13.3. ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՉԱՓՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Արժեթղթերի գործող շուկայում շրջանառող այն արժեթղթերը, որոնց արժեքը
տվյալ պահին հնարավոր է որոշել , հաշվառվում են իրական արժեքով: Այդպիսի
արժեթղթերի արժեքը պարբերաբար ճշգրտվում է իրական արժեքին համարժեք:
Ֆինանսական գործիքի իրական արժեքը հնարավոր է հավաստի չափել, եթե
գոյություն ունի արժեթղթերի գործող շուկա և գների այնպիսի տիրույթ, որտեղ
հնարավոր է, օգտագործելով եղած գնահատականների հավանականությունները,
որոշել տվյալ ֆինանսական ակտիվի իրական արժեքը: Արժեթղթերի գործող
շուկայում թողարկված ֆինանսական գործիքների գնանշումը, երբ իրացման ներկա
արժեքը տվյալ պահի դրությամբ նշվում է, հիմք է հանդիսանում իրական արժեքը
սահմանելու համար: Պարտքային գործիքների’ այդ թվում պարտամուրհակների
իրական արժեքը հնարավոր է որոշել անկախ վարկանիշային գործակալության
կողմից տրվող վարկանիշի միջոցով’ գնահատվող դրամական միջոցների ապագա
հոսքերի հիման վրա:
198 ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՉԱՓՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
Իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվները առևտրական
նպատակներով պահվող կամ վաճառքի հաճար մատչելի ֆինանսական
ակտիվներն են, որոնց սինթետիկ հաշվառման համար նախատեսված է
143«Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
ակտիվային հաշիվը:
Ձեռք բերված նմանատիպ ակտիվների սկզբնական արժեքով ձևակերպվում
է.
Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ »
Կտ 251 «Դրամարկղ»
Կտ 252 «Հաշվարկային հաշիվ»
Կտ 521 «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով»
կանոնադրական
Կտ 311 «Կանոնադրական կապիտալ» կապիտալի
ձևավորման ժամանակ
Կտ ‘ 312 Չվճարված կաաիտաւ հիմնադիրների կողմից
որպես ներդրում
տրամադրելիս
Կտ 611 «Արտադրանքի, ապրանքների, ՝
աշխատանքների, ծառայությունների
իրացումից հասույթ»
Կտ 614 «Գործառնական այլ եկամուտներ»
Կտ 621 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքներից
(օտարումներից) եկամուտներ»
Կտ 622 Ընթացիկ ֆինանսական ակտիվների
վաճառքներից (օտարումներից)
եկամուտներ :
Ֆինանսական ակտիվի իրական արժեքի փոփոխության արդյունքում
առաջացած շահույթը կամ վնասը պետք է ներկայացվի հետևյալ կերպ: Ըստ ՀՀՀՀՍ
39 «Ֆինանսական գործիքներ, ճանաչումը և չափումը » ստանդարտի հիմնական
մոտեցման առևտրական նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի
Ֆինանսական ակտիվի արժեքի վերաչափումից գոյացած շահույթը կամ վնասը
պետք է ճանաչվի այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին
հաշվետվությունում, որի ընթացքում ի հայտ են եկել:
Ըստ այլընտրանքային մոտեցման, վաճառքի համար մատչելի ակտիվների
վերաչափումից առաջացած չիրացված շահույթը կամ վնասը գումարը կարելի է
ուղղակիորեն վերագրել սեփական կապիտալին և պահել այնտեղ մինչև այդ
ակտիվի օտարումը կամ արժեզրկված ճանաչումը դրանից հետո ամբողջությամբ
վերագրելով հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքին:
Իրական արժեքով վերաչափումից գոյացած շահույթի գումարով
ձևակերպվում է.
ա) երբ ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում.
Դտ 1Х43 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
ա) արժեզրկման հակադարձումից եկամուտներ»
199 ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՉԱՓՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
բ) երբ ճանաչվում է սեփական կապիտալում.
Դտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Կտ 322 «Վաճառքի հասար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Իրական արժեքով վերաչափումից գոյացած վնասների գումարով
ձևակերպվում է.
ա) երբ վերագրվում է ֆինանսական արդյունքին.
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից ծախսեր»
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
բ) երբ վերագրվում է սեփական կապիտալին.
Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
Ֆինանսական ակտիվի օտարման ժամանակ ֆինանսական արդյունքին են
վերագրվում իրական արժեքով վերաչափումից գոյացած չիրացված վնասները և
շահույթը:
Դտ 726 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկումից ծախսեր»
Կտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքով
վերաչափումից չիրացված շահույթների’ ֆինանսական արդյունքներին վերագրումը
ձևակերպում են’
Դտ 322 «Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական
արժեքով վերաչափումից չիրացված շահույթներ և վնասներ»:
Կտ 626 «Ոչ գործառնական ֆինանսական գործիքների վերաչափումից և
արժեզրկման հակադարձումից եկամուտներ»
Օտարված ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքով ձևակերպվում է’
Դտ 721 «Ոչ ընթացիկ ակտիվների վաճառքների ծախսեր»:
Կտ 143 «Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ»
200 ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՉԱՓՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: