дома » Рефераты » ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

19.3. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:

Կարճաժամկետ են համարվում այն վարկերը և փոխառությունները, որոնց
մարման ժամկետը հաշվեկշռի ամսաթվի դրությամբ չի գերազանցում մեկ
տարին:
Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների ճանաչման և չափման
մոտեցումները նկարագրված են ՀՀՀՀԱ 39 «Ֆինանսական գործիքներ,
ճանաչումը և չափումը» ստանդարտում: Նշված ստանդարտում սահմանված
ֆինանսական պարտավորությունների հաշվառման հիմնական մոտեցումները
պարզաբանվել Են երկարաժամկետ վարկերի և երկարաժամկետ
փոխառությունների հաշվառման հարցերի քննարկման ժամանակ:
Կարճաժամկետ վարկերը հիմնականում տրամադրվում են պաշարների
ձեռքբերման, հաշվարկային գործառնությունների իրականացման համար,
օրինակ ակրեդիտիվների բացման, չեկային գրքույկների ձեռքբերման,
մատակարարների հաշիվների վճարման համար և այլն:
Կարճաժամկետ վարկերը և փոխառությունները հաշվառում են ընթացիկ
պարտավորությունների կազմում: Կարճաժամկետ բանկային վարկերի
հւչքՀվառման համար նախատեսված Է 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի
գծով վճարվելիք համախառն գումարներ» պասիվային հաշիվը, իսկ

351 ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

կարճաժամկետ փոխառությունների հաշվառման համար 513 «Կարճաժամկետ
փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարներ» պասիվային
հաշիվը: 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ» և 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք
համախառն գումարներ» հաշիվներում արտացոլվում են կարճաժամկետ
վարկերի և փոխառությունների գծով վճարվելիք համախառն գումարները,
որոնք ներառում են տոկոսների և պարտքերի հիմնական գումարների գծով
բոլոր վճարումների անվանական (չզեղչված) արժեքը:
Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների գծով չկրած տոկոսային
ծախսերի հաշվառման համար նախատեսված է 516 «Չկրած տոկոսային
ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական
պարտավորությունների գծով» ակտիվային կարգավորող հաշիվը: Այս հաշվում
արտացոլվում է կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով
վճարվելիք համախառն գումարների և դրանց զեղչված արժեքի
տարբերությունը:
Եթե կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների զեղչման
ազդեցությունը էական չէ կամ դրանց ստացումը և մարումը կատարվելու են
միևնույն հաշվետու ժամանակաշրջանում, ապա կազմակերպությունները կարող
են հաշվեգրել տոկոսային ծախսը առանց զեղչման ազդեցությունը հաշվի
առնելու:
516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով հաշվառվող
կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների գծով» հաշվին կից
կարոդ են բացվել առանձին երկրորդ կարգի հաշիվներ կարճաժամկետ
պարտավորությունների և երկարաժամկետ պարտավորությունների
կարճաժամկետ մասերի գծով չկրած տոկոսային ծախսերի հաշվառման համար:
Կարճաժամկետ վարկերի և փոխառությունների գծով
պարտավորությունների առաջացման և մարման գործառնությունները
հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են հետևյալ կարգով:
Կարճաժամկետ վարկերի ստացումը ձևակերպում են
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»

Վարկերի հաշվին ակրեդիտիվների բացումը կամ չեկային գրքույկների
ձեռքբերումը ձևակերպում են
Դտ 254 «Այլ հաշիվներ բանկերում»
Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Կարճաժամկետ վարկերը կարոդ են ստացվել կրեդիտորական պարտքերի
մարման կամ դեբիտորական պարտքերի առաջացման միջոցով
Դտ 224 «Տրված ընթացիկ կանխավճարներ»
Դտ 229 «Այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր»
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»

352 ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Կարճաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերը արտացոլում ւ
են հետևյալ ձևւսկերպմամբ
Դտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների
գծով»
Կտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Կարճաժամկետ վարկերի մարումը ձևակերպում են

Դտ 511 «Կարճաժամկետ բանկային վարկերի գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ» և դրամական միջոցները հաշվառող այլ
հաշիվներ
Կարճաժամկետ փոխառությունների ստացումը ձևակերպում են ‘
Դտ 251 «Դրամարկղ»
Դտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Դտ 253 «Արտարժութային հաշիվ»
Դտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
Կտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն
գումարներ»

Փոխառությունների գծով չկրած տոկոսային ծախսերի արտացոլումը
Դտ 516 «Չկրած տոկոսային ծախսեր ամորտիզացված արժեքով
հաշվառվող կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունների
գծով»
Կտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Կարճաժամկետ փոխառությունների մարումը ձևակերպում են’
Դտ 513 «Կարճաժամկետ փոխառությունների գծով վճարվելիք համախառն
գումարներ»
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ

353 ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика