дома » Рефераты » Վասիլիոլոգիոն. ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Վասիլիոլոգիոն. ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Վասիլիոլոգիոն. ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Богдан Салтанов Деятельность

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Սիբիլաների գիրքը

«Վասիլիոլոգիոնը», որի վերնադիրը սկսվում է այսպես. «Книга «Васи-
лиологионе, то есть сочинение или описание всех царей…», ավարտվել է
1674 թվի հուլիսի 15-ին և Ալեքսեյ Միխայլովիչին է նվիրվել նույն թվի սեպտեմբերի
5-ին: Գիրքն ընդգրկում է 18 թագավորի կյանք, որոնք ապրել ու թագավորել
են հին ժամանակներից մինչև Ալեքսեյ Միխայլովիչը’ Նինոսը, Շամիրամը, Նաբուգո-
դոնոսորը, Դավիթը, Սողոմոնը, Կյուրոսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը,

37 Վասիլիոլոգիոն. ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Օկտավիանոսը, Օգոստոսը, Կոնստանդին Մեծը, Թեոդորոս Մեծը, Վլադիմիր Մոնոմախը,
Ալեքսանդր Նևսկին, Դմիտրի Դոնսկոյը, Իվան Ահեղը, Ֆյոդոր Իվանովիչը, Միխայիլ
Ֆյոդորովիչը և Ալեքսեյ Միխայլովիչը: Գրքի գրիչն էր Ի. Վերեշչագինը, իսկ քսանվեց
թագավորների ու իշխանների դիմանկարները կատարել էր Բոգդան Սալթանովը
(ձեռագրում տեղադրվել է 18 դիմանկար): «Վասիլիոլոգիոնի» պահպանված հոյակապ
օրինակը’ շքեղ տիտղոսաթերթով ու կազմով, մանրանկար գլխագրերով, ալեքսանդրյան
թղթի վրա, 170 էջից է բաղկացած, առանց դիմանկարների1: Նկարները կատարված են
եղել յուղաներկով, կտավին փակցված կերպասի վրա, երիզված թղթե շրջանակով ու
ծածկված կերպասով:
Գիրքը դուր է գալիս Ալեքսեյ Միխայլովիչին, և նա կարգադրում է ստեղծել նույն
գրքից ես երկու օրինակ: Այդ կապակցությամբ Ա. Ս. Մատվեևը գումար է հատկացնում’
կտավ, ոսկի ու ներկեր ձեռք բերելու համար, իսկ նույն թվի սեպտեմբերի 15-ին
Ի. Վերեշչագինին կարգադրվում է գրել երկու նոր գիրք, որոնք, սակայն, պ ատրաստվում
են առանց նկարների2:

«Սիբիլաների գրքի» և «Վասիլիոլոգիոնի»

համար դիմանկարներ ստեղծելը հանձնարարվում
է Բոգդան Սալթանովին’ նկատի ունենալով դեպի դիմանկարչությունն ունեցած նրա հակումները: Եվ եթե սիբիլաներն ազատ ստեղծագործություն էին, եթե
նրանց ա րտաքին գեղարվեստական կերպարի ստեղծումը խա րսխ ված էր նկարչի երևակայության
վրա, ապա «Վասիլիոլոգիոնի» նկարազարդման ժամանակ Բոգդան Սալթա-
նովը կա նգնած էր լուրջ դժվարությունների առջև: Ն. Սպաֆարիի համար, տեքստը շարադրելիս,
սկզբնաղբյուր էին Աստվածաշունչը, Ֆլավիոսի, Հերոդոտի և այլոց գրական
երկերը: Ռուսական իշխանների ու թագավորների կենսագրությունները շատ ավելի համառոտ
էին: Սալթանովի համար այն կերպարները, որոնք կապվում էին Հին Արևելքի
հետ’ Նինոս, Շամիրամ, կամ Հին Կտակարանի’ Դավիթ, Սողոմոն, կարող էին ստեղծվել
այն նույն ճանապարհով, որով սիբիլաները (եվրոպական նկարչության և փորագրության
օրինակները): Հռոմեական կեսարների համար նախատիպ կարող էին ծառայել
արդեն շրջանառության մեջ գտնվող փորագրական թերթեր’ հին հռոմեական քանդակներից:
Բավական դժվարություն էին ներկայացնում ռուս թագավորներն ու իշխանները,
որոնց «դիմանկարները», ճիշտ է, պահպանվել էին զանազան ձեռագրերի մանրանկարներում
կամ սրբանկարներում, բայց դրանցից XVII դարի պահանջները բավարարող դի-


դի1
ЦГАДА, Древнехранилище, отд. V, раз II, дело 44.
b. Ս. Օ վ չի ն նի կ ո վա ն «Վասիլիոլոգիոնի» ստ ե ղ ծ մա ն տ ա ր ե թ ի վ ը ս խ ա լմա մ բ նշո ւմ է 1684 թ ի վ ը U ա վ ե լա ց նում,
որ գ ի ր ք ը մ ե զ չի հասել: Չի հ ի շա տ ա կ ո ւմ Նաև դ ի մա ն կա ր ն ե ր ի հեղինա կին: Е. С.
Овчинникова, стр. 76.
2 «Վասիլիոլոգիոնի» երկու հ ետ ա գա օ ր ի նա կ ն ե ր ի ց մեկը պ ա հպ ա ն վ ո ւմ է Վ. Ի. Լեն ի նի ա ն վա ն պ ե տ
ա կա ն գ րա դա րա ն ի ձ ե ռա գ ր ե ր ի բա ժ ն ո ւմ (ֆոնդ 256, N9 413), իսկ մյուսը’ Մոսկվայի պ ետ ա կա ն պ ա տ մ
ո ւթ յա ն թ ա ն գա ր ա ն ո ւմ (թ ա ն գ ա րա ն ա յի ն ֆ ոնդ № 1661): Զ ի նա պ ա լա տ ի հ րա մա ն ն ե ր ի գ ր ք ո ւմ Նշված է,
որ երկու Նոր գ ր ք ե ր ի հա մա ր կա տ ա ր ե լ 48 նկա ր, ա մեն մի գ ր ք ո ւմ 24 Նկար փ ա կ ց ն ե լո ւ Ն պատ ակով:
И. Н. Михайловский, Важнейшие труды Николая Спафария. Киев, 1897. Պ ետ ք է ե ն թ ա դրել,
որ Նկարները չեն փ ակցվել:

38 Վասիլիոլոգիոն. ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

մանկարներ ստեղծելն անշուշտ մեծ հմտություն և երևակայություն էր պահանջում
նկարչից:
Իսկ որ Բոգդան Սալթանովը հմուտ դիմանկարչի համբավ ուներ, վկայում են այն
մի շա րք դիմանկարչական պատվերները, որ նա ստացել ու կատարել է պալատի համար:
Դրանք են Ալեքսեյ Ալեքսեևիչի, Մարիա Իլյինիչնայի, Ֆյոդոր Ալեքսեևիչի, Ալեքսեյ
Միխայլովիչի դիմանկարները (բոլորն էլ 1679 թ.), Ալեքսեյ Միխւսյլովիչի դիմանկարը
(1682 թ.), Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարը (1685 թ.): Ինչպես տեսնում ենք, յոթ տարվա
ընթացքում Բոգդան Սալթանովը կատարել է դիմանկարների բավական պ ա տա սխանատու
պատվերներ, որոնք վկայում են այդ բնագավառում ունեցած հաջողությունների
մասին:

Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարն

իր գեղանկարչական կառուցվածքով ոչ միայն արտահայտում
է Սալթանով-դիմանկարչի գեղագիտական ըմբռնումները, այլև բնորոշում
ժամանակի ռուսական դիմանկարչական արվեստի գեղագիտական որոշակի մակարդակը:
Դիմանկարը կատարված է փայտի վրա (244X119), տեմպերայով: Ֆյոդոր Ալեք-
սեևիչը պատկերված է ողջ հասակով, թագավորական շքեղ հագուստով: Ֆոնը վերևում
հարթ երկնագույն է, իսկ ցածում դառնում է բազմապլան, որտեղ պատկերված
է տերևներով ու ծաղիկներով հարստացված բնանկարի մի փոքր հատված: Ողջ դիմանկարը
կառուցված է ոսկեգույն դեղինի տաք տոների վրա: Զգեստի աչք շոյող
դեղինը, որի վրա գեղեցիկ ընդգծվում են ոսկեթել կտորի կարմիր զարդանկարները,
նրբորեն համադրվում է կրծկալի ու զգեստի երիզներին, ինչպես նաև ձեռքին բռնած
գայիսոնի ու տիրագնդի թա նկա րժեք բազմագույն քարերին, նրանց արծնյա զարդերին:
Կարմիր, կապույտ, կանաչ բազմաթիվ քարերի առկայությունը նաև շքեղ թագի վրա
մի փոքր ծանրացնում է գլխի մասը, սակայն թագի Ներքևի մորթե շագանակագույն
երիզը հնարավորություն է տալիս առանձնացնել ու ընդգծել դեմքը: Նույն ձևով ընդգծվում
են նաև ձեռքերը, որոնց նրբությունը շեշտվում է զգեստի թևքերի տակի մուգ
կարմիր թավշով:
Ֆյոդոր Ալեքսեևիչի վերևում դաստառակն է: Ֆիգուրի չորս կողմը տեղավորված են
ոսկեգույն չորս զարդաշրջանակներ, որոնցում շարադրված են վաղամեռիկ թագավորի
կյանքն ու մահվան ժամանակը1


1 Բ ո վա ն դա կ ո ւթ յո ւն ն ե ր ը հ րա պ ա ր ա կ վ ա ծ են’ Николай Новыков, древняя российская вивли-
офика. М., 1789, ч. XI, стр. 228— 231.
2 ЦГАДА, Ф. 396, 1685 г., д. 23165, л. 1.

39 Վասիլիոլոգիոն. ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика