дома » Рефераты » ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

15.3. ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.

Рефераты. Редкие книги.

Դեբիտորական պարտքեր առաջանում են ոչ միայն գնորդների, այլև
կազմակերպության աշխատակիցների հետ առհաշիվ տրված գումարների գծով:
Աշխատակիցների գծով դեբիտորական պարտքեր են ձևավորվում
ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու, տարբեր տնտեսական ծախսեր
կատարելու, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարելու,
ներկայացուցչական և գործուղման և այլ ծախսեր կատարելու համար տրված
կանխավճարների գումարով:
Առհաշիվ գումարներ տրվում են կազմակերպության կողմից լիազորված
անձանց դրամարկղից ելքի օրդերների հիման վրա: Տրամադրվող գումարների
մեծությունը պայմանավորված է կատարվելիք ծախսերի չափով:
Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից
տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը,
կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման
վրա տրվում է գործուղման վկայական, որը ստորագրվում և կնքվում է
կազմակերպության ղեկավարի կողմից: Աշխատողի գործուղման մեջ գտնվելու
ժամանակահատվածը գրանցվում է աշխատաժամանակի հաշվարկի
տեղեկագրում «Գ» նշմամբ:
Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը,
աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու
ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ
հյուրանոցներում տրված վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի հետ
կապված ծախսերը, կապի և հեռահաղորդակցության ծախսերը: Գործուղման
ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ:
Գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում
աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, կանխիկ
վճարված գումարի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող
փաստաթղթերը: Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են ՀՀ
կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29 ֊ի N 2335 -Ն որոշման N 2 հավելվածով
հաստատված չափերով, ըստ որի ՀՀ տարածքում օրապահիկի ծախսերի չափը
720 դրամ է, գիշերավարձի նվազագույն չափը 5.000 դրամ, իսկ առավելագույն
չափը’ 10.000 դրամ: Օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը
օրինակ, կատարվում են հետևյալ չափերով (1 օրվա համար)’ Վաշինգտոն ( ԱՄՆ)
գործուղվելու դեպքում օրապահիկը տրվում է 89 դոլարի, իսկ գիշերավարձը 188
դոլարի , չափով, Լոնդոն (Մեծ Բրիտանիա) գործուղվելու դեպքում
համապատասխանաբար’ 137 և 244 դոլար, Փարիզ (Ֆրանսիա)’ 96 և 132 եվրո,
Մոսկվա (ՌԴ) 85 և 144 դոլար:

261 ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 

Հաստատված նորմատիվները վերաբերում են միայն պետական և
համայնքային բյուջեներից հատուցվող գործողումներին, իսկ մյուս
կազմակերպությունների համար դրանք համարվում են նվազագույն չափեր:
Առհաշիվ տրված գումարների ոստ նպատակի դուրս գրման, ինչպես նաև
չծախսված մասի վերադարձման ժամկետները սահմանափակ են, համաձայն
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (տես գլուխ 16):
Առհաշիվ տրված գումարները հաշվառվում են 228 «Ընթացիկ դեբիտորական
պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» ակտիվային հաշվով: Հաշվի
դեբետում արտացոլվում են առհաշիվ տրված գումարների գծով դեբիտորական
պարտքերը, իսկ կրեդիտում’ հաշվետու անձանց կողմից ծախսված գումարները,
ինչպես նաև այդ պարտքերի հետ վերադարձումը: Հաշվի դեբետային մնացորդը
ցույց է տալիս կազմակերպության աշխատակիցների գծով գոյացած դեբիտորական պարտքը:
Այսպես, կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակից Պետրոսյանը
մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500.000 դրամ:

Գործուղումից վերադառնալուց հետո, Պետրոսայանը հաշվապահություն է
ներկայացրել հաշվետվություն կատարած 400.000 փաստացի ծախսերի
վերաբերյալ, որին կցվել են օդանավի տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը,
ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման
նպատակով չծախսված 100.000 դրամ գումարի մնացորդը Պետրոսյանը հետ է
վերադարձրել դրամարկղ:
Գործուղման համար առհաշիվ գումարների տրամադրման և օգտագործման
գործառնությունները հաշվառման մեջ արտացոլվում են հետևյալ
ձևակերպումներով.
դրամարկղից գումարը վճարելիս’
Դտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ
տրված գումարների գծով» 500.000
Կտ 251 «Դրամարկղ» 500.000
առհաշիվ տրված գումարները ծախսագրելիս’
Դտ 713 «Վարչական ծախսեր» 400.000
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ
տրված գումարների գծով» 400.000
առհաշիվ տրված գումարների չօգտագործված մնացորդը հետ
վերադարձնելիս
Դտ 251 «Դրամարկղ» 100.000
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ
տրված գումարների գծով» 100.000
Այսպիսով, հաշվետու անձ Պետրոսյանի համար բացված 228 «Ընթացիկ
դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված գումարների գծով» հաշիվը առհաշիվ

262 ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

տրված գումարների վերջնահաշվւսրկի և գործուղման վերաբերյալ;
հաշվետվության ընդունման ու դրամարկղ գումարների հետ վերադարձման
դեպքում կփակվի հանդես կգա զրոյական մնացորդով:
Առհաշիվ տրված գումարների փաստաթղթերով հիմնավորված գերածախսը
ենթակա է փոխհատուցման, որը ձևակերպվում է
Դտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում, երբ գերածախսը չի
փոխհատուցվում, առհաշիվ տրված գումարների կրեդիտային մնացորդը
ձևակերպվում է որպես ընթացիկ կրեդիտորական պարտք
, Դտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Կտ 528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ
գործառնությունների գծով»
Հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի սկզբում նորից ձևակերպվում է
առհաշիվ տրված գումարների կրեդիտային մնացորդը
Դտ 528 «Կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին այլ
ործառնությունների գծով»
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Գումարը փոխհատուցելիս ձևակերպվում է’
Դտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»
Կտ 251 «Դրամարկղ»
Ակտիվներ ձեռքբերելու համար կատարված գործուղման ծախսերը
ներառվում են այդ ակտիվների սկզբնական արժեքի մեջ և ձևակերպվում է
Դտ 211 «Նյութեր»
Դտ 213 «Արագամաշ առարկաներ»
Դտ 216 «Ապրանքներ»
Դտ 111 «Շահագործման մեջ գտնվող մաշվող հիմնական միջոցներ» և
այլն
Կտ 228 «Ընթացիկ դեբիտորական պարտքեր առհաշիվ տրված
գումարների գծով»

263 ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика