дома » Рефераты » ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԲԱԺԻՆ II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ:

ԳԼՈՒԽ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ:

8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Տնտեսության անցումը շուկայական հարաբերությունների արմատապես փոխել է հաշվապահական հաշվառման մեթոդոլոգիան և տեսական սկզբունքները: Դեռևս 50-ական թվականներից սկսած տնտեսապես զարգացած երկրներում հաշվապահական հաշվառումը բաժանվել է երկու ճյուղերի (տեսակների), ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում: Այդպիսի բաժանում կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որը թելադրված է 1998 թ.֊ ին սկսվածհաշվապահական հաշվառման բարեփոխումներով: Չնայած հաշվառման այս երկու ուղղություններն էլ գործում են միևնույն հաշվային համակարգում զուգահեռաբար և խիստ փոխկապակցված են միմյանց հետ, սակայն հանդես են գալիս իրենց ֆունկցիոնալ առանձնահատկություններով, որոնք բխում են հաշվապահական տեղեկատվությունն օգտագործողների շահերից:

Ֆինանսական հաշվառումը տարվում է արտաքին բոլոր օգտագործողներին համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու և կազմակերպության հարկային պարտավորությունները կատարելու համար: Այն հաճախ անվանում են նաև արտաքին հաշվառում: Կառավարչական հաշվառումը տարվում է կազմակերպության գործունեության կառավարման համար, նրա տվյալները համարվում են առևտրական գաղտնիք, և օգտագործվում են հետագա որոշումների կայացման համար: Կառավարչական հաշվառումը կոչվում է նաև ներքին հաշվառում: Կառավարչական հաշվառման կողմից ներկայացվող հաշվետվությունը ստանդարտ ձև չունի և ժամանակագրական տեսանկյունից կազմվում է ներտնտեսական մենեջմենտի պահանջներին համապատասխան: Կառավարչական հաշվառումը հիմնականում գործում է արտադրանքի արտադրության և թողարկմւսն ոլորտում:

Ներկայումս հաշվապահական հաշվառման համակարգում առանձնացվել և վարվում է հարկային հաշվառումը: ժամանակակից հաշվապահական հաշվառման կառուցվածքը ցույց տանք ներքոհիշյալ գծապատկերով (գծապատկեր 8.1): Քանի որ ֆինանսական և կառավարչական հաշվառումներըհաշվապահական հաշվառման ընդհանուր համակարգի տարրերն են, դրա համար

էլ երկու հաշվսաումներուս էլ օգտագործվում է միևնույն հաշվապահական հաշիվների պլանը:

95 Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика