дома » Рефераты » Սիբիլաների գիրքը
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Սիբիլաների գիրքը

Սիբիլաների գիրքը

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ ԳՈՐԾԸ

Богдан Салтанов Деятельность

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Սիբիլաների գիրքը

«Սիբիլաների գիրքը» («Книга о сивиллах, колико быше к ними имени и предречениях их»), անհայտ ուղիներով հասել է Մոսկվայի նախկին Ռում-
յւսնցևի թանգարանի ռուսական ու սլավոնական ձեռագրերի բաժինը, որի 1842 թ. ուղեցույցի մեջ պահպանվել է նաև նկարագրությունը1: Գիրքը պատրաստվել է 1672 թ.
օգոստոսի 22-ից մինչև 1673 թ. ապրիլի 18-ը: Տեքստը լատիներենից կամ լեհերենից
(ըստ ֆ. Բուսլաևի) թարգմանել են նշանավոր գիտնական ու դիվանագետ Նիկո-
լայ Սպաֆարին (1636—1708) և Պյոտր Դոլգովը, գրիչն է Իվան Վերեշչագինը: Ինչպես
մյուս ձեռագրերի, այս գրքի թուղթը նույնպես ալեքսանդրյան է, Ստրասբուրգի
ֆաբրիկայից, կազմը’ փայտյա, մուգ կարմիր թավշով պատված, որը Իոհան էլենկուզի
աշխատանքն է: Դիրքն ունի գլխագրեր, իսկ վերջում հիշատակարան, որից պարզ
է դառնում, որ այն կատարվել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի պատվերով:

Յուրաքանչյուր գլխից առաջ տեղադրվ ծ են սիբիլաների պատկերումները’ յուղաներկով, կտավի
վրա, որոնք իրենց հերթին տեղավորված են կերպասից ու բարակ ստվարաթղթից
պա տրաստված շրջանակի մեջ ու ծա ծկվա ծ վարդագույն կերպասով: Կտավի ու շրջանակի
միջև ընկած տարածությունը լցված է ոսկու նեղ երիզով2:
եվրոպական նկարչության մեջ սիբիլաները հայտնի են հատկապես Վերածննդի
արվեստում: Հիշենք թեկուզ Միքելանջելոյի կամ Ռաֆայելի սիբիլաները:
Ռուսական իրականության մեջ սիբիլաների, ինչպես Նաև հույն փիլիսովւաների պ ա տ կերումների
հանդիպում ենք XVI դ.: Հայտնի են նրանց առաջին նկարները Մոսկվայի
Կրեմլի Բլսւգովեշչենսկի տաճարում (1564, 1648 և 1667 թթ. կատարված), Կրեմլի
Ուսպենսկի տաճարի հարավային դռների վրա, Մոսկվայի Նովոսպասսկի վանքում
(1689 թ.):
Սիբիլայի ձեռքին բռնած կամ կողքին դրված թղթի վրա գրված էր լինում նրա
անունը3:

Սիբիլաների մուտքը ռուսական գեղանկարչություն

կապված էր կրոնական սուր
պայքարի հետ, երբ մի կողմը ժխտում էր Քրիստոսի աստվածային ծագումը, իսկ մյուսը’
հաստատում այն: Վերջիններին օգնության էին գալիս սիբիլաների հետ կապված
առասպելները, որոնք Մովսեսի առասպելում նույն դերն են կատարում, ինչ առաքյալները
քրիստոնեության մեջ: Եվ պատահական չէր Ավակում-Նիկոն պայքարի տարիներին
այդ գրքի հանդես գալը:
Բոգդան Սալթանովի սիբիլաները ոչ մի առնչություն չունեն մինչ այդ ռուսական
իրականության մեջ գոյություն ունեցող սիբիլաների պատկերման հետ: Ֆ. Բուսլաևը,
ցանկանալով ցույց տալ, ինչպես ինքն է գրում, «Արևմուտքի ուժեղ ազդեցությունը
մեր XVII դարի գեղանկարի վրա», հրապարակում է Բոգդան Սալթանովի կատարած


1 А. Востоков, Собрание румянцевского музея. Опись. «Описание русских и славянских
рукописей румянцевского музея», СПб, 1842.
2 «Սիբիլաների գրքի» երկու օ ր ի նա կ , ա ռա ն ց ն կա ր ն եր ի , նույն Նիկոլայ Ս պ ա ֆ ա ր իի թ ա ր գ մա ն ո ւթ յա մ բ ,
պ ա հպ ա ն վ ե լ են Մոսկվայի պ ետ ա կա ն պ ա տ մ ո ւ թ յա ն թ ա ն գա ր ա ն ի ձ ե ռա գ րա յի ն բա ժ ն ո ւմ ( թ ա ն գ ա րա ն ա յի ն
ֆ ոն դ № 426, Բա րսովի ֆ ո ն դ N9 445):
3 И. А. Казакова, Пророчества еллинских мудрецов и их изображения в русской
живописи XVI—XVII вв. В. кн. «Труды отдела древнерусской литературы». М.— Л., 1966,
т. 17, стр. 358— 368.

34 Սիբիլաների գիրքը

սիբիլւսներից հինգ գրաֆիկական գծանկար1: Նա գտնում է, որ դրա նք հավանաբար
կատարված են XVII դ. արևմտյան գեղանկարի օրինակներից2:
Սալթանովի սիբիլաների պատկերման մեջ զգացվում է եվրոպական արվեստի ուժեղ
ազդեցությունը: Դա բնական է ու արդարացված, քանի որ ռուսական արվեստն
արդեն զարգանում էր այդ ուղղությամբ և նկարիչների առջև դնում էր նոր պահանջներ:
Բոգդան Սալթանովի նկարները ինչպես ոչ մի առնչություն չունեն մինչ այդ Ռուսաստանում
ստեղծված սիբիլաների պատկերումների հետ, նույնպես և իրենց մեկնա-
բանմամբ ու կատարմամբ հեռու են նաև եվրոպական, վաղուց արդեն հանրահայտ
օրինակներից:
Սիբիլաներին Սալթանովը նկարում էր գրքի համար, որը, թվում է, պետ ք է հնարավորություն
տար նկարչին հարցին մոտենալ մանրանկարչության տեսանկյունից, բայց
նրա կատարած ա շխա տա նքներում ձևերի մշակումը, կոմպոզիցիաների կառուցման ըս-
ԿԸԳԲունքները, կոլորիտն ու նկարչի ընդհանուր գեղագիտական ըմբռնումները շատ հեռու
էին գրքի ձևավորման սկզբունքներից: Նույնիսկ նկարների փոքր, մանրանկարչությանը
մոտեցող չափերը դ րա ն ք դուրս չեն բերում հաստոցային դիմանկարչության
շրջանակներից:

Սալթանովի տասներկու սիբիլաները,

չնայած իրենց կերպարային արտաքին տարբերություններին,
ունեն գեղանկարչական կառուցման բազմաթիվ ընդհանրություններ:
Բոլոր տասներկու Նկարների ֆոնը բաց շագանակագույն է, կերպարներն առնվա ծ են
վերևում եզրափակվող շրջանակի մեջ, պատկերված են կրծքից, անունները գրվա ծ են
գլխի երկու կողմերում’ ոսկով: Սրանք, առաջին հերթին, անմիջապես աչքի ընկնող
նմանություններն են: Սիբիլաների կերպարները նման են նաև իրենց նկարելաձևով:
Աչքերից բավականին բարձր գտնվող կամարաձև հոնքեր, ընդգծված կոպերով աչքեր,
զգացմունքով գծա գրվա ծ շրթունքներ, նուրբ, երկարավուն, վանդեյկյան մատներ: Բոլորն
ինքնատիպ, ներքին անհատականությամբ օժտվա ծ և ընդգծված արևելյան-բիբլիա-
կան խառնվածքով կերպարներ են:
Սալթանովը ոչ միշտ է կերպարների անհատականացման հասնում նրանց ներքին
հոգեբանական խա ռնվա ծքի բացահայտմամբ: Ինչպես ռուսական, նույնպես և հայկական
կերպարվեստում այդ հարցերը բացահայտվել են շատ ավելի ուշ’ XVIII դարում:
Ինչպես Մինասն ու Հովհաննես Մրքուզը, ինչպես Ի. Բեզմինն ու Վ. Պոզնանսկին,
նույնպես և Բ. Սալթանովը անհատականության վերհանման միակ միջոցը տեսնում էին
արտաքին հատկանիշների, դիմագծերի ու շարժումների դրսևորման մեջ: ՍալթւսնովՆ
իր կերպարներին տեսնում էր գործողության մեջ, բայց մի պահ այդ գործողությունից


՚ Փ . Буслаев, Древно-русская народная литература и искусство. В. кн. «Исторические
очерки русской народной словесности искусства». СПб, 1861, т. 2, стр. 364— 365. Ֆ. Բուսլւսևի
կա ր ծ ի քը վ երա բ եր ո ւմ է սիբիլա ների պ ա տ կ եր ո ւմ ն եր ի ն , իսկ Ն. Սպ ա ֆ ա րիի թ ա ր գ մ ա նա կ ա ն գ որ ծ ո ւն եո ւթ յունն
ո ւս ո ւմնա ս իր ո ղ Ի. Ն. Միխւսյլովսկին ա յն տ ա րա ծ ո ւմ է նա և բ նա գ ր ի վրա, հա կա ճա ռ ե լո վ Ֆ. Բուսլւսևին,
И. Н. Михайловский, Важнейшие труды Николая Спафария. Киев, 1897.
2 Նույն տ եղում, էջ 364:
35 Սիբիլաների գիրքը

կտրված ու դիտողին նայելիս: Միայն «Եգիպտոսի» սիբիլան է մնացել ընթերցանության մեջ
խորասուզված, և հենց նրա կիսադեմ պատկերումը եզակի է: Նրա ինքնամփոփ հոգեվիճակը,
սև մազերի համեստ սանրվածքն ու մարմնի նրբագեղությունը, շեշտող կանաչ զգեստը
հիշեցնում են հոլանդական աստվածամայրերին, իսկ բոլոր մյուս տասնմեկ սիբիլաները
օժտված են նազանքով ու ներքին քնքշությամբ’ գլուխները թեքած կանացի կերպարներ են,
որոնց տարբերությունը մեծ մասամբ զգեստների ու ձեռքերին բռնած ատրիբուտների մեջ է:

XVII դ. ռուսական դիմանկարչությանը

նվիրված իր հետաքրքիր ուսումնասիրության
մեջ, ժխտելով մի քանի հանրահայտ փաստեր, կապված Սալթանով-նկւսրչի ա նվան
հետ, գրքի հեղինակ Ե. Ս. Օվչիննիկովան գրում է. «Սակայն հիմք կա նրան
վերագրելու «Սիբիլաների գրքի» մանրանկարները, որոնք վերաբերում են 1673—1674
թվերին: Սիբիլաների պատկերումներն իրենց գեղարվեստական ոճով բավական էկլեկտիկ
են»1 :
Հեղինակի խղճին թողնելով գրքում իշխող’ Բոգդան Սալթանովի գործունեությունն
ու ստեղծագործական կարողությունները անտեսող ու ժխտող տրամադրությունները, սի-
բիլաների պատկերումները էկլեկտիկ համարել նշանակում է նույն գնահատականը տալ
նաև ռուսական արվեստի այդ շրջանի բա զմա թիվ ստեղծագործությունների: Դա հիմնավոր
սխալ է և ա ղքատացնում է XVII դ. ռուսական կերպարվեստի էությունը:
Սալթանովի սիբլաների ընդհանուր համեմատությունը, ինչպես նաև այդ շրջանի
ռուսական նկարչության ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ XVII դ. արդեն գոյություն
ունեին դեմքեր, նույնիսկ կանոնիկ դարձած կերպարներ նկարելու հատուկ
գեղանկարչական օրենքներ, որոնք իրենց տեխնիկական ու գունային կազմով պարտադիր
էին բոլոր նկարրչների համար: Հիշեն ք թեկուզ XVIII դ. խմբագրված «Պոդ-
լիննիկը», որն ի ղեկավարություն նկարիչների թելադրում էր ոչ միայն զգեստների
ու դեմքերի գույները, այլ նաև այս կամ այն թեմայի կոմպոզիցիոն կառուցման ողջ
հասկացողությունը2:

Սիբիլաների ձեռքերի ու դեմքի պատկերման ժամանակ Բոգդան Սալթանովը լրիվ
հարազատ է մնում այդ պահանջներին’ կաթնագույն մաշկ, շուրթերն ու այտերը’ ալ
կարմրագույն (բացառություն է կազմում սիբիլա Լիվիկան, որը սևամորթ է), և այդ
ամենն արված մանր, հարթեցված վրձնահարվածներով: Անկասկած, նույն այդ ձևով
աշխատում էին Բոգդան Սալթանովին ժամանակակից այլ նկարիչներ, որոնք սակայն
չէին հասնում նույն արտահայտչականությանը: Դա առաջին հերթին պետ ք է բացատ-


1 Овчинникова Е. С.г Портрет в русском искусстве XVII века. М., 1955, стр. 55.
ճ ետ ա գա յո ւմ ‘ Е. С. Овчинникова.
2 ф. Буслаев, Русская эстетика XVII века. Сочинения, СПб, 1910, т. 2, стр. 423—434.
ճ ւսյտ նի է Նաև’ С. Ушаков, Слово к любительному иконного письма (ок. 1666), Азбука
искусства: Иосиф Владимиров, Трактат об иконописании (1664). Р. Ս ա լթա ն ո վ ը կարող
էր Նաև ծ ա ն ո թ լինել Արևելքում լայն տ ա րա ծ ո ւմ ս տ ա ց ա ծ ա յն ձ եռա գ ր ե ր ի ն , ո ր ո ն ք դեռևս XVI դա —
րի վերջերից կոչ էին ա նում ա ր վ ե ստ ը դա ր ձ ն ե լ կ յա ն քի հայելի: Օր. Кази-Ахмед, Трактат
о каллиграфах и художниках. М.-Л., 1947.
36 Սիբիլաների գիրքը

րել Սալթանովի կողմից ձևի յուրատիպ զգացողությամբ, այն նուրբ մշակման ենթարկելու
հմտությամբ, որը նա ընկալել էր անշուշտ հոլանդական նկարչությունից1 : Եվ
դրան նկարիչը հասնում է ոչ լույս ու ստվերի միջոցով: Այդ հասկացողությունը իր
ամբողջությամբ դեռևս չկա այդ շրջանի հայ և ռուս նկարիչների մոտ: Լույսի և ստվերի
էֆեկտին նրանք հասնում են նույն գույնի տոնային տարբերությամբ: Այլ էր Սալ-
թանով-նկարչի ունակությունների դրսևորումը սիբիլաների զգեստների պատկերման ժա մանակ:
Այստեղ արդեն նա կարողանում է ազատություն տալ իր երևակայությանը:
Կարմիր, կանաչ, վարդագույն շորերի, կանաչ, կարմիր, շագանակագույն, ոսկեգույն թիկնոցների,
սպիտակ կրծկալների, սև գլխարկների, սպիտակ չալմաների, դեղնագույն ժա նյակների,
բազմագույն ականջօղերի և ուլունքների պատկերման ժամանակ հանդես են
գալիս Սալթանովի գեղանկարչության, կոլորիտի զգացողության վարպետությունն ու
հմտությունը: Զգեստների ռեալ, նույնիսկ մի փոքր նատուրալիստական վերարտադրումը,
դրանց բա զմա թիվ ծալքերի փափուկ անցումները, վրձնահարվածների մանր, բայց
արդեն շատ ավելի ազատ դրսևորումը զուգակցվում են դեմքերի ու աչքերի կենսախինդ
արտահայտությանը, ձեռքերի նրբագեղ շարժումներն ու սիբիլաների կերպարները
դուրս բերում բիբլիական վերացականությունից: Սիբիլաների կենսահաստատությանը
նպաստում են նաև նկարների կոմպոզիցիաների հմուտ կառուցվածքը, կերպարների
ու նրանց հետ կապված ատրիբուտների (գիրք, սուր, դափնու ճյուղ, գա ռ նուկ,
վարդ, թաս և այլն) վարպետ տեղավորումը փոքրաչափ կտավի շրջանակներում:

Սալթանովի այս առաջին աշխատանքում իր արտահայտությունն է գտել նկարչի
արվեստին բնորոշ մի ինքնատիպ գիծ. նա երկարացնում է ֆիգուրների ձևերը (վիզը,
դեմքը, մատները և այլն): Սակայն ներքին օրինաչափություն կա այսօրինակ մեկնաբանումներում:
Անշուշտ, դ րա ն ք թելադրված են հայկական մանրանկարչության,
պարսկական գեղանկարչության և ռուսական սրբանկարչության գեղարվեստական ըս-
կըզբուն քներով:
Հավանաբար նույն «Սիբիլաների գրքի» ոճով և նույն գեղանկարչական սկզբունքներով
են կատարված եղել «Վասիլիոլոգիոն» գրքում տեղավորված թագավորների դիմանկարները:


1 Ա. Ի. Նեկրասովը բա ցա ռ ի կ տ ե ղ է տա լիս սիբիլաների այս ն կա ր ն եր ի ն , գրելով, որ ն ր ա ն ք «ուղ
իղ ա ն ց ո ւմ են դեպ ի XVIII դա րի գ եղա ն կա ր չո ւթ յա ն ը» : Սա կա յն ե ն թ ա դ ր ո ւմ է, որ դ րա ն ց հ եղ ի նա կ ը հոլա
ն դա ց ի է:
А. И. Некрасов, Древнерусское изобразительное искусство. М., 1937, стр. 355.

37 Սիբիլաների գիրքը

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика