дома » Рефераты » ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

18.2 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Կանոնադրական կապիտալը կազմակերպությունների կանոնադրությամբ
որոշված հիմնադիրների (մասնակիցների) կողմից ներդրվող միջոցների գումարն է:
Կազմակերպության կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի
շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
Կանոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է ՀՀ
օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով:

320 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Ըստ քաղաքացիական օրենսգրքի տարթեր իրավւսկւսզմակերպչական ձևի
կազմակերպություններում կանոնադրական կապիտալի նվազագույն չափ£
տարբեր է, օրինակ’ բաց բաժնետիրական ընկերությունների համար ընկերության
պետական գրանցման պահին այն չպետք է պակաս լինի գործող նվազագույն
աշխատավարձի 1000-ապւստիկի չափից, իսկ փակ բաժնետիրական
ընկերությունների համար նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափից:
Առանձին դեպքերում կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի ավելի
մեծ նվազագույն չափեր:
Կախված կազմակերպությունների իրավակազմակերպչական ձևից,
բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը ձևավորվում է
թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի, իսկ սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություններում և այլ ընկերակցություններում
մասնակիցների կողմից տրամադրվող բաժնեմասերի, փայերի հաշվին:
Բաժնետիրական ընկերություններում կանոնադրական կապիտալը
ստեղծվում է բաժնետոմսերի թողարկման (էմիսիայի) և տեղաբաշխման
ճանապարհով: Բաժնետիրական ընկերությունները հիմնադիր փաստաթղթերով
սահմանված կանոնադրական կապիտալի շրջանակում թողարկում են սովորական
և արտոնյալ բաժնետոմսեր անվանական արժեքով: Ընկերությունը կարող է
թողարկել հասարակ, ինչպես նաև մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ
բաժնետոմսեր: Որոշակի տեսակի ամեն մի արտոնյալ բաժնետոմս պետք է ունենա
միևնույն անվանական արժեքը: Բաժնետիրական ընկերության արտոնյալ
բաժնետոմսերի ընդհանուր անվւսնական արժեքը չպետք է գերազանցի նրա
կանոնադրական կապիտալի 25 %-ը:
Կանոնադրական կւսպիտալի առկայության և շարժի վերաբերյալ
տեղեկատվության ընդհանրացման համար նախատեսված է 311 «Կանոնադրական
(բաժնեհավաք) կապիտալ» պասիվային հաշիվը, որի կրեդիտում արտացոլվում են
կազմակերպության կանոնադրական կապիտալը և դրա հետագա ավելացումները,
իսկ դեբետում’ նվազեցումները: Հաշվի մնացորդը ներկայացնում է
կանոնադրական կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբ:
311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվին կից կարող Են
բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները’ 3111 «Հասարակ բաժնետոմսեր»,
3112 «Արտոնյալ բաժնետոմսեր», 3113 «Բաժնեմասեր», 3114 «Փայեր»:
Կանոնադրական կապիտալը կարող է համալրվել ինչպես դրամական
միջոցներով, այնպես էլ այլ ակտիվներով: Բաժնետոմսերի վճարման ձևը որոշվում է
ընկերության ստեղծման մասին պայմանագրով կամ ընկերության
կանոնադրությամբ, իսկ հետագայում լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման
դեպքում’ դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ: Վճարման այս ձևը հաճախ
կիրառվում է այն դեպքում, երբ բաժնետոմսերը օգտագործվում են որպես
վճարման միջոց’ գույքի ձեռքբերման դիմաց: Ընկերության ստեղծման ժամանակ
բաժնետոմսերի դիմաց ներդրվող գույքի դրամական գնահատումը իրականացվում
է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ լրացուցիչ բաժնետոմսերի վճարման
ժամանակ ներդրվող գույքը գնահատվում է շուկայական արժեքով’ խորհուրդի
որոշմամբ: Գնահատումը պետք է իրականացվի անկախ գնահատողի կողմից:
Կանոնադրական կապիտալի ձևավորման ժամանակ բաժնետոմսերը կարող
են տեղպբաշխվել միայն անվանական արժեքով: Ընկերության հիմնադրման
ժամանակ նրա բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն մինչև ընկերության
պետական գրանցումը: Կատարված փաստացի ներդրումների գումարով
ձևակերպվում է*
դրամական միջոցներով’

321 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Դա 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ հաշիվներ
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
այլ ակտիվներով
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» և
ակտիվներ հաշվառող այլ հաշիվներ
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կազմակերպությունները իրավունք ունեն հետագայում փոփոխել
կանոնադրական կապիտալի մեծությունը: Բաժնետիրական ընկերության
կանոնադրությամբ որոշվում է թողարկվող բաժնետմոսերի քանակը և դրանց
անվանական արժեքը: Բաժնետերերի կողմից ձեռքբերված բաժնետոմսերը
անվանում են տեղաբաշխված: Կանոնադրությամբ կարող է որոշվել նաև այն
բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը, որոնք ընկերությունը կարող է
լրացուցիչ տեղաբաշխել: Դրանք հայտարարված բաժնետոմսերն են:
Կանոնադրական կապիտալի ձևավորման այս ձևը հնարավորություն է տալիս
ընկերությանը ներգրավել լրացուցիչ կապիտալ’ հայտարարված բաժնետոմսերի
տեղաբաշխման միջոցով: Դրանից ավելի բաժնետոմսերի թողարկումը կարող է
իրականացվել ընկերության կանոնադրության մեջ սահմանված կարգով
փոփոխություն կատարելուց հետո:
Կանոնադրական կապիտալը ավելանում է լրացուցիչ բաժնետոմսերի
թողարկման, կամ տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի
մեծացման կամ բաժնեմասերի ու փայերի ավելացման հաշվին:
Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել
անվանականից բարձր արժեքով: Բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և
անվանական արժեքի դրական տարբերությամբ ձևավորվում է էմիսիոն եկամուտը,
որը սեփական կապիտալի բաժնում հաշվառվում է առանձնացված:
Կազմակերպության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերը (բաժնեմասերը)
տեղաբաշխվում են անվանական (հայտարարված) արժեքով: Այսպիսով,
բաժնետոմսերի առաջնային թողարկման դեպքում, երբ դրանք տեղաբաշխվում են
հիմնադիրների միջև, էմիսիոն եկամուտ չի առաջանում: էմիսիոն եկամուտը
առաջանում է, երբ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում
կատարվում է կանոնադրական կապիտալի մեծացում’ լրացուցիչ բաժնետոմսերի
առաջնային թողարկման կամ հետգնված բաժնետոմսերի երկրորդային
թողարկման (վերավաճառք նոր բաժնետերերին) միջոցով: էմիսիոն եկամտի
հաշվառման համար նախատեսված Է 314 «Էմիսիոն եկամուտ» պասիվային
հաշիվը:
Գործնականում լինում են դեպքեր, երբ լրացուցիչ թողարկված
բաժնետոմսերի տեղաբաշխման և դրանց դիմաց վճարման պահերը չեն
համընկնում: Այդպիսի դեպքերում առաջանում Է չվճարված կապիտալ: Չվճարված
կապիտալը բաժնետոմսերի համար կատարվող վճարումների գծով պարտքն Է:
Չվճարված կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվության
ընդհանրացման համար նւսխաւոեսված Է 312 «Չվճարված կապիտալ»
ակտիվային, կարգավորող հաշիվը, որի դեբետում արտացոլվում Է մասնակիցների
(հիմնադիրների) պարտքը կազմակերպություններում ներդրումների գծով, ինչպես
նաև բաժնետիրական ընկերությունների թողարկած, բայց չտեղաբաշխված
բաժնետոմսերի անվանական արժեքը, իսկ կրեդիտում այդ պարտքի մարումը,
չմարված պարտքերի կամ թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի
հաշվին կապիտալի նվազեցումը:

322 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Կանոնադրական կապիտալի հետագա ավելացման դեպքում, եր£
ավելացման (տեղաբաշխման) և ներդրման (վճարման) պահերը չեն համընկնում,
ձևակերպվում է
Դտ 312 «Չվճարված կապիտալ»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»’
անվանական արժեքով
Կտ 314 «էմիսիոն եկամուտ» էմիսիոն եկամտի գումարով
Կապիտալում ներդրումների գծով հիմնադիրների (մասնակիցների) կողմից
պարտքերի մարման դեպքում ձևակերպվում է
Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ
հաշիվներ
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական
միջոցներ» և ակտիվներ հաշվառող այլ հաշիվներ
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
Լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց
տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված Ժամկետում, բայց ոչ ուշ քան
տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
Եթե կանոնադրական կապիտալի ավելացման և բաժնետերերի կողմից
ներդրման պահերը համընկնում են, ապա դա ձևակերպվում է նույն ձևով, ինչ-որ
կանոնադրական կապիտալի ձևավորման ժամանակ: Այս դեպքում էմիսիոն
եկամտի առաջացումը ձևակերպվում է’
Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ
հաշիվներ
Կտ 314 «էմիսիոն եկամուտ»
Բաժնետիրական ընկերությունները կարող են տեղաբաշխված
բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով մեծացնել
կանոնադրական կապիտալը շահույթի կամ պահուստային կապիտալի հաշվին:
Կանոնադրական կապիտալի ավելացումը սեփական կապիտալի այլ
տարրերի հաշվին ձևակերպվում Է.
• կուտակված շահույթի հաշվին
Դտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (վնաս)»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
• պահուստային կապիտալի հաշվին
\ Դտ 351 «Պահուստային կապիտալ»
Կտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»

323 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Կանոնադրական կապիտալի մեծությունը նվազեցվում է թողարկված, բայց
չտեղաբաշխված բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) հաշվին, հետևյալ
ծևակերպմամբ
Դտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 312 «Չվճարված կապիտալ»
Կանոնադրական կապիտալը նվազեցվում է նաև բաժնետոմսերի
(բաժնեմասերի, փայերի) հետ գնման և մարման դեպքում:
Հետ գնված բաժնետոմսերը կամ բաժնեմասերը հԼԱշվառվՈԼս են Որպես հետ
գնված կապիտալ:
Բաժնետոմսերի հետ գնումը կարող է հետապնդել տարբեր նպատակներ:
Այսպես, կազմակերպությունը կարող է հետ գնումն իրականացնել բաժնետոմսերը
հետագայում ավելի բարձր գներով վերավաճառելու, բաժնետոմսերն անվավեր
ճանաչելու միջոցով դրանց քանակը նվազեցնելու , յուրաքանչյուր բաժնետոմսին
բաժին ընկնող եկամուտը մեծացնելու և այլ նպատակներով:
Բաժնետոմսերի (բաժնեմասերի) հետ գնման արդյունքում տեղի է ունենում
կազմակերպության ակտիվների և սեփական կպպիտալի կրճատում: Հետ գնված
բաժնետոմսերը կորցնում են բոլոր իրավունքները մինչև նորից շրջանառության
մեջ դնելը:
Հետ գնված բաժնետոմսերը (բաժնեմասերը) հաշվառվում են իրենց
հետգնման գներով:
Հետ գնված բաժնետոմսերի (բաժնեմասերի) հաշվառման համար
նախատեսված է 313 «Հետ գնված կապիտալ» ակտիվային կարգավորող հաշիվը,
որին կից կարող են բացվել հետևյալ երկրորդ կարգի հաշիվները’ 3131 «Հետ
գնված հասարակ բաժնետոմսեր», 3132 «Հետ գնված արտոնյալ բաժնետոմսեր»,
3133 «Հետ գնված բաժնեմասեր», 3134 «Հետ գնված փայեր»:
Բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հետ գնումը ձևակերպվում է’
Դտ 313 «Հետ գնված կապիտալ»
Կտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ
հաշիվներ
Հետ գնված բաժնետոմսերը (բաժնեմասերը) կարող են մարվել, այսինքն
ընդհանրապես հանվել շրջանառությունից, կամ վերավաճառվել:
Մարման դեպքում կատարվում է կազմակերպության կանոնադրական
կապիտալի նվազեցում, ընդ որում վերջինիս նվազեցումը կատարվում է մինչև
մարված բաժնետոմսերի (բաժնեմասերի) անվանական արժեքի չափը: Դա
ձևակերպվում է
Դտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 313 «Հետ գնված կապիտալ»
Եթե հետ գնման գինը բարձր է անվանական արժեքից, ապա տարբերությունը
ձևակերպվում է որպես էմիսիոն եկամտի նվազեցում հետևյալ ձևակերպմամբ’
Դտ 314 «էմիսիոն եկամուտ»
Կտ 313 «Հետ գնված կապիտալ»

324 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Հետ գնված բաժնետոմսերը կարող են վերավաճառվել հետ գնման գնից
բարձր կամ ցածր արժեքով: Հետ գնման և իրացման գնի միջև եղած
տարբերությունը ուղղվում է էմիսիոն եկամտի ավելացմանը կամ նվազեցմանը:
Երբ բաժնե՜տոմսերի ( բաժնեմասերի) վերավաճառքը կատարվում է
հետգնման գնից բարձր, կազմվում է հետևյալ ձևակերպումը’
Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ
հաշիվներ վաճառքի գներով
Կտ 313 «Հետ գնված կապիտալ»’ հետ գնման գներով
Կտ 314 «էմիսիոն եկամուտ» վաճառքի գնի և հետ գնման գնի
դրական տարբերությամբ
Երբ վաճառքի գինը ցածր է հետ գնման գնից, կազմվում է հետևյալ
ձևակերպումը’
Դտ 251 «Դրամարկղ» և դրամական միջոցներ հաշվառող այլ
հաշիվներ վաճառքի գներով
Դտ 314 «էմիսիոն եկամուտ» վաճառքի գնի և հետ գնման գնի
բացասական տարբերությամբ
Կտ 313 «Հետ գնված կապիտալ» հետ գնման գներով
Նախորդ տարիների վնասի ծածկման նպատակով կանոնադրական
կապիտալի նվազեցումը ձևակերպվում է’
Դտ 311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ»
Կտ 342 «Նախորդ տարիների չբաշխված շահույթ (չծածկված
վնաս)»
Կանոնադրական կապիտալի, չվճարված կապիտալի և հետ գնված
կապիտալի անալիտիկ հաշվառումը տարվում է ըստ մասնակիցների
(բաժնետերերի) և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Հաշվապահական հաշվեկշռում կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը
ներկայացվում է զուտ հաշվեկշռային արժեքով, որը ստացվում է հետևյալ կերպ.
311 «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ» հաշվի կրեդիտային
մնացորդից հանվում են 312 «Չվճարված կապիտալ» և 313 «Հետ գնված
կապիտալ» հաշիվների դեբետային մնացորդները:
Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի շարժի հաշվառումը ցույց
տանք հետևյալ օրինակով:
Կազմակերպության կանոնադրական կապիտալը ձևավորվել է 10 հազ. դրամ
անվանական արժեքով 20 հազար բաժնետոմսի տեղաբաշխումից և կազմել է
200.000 հազ. դրամ:
Հաշվետու տարում (20X7 թ.) կանոնադրական կապիտալի կազմում տեղի են
ունեցել հետևյալ փոփոխությունները

325 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

 

326 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Կատարված գործառնությունները կապիտալի շարժը հաշվառող
հաշիվներում կարտացոլվեն հետևյալ կերպ (հազ. դրամով)’

327 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

327 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Այսպիսով, «Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար»
հաշվեկշռային հոդվածի գումարը կկազմի 238.200 հազ. դրամ (278.000-32.000 —
1.800):

327 ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ (ԲԱԺՆԵՀԱՎԱՔ) ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика