավորել, հավաքել,
համախմբել, խմբել:
Կենցաղ — Ապրուստ, կյանք, ապրելակերպ,
կենցաղավարություն, բարք,
վարք, սովորույթ, ծես, նիստուկաց:
Կեռ — Կեռիկ, կեռիք: Կարթ: Կոր, ծուռ:
Կեռել — օռել, կորացնել, թեքել:
Կեռիք — Ատամ, կեռ, ժանիք, վրիժակ:
Կեռիկ:
Կեռման — Զիգզագ, կեռագիծ: Շրջադարձ,
ոլորան:
Կեսօր — Միջօրե, ճաշ, ճաշաժամ:
Կետ — Նիշ, նշան: Վերջակետ, միջակետ:
Հենակետ: Հոդված (օրենքի): .
Կեր ՜ Կերակուր, սնունդ, մթերք, նպար,
նպարեղեն, պարեն, սննդամթերք,
ուտելիք, ուտեստ: Անասնակեր,
խայծ (որսի), ճարակ, լակ, լափ:
Կերակրափող — Որկոր, կոկորդ, բուկ:
Կերակրել — Կերցնել, ուտեցնել,
կշտացնել, սնուցել, սնել: Բուծել,
բտել:
Կերակուր — ճաշ, խորտիկ, նախաճաշ,
ընթրիք: Կեր, սնունդ, պարեն,
ուտելիք, մթերք, նպար:
Կերկերուն — Կերկեր, խռպոտ, կերկերաձայն:
Կերոն — Ջահ, մոմ:
Կերպ — Եղանակ, միջոց, ձև: Կարգ,
սեռ, տեսակ: Կերպարանք, տեսք:
Կերպաս — Մետաքս, ատլաս: Դիպակ
(մետաքսե), սնդուս, քաթան: Ասվի,
կտավ:

104  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կերպար — Տիպ, տիպար: Կերպարանք,
պատկեր:
Կերպարանափոխվել — Ձևափոխվել,
կերպափոխվել, փոխակերպվել,
այլափոխվել:
Կերպարանափոխություն — Ձևափոխություն,
վերափոխություն: Փոխակերպություն,
այլափոխություն,
այլակերպություն, այլաձևություն:
Կերպարանք — Դիմագիծ, դեմք, երես:
Պատկեր: Երևույթ, տեսք, տեսիլք:
Կերտել — Շինել, ստեղծել, կառուցել,
ստեղծագործել, հորինել:
Կերտվածք — Շենք, շինություն, կառուցվածք,
շինվածք, կառույց:
Կերուխում — Խրախճանք, խնջույք,
քեֆ, գինարբուք, ճաշկերույթ,
հացկերույթ:
Կեցվածք — Դիրք, կանգնվածք: Նիստուկաց,
վարքուբարք:
Կեցցե — Ապրի:
Կեցություն — Գոյություն, լինելություն,
գոյ:_
Կզակ — օնոտ, դունչ, (հնց.) ծամելիք:
Կթել — Կթոտել, կիթ անել: Հավաքել,
ժողովել, քաղել: Պլոկել: Կարել,
Կցել:
Կթղա — Գավաթ, բաժակ, թաս:
Կթոտել — Տկարանալ, թուլանալ, ծալվել:
Ուժաթափվել, դողդոջել:
Կիզակետ — Կիզակենտրոն (ֆոկուս):
Միջնակետ, կենտրոն:
Կիզանուտ — Դյուրավառ, դյուրակեզ:
Կիզել — Այրել, վառել, հրկիզել, հրդե-
հել, բոցավառել, խարկել, խանձել,
դաղել, բորբոքել:
ԿիԳիՀ ՜ Ujphb բոցակեզ, բոցավառ,
հրաբորբոք, հրացայտ: Բարկ
(արև):
Կին — Կինարմատ, գեղեցիկ սեռ: Տիկին,
կողակից, կյանքի ընկեր:
Կինճ — Վարազ, վայրի խոզ:
Կինո — Կինոնկար, (արևմտհ.) շարժանկար,
շարժապատկեր: Կինոթատրոն:
Կիպ — Սեղմ: Կից, առընթեր, մերձ, կողք
կողքի:
Կիսաբաց — Կիսափակ, կիսածածկ, կիսախուփ
(դուռը):
Կիսագրագետ — Թերուս, իմաստակ,
անգրագետ, տգետ:
Կիսակատար — Թերի, անավարտ, կիսատ,
կիսատ-պռատ, թերավարտ:
Կիսակործան — Կիսախարխուլ, կիստվեր,
կիսաքանդ, կիսափուլ:
Կիսանդրի — Կիսարձան, կիսաքանդակ:
Կիսատ — Թերի, անավարտ, անկատար,
թերավարտ, կիսատ-պռատ:
Կիսարթուն — Քնատ, քնաթաթախ:
Կիսել — Բաժանել, երկատել, երկփեղկել,
մասմասել:
Կիսվել — Բաժանվել երկատվել, երկ-
փեղկվել:
Կիտել — Կուտակել, դիզել, բարդել,
շեղջել, դարսել, հավաքել, ժողո-
վել:
Կիրառել -Կիրարկել, գործադրել, գործածել,
օգտագործել, գործի դնել:
Կիրարկել — Կիրառել, գործածել, գոր-
ծադրել, բանեցնել, օգտագործել:
Կիրթ — Վարժ, կրթված, ուսյալ:
Կիրճ — Լեռնանցք, ձոր, ձորակ, ծործոր,
կապան, կածան; Փապար, ծերպ:
Կիրք — Զգացմունք, հուզմունք, ցասում,
բարկություն, զայրույթ: Մոլություն,
մոլուցք, սեր (մի բանի):
Տարփանք, տռփանք, ցանկություն:
Կից — Կիպ, առընթեր, մերձ: Կողքին,
մոտ, հետ: Կողք կողքի: Միասին:
Կլայեկել — Անագապատել, անագազօծել,
անագել:
Կլանել — Կուլ տալ, ուտել, լափել:
Ներծծել: Սպառել, ծախսել:
Կլանչել — Կաղկանձել, ոռնալ, հաչել,
վնգստալ:
Կլլել — Կլանել, կուլ տալ, ուտել, լափել:

105  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կլոր — Բոլորակ, կլորակ, շրջանաձև,
գնդաձև, կլորիկ: Ամբողջ:
Կլպել — Կեղևել, կճպել, մաշկել: Կո-
ղոպտել, գռփել:
Կխտար — Եղնիկ, եղջերու, (բրբ.) մարալ,
ջեյրան: Վայրի այծ, քարայծ:
Կծել — Խայթել, (բրբ.) խածել, կճել: Այրել,
կսկծել, դաղել: Վիրավորել:
Կծծի — ժլատ, ագահ, անկուշտ, աչքածակ,
ընչասեր: Չնչին, գծուծ, մանր:
Կծկվել — Սեղմվել, կուչ գալ: Կորանալ:
Պրկվել, ձգվել: Ծվարել: Պպզել:
Խեղճանալ:
Կծկում -Պրկում, սեղմում (սրտի), գալարում,
կարկամում (ջղերի):
Կծվանալ — Կծվել, փչանալ, հնանալ,
դառնանալ, լեղիանալ:
Կծու — Կծվահամ, բարկ, (բրբ.) մռու:
Ծանր, խայթիչ, վիրավորիչ: Հեգնական:
Կղերական — Հոգևորական, եկեղեցական,
կրոնավոր, կղեր:
Կղզիանալ — Մեկուսանալ, առանձնանալ,
մենանալ, ամփոփվել:
Կղկղանք — Աղբ, կեղտ: Թրիք, քակոր,
գլտիկ, մայիս, փթիր, աթար,
տարթ, ծիրտ:
Կղմինդր — Աղյուս, ագուռ(ժող.):
Կճեպ — Կեղև, կլեպ, մաշկ, պատյան:
Կճղակ — Պճեղ, սմբակ (ձիու):
Կճուճ — Կարաս, կճուճիկ, բղուղ, խա-
վեկ (մեծ):
Կմախք — Հիմնամաս, հիմնակմախք:
Ուրվագիծ:
Կմկմալ — Կակազել, կմկմացնել, ծամ-
ծըմել:
Կյանք — Կենդանություն: Արևշատություն:
Ապրուստ: Ապրելակերպ:
Կենցաղ: Կենսագրություն: Վարք:
Եռանդ, աշխուժություն:
Կնամեծար — Կնահաճո, կնասեր:
Կնամոլ — Ցանկասեր, իգամոլ, կնասեր,
ցանկամոլ:
Կնգուղ — Վեղար, փեղույր, խաչգդակ,
գլխանոց:
Կնդել — Աափրել, ածիլել, խուզել:
Կնիք- Դրոշմ, նշան, տիպ: Մատնեհար:
Հետք:
Կնճիթ — Ցռուկ, փղակնճիթ, պատիճ
(փղի):
Կնճիռ — Հանգույց: Թնջուկ: Խորշոմ:
Դժվարություն:
Կնճռոտ — Կնճռապատ: Բարդ, դժվարին:
Կնճռոտվել — Կնճռակալել, կնճռապատվել:
Բարդանալ, դժվարանալ:
Խճճվել:
Կնունք — Մկրտություն:
Կնքահայր — Խաչեղբայր (պսակադրության):
Քավոր, կնքավոր
(մկրտության):
Կնքել — Դրոշմել, կնքադրոշմել, վավերացնել:
(եկեղ.) Մկրտել, կնունք
անել: Կապել, հաստատել (պայմանագիր),
դնել (պայման):
Կշիռ — Քաշ, ծանրություն: Արժեք, նշանակություն,
ազդեցություն, հեղինակություն:
Կշռադատել — Դատել, տրամաբանել, *
քննել, խորհել, մտածել, կշռել:
Համեմատել:
Կշռել — Քաշել, հավասարակշռել, զուգակշռել:
Կշռադատել, խորհել:
Կշտամբանք -Նախատինք, հանդիմանանք,
անարգանք, մեղադրանք,
պարսավանք, պախարակություն,
(հզվդ.) բասրանք:
Կշտամբել — Հանդիմանել, պարսավել,
նախատել, անարգել, պախարա-
կել, անպատվել, սաստել, մեղադրել,
բասրել:
Կշտանալ — Հագենալ: Բավականանալ,
բավարարվել: Ձանձրանալ
(փոխ.):
Կոթ — Բռնակ, դաստակ, պոչ, կոթառ,
կոթուն, դաստապան, մաճ, կանթ:
Կոթող — Հուշարձան, արձան, հուշաքար,
քարակոթող:

106  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կոխ — (սպորտ.) Գոտեմարտ, ըմբշամարտ,
գուպար (հնց.):
Կոխել — Տրորել, ճմլել, ճզմել, ոտնատակ
անել, կոխկռտել: Մտցնել,
խոթել, խցկել, ճխտել, մխել: Տարածվել,
ծավալվել, բռնել:
Կոխկռտել -Կոխոտել, կոխել, տրորել,
ոտնատակ տալ:
Կոծ — Սուգ, լաց, լաց ու կոծ, ողբ, կական,
հեծեծանք, սուգ ու շիվան:
Կոծել — Սգալ, ողբալ, լալ, արտասվել,
հեծեծել: Ծփալ, ալեկոծել, փո-
թորկել:
Կոծկել — Թաքցնել, պարտակել, ծած-
կել, սքողել, պատսպարել, քո-
դարկել:
Կոկել — Հարթել, հղկել, ողորկել: Կանոնավորել,
շտկել: Հւսրդարել, զու-
գել:
Կոկիկ — Կոկ, կանոնավոր, ճաշակավոր,
վայելուչ, հարդարուն, գողտ-
րիկ:
Կոկոնել — Բողբոջել, կոկոնավորվել,
կոկոնակալել, բացվել:
Կոկորդ — Բուկ, փող, որկոր: Խռչակ,
խռչափող, հագագ:
Կոհակ — Ալիք (մեծ, բարձր), հորձանք:
Ալյակ, վետ (փոքր ալիք):
Կոհակվել — Ալեկոծվել, ծփալ, վետվե-
տալ, ծփծփալ:
Կող — Կողք, կուշտ: Կողոսկր, կողաշար
(մարդու): Լանջ: Եզր, ծայր, պռունկ:
Կողակից — Կին, կենակից, զուգակից,
ամոլ, ամուսին, տնեցի:
Կողմ — Ուղղություն, կույս, կուշտ:
Կողմնակից, թեր, համամիտ:
(փխբ.) Թև:
Կողմնակալ — Կողմնապահ, խտրական,
աչառու: Ակնառու, կողմնապաշտ:
Կողմնակի — Անուղղակի, զարտուղի:
Անցողակի: Ուրիշ, օտար:
Կողմնակից — Կողմ: Պաշտպան: Կուսակից,
գաղափարակից, համախոհ:
Կողմնապահ — Կողմնակալ, աչառու,
ակնառու, կողմնակից:
Կողմնորոշում — Դիրքորոշում:
Կողոպտել — Թալանել, հափշտակել,
գողանալ, գռփել, գջլել:
Կողոպտիչ — Թալանիչ, հափշտակիչ,
ավարառու, ավազակ:
Կողոպուտ — Ավեր, թալան, գողություն,
հափշտակություն:
Կողով — Զամբյուղ, քթոց, քաղյակ (խաղողի),
սալա, սակառ:
Կողպել — Փակել, գոցել:
Կողպեք — Փակ, փականք:
Կողք — Սոտ, մոտիկ, հարևան: Եզր,
կող, կուշտ, կազմ:
Կոճակ — ճարմանդ:
Կոյուղի — Աղտուղի, կոյափող, կոյախողովակ:
Կոնգրես — Համաժողով, վեհաժողով:
Կոնդակ — (եկեղ.) Հորդորակ: Հիշատակագիր,
գիր (կաթողիկոսի):
Կոնծել ֊Խմել, հարբել, լլվել, կոկորդը
թրջել:
Կոնկրետ — Իրական, առարկայական,
թանձրացական, որոշ, որոշակի:
Կոնյակ — Բարկօղի:
Կոշիկ — Ոտնաման, մուճակ, մույկ, հոդաթափ,
երեսանկ , մաշիկ:
Կոշտ — Պինդ, կարծր: Բիրտ, խիստ, կոպիտ,
անտաշ, բռի, անկիրթ, անշնորհք,
անքաղաքավարի, անբա-
րեկիրթ:
Կոշտանալ — Պնդանալ, կարծրանալ,
ամրանալ, կոպտանալ, բիրտանալ:
Կոչ — Ձայն, ահազանգ, ազդանշան,
մարտակոչ: Դիմում, հրավեր, կանչ:
Կոչել — Անվանել, հորջորջել, անվանակոչել:
Կանչել:
Կոչնակ — Կոչնազանգ, կոչնաթմբուկ:
ժամհար:
Կոչվել — Անվանվել, անվանադրվել,
հորջորջվել: Կանչվել: Համարվել:
Կոչում — Տիտղոս, պատվանուն: Զբաղմունք,
արհեստ, պաշտոն:

107  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կոպ — Արտևանունք, արտևան, թար-
թևան:
Կոպիճ — Խիճ, մանրախիճ, խճաքար,
գետաքար:
Կոպիտ — Բիրտ, անկիրթ, գռեհիկ, անտաշ,
կոշտ, բռի, անշնորհք: Տգեղ:
Անճոռնի:
Կոպտել — Վիրավորել, անպատվել, նախատել,
հւսնդիմանել, պարսավել:
Կոտակ — Փոքրահասակ, կարճահասակ,
ցածրահասակ, փոքրամարմին:
Կոտոշ — Եղջյուր, պոզ:
Կոտորած — Ջարդ, սպանդ, եղեռն,
սպանություն, նախճիր, արյունահեղություն:
Կոտորել — Կոտրատել, ջարդել, ջախջախել,
ջարդոտել, մանրացնել,
մանրել, փշրել: Սպանել, խողխողել,
բնաջնջել, ոչնչացնել, թրա-
տել, մորթոտել, սրածել:
Կոտրել — Ջարդել, կոտրատել, կոտորել,
կոտրտել, ջախջախել, փշրել:
Անվանարկել, վարկաբեկել: Ընկ-
ճել, վշտացնել (սիրտը):
Կորամեջք — Սապատավոր, կորաքամակ,
կուզ, կուզիկ:
Կորանալ — Ծռվել, թեքվել, խոարհ վել,
կռանալ, ճկվել, կորվել:
Կորացնել — Ծռել, կքել, թեքել, կորել,
խոնարհել:
Կորզել — Պլոկել, խլել, գջլել, շորթել,
հափշտակել: Հանել, ստանալ:
Կորիզ — Կուտ, հատիճ (խնձորի), միջուկ,
ձնձում (ընկույզի), թին (խաղողի):
Կործանարար — Կործանիչ, կորստաբեր,
ավերիչ, քանդիչ, վնասաբեր,
աղետաբեր:
Կործանել — Տապալել, խորտակել,
քանդել, ոչնչացնել, փլուզել,
փլցնել, ավերել:
Կործանում — Անկում, տապալում,
խորտակում, փլուզում, քանդում,
ավերում:
Կործել — Շրջել, շուռ տալ:
Կորյուն — ճուտ, ձագ (վագրի), լակոտ
(շան, գայլի), քոթոթ (արջի), ուղտաձագ
(ուղտի): (փխբ.) Կտրիճ, քաջ:
Կորնթարդ — Գմբեթաձև, գմբեթարդ,
ուռուցիկ, գմբեթանման:
Կորով — Ուժ, զորություն, եռանդ, աշխուժություն,
ափուն, ջիղ, խանդավառություն:
Կորովի — Զորավոր, հզոր, զորեղ, ուժգին,
ազդու, հուժկու, սաստիկ:
Քաջ, կտրիճ: Ջլապինդ, ջլուտ:
Սուր, նուրբ (միտք):
Կորչել — Անհետանալ, հեռանալ, աներևութանալ,
չքանալ, չքվել, ցնդել:
Կորուստ — Վնաս: Կործանում, անկում:
Պակասում, նվազում:
Կոփել — Կռել, կռանել, դարբնել, զարկել,
ծեծել: Տաշել, հարթել, կոկել:
Կոփվել — Կռանվել, դարբնվել, կոկվել,
հարթվել: Սարզվել, վարժվել:
Կպչել — Փակչել, կցվել: Դիպչել, բախվել:
Հպվել: Բոցավառվել: Արմա-
տակալել:
Կպչուն — Մածուցիկ, մածան, դյուրա- .
մ ած: Կառչուն, կառչող:
Կպրապատ — Կպրածածկ, ձյութապատ,
ձյութածածկ:
Կպցնել — Փակցնել: Ամրացնել, միացնել,
կցել: Մոտեցնել, դիպցնել: Բոցավառել:
Կռահել — Ենթադրել, գուշակել, նախազգալ,
կանխազգալ, հասկանալ:
Կռան — Մուրճ:
Կռանալ — Կզանալ, կզել, կորանալ,
կքվել, ծռվել, թեքվել, ճկվել:
Կռանել — Ծեծել, կռել, դարբնել, կոփել:
Կռապաշտ — Հեթանոս, դիցապաշտ:
Անհավատ: Անողորմ, անգութ:
Կռել — Կռանել, կոփել, դարբնել, ծեծել:
Կառուցել: Կտրել:
Կռթնել — Հենվել, թիկնել, թիկն տալ:

108  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կռիվ — Պատերազմ, մարտ, ճակատամարտ,
ընդհարում: Գոտեմարտ:
Պայքար, մաքառում, ոգորում:
Վեճ, գժտություն, գզվռտուք: Ծեծ,
ծեծկռտուք:
Կռնատ — Անթև, թևատ, անձեռն, ձեռնատ:
Կռվան — Հիմք, հենարան, նեցուկ:
Կռվել -Պատերազմել, մարտնչել, մենամարտել:
Պայքարել, մաքառել, ոգորել,
գոտեմարտել: Գժտվել, վիճել:
Կռտել — Ամորձահատել, որձատել,
ձվատել, կրճատել: Ներքինացնել:
Կռուփ — Բռունցք, բուռ, գոմբ, մուշսփ:
Կռփամարտ — Ըմբշամարտ, բռնցքամարտ,
բռնցքակռիվ:
Կսկիծ — Ցավ, մղկտոց, կսկծանք,
վիշտ, թախիծ, մորմոք, մրմուռ:
Կսկծալի — Ցավալի, ցավագին, վշտալի,
աղեկեզ, աղեկտուր, սրտաճմլիկ,
սրտակեղեք:
Կսմթել — Կմշտել, կճմթել: Քննադատել,
խարազանել:
Կտակ — Կտակագիր, (հնց.) ւսնդարձա-
գիր: Պատգամ, ավանդ, կամք:
Կտակել — ժառանգել, կտակագրել:
Ավանդել, պատվիրել: Նվիրել:
Կտավ — Վուշ: Կտավեղեն, ոստայն,
պաստառ, բեհեզ, քաթան (վուշե):
Առագաստ (մակույկի): Պատանք,
սավան (մեռելի): Նկար:
Կտոր — Լաթ, շոր: Կտորեղեն, գործվածքեղեն:
Մաս, բաժին: Բեկոր: Պատառ:
Կտտանք — Տանջանք, չարչարանք,
լլկանք:
Կտտել — Տանջել, չւսրչւսրել, խոշտան-
գել: Լլկել:
Կտրականապես — Վերջնականապես,
վճռականորեն:
Կտրել — Հատել, կիսել, կտրատել, ջարդել,
սղոցել: էտել, խուզել, սափրել:
Ձևել, անդամատել, բաժանել,
անջատել: Պակասեցնել,
զրկել, դադարեցնել:
Կտրիճ — Քաջ, քաջարի, խիզախ, արի,
անվախ, սրտոտ, անվեհեր իգիթ:
Կտրիչ — Հատիչ:
Կտրվել — Կտրտվել, բաժանվել, կիսվել:
Դադարել, կտրել, խզվել, ընդհատվել:
Վիրավորվել (մատը):
Հատնել, սպառվել (շունչը):
Կտրուկ — Հատու, սուր: Վճռական,
վերջնական: Ազդու:
Կտուր — Երդիկ, տանիք, ծածկ:
Կրակ — Հուր, ատր (հնց.): Բոց: Խարույկ,
օջախ: Հրդեհ, կայծ: Հրաձգություն:
Կիրք, հրայրք (սիրո):
Ավյուն, խանդ, եռանդ: Փորձանք:
Կրակապաշտ — Հրապաշտ, հեթանոս,
զրադաշտական:
Կրակատուն — Ատրուշան, մեհյան, բագին:
Թոնրատուն:
Կրակխառնիչ — Կայծառ, ունելի: Անթ-
րոց, ակիշ::
Կրակել — Հրդեհել: Գնդակոծել, հրետակոծել:
Կրակոտ — Եռանդուն, ժիր, կրքոտ,
խանդավառ: Տաքարյուն, ամեհի:
Կրել — Շալակել, տանել, փոխադրել,
տեղափոխել: Դնել: Հագնել: Պա-
րունակել:
Կրթել — Ուսուցանել, սովորեցնել: Դաս-
տիարակել, քաղաքակրթել: Մար-
գել:
Կրթություն — Ուսում, ուսումնառություն,
ուսուցում, դաստիարակություն:
Կրծել — Ուտել: Մանրել, կրծոտել: Հյուծել:
Չարչարել:
Կրծկալ — Կրծազգեստ, լանջապանակ,
լանջակալ:
Կրկես — Ասպարեզ, ձիարձակարան:
Կրկին — Դարձյալ, նորից, վերստին,
էլի, ևս: Երկրորդ, կրկնակի:
Կրկնակի — Կրկնապատիկ, երկակի,
երկտակ, կրկին:
Կրկնապատկել — Երկապատկել,
կրկնել: Բազմապատկել, շատացնել,
ավելացնել:

109  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Կրկնել — Ասել, կրկնաբւսնել, երկրորդել:
Կրկնսսպատկել: Ընդօրինակել:
Կրճատել — Կարճել, կարճացնել, համառոտել,
կտրել: Հապավել, զեղչել:
Կրնկակոխ — Մոտ, ընդհուպ, կրնկակից,
հետապնդիչ
Կրոն — Հավատ, հավատք, դավանանք,
պաշտամունք:
Կրոնավոր — Միաբան, աբեղա, վանական,
կուսակրոն, միայնակյաց:
Եկեղեցական, հոգևորական, կղերական:
Կրոնափոխ — Հավատափոխ, հավատուրաց,
ուրացյալ:
Կրպակ — Խանութ, վաճառատեղի, տաղավար;
Կրտսեր — Փոքրահասակ, փոքր:
Կրունկ — Գարշապար: Կրնկամաս: Ներբան:
(փխբ.) Լուծ, իշխանություն:
Կրքոտ — Վավաշոտ, ցանկասեր,
տռփոտ: Դյուրագրգիռ: Եռանդուն,
ջերմ:
Կցել — Միավորել, միակցել, զուգակցել,
կպցնել, կապել: Զոդել, հոդել,
եռակցել:
Կցկտուր — Անկապակից, անկապ, անշաղկապ,
անհարիր, անհոդ, ընդհատ:
Կցորդ — Մասնակից, հաղորդակից: Հարակից:
Լծորդ:
Կու — Թրիք, քակոր, աղբ, անասնա-
կեղտ, աթար:
Կուզ — Աապատ: Կուզիկ, կորաքամակ,
կորամեջք:
Կուզիկ — Կուզ, սապատավոր, կորամեջք:
Կութ — Այգեգութ, այգեքաղ, խաղողաքաղ:
Կուժ — Աափոր, ջրաման, գավ, փարչ,
կուլա (փոքրիկ):
Կում — Խում, պուտ, ումպ:
Կույս — Աղջիկ: Օրիորդ: Միանձնուհի:
Մաքուր, անարատ, սուրբ, անբիծ,
անպիղծ:
Կույտ — Շեղջ, դեզ, բարդ, կուտակ, կիտուկ,
թեղ: Բազմություն, խումբ:
Կույր — Աչազուրկ, անաչք, ակնատ:
Միամիտ: Բութ:
Կունդ — ճաղատ, անմազ, հերատ, հերաթափ,
մազաթափ:
Կուպր — Ձյութ, սևաձյութ, խայծղուն,
կպրաքար:
Կուռ1 — Բազուկ, թև, ձեռք: Կողմ, կույս:
Կուռ2 — Պինդ, դիմացկուն, ամուր:
Խիտ, հոծ, սերտ, սեղմ:
Կուռք — Պաշտամունք, երկրպագություն:
Դիվապատկեր:
Կուսակալ — Իշխան, փոխարքա,
մարզպան, ամիրա, բդեշխ:
Կուսական — Անպիղծ, աղջկական,
անարատ, անբիծ, անաղարտ, մաքուր,
սուրբ, կույս: Անկոխ (վայր,
անտառ):
Կուսակից — Կողմնակից, համախոհ,
գաղափարակից:
Կուսակրոն — Աբեղա, սքեմավոր, վանական,
ճգնակյաց, ճգնավոր:
Կուսանոց — Կուսավանք, կուսարան,
մենաստան:
Կուտ — Ունդ, հունդ, հատիկ, սերմ, կեր,
հատիճ, կորիզ, միջուկ (նշի):
Կուտակել — Դիզել, կիտել, շեղջել,
բարդել, հավաքել, ժողովել:
Կուրծք — Կուրծ, ստինք, լանջք, նուռ,
ծիծ (բրբ.):
Կուց — Բուռ, ափ:
Կքել — Թեքել, ծռել, ճկել, ընկճել, խոնարհեցնել,
կորացնել:

Հ

Հաբ — Դեղահատ:
Հագենալ — Լիանալ, կշտանալ: Բավարարվել,
գոհանալ, բավականանալ:
Հագնել — Հագնվել, զգեստավորվել,
զուգվել, պատմուճանել:

110  էջ ՀՈՄԱՆԻՇՆԵՐ 101-110

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика