дома » Рефераты » ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ
ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.6. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԸ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

3.7. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

3.7. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված գործառնությունների
գումարները կրկնակի գրանցման եղանակով հաշիվներում գրանցելուց հետո
հաշվետու ժամանակաշրջանի վերջում որոշվում Է յուրաքանչյուր հաշվի
դեբետային և կրեդիտային շրջանառության գումարը և վերջնական մնացորդը: Այդ
աշխատանքները ավարտելուց հետո հաշվապահական հաշվառման տվյալները
ամփոփվում են հաշվապահական հաշիվներում կատարված գրանցումների
ճշտությունը ստուգելու և հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ
հաշվեկշիռ կազմելու համար: Ընթացիկ հաշվառման աշխատանքներն ամփոփվում
են հաշվետու ժամանակաշրջանի վերջում շրջանառության տեղեկագիր կազմելու
միջոցով:
Շրջանառության տեղեկագիրն ունի հետևյալ կառուցվածքը.

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.6. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԸ

ԳԾԱՊԱՏԿԵՐ 3.6. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԸ

Շրջանառության տեղեկագրի Ա սյունակում գրանցվում են հաշվապահական
հաշիվների ծածկագրերը (դրանց մենք կանդրադառնանք հաջորդ թեմաներում): Բ
սյունակում գրանցվում են հաշիվների անվանումները: 1-ին սյունակում գրանցվում
են ակսէիվային հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի սկզբի
դրությամբ, իսկ 2-րդ սյունակում պասիվային հաշիվների մնացորդները: 3-րդ և 4-րդ
սյունակներում գրանցվում են բոլոր հաշիվների դեբետային և կրեդիտային
շրջանառությունների գումարները: 5-րդ սյունակում գրանցվում են ակտիվային
հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, իսկ 6-

43  ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՈՒՄ: 3.7. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

րդ սյունակում’ պասիվային հաշիվների մնացորդները: Վերոհիշյալ գրանցումները
կատարելուց հետո որոշվում է յուրաքանչյուր սյունակի հանրագումարը: Եթե
հաշվետու ժամանակաշրջանում կատարված բոլոր գործառնությունների
գումարները հաշիվներում ճիշտ են գրանցված, ապա զույգ առ զույգ պետք է իրար
հավասար լինեն. 1-ին և 2-րդ, Յ-րդ և 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակների
հանրագումարները: Ստացված հավասարությունները ոչ թե պատահականություն
են, այլ օրինաչափություն: Այսպես, 1-ին և 2-րդ սյունակների հավասարությունը
հետևանք է այն բանի, որ այդ սյունակների գումարները վերցվում են հաշիվներից
(դրանց սկզբնւսկան մնացորդներն են), իսկ հաշիվներում այդ գումարները
գրանցվում են նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշռից (ակտիվային
հաշիվներինը’ ակտիվից, պասիվային հաշիվներինը’ պասիվից): Իսկ հաշվեկշռի
ակտիվի և պասիվի հանրագումարների հավասարությունը արդեն հիմնավորել ենք
հաշվեկշռն ուսումնասիրելիս: Յ-րդ և 4-րդ սյունակների հանրագումարների
հավասարությունը արդյունք է այն բանի, որ տնտեսական գործառնությունների
հետևանքով հաշվեկշռում առաջացող փոփոխությունները արտացոլվում Են
կրկնակի գրանցման եղանակով, այսինքն փոփոխությունները գրանցվում են մի
հաշվի դեբետում և մի այլ հաշվի կրեդիտում: Եթե դա այդպես է, նշված երկու
սյունակների հանրագումարները առանձին-առանձին պետք է հավասար լինեն
հաշվետու ժամանակաշրջանում կատարված գործառնությունների
հանրագումարին, հետևաբար պետք է հավասար լինեն նաև իրար: Ահա սա է
կրկնակի գրանցման եղանակի ստուգողական նշանակությունը, որը կարևոր դեր
ունի հաշվապահական հաշվառման աշխատանքների համակարգում:

Սակայն շրջանառության տեղեկագրի Յ-րդ և 4-րդ սյունակների
հավասարությունը կարոդ է պահպանված լինել նաև հաշիվների գրանցումներում
որոշ սխալների առկայության դեպքում: Օրինակ, եթե հաշվետու
ժամանակաշրջանում կատարված գործառնություններից որևէ մեկը գրանցված
չլինի հաշիվներում, այդ երկու սյունակների հանրագումարները իրար հավասար
կլինեն, սակայն հավասար չեն լինի գրանցման մատյանի հանրագումարին: Այդ
տիպի սխալը ուղղելու համար անհրաժեշտ է ստուգել գրանցումների ճշտությունը
բոլոր հաշիվներում, գտնել սխալը և ուղղել: Այս տիպի սխալ հնարավոր է նաև
գրանցումներ կատարելիս, մի որևէ գործառնության գումար համապատասխան
հաշվի դեբետում կամ կրեդիտում գրանցելու փոխարեն գրանցվում է մի ուրիշ
հաշվի դեբետում կամ կրեդիտում: Նմանատիպ սխալները հաշվապահական
հաշվառման մեջ հայտնաբերվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջում
սինթետիկ և անալիտիկ հաշվառման տվյալները իրար հետ համեմատելու միջոցով:
Շրջանառության տեղեկագրի 5-րդ և 6-րդ սյունակների հանրագումարների
հավասարությունը առաջանում է նախորդ երկու զույգ սյունակների
հավասարությունից, քանի որ 5-րդ սյունակի տվյալները ստացվում են 1-ին
սյունակի տվյալին գումարելով 3-րդ սյունակի տվյալը և հանելով 4-րդ սյունակի
տվյալը, իսկ 6-րդ սյունակի տփալները ստացվում են 2-րդ սյունակի տվյալին
գումարելով 4-րդ սյունակի տվյալը և հանելով Յ-րդ սյունակի տվյալը:
Այս բոլորից հետո պարզորոշ երևում է հաշվապահական հաշիվների և
հաշվեկշռի փոխադարձ սերտ կապը: Հաշվապահական հաշիվները բացվում են
նախորդ ժամանակաշրջանի հաշվեկշռի տվյալներով, այնուհետև հաշվետու
ժամանակաշրջանի վերջում ամփոփելով և հանրագումարի բերելով բոլոր
հաշիվներում կատարված փոփոխությունները որոշվում է յուրաքանչյուր հաշվի
մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ, որոնցով էլ կազմվում է
նոր հաշվեկշիռ:

44 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՈՒՄ: 3.7. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Սինթետիկ հաշիվների շրջանառության տեղեկագիր կազմվում է նաև մեկ այլ
սկզբունքով, որը կոչվում է շախմատային շրջանառության տեղեկագիր:
Դրա կառուցվածքը ներկայացված է գծապատկեր 3.7-ում:
Շախմատային շրջանառության տեղեկագրի առաջին սյունակում և առաջին
տողում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ
հաշիվների մնացորդները, ընդ որում’ ուղղահայաց սյունակի տփալները
համապատասխանում են պարզ ձևի շրջանառության տեղեկագրի առաջին
սյունակի տվյալներին, իսկ հորիզոնական առաջին տողի տփալները սովորական
ձևի շրջանառության տեղեկագրի երկրորդ սյունակի տվյալներին:
Շախմատային շրջանառության տեղեկագրի նախավերջին սյունակի
տփալները համապատասխանում են սովորական ձևի շրջանառության տեղեկագրի
երրորդ սյունակի տվյալներին, իսկ նախավերջին տողի տփալները’ սովորական ձևի
շրջանառության տեղեկագրի չորրորդ սյունակի տվյալներին:
Վերջապես, շախմատային շրջանառության տեղեկագրի վերջին, ուղղահայաց
սյունակի տփալները համապատասխանում են սովորական ձևի շրջանառության
տեղեկագրի հինգերորդ սյունակի տփալներին, իսկ վերջին տողի տփալները’
սովորական ձևի շրջանառության տեղեկագրի վեցերորդ սյունակի տփալներին:
Ի տարբերություն սովորական ձևի շրջանառության տեղեկագրի, որում
հաշիվների դեբետային և կրեդիտային շրջանառությունները արտացոլվում են
հանրագումարներով, շախմատային շրջանառության տեղեկագրում դրանք
արտացոլվում են ըստ թղթակցող հաշիվների: Այդ պարագան շախմատային
տեղեկագրի այս ձևի հիմնական առավելությունն է, քանի որ հաշվետու
ժամանակաշրջանում կատարված բոլոր գործառնությունները շրջանառության
տեղեկագրում արտացոլվում են խմբավորված ձևով, որը հնարավորություն է
ընձեռում նախ խորապես թափանցելու հաշվետու ժամանակաշրջանում
կատարված գործառնությունների բովանդակության մեջ և ապա ժամանակին
հայտնաբերելու հաշիվների թղթակցության մեջ թույլ տրված հնարավոր սխալները
և վերացնել դրանք:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика