дома » Рефераты » ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

5.3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Հաշիվները ըստ նշանակման և կառուցվածքի լինում են.
1. հիմնական հաշիվներ
2. կարգավորող հաշիվներ
3. գործառնական հաշիվներ
4. ֆինանսահետևանքային հաշիվներ
Հիմնական հաշիվներ խմբի մեջ միավորվում են այն բոլոր հաշիվները, որոնք
նախատեսված են կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի,
պարտավորությունների, եկամուտների և ծախսերի, ինչպես նաև ակտիվների
ստեղծման ծախսումների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման համար:
Հիմնական հաշիվները ստորաբաժանվում են հետևյալ ենթախմբերի.
ա) գույքանյութական հաշիվներ,
բ) դրամական միջոցների հաշիվներ,
գ) կապիտալը և պահուստները հաշվառող հաշիվներ,
դ) հաշվարկային հաշիվներ,

76 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

ե) ֆինանսական ներդրումները և պարտավորությունները հաշվառող
հաշիվներ
Գույքանյութական հաշիվները բաժանվում են հետևյալ ենթախմբերի.
— ոչ ընթացիկ նյութական ակտիվները հաշվառող հաշիվներ,
— ոչ նյութական ակտիվները հաշվառող հաշիվներ,
— պաշարները հաշվառող հաշիվներ;
Դրամական միջոցները հաշվառող հաշիվները բաժանվում են հետևյալ
ենթախմբերի.
֊ դրամարկղ հաշիվ,
— հաշվարկային հաշիվ,
— արտաիժութային հաշիվ:
Կապիտալը և պահուստները հաշվառող հաշիվները բաժանվում են հետևյալ
ենթախմբերի.
— կանոնադրական կապիտալ,
— էմիսիոն եկամուտ,
— վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ,
— պահուստային կապիտալ:
Հաշվարկային հաշիվների մեջ ներառվում են.
— գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքերը հաշվառող
հաշիվներ,
— գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքերը հաշվառող
հաշիվներ:
Ֆինանսական ներդրումները և պարտավորությունները հաշվառող
հաշիվներից են.
— ոչ ընթացիկ ֆինանսական ներդրումները հաշվառող հաշիվներ,
— ընթացիկ ֆինանսական ներդրումները հաշվառող հաշիվներ,
— ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորությունները հաշվառող հաշիվներ,
— ընթացիկ ֆինանսական պարտավորությունները հաշվառող հաշիվներ:
Հաճախ վերահսկողությունն ապահովելու և մի շարք այլ նկատառումներով
ակտիվների կամ դրանց գոյացման աղբյուրների որոշ խմբեր հաշվառման մեջ կամ
հաշվեկշռում արտացոլվում են տարբեր գնահատումներով, որի համար
օգտագործվում են մի շարք կարգավորող հաշիվներ: Օրինակ’ շահագործման մեջ
գտնվող հիմնական միջոցները սկզբնական արժեքով հաշվառվում են մեկ հաշվում,
իսկ դրանց, մաշվածությունը մեկ այլ հաշվով:
Կարգավորող հաշիվները բաժանվում են
ա) ակտիվային կարգավորող հաշիվների,
բ) պասիվային կարգավորող հաշիվների:
Ակտիվային կարգավորող հաշիվներ են համարվում.

78 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

— չվճարված կապիտալ,
— հետ գնված կապիտալ,
— միջանկյալ շահաբաժիններ:
Պասիվային կարգավորող հաշիվներ են համարվում.
— շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների մաշվածություն,
— ժամանակավորապես շահագործումից հանված հիմնական միջոցների
մաշվածություն,
— ոչ նյութական ակտիվների ամորտիզացիա,
— բնական ռեսուրսների սպառում:
Գործառնական հաշիվները նախատեսված են կազմակերպության
տնտեսական գործընթացները հաշվառելու և արտացոլելու համար:
Գործառնական հաշիվները դասակարգվում են
ա) կալկուլյացիոն հաշիվների,
բ) հավաքման-բաշխման հաշիվների,
գ) եկամուտները հաշվառող հաշիվների,
դ) ծախսերը հաշվառող հաշիվների:
Կալկուլյացիոն հաշիվներ խմբի մեջ մտնում են.
հիմնական արտադրություն,
օժանդակ արտադրություն:
Հավաքման-բաշխման հաշիվներ խմբի մեջ մտնում է «Անուղղակի
արտադրական ծախսումներ» հաշիվը:
Եկամուտները հաշվառող հաշիվներ խմբի մեջ մտնում են.
գործառնական գործունեությունից եկամուտները հաշվառող հաշիվներ,
ոչ գործառնական եկամուտները հաշվառող հաշիվներ,
արտասովոր եկամուտները հաշվառող հաշիվներ:
Ծախսերը հաշվառող հաշիվներ խմբի մեջ մտնում են.
— գործառնական գործունեության ծախսերը հաշվառող հաշիվներ,
ոչ գործառնական ծախսերը հաշվառող հաշիվներ,
արտասովոր ծախսերը հաշվառող հաշիվներ,
շահութահարկի գծով ծախսերը հաշվառող հաշիվներ:
Ֆինանսահետևանքային հաշիվները օգտագործվում են կազմակերպության
տնտեսական գործունեության ֆինանսական արդյունքները հաշվառելու և
բաշխելու համար:
Ֆինանսահետևանքային հաշիվները բաժանվում են
ա) հետևանքային բաշխման հաշիվների,
բ) հետևանքային հաշիվների:
Հետևանքային բաշխման հաշիվներ խմբի մեջ մտնում են.
— ֆինանսական արդյունք,
— նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշգրտում:

79 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

ԳօԱՊԱՏԿԵՐ 5.4. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱ6ՔԻ

ԳօԱՊԱՏԿԵՐ 5.4. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱ6ՔԻ

Հետևանքային հաշիվներ խմբի մեջ մտնում են.
— նախորդ տարիների չբաշխված շահույթ,
— հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս):
Հաշվապահական հաշիվների դասակարգումը ըստ նշանակման և
կառուցվածքի ցույց տանք գծապատկերի տեսքով (գծապատկեր 5.4):

80 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱՑՔԻ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика