дома » Рефераты » Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ
ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Գլխավոր էջ ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ | Богдан Салтанов

Ֆյոդոր Ալեքսեևիչի մահից հետո (մահացել է 1682 թ. ապրիլի 27-ին), 1685 թ.
մարտի 16-ին եղբայրները’ Իվանն ու Պետրոսը, կարգադրում են նրա շիրմի համար
(Կրեմլի Արխանգելսկի տաճար) պատրաստել հանգուցյալի դիմանկարն ու դնել շիրմի
դիմաց սյան վրա. «1685 թվի մարտի 16-ին մեծ թագավորները… հրամայում են… Զինապալատում,
փայտե տախտակի վրա նկարել իրենց եղբոր’ ցար Ֆյոդոր Ալեքսեևիչի
հիշատակի պերսոնան… մոտավորապես նրա հասակին և դնել Մայր եկեղեցում…
դագաղի մոտ»2:


2 ЦГАДА, Ф. 396, 1685 г., д. 23165, л. 1.

39 Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ժամկետ է տրվում մինչև զատկի օրը, այսինքն’ ապրիլի 19-ը: Նկարի կատարումը
հանձնարարվում է Ի. Մաքսիմովին, ապա’ Ի. Ուշակովին1 : Ինչպես ցույց է տալիս
դեպքերի հետագա ընթացքը, պատվերը չի կատարվում և 1685 թ. ապրիլի 26-ին
այդ նույն պատվերը հանձնարարվում է Բոգդան Սալթանովին. «Մեծ թագավորների
հրամանով բոյարական ազնվական Միխայիլ Տիմոֆեևիչ Լիխաչևը հրամայեց սբ. Մի-
խայիլի տաճարում, մեծ նահատակ Ֆյոդոր Ստրատիլատի սրբապատկերի վերևում, որը
նվիրված է Ֆյոդոր Ալեքսեևիչի երջանկահիշատակությանը… Նկարել կենսահաստատ երրորդության
պատկերը, իսկ այն, ինչ հանձնարարված էր նկարել նույն մայր տաճարի
համար, այդ կերպարը նկարի Բոգդան Սալթանովը»2:
Դիմանկարը մինչև 1894 թ. գտնվում էր Ուսպենսկի տաճարում, որտեղից մյուս
շիրիմների նկարների հետ հանձնվեց Մոսկվայի պատմության պետական թանգարանին 3:

Սկզբնական շրջանում նկարի հեղինակն էր համարվում Բոգդան Սալթանովը,
սակայն 1955 թ. հետո, երբ լույս տեսավ նույն թանգարանի հին ռուսական նկա րչության
բաժնի վարիչ Ե. Ս. Օվչիննիկովայի «Портрет в русском искусстве
XVII века» գիրքը, նկարի տակ, որը ցուցադրվում է Պատմության թանգարանի
XVII դարի բաժնում, գրված է. «Работа художников Ивана Безмина,
Ерофея Елина и Луки Смояянинова»:
Նպատակ ունենալով ցույց տալ ռուսական արվեստի ակունքները, Ե. Ս. Օվչիննիկովան
գրում է, որ «Մինչհեղափոխական շրջանի ուսումնասիրողները XVII դ. մեր
արվեստի առաջադիմական զարգացմա ն մեջ որոշիչ դեր էին հատկացնում օտար նկարիչներին,
որոնք այդ ժամանակ աշխատում էին Զինապալատում 4: Հակառակ կարծիքն
ապացուցելու նպատակով հեղինակն իր աշխատության մեջ հատուկ գլուխ է
նվիրում Ֆյոդոր Ալեքսեևիչի վերոհիշյալ դիմանկարին, տալիս մանրակրկիտ պ ա տ մա կան
տվյալներ նրա ստեղծման ու վերջին վերանորոգման մասին ու հանգում այն
եզրակացության, որ անհրաժեշտ է վերանայել այն արմատացած կարծիքը, թե «այդ
նկարի հեղինակն է XVII դ. կեսերին «շահի երկրից» Մոսկվա վերաբնակված Իվան
Սալթանովը»5: Վերանայելով Դ. Դ. Ֆիլիմոնովի և Ա. Ի. Ուսպենսկու կողմից օգտագործված
նյութերը, շարադրելով նկարի պատվիրման պատմությունը Ի. Մաքսիմովին
և Ֆ. Ուշակովին, ապա և Ի. Սալթանովին, հեղինակը գրում է. «Դիմանկարը Սալ-
թանովին վերապատվիրելու տեղեկությունը վերջին տվյալն է (նկա րի-Մ . Ղ., Վ. Ո.) պատվերի
մասին Զինապալատի գործերում: Մինչև 1685 թ. ապրիլի 28-ը և հետո Սալ-


1 Г. Д. Филимонов, Симон Ушаков и современная ему эпоха русской иконописи. М.,
1873, стр. 49— 50.
2 А. Новицкий, Парсунное письмо в Московской Руси, ж. «Старые годы», СПб, 1909,
июль-сентябрь, стр. 390. А. И. Успенский, Царские иконописцы и живописцы XVII века.
Словарь. М., 1910, стр. 242.
3 № 29175. նկարը բազմիցս ենթարկվել է վերանորոգումների. 1743 թ., 1772—1773 թթ., 1812 թը-
վից հետո, 1949 թ.:
4 Е. С. Овчинникова, стр. 6.
Տ Նույն տեղում, էջ 38:

40 Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

թանովի մասնակցության մասին դիմանկարի ստեղծմանը ոչ մի ցուցում չի հանդիպում
աղբյուրներում» 1: Սակայն նշենք, որ 1685 թ. ապրիլի 28-ից հետո’ նույն թվականի
հունիսի 11-ին հիշատակվում է, որ Սալթանովը Եկատերինա Ալեքսեևնա ար-
քայադստեր պալատում պետք է Նկարի «տիրոջ խաչելության պատկերը  Հովհաննես
Մկրտիչի պատկերը և Ֆյոդոր Ալեքսեևիչի կերպարը» 2:
Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարն այստեղ պ ետ ք է հասկանալ որպես առանձին
աշխատանք և ոչ Եկատերինա Ալեքսեևնայի պալատի համար կատարվող նկար, քանի
որ գործերի քարտուղարն էլ առաջին երկու աշխատանքները թվարկելիս վերջին
նկարն առանձնացրել է:
Զինապալատի փ ա ստաթղթերում պահպանվել է Նաև հիշատակություն, որ 1686 թ.
օգոստոսի 2-ից մինչև 6-ը «…Նկարիչներ Երոֆեյ Ելինն ու Լուկա Սմոլյանինովը գործ
ունեին երջանկահիշատակ Ֆյոդոր Ալեքսեևիչի նկարի հետ’ 4 օ ր » 3:

Հեղինակը, մինչև փաստերին անդրադառնալը, ունենալով իր կանխակալ կարծիքը
Ֆյոդոր Ալեքսեևիչի դիմանկարի մասին, գրում է. «Տվյալ դեպքում գեղանկարիչների
նոր անունների հիշատակությունը, բնականաբար, հարց է առաջացնում’ ինչ դիմանկարի
մասին է խոսքը, այն, որ վերապատվիրված էր Սալթանովին, թե որևէ նորի.
հազիվ կարելի է կասկածել, որ այստեղ նկատի է առնված թագավոր Ֆյոդոր
Ալեքսեևիչի շիրմի համար պատվիրված միակ դիմանկարը, որը 1685 թ. ապրիլի 28-ին
վերապատվիրվել էր Սալթանովին 4:

Այս կարևորագույն հարցում նմա ն մակերեսային մոտեցումը կարող է միայն տարօրինակ
թվալ, եթե նկատի չառնվի գրքի շարադրման ընդհանուր տրամաբանությունը:
Ե. Ս. Օվչիննիկովան գրում է, որ նկարի համար մինչ այդ արդեն ընդհանուր
գծագրությունն արել ու որոշ տեղեր արդեն նկարել էր մեկ այլ նկարիչ (թեպետ ոչ
մի փաստ չկա այդ մասին)’ հնարավորություն տալով Ելինին ու Սմոլյանինովին դիմանկարն
ավարտել չորս օրվա ընթացքում: Ըստ Օվչիննիկովայի, այդպիսի նկարիչ
կարող էր լինել Ի. Բեզմինը, որը ղեկավարում էր Զինապալատի գեղանկարչական արվեստանոցը:

Ըստ նրա, Մաքսիմովից և Ուշակովից հետո ա շխատանքը հանձնարարվեց
Սալթանովին, որովհետև վերջինս այդ ժամանակ «…Բեզմինի արվեստանոցի նկարիչն
էր միայն, աշխատում էր նրա ղեկավարությամբ, նրա աշակերտների ու երիտասարդ
գեղանկարիչների հետ: Նրան, որպես և նրանցից ավագի, հանձնարարվում է այդ պ ա տ վերի
կատարումը»5: Եվ սա ասվում է մի նկարչի մասին, որն արդեն տասնյակ ինքնուրույն
ա շխատանքների հեղինակ էր, ուներ աշակերտներ, իր բազմամյա ու բազմակողմանի
գործունեության համար արժանացել էր ազնվականի տիտղոսի ու ստանում էր
իր ժամանակի համար ամենաբարձր ռոճիկը (256 ռ.):


՚ Е. С. Овчинникова, стр. 43.
2 А. И. Успенский, Царские иконописцы и живописцы XVII века. Словарь. М., 1910, стр. 243.
3 ЦГАДА, Ф. 369, д. 24442, 1686 г., л. 1.
4 Е. С. Овчинникова, стр. 43.
5 Е. С. Овчинникова, стр. 49.

41 Ֆյոդոր Ալեքսեևիչ | ԲՈԳԴԱՆ ՍԱԼԹԱՆՈՎ

ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱԿԱՆԻՇՆԵՐԻ, ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐԻ, ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ-ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

#Բոգդան_Սալթանով #Богдан_Салтанов

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*
*

Статистика



Яндекс.Метрика