дома » Рефераты » ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (էջ 70-78)
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (էջ 70-78)

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ (էջ 70-78)

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ժա մա նակակիցները հիացել են ինչպես նրա արտաքին շքեղությամբ, այնպես էլ
ներսի նկա րա զա րդումներով1 :
Բանաստեղծ Սիմեոն Պոլոցկին մի գեղեցիկ բանաստեղծություն է թողել’ նվիրված
պալատի նկարազարդումներին, որը նա անվանում է «սողոմոնյան գեղեցկագույն
պալատ»:
«…Злато везде пресветло блистает,
Царский дом быти Лепота являет,
Написанная егда возглядаю,
Много историй чудных познаваю.
Четыре части мира написаны,
Аки на меди хитро изваяны.
Зодий небесный чудно написался,
Образы свойсть си лепо знаменяся,
И части лета суть изображены,
Яко достоит чинно положены.
«И множество цветов живонаписанных,
И острым хитро длатом изваянных»2
Ովքեր էին Պալատի գեղազարդողները: Ինչպես արխիվային փաստաթղթերը, նույնպես
և Կոլոմենսկի պալատին նվիրվա ծ աշխատությունների հեղինակները նշում են, որ
այնտեղ աշխատել են Զինապալատի անվանի նկարիչները’ Սիմոն Ուշակովի և Բոգդան
Սալթանովի ղեկավարությամբ3:


Պ ա լա տ ի շ քե ղ ո ւթ յա ն մա ս ի ն գրել են լեհակա ն դ ե սպ ա ն ն ե ր ն իրենց թ ա գա վ ո ր ի ն : 1672 թ. Ալեք-
սեյ Միխա յլովիչ թ ա գա վ ո ր ի հ րա վ ե րո վ Կ ոլոմենսկոյե պ ա լա տ է եկել Նաև պ ա ր ս ի ց շահի դ ե սպ ա ն և Հ ա յկա
կա ն ա ռև տ րա կա ն ը նկ ե ր ութ յա ն ն ե ր կա յա ց ո ւց ի չ Գ րիգոր Լուսիկովը: Նա իր հ իա ց մ ո ւն ք ն է ա րտ ա հա յտ ե լ
ռուս վա րպ ետ ն ե ր ի ա շխ ա տ ա ն ք ի վ երա բերյա լ.—«Եվ դ ե սպ ա ն ո ր դ ը լինելով թ ա գ ա վ ո րա կ ա ն պ ա լա տ ում, ասում
է. ա վելի գ եղ ե ց ի կ Փ ա յտ ա շե ն պ ա լա տ ա կա ն կառույց չի կա ր ո ղ լինել: Ե վ զա ր մա ն ո ւմ էր տ եսնելով, որ
կառույցը պ ա տ ր ա ս տ վա ծ է մ իա յն կա ց ի ն նե ր ո վ, ա ռա ն ց այլ գործ ի քն ե րի» : Գրիգոր Լուսիկովի վ րա մա ս ն ա վ
որա պ ե ս մ ե ծ տ պ ա վ ո ր ո ւթ յո ւն են թ ո ղ ն ո ւմ պ ա լա տ ի մ ո ւտ ք ի մոտ դ ր վ ա ծ շա ր ժ վ ո ղ ա չք ե ր ո վ ա ռյո ւծ ն ե րի
քա ն դա կ ն ե ր ը : Նա խ ո ստ ա ն ո ւմ է ռ ո ւսա կա ն ցա ր ի ն ն վ ե ր ո ւղա րկել կ ե ն դա ն ի ա ռյուծներ: Сборник,
стр. 87— 88. Գրիգոր Լուսիկովը կա տ ա ր ո ւմ է իր խ ո ստ ումը, որի մա սին պ ա տ կ ե րա վ ո ր վկա յո ւթ յո ւն է թ ո ղել
հ ո լա ն դա ց ի Ն ա վա շի նա րա ր և դ ի վ ա ն ա գ ե տ Ց ա ն ս են Ստրեյսը: Я. Стрейс, Три путешествия,
М., 1935, стр. 253. Պ ա լա տ ի ա ռյո ւծ ն ե րի ն հա տ ուկ տ ողեր է ն վի ր ե լ նա և Ս. Պոլոցկին. Симеон
П О Л О Ц К И Й , Избранные сочинения. М.-Л,, 1953, стр. 165. Պ ա լա տ ի վ ի մա գ ի ր պ ա տ կ ե ր ը պ ա հպ ա ն վ ե լ է
Լ ոն դ ո ն ի Բ ր իտ ա նա կա ն թա ն գա րա ն ո ւմ . Картины России и быт разноплеменных ея народов.
Из путешествия П. П. Свинина. Ч. I, СПб, 1839, стр. 73.
2 Н. Чаев, Описание дворца царя Алексея Михайловича в селе Коломенском. М.,
1869, стр. 13.
3 Նույն Ն. Չաևը, ինչպ ես նա և հ ետ ա գա մի շ ա ր ք հ եղ ի նա կ ն ե ր ն շո ւմ են, որ հայ Բ ո գ դա ն Ս ա լթա —
ն ո վ ի ն թ ա գա վ ո ր ը հա տ ո ւկ հրա վ ի րե լ էր Մոսկվա, Կ ոլոմենսկի պ ա լա տ ի ն կա րա զա ր դ ո ւմ ն ե ր ի ն մա ս նա կ ց ե լո ւ
համար:

70

Ինչպիսի նկարազարդումներ էին կատարված Կոլոմենսկի պալատում: Կային սրբանկարներ,
կրոնական թեմաներով կոմպոզիցիաներ, որոնց ա շխա տա նքները հավանաբար
ղեկավարում էր Սիմոն Ուշակովը (ինչպես, օրինակ, «Դաստառակը», «Աստվածամայրը
», «Սերգեյն ու Վառլամը», «Ալեքսեյ, Աստծո մարդը», «Երրորդությունը», «/.ովհան
Ավետարանիչը»)1 :
Պալատի հմայքը ոսկու ե գունագեղ զարդանկարներից հատուկ շքեղություն ստացած
դիմանկարների, պատմական կոմպոզիցիաների ու այլաբանությունների մեջ էր:
Դիմանկարների շարքում հանդիպում են ք Ալեքսանդր Մակեդոնացուն, Դարեհին, Հու-
լիոս Կեսարին, հնդկական մահառաջայի: Հատկապես ուշադրություն էին գրավում «Սողոմոնի
դատը», «Եսթերի առակը» և այլն, թեմա, որը Սալթանովին հետաքրքրել է
բազմիցս: «Եսթերի առակի» անկյունային մասերում տեղավորված էին տարվա չորս
եղանակները բնորոշող տեսարաններ: Այլաբանությունների թվում էին նաև Սերը, ճույ-
սը, ձավատը, Եվրոպան, Ասիան, Աֆրիկան, որոնք հանդես էին գալիս հա մա պա տ ա սխան
գեղարվեստական կերպարավորումներով: Պահպանվել են ժողովրդական փորագրություններ,
որոնք Կոլոմենսկի պալատի նկարազարդումներից արված ընդօրինակումներ
են: Դրանց թվում հատուկ ուշադրության են արժանի «Տարվա եղանակները» և «Ա-
րևը կենդանակերպ նշաններով» մեծ նկարները, որոնք ընդօրինակված են Կոլոմենս-
կի պալատի ճաշասենյակի առաստաղից’ տ պ ագրված փայտի փորագրության տեխնիկայով2:
Դ. Ա. Ռովինսկու կարծիքով, այն լրիվ պատկերացում է տալիս պալատի ն կա րազարդման
այդ հատվածի մասին:
Աշխարհիկ թեմաներով նկարներն ու զարդանկարները անշուշտ կատարել են Բ.
Սալթանովն ու Ի. Բեզմինը իրենց աշակերտների ու օգնականների հետ 3: Եթե բւս-
րոկկո ոճն իր արտահայտությունն էր գտնում XVII դ. ռուսական որոշ գեղանկարչական
աշխատանքներում, յուրատիպ վերամշակմամբ հանդես էր գալիս պալատական
նկարազարդումների մեջ, ապա այն իր ողջ փայլով երևաց Կոլոմենսկի պալատի ձևավորման
ժամանակ, որտեղ նրա գլխավոր նկարիչներից մեկի’ Բոգդան Սալթանովի համար
նա խ օրինա կ պ ետ ք է հանդիսանային Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի, խոջաների
տների որմնանկարների բազմատեսակ ու բազմաձև բուսական զա րդա նկա րները:
Կոմպոզիցիաների սյուժեները հիմնականում վերցվում էին եվրոպակւսն փորագրություններից,
ստեղծագործական վերափոխման ենթարկվում, նկարվում ինչպես անմիջապես
պատի ծեփի վրա, նույնպես և պաստառին ու փակցվում պատին:
Կոլոմենսկի պալատի նկարազարդումներն իրենց մեջ խտացնում են ոչ միայն Բոգդան
Սալթանովի նկարչական ունակություններն ու ստեղծագործական կարողությունները,
այլև այն նշանակալիցը, որը բազմակողմանի ընդգրկումներ ունեցող արվեստա


1 Ս իմոն Ո ւշա կովի U Ն իկիտ ա Պ ա վլովեցի կա տ ա րա ծ « Երրորդությունը» (1677 թ.) ա յժմ էլ պ ա հ պ ա ն վում
է Կոլոմենսկի թ ա ն գա րա ն ո ւմ : Տես նաև ‘ М. Гра, Коломенское. М., 1963, стр. 56.
2 Подмосковье. Памятные места в истории русской культуры XIV— XIX веков. М., 1962,
стр. 180.
И. Забелин, Перечень иконописных и живописных работ московских дворцовых и
городовых мастеров XVII ст. В кн. «Русский художественный архив», 1&94, вып. I, стр. 107— 141.

71

գետը կարող էր անել մոնումենտալ նկարչության բնագավառում: Եվ, պատահական
չէ, որ Բոգդան Սալթանովի արվեստը արժանանում է պալատական հատուկ պարգևի.
Ֆյոդոր Ալեքսեևիչ թագավորի կողմից նվեր է ստանում արծաթե գուշ, վրան մակագրած’
«Աստծո ողորմածությամբ… Ֆյոդոր Ալեքսեևիչը… Նվիրում է սույն գուշը Իվան
Իևլիևիչ Սալթանովին եկեղեցական ու պալատական կառույցների և այլ բա զմա թիվ պ ա լատական
գործերի համար»1:
Սա բացառիկ երևույթ էր XVII դ. ռուս նկարիչների կյանքում:
Բոգդան Սալթանովին խորթ չէին նաև ճարտարապետական աշխատանքները: Դրա
վկայություններից է Զինապալատի վավերագրերում պ ա հպանված 1702 թ. փետրվարի 1-ի
գրառումը, Մոսկվայի Կրեմլի ցեխհաուզի (զինապահեստ) կառուցմանը «ազնվականներից
վերահսկող լինի Իվան Սալթանովը, իսկ գեղանկարիչներից’ Միխայիլ Չեգլոկովը»2: Զ ինա պահեստի
շենքի նա խա գ ծի հեղինակն էր լեհ ճարտարապետ Բշիշտոֆ Կոնտրատովիչը, իսկ
Բ. Սալթանովն ու Մ. Չեգլոկովը հավանաբար պ ետ ք է կատարեին շենքի ա րտաքին ձե-
վավորումը: Զինապահեստի շինարարությունը սկսվեց 1701 թ. փետրվարին, որը այրվեց
նույն թվականի հունիսի 19-ի մեծ հրդեհում: 1701 թ. վերջում Պետրոս l-ը նո րից
է հրամայում Զ ինապահեստ կառուցել: 1703 թ. հունվարին մահանում է Բոգդան
Սալթանովը, և ա շխա տ ա նքը շարունակում է միայն Մ. Չեգլոկովը:
Մոնումենտալի զգացողությունը, ինչպես նաև ժողովրդական մտածելակերպը Բոգդան
Սալթանովին հնարավորություն տվեցին իր ստեղծագործության մեջ հասնել բարձր
վարպետության, հատուկ տեղ հատկացնել կիրառական արվեստի զա նա զա ն տեսակներին:
Դա միաժամանակ զարգա ցող ռուսական պալատական կենցաղի թելադրանքն ու
պահանջն էր, որին հաջողությամբ ընդառաջում էր նա:
Բոգդան Սալթանովը կատարել է դաջե, փայտե զա նա զա ն աշխատանքներ, ն կա րազարդել
է սնդուկներ, գրակալներ, զարդատուփեր, պահարաններ, սեղաններ, բազկաթոռներ,
մոմեր, դրոշակափայտեր, ստեղծել է խաղալիքներ, դրոշներ և այլն:
Զինապալատի ֆոնդերում պահպանվել են նրա կատարած մի քանի դրոշները,
r որոնք արված են նկա րա զա րդմա ն բարդ տեխնիկայով, բավական մեծ չափերի վրա
տեղավորած ոսկեզօծ ու ա ր ծա թա զ օծ զարդանախշերով, սրբերի պատկերներով և օրհնա-
գրերով3:
Բազմաթիվ գրառումներ կան Զինապալատի արխիվային փաստաթղթերում Բ. Սալ-
թանովի պատրա ստ ա ծ գեղարվեստական իրերի մասին: Ահա դրանցից մի քանի օրի

————-

1
Պ ա հպ ա ն վ ո ւմ է Մոսկվայի Պ ա տ մ ո ւթ յա ն պ ետ ա կա ն թ ա ն գա րա ն ո ւմ : № 42069: Բա ր ձր ո ւթ յո ւն ը ‘ 13
սմ., ե ր կ ‘. 34,5 սմ, լա յն քը ‘ 23,2 սմ, Տաշը’ 820 գր: Միաձույլ ա ր ծ ա թ է զա ր դ ա քա ն դ ա կ ն ե ր ո վ : ձ րա —
պ ա րա կ վա ծ է’ М. М. Постникове-Лосеве, Русские серебряные и золотые ковши М., 1953,
рис. 7.
2 Викторов А. Описание записных книг и бумаг старинных дворцовых приказов. 1613— 1725.
Вып. II., М., 1883, стр. 470.
3 Ալեքսեյ Միխա յլովիչի ժ ա մա նա կ պ ա տ ր ա ս տ վա ծ 10 դրոշ տ եսել է Պ. Ս վինինը, 1893 թ. Картины
России и быт разноплеменных народов из путешествия П. П. Свинина. Ч. 1, СПБ, 1839,
стр. 67.

72

նակ. «գեղանկարիչ Իվան Բոգդանի Սալթանովին’ ներկերի համար 12 ռուբ., նա ն կա րեց
ըստ ցուցակի, Զինապալատում, ամեն տեսակի ատյանական և պալատական գործեր,
զվարճալի փայտիկներ, տուփեր, պահարաններ, աթոռներ, ճաշատախտակներ, սըր-
բապատկերների պահարաններ, փոքր շախմատներ, լուսամուտների շրջանակներ, երկաթե
թնդանոթ, տարբեր տեսակի փայտե թռչուններ, հոլ-խաղալիքներ», «գեղանկարիչ
Իվան Սալթանովին իրերի նկա րա զա րդմա ն ե. այլ գործերի համար’ մեկ ռուբլի
և 6 ալտին, նա նկարել է նաև մեծ թագավորի սենյակի համար փորագրված փա յտե
նշան: Նա նկարել, ոսկով ու ներկերով ձևավորել է մեծ թագավորի համար գրա կալ
»1 :
Նրա կատարած ա շխա տա նքները հանգամանալի նկարագրություններ չունեն: Դը-
րա նք համառոտ են, քիչ բան ասող: Այսպես, «12 դարակներով արկղիկ», «մարմարապատում
է թագավորազն Պետրոսի զարդատուփը», սևացնում է «Նատալիա Կիրի-
լովնա թագուհու պահարանը, Ֆյոդոր թագավորի սենյակների համար նկարազարդում
է սեղանածածկեր: Սևացնում է գրակալներ, սեղանի ու ճաշի տախտակներ (տալիս
է սև փայտի տեսք), ոսկեզօծում և նկարազարդում է Պետրոս արքայազնի շա խ մա տը,
ձևավորում է պալատական զա նա զա ն տիպի կահույք, որոնք գնահատվում են
ժամանակի ամենաբարձր գներով: Սալթանովի պատրաստած իրերն ունեին նոր ձև և
նոր ձևավորում, որտեղ իրի ուտիլիտար կողմը զուգակցվում է արևելյան դեկորատիվ
գունագեղությանը: Նրա կատարած ա շխա տա նքներում վարպետորեն զուգորդվում են
դրվագազարդումը, փորագրությունը, ինտարսիան, գեղանկարչական դեկորը: Ինչպես նը-
շում է Ն. Մոլևան, «Սալթանովի պատրա ստ ա ծ մոսկովյան մահճակալը գեղանկարչական
ձևավորում ուներ, ոտքերն ամրա ցվա ծ էին թռչնի ճանկերի վրա: Զ ա ր դա քա ն դակված
մահճակալի վերևի մասը ոսկեզօծ էր և նկարազարդված: Նկարիչը ձևավորել
էր նաև ողջ մահճակալը, ներքնակի ու բարձերի տակ դրվող հարմարանքի վրա
հագցնում է դեղնագույն ծածկոցներ, բարձերի վրա’ արծաթե կամ ոսկե ժանյակներով
ելուզված ալ կարմիր կտոր: Անկողինը ծածկվում է գունավոր ասեղնագործված
չինական սև կերպասով: Սալթանովի պատրաստած մահճակալն արժեր 100 ռ., իսկ
անկողինը’ 30 ռ., որը կրկնակի թանկ էք ձևավորված կափարիչ ունեցող բարդ ժա մացույցից
»2:
Բ. Սալթանովը փաստորեն առաջին ա նգա մ ռուս իրականության մեջ ստեղծում
է նկա րա զա րդ կահույք, որն իր ձևավորումով և հատկապես գունային կառուցվածքով
կապվում է նրա կողմից նկա րա զա րդվա ծ սենյակների ինտերյերին: Սալթանովը ձե-
վավորում է նաև պալատական սենյակների լուսամուտները, որոնց փայլարների ն կա րազարդումը
նույնպես լուծում է ինտերյերի գունային արտահայտչականությանը հա րազատ:
Ինչպես իրավացիորեն նշում է Ն. Մոլևան, Բ. Սալթանովը ստեղծեց կահույքի
մոսկովյան տեսակը, որը որոշակի տեղ գրավեց ժամանակի ընդհանուր եվրոպա-


1 ЦГАДА, Փ- 396, 1676—1677 Г Г . Д , 958, Л Л . 219, 443—444:
2 ն. ՄոլԱա, գ ե ղա ն կա ր ի չ Բ ո գ դա ն (Ի վա ն) Ս ա լթա ն ո վ ը Մոսկվայում: «Պ ա ւոմա -բա նա սիրա կա ն հանդես»,
Երևան, 1 974, № 1, էջ 45:

73

կան կահույքի ոճի մեջ1 : Սա նույնպես կարևոր առանձնահատկություն է, երբ գ նա հատում
ենք Բոգդան Սալթանովի ստեղծագործության նշանակությունը XVII դ. ռուսական
արվեստում:
XVII դ. պալատական կիրառական արվեստի բազմաթիվ օրինակներ են պ ա հպա նվել
ինչպես Մոսկվայի Զինապալատում, նույնպես և մի շա րք թանգարաններում, հա տ կապես
Պատմության պետական թանգարանում: Դժվար է այժմ որոշել, թե որոնք են
Սալթանովի կատարածները: Նկատի ունենալով նրա ա շխատանքների բա զմա զա նությունն
ու բազմակողմանիությունը, կարելի է ենթադրել, որ պ ա հպա նվա ծ ա շխ ա տ ա ն քներից
շատերում զգալի է Բ. Սալթանովի արվեստի ազդեցությունը (օր. Մոսկվայի
Պատմության պետական թանգարանի փայտե սինին, փայտե սնդուկը, սեղանը, որը
պատկանել է Սոֆյա Ալեքսեևնա թագուհուն և այլն):
Բ. Սալթանովը «Սևացնում է փայտը, որպեսզի այն նմանվի Եվրոպայի և, հատկապես,
Հոլանդիայի կահույքում լայնորեն օգտ ա գործվող սև փայտին: Նա մարմարի
տեսք է տալիս իրերին, ոսկեզօծում է կահույքի հա մա պա տ ա սխան մասերը (ա-
թոռներ, գրակալներ, ճաշատախտակներ), որոնք երբեմն ընդելուզում է թանկա րժեք
քարերով»:
Արվեստաբան Ն. Մոլևայի հետազոտության շնորհիվ պարզ է դառնում, որ Բ. Սալ-
թանովի կատարած բա զմա թիվ փայտե «շկատունաները», որոնք ունեն փորագրված
ոտքեր, պահարանային հատվածներ, դարակներ, կրիայի ոսկորի դրվագազարդում, գեղանկարչական
հատվածներ (թևավոր մարդիկ, կենդանիներ, բնանկար և այլն) XVII դ.
Եվրոպայում լայն տարածում ունեցող կաբինետներն են (հատուկ դարակներով սեղան-
պահարաններ, որոնցում տեղավորում էին գրենական պիտույքներ և նամակներ):
Վերլուծելով տոսկանական, ֆրանսիական, իսպանական և ֆլորենտական կաբինետները
և համեմատելով նույն ժամանակի ռուսականի հետ, Ն. Մոլևան եզրահանգում է.
Բ. Սալթանովը ոչ մի տեսակը չի կրկնում, նրա ստեղծածն ունի «ինքնատիպ կառուցվածք,
այն զարդարվում է միայն գեղանկարով: Դա մոսկովյան կաբինետն է»2:
Ն. Մոլևան գտնում է նաև, որ Բ. Սալթանովի հնարամտության շնորհիվ ռուսական
ավանդական սնդուկին փոխարինելու են գալիս զգեստների պահարանը, փայտե
շքեղ մահճակալը: Սենյակների պատերը ծածկվում են մահուդով, կաշվով, որոնք
ձևավորվում են ոսկե և արծաթե հատվածներ ունեցող գեղանկարով: Բ. Սալթանո-
վը կտավի վրա նկարում է շքեղ զարդանախշեր, ամրացնում շրջանակների վրա ու
կախում պալատի սենյակների պատերին: Դա հիմնական ֆոնն էր, որի վրա տեղադրվում
էին հայելիներ, փորագրական թերթեր, դիմանկարներ, քարտեզներ, ապլիկա-
ցիայի տեխնիկայով («կերպասային նկարչություն») արված սրբանկարներ և այլն: Առաստաղից
կախվում էին լուսամփոփներ, որոնցից մեկը, ըստ պ ա հպա նվա ծ օճառման, Բ.
Սալթանովը ձևավորում է «միագլուխ ոսկեզօծ արծվի» քա նդա կով և վեց ոսկեզօծ


1 Нина Молева, Иван Салтанов и его школа. «Вестник общественных наук АН Арм.
ССР», Ереван, 1977, № 10, стр. 81.
2 Н. Молева, Повесть о жилье, ж. «Знание-сила», М., 1973, № 1, стр. 40.

74

երկաթյա մոմակալներով: Սալթանովը նկա րա զա րդվա ծ փայլարով ձևավորում է լուսամուտները,
առաստաղը (երբեմն’ ապակիով և հայելիով), որը փոխարինում է եվրոպական
վիտրաժին: Եվ այս ամենը «Մոսկվայի համար դառնում է նորաձևություն…
Առանց Սալթանովի նման մարդկանց չէր կարող վերակառուցվել պետրոսյան վերափոխումները
հիմնավորող և նա խա պ ա տ րա ստ ո ղ նոր Մոսկվան»1:
Բոգդան Սալթանովի’ կիրառական արվեստի բնագավառում կատարած ա շխա տանքներից
պահպանվել է Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի ճանապարհորդական վրանի
վերին մասը (1668 թ.), որը ժամանակի դաջարվեստի գեղեցիկ մի օրինակ է2:
Կարմրաշագանակագույն խաղողի ոճավորված ողկույզներին հաջորդում են արևածաղ-
կի դեղին, խոշոր ծաղիկները, որոնք զուգակցվում են հաստ ցողունների ռիթմով: Ընդհանուր
կոմպոզիցիայի մեջ կարևորը բաց կանաչ և բաց շագանակագույն ոճավորված
ծաղիկների վարդակներն են, որոնք իրենց ընդհանուր գունային կառուցվածքով
հատկապես շեշտվում են մուգ ֆոնի վրա: Այս ա շխա տա նքում հանդես է եկել
Բոգդան Սալթանովի գույնի դեկորատիվ զգացողությունը, նրա հմտությունը’ գույնը,
զարդանկարը շաղկապելու մեծ հարթության հետ: Բ. Սալթանովի դաջե այս ա շխա տանքին
առաջին ա նգա մ գեղարվեստական արժեքավորում է տրվել «Ռուսական դեկորատիվ
արվեստը» բազմահատորյակում: Շարադրանքի հեղինակը, ճիշտ նշելով նը-
րա տեղը XVII դ. ռուսական կիրառական արվեստում, որոշակի նմանություն է տեսնում
վրանի զարդանկարների և Յւսրոսլավլի մի շա րք եկեղեցիների նկարա զա րդումների
միջև: Շարադրանքի մեջ վրանի անհայտ նկարիչը օժտ վա ծ է ժողովրդական մտ ա ծողությամբ,
որն, ըստ հեղինակի, օգտ վել է Զինապալատում պահպանվող բա զմա թիվ
արևելյան կտորների զարդանկարներից: Արևելյան զարդամոտիվների, գույնի, դեկորատիվ
մտածելակերպի առկայությունն այս ա շխա տա նքում անշուշտ ճիշտ է բացա-
հայտվում և հիմնավորվում հենց իր’ նկարչի միջավայրով, ծագումով և հակումներով,
նա խ որդ գործերով, գործոններ, որոնք տարօրինակ կերպով անտեսում է շարադրանքի
հեղինակը: Տարօրինակ է հեղինակի կողմից ընդհանրապես Բոգդան Սալթա-
նովի անվան անտեսումը: ճատորում զետեղված վրյ^ւնի զարդանկարի գունավոր վերատպության
տակ նշվում է միայն, որ դա XVII դ. գործ է3: Առավել տարօրինակ
է այս դիրքորոշումը, քանի որ վրանի գոյության առաջին իսկ գրառումից Զ ինա պ ա լատի
մատյաններում (բազմիցս հրապարակվել է ուսումնասիրողների աշխատություններում)
այն դիտվել է որպես Սալթանովի աշխատանք:


1 Նույն տեղում, էջ 42:
2 Այդ ա ռ թ ի վ 1668 թ. փ ետ ր վա ր ի ն գ րա ռ վ ո ւմ է’ « թա գա վ ո րի մ ե ծ վ րա ն ը ն կա ր ե լո ւ ն պ ա տ ա կ ո վ հա յա
զ գ ի գ ե ղա ն կա ր ի չ Բ ո գ դա ն Ս ա լթա ն ո վ ի հա մա ր գ ն վ ա ծ են Ներկեր»: ЦГАДА, Փ . 396, on. 2, N9 956
№ 30 и об.
3 Алпатова И. А., Набойка. В книге Русское декоративное искусство от древнейшего
периода до XVIII в. Т. I, М., 1962, стр. 448—449, репрод, на стр. 445.

75

Բոգդան Սալթանովը Մոսկվայի Զինապալատում աշխատեց մոտ քառասուն տարի:
Սովորական նկարչից նա հասավ մինչև Զինապալատի գեղանկարչական արվեստանոցի
ղեկավարի պաշտոնի, պաշտոն, որին արժանացել են միայն Սիմոն Ուշակովը և
Իվան Բեզմինը: Պաշտոնն իրարից ժառանգելուց զատ պատմական մեծ խորհուրդ կա
այս երեք խոշոր նկարիչների հաջորդականության մեջ:
Սիմոն Ուշակովը’ ժամանակի ռուս արվեստի խոշորագույն ներկայացուցիչը, իր
ստեղծագործական կյանքի վերջին տասնամյակներում որոշակիորեն վերանայեց ռուսական
սրբանկարչության կանոնիկ դա րձա ծ հասկացողությունները’ գեղարվեստական կերպարավորման
առումով: XVII դ. II կեսում քա ղաքական, տնտեսական ու կուլտուրական
բուռն վերելք ապրող ռուսական իրականությունը կարիք ուներ կերպարվեստի
տեսակների բազմազանության, անցյալի նկարելաձևի վերանայման, նոր ժանրերի: Այդպիսի
գեղագիտական ըմբռնումների տեր էր Իվան Բեզմինը, որի հետ XVII դ.
70-ական թվականներին ռուսական գեղանկարչության ակտիվ մասնակիցը դարձավ
Բոգդան Սալթանովը: Սալթանովի արվեստի արևելյան շքեղությունը, մոնումենտալի, դեկորատիվի
զգացողությունը, գույնի, գծի, ձևի պլաստիկայի ինքնատիպ հասկացողությունը,
ինչպես նաև եվրոպական, հատկապես հոլանդական արվեստից ընկալած գեղանկարչական
բա զմա թիվ օրենքների իմացությունը նրան հնարավորություն տվեցին
իր ստեղծագործությունը շաղկապել ժամանակի գեղագիտական պահանջներին: Մոսկվայի
Զինապալատի գործունեության արհեստավորական բնույթի մեջ XVII դ. 70-ա-
կան թթ. որոշակի երկվություն է նկատվում: Տեղի է ունենում արհեստի և արվեստի
սահմանազատում: Ս. Ուշակովի, Բ. Սալթանովի և Ի. Բեզմինի ողջ ստեղծագործությունն
այդ անջատման պատկերավոր օրինակ է: Ուշագրավ է, որ նույնը կատարվում
էր նաև Նոր Ջուղայի հայ կերպարվեստում: Նշանակում է’ Սալթանովի համար, որը
Նոր Ջուղայից եկավ Մոսկվա, արվեստի պահանջների և նրանց իրականացման ներքին
պրոցեսում էական փոփոխություններ տեղի չունեցան: Եթե նա Ռուսաստան գար
XVIII դ. սկզբներին, ապա կլիներ շատ ուշացած և ռուսական արվեստի զարգացման
գործում չէր ունենա այն դերն ու նշանակությունը, որն ունեցավ XVII դ. վերջին
երեսնամյակում:
Սալթանովը միայն բազմակողմանի արվեստագետ չէր: Նա Զինապալատում ստեղծեց
նաև նկարիչների մի ամբողջ դպրոց, որը հող պատրաստեց հետագա տասնամյակների
արվեստի զարգա ցմա ն համար:
XVII դ. վերջին քառորդում Զինապալատում կատարելագործվող նկարչի աստիճան
ստացող երիտասարդների զգալի մասը կամ սովորել է Բոգդան Սալթանովի մոտ, կամ
նկարչի կոչում ստացել նրա երաշխավորականով: Նրա աշակերտներից են Իգնատի
Անդրեև Սկորչևսկին, Դմիտրի Պետրով Ֆիրսովը, կալմիկ Սավկա Յակովլևը, Լազար
Իվանով Բելսկին («ղըզլբաշի երկրից»), Յակուշկա Կոնդրատևը, Անտոն Պավլովը, Եֆ-
րեմ Լեբեդևը, Երոֆեյ Ելինը, Մատյաշկա Ռետկինը, Աֆանասի Ֆիլիպովը, Յակուշկա
Վասիլևը, Սենկա Սիդորովը, Աֆոնկա Աֆանասևը, Եմելկա Կոնդրատևը, Վասիլի Գավ-
րիլովը, Ալյոշկա Իվանովը, Միխայիլ Չեգլոկովը, Կարպ Զոլոտարյովը, Օսիպ Կլոկու-

76

նովը (որին Պետրոս l-ը տարավ Պետերբուրգ, և նա այնտեղ դա րձա վ առաջնակարգ
նկարիչներից մեկը) և ուրիշներ1:
Р. Սալթանովի աշակերտների շարքում անհրաժեշտ է առանձնացնել հատկապես
երկու անուն: Ծագումով հայ, Սպահանից եկած Լազար (Ղազար) Բելսկին նկարչական
մի ողջ ընտանիքի հիմնադիրն էր, ընտանիք, որը խոշոր դեր խաղաց XVIII դ.
ռուս արվեստում, հատկապես լայն տարածում ստացող լանդշաֆտային և դեկորատիվ
պաննոների ստեղծման գործում2:
Իվան Բեզմինը (մահ. 1700) 1668 թ. հունվարից մինչև 1671 թ. սովորեց Բոգդան
Սալթանովի մոտ, այնքան կատարելագործվեց, որ մի շա րք նկարներում դարձավ
իր ուսուցչի համահեղինակը և երկար ժամանակ գլխավորեց ռուսական կերպարվեստի
մոսկովյան դպրոցը:
Բոգդան Սալթանովի և նրա աշակերտների փոխհարաբերությունը չէին սահմանափակվում
«ուսուցիչ-աշակերտ» շրջանակներում: Բ. Սալթանովի արվեստանոցում ն րա ն ք
ոչ միայն փորագրություններ էին ընդօրինակում, այլև նկարում էին բնականից: Պատահական
չէ, որ Զինապալատում նկարիչներ պատրաստելու ընթա ցքը համարվում է
«XVII դարի Ակադեմիա»3: Ուսուցումը տեղի էր ունենում հատուկ շենքերում («живописные
избы»), որոնք տեղավորված էին Բոգդան Սալթանովի սեփական տան բակում,
սկզբում Կիտայ-9-որոդում, ապա’ Տաուզայի մոտ, որը հետագայում ա նցա վ Ս. Ու-
շակովին և նրա սրբանկարչական արվեստանոցին:
Ամենօրյա ա շխա տա նքի ընթա ցքում արմատավորվում էին գեղարվեստական նոր
հասկացությունները, որոնք և նա խապ ա տ րա ստեցին պետրոսյան ժամանակաշրջանի
արվեստի վերելքը:
Աշակերտներին գեղանկարչական արվեստին հաղորդակից դարձնելը միայն մեխա նիկական
պրոցես չէր, այլև գեղարվեստական նոր հասկացությունների ա րմատավորում,
որը և օգնեց Զինապալատի գեղանկարչական կյանքն աննախընթաց մա կա րդա կի
բարձրացնելուն: Իոսիֆ Վլադիմիրովը կոչ էր անում. «… որոնք մյուսներին գերա զա նցում
են իրենց գիտելիքներով, և որոնք ի վերուստ շնորհված են հմուտ նկարչական
արվեստով, աղաչում եմ. գիտելիքների կայծով կիսվել նրանց հետ, ովքեր դրա
կարիքն ունեն»4:
Այդպիսին էր հենց հայազգի նկարիչ Բոգդան Սալթանովը:
Կարծես խորհրդանշական բան կա Պետերբուրգ-մայրաքաղաքը հիմնադրելու և
Բոգդան Սալթանովի մահվան միջև, երկուսն էլ նույն’ 1 703 թվին:


1 ЦГАДА, ф . 396, Д . №№ 13791, 23599, 15720, 18928, 17596, 29535, 25169, ինչպես
նսւԱ’ А. Успенский, Царские иконописцы и живописцы XV II веке. Т. II. М., 1910; Н. Молева,
Материалы к словарю русских художников первой половины X V III в. В книге Н. Молева и
Э. Белютин, Живописных дел мастера. М., 1965, стр. 185 — 248.
2 Н. Молева, О художниках Вельских. «Вестник общественных наук АН Арм. ССР»,
Ереван, 1974, № 8.
3 Н. Молева и Э. Белютин, Педагогическая система Академии художеств XVIII века.
М., 1956, стр. 5.
4 История эстетики. Т. 1, М., 1962, стр. 445.

77

Սալթանովի մահով եզրափակվում է Մոսկվայի Զինապալատի գեղանկարչական
կյանքի կարևորագույն փուլը:
Զինապալատի նկարչական արվեստանոցը կորցնում է իր վաղեմի փառքը, դե-
րըն ու նշանակությունը: Արվեստի այդ մեծ օջախը խթանեց XVIII դարի ռուսական
արվեստի զարգացումը:
Զինապալատի վերջին խոշոր նկարիչներից էր Բոգդան Սալթանովը:
Նա ռուսական մշակույթ մուտք գործեց ազգային արվեստից հարստացած փորձով
ու կարողություններով, ապրեց ռուսական արվեստի զարգացման շուրջ քառասուն
տարիները, օժանդակեց նորարարությունների արմատավորմանը:
Բոգդան Սալթանովի ստեղծագործական կյանքը ռուս-հայկական մշակույթի կապերի
ու փոխհարստացման փայլուն արտահայտություններից է:

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика