дома » Рефераты » ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԻԱԿՑՈՒՄԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԻԱԿՑՈՒՄԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 6.3. ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԻԱԿՑՈՒՄԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Խնայողության եւ ներդրման այս փոխկապվածությունը Երբեմն կարող
է հակառակ արդյունքն ունենալ, քանզի հանրահայտ է, որ այս երկու
գործոնը տնտեսական աճի հիմքն են, նույնիսկ եթե այս գործընթացը միշտ
չէ, որ ճշգրտորեն է նկարագրվում: Բայց խնայողության եւ ներդրման
գործընթացի այնպիսի կողմեր կան, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Հենց
դրանց էլ այժմ կանդրադառնանք:

* Յուրաքանչյուր երկրում գործարար հատվածի կախվածության սսափճանն
ընտանիքների խնայողություններից տարրեր Է: ԳերմանԼւայում hi ճաս|ոնիայում
այդ կախվածությունը մեծ Է, Մ|աւցյա| Նահանգներում ոչ: ԱԼՐՆ-ամ գործարարությունը
նշսւնակա||ւց չափով ինքնաֆինանսավորվող Է:

92

Սկսենք խնայողությունից: Խնայողությունը պատկերացնում ենք որպես
փողը դրամատանը կամ որեւէ ֆինանսական հաստատությունում պահելը:
Եվ շատ հաճախ չենք հասկանում, որ խնայողությունը միանգամայն տարբեր
երկու իմաստ ունի: Առաջինը, իհարկե, փողը մի կողմ դնելն է’ չծախսելը,
երկրորդը’ միջոցներն «ազատ արձակելը»: Ինչպես կտեսնենք, այս երկուսը
միանգամայն տարբեր հետեւանքներ ունեն շրջանառության մեջ. առաջինը’
վատ, երկրորդը’ լավ:
Փողը դրամատանը, նոր ապահովագրի կամ նոր բաժնետոմսի մեջ դնելն
անմիջապես ազդում է պահանջարկի վրա’ առաջացնելով ճեղքվածք կամ
պակաս: ճեղքվածքի պատճառն այն է, որ ընտանիքների’ ֆիրմաներից կամ
կառավարությունից ստացած վաստակի մի մասը շրջանառություն չի վերադառնա
որպես սպառողական հոսքի մի մաս: Մի խոսքով, խնայել
նշանակում է չսպառել: Ինչպես հենց նոր տեսանք, սա չի նշանակում, որ
այս խնայողություններն ընդմիշտ դուրս են մնում շրջանառությունից:
Պատկերացնենք, թե սպառման դրամարկղի մոտ կանգնած ընտանիքներն
իրենց խնայողությունները պարտքով տալիս են կամ այլ կերպ փոխանցում
են ներդրումների դրամարկղի մոտ կանգնած գործարարներին: Բայց քանի
դեռ այդ փոխանցումը իրականում չի կատարվել, դրամատնային համակարգի,
բորսայի կամ կյանքի ապահովագրություն գնելու միջոցով, խնայողությունը
նշանակում է միայն այն, որ ընտանիքները վերցրել են իրենց
վաստակի մի մասը եւ որոշել են չօգտագործել սպառման ապրանքներ
գնելու համար:
Քիչ հետո կվերադառնանք փողը գործարարներին հանձնելու հարցին:
Մինչ այդ պետք է հասկանանք, որ խնայողությունը սոսկ ֆինանսական
հարց չէ, այլ նաեւ մի գործողություն, որն աշխատուժի եւ ռեսուրսների մի
մասն ազատում է սպառման ապքաւնքների արտադրությունից’ հնարավորություն
տալով օգտագործել դրանք այլ ապրանքների արտադրության մեջ:
Ավելի լավ հասկանալու համար բերենք մի օրինակ: Ենթադրենք,
գործարարները որոշել են կրկնապատկել իրենց ներդրումների ծախսերը’
պահանջարկի մեծ աճի ակնկալիքով: Կամ, ասենք, կառավարությունն ուզում
է կրկնապատկել իր ռազմական ծախսերը’ պատերազմի ակնկալիքով: Ակըն-
հայտ է, որ գործարար կամ պետական հատվածների ծախսերի այսպիսի
աճը շեշտակի «կթռցնի» աշխատուժի եւ այլ ռեսուրսների գները, քանի որ
գործարարները եւ կառավարությունը պայքարում են անհրաժեշտ աշխատուժի
ու նյութերի վրա իրենց «թաթը դնել»: Արդյունքը կլինի գների աճ,
եւ կարոդ է գնաճային «թռիչք» սկսվել:
Փաստորեն, առանց այդ թռիչքի, ներդրումները կամ պետական ծախսումներն
ավելացնելու միայն մեկ միջոց կա. անհրաժեշտ աշխատուժն ու
ռեսուրսները պետք է մատչելի լինեն: Մատչելիության մի ուղին հարկումն

93

է, այսինքն, ծախսելու կարողությունը պարզապես ընտանիքներից վերցնել
եւ տալ պետությանը: Բայց արդյունաբերությունը հարկելու իշխանություկ
չունի: Գործարարների համար միակ ճանապարհը, որուլ կարող են ռեսուրսներն
իրենց համար մատչելի դարձնել, ընտանեկան հատվածի կողմից
դրանց կամովին զիջումն է: Այս գործընթացն անվանում ենք խնայողության
կամավոր զիջում: (Իհարկե, դրամատնային կամ զանազան այլ խթաններով
կարելի է ընտանիքներին շահագրգռել հրաժարվել ծախսումից, բայց սա,
այնուամենայնիվ, կամավոր է, այլ ոչ թե ստիպողական):
Այսպիսով, խնայողության իսկապես հիմնարար կողմը ոչ այնքան ֆինանսականն
է, որը պարզապես ճեղքվածք է գոյացնում ծախսումների մեջ,
որքան հոդից, աշխատուժից, կապիտալից անմիջապես արդյունք ստանալու
պահանջից հրաժարումը:
Սա տանում է դեպի շղթայի վերջին կենսական օղակը: Ազատված
միջոցներն այժմ պետք է ձեռք բերվեն եւ օգտագործվեն գործարար հատվածի
կողմից: Եթե դրանք չօգտագործվեն, ապա խնայողության ֆինանսական
կողմի ստեղծած պահանջարկի պակասը պարզապես կվնասի սպառման
ապրանքների վաճառքին’ առանց այլ ապրանքների վաճառքով փոխհատուցվելու,
իսկ ընտանեկան հատվածի կողմից ազատված աշխատուժն ու
այլ միջոցները պարապ կմնան: Ամբողջ գործընթացի վերջին, ամենագործուն
ել ստեղծարար մասը գործարար հատվածի’ կապիտալ ձեւավորելու վճիռ
կայացնելն է: Ինչպես հաջորդ գլխում կտեսնենք, սա իսկապես անհարթ ու
վտանգավոր գործընթաց է:
խնայողությունն ու ներդրումը, այսպիսով, մեզ ավելի քիչ ծանոթ իմաստ
եւ նշանակություն էլ ունեն, քան հանրահայտ այն ճշմարտությունը, թե
խնայողություն — ներդրում գործընթաց ընդհանրապես գոյություն ունի:
Եվ իրոք, այն անծանոթ կողմը, որ հիմա արդեն հասկանալի է, մակրոտնտեսական
համակարգի աշխատանքը հասկանալու բանալին է. այն է’ տնտեսական
աճը տեղի է ունենում հատվածների համակարգման ել համագործակցության
շնորհիվ:
Որպես տնտեսության սովորական մասնակիցներ, մենք երբեք չենք
մտածում մեր գործունեությունը ուրիշ որեւէ մեկի, առավել եւս’ որեւէ
հատվածի հետ համակարգելու մասին: Նույնպես եւ ոչ մի գործարար իր
գործի ընդլայնումը ծրագրելիս ընտանեկան կամ որեւէ այլ հատվածի հետ
համագործակցելու մասին չի մտածում: Այնուամենայնիվ, համակարգման եւ
համագործակցության միջոցով համակարգն աճում է, իսկ հատվածների
փոխազդեցության անկատարությունից’ տատանվում:
Այս փոխազդեցությունը կարելի է շատ պարզ ձեւակերպել.
1. Որեւէ հատվածում պահանջարկի պակասը պետք է լրացվի հավելյալ
պահանջարկով մեկ սւյլ հատվածում: Եթե այս համակարգումը տեղի չու

94

նենա, պահանջարկը կընկնի, ՀԱԱ֊ը կնվազի, գործազրկությունն ու հոգսերը
կաճեն:
2. Ներդրման կամ պետական ծախսումների աճը, բավականաչափ զբաղվածության
դեպքում, պահանջում է, որ ռեսուրսները մատչելի դարձվեն
ընդարձակվող հատվածի համար: Սա կարելի է անել միայն հարկման կամ
կամավոր խնայողության միջոցով:
3. Եթե աճող հատվածները ծախսում են ավելին, քան մատչելի դարձած
խնայողություններն են, ապա վերընթաց ճնշում կառաջանա համակարգի
վրա, եւ հնարավոր է գնաճ: Եթե գործուն հատվածները ծախսում են ավելի
քիչ, քան խնայողության հոսքն է, վարընթաց ճնշում կլինի համակարգի
վրա, եւ տնտեսական հապաղում կառաջանա:
Իհարկե, սա այն ամենը չէ, ինչ կարելի է ասել աճի եւ նվազման, գնաճի
եւ անկման մասին: Դեռ չենք խոսել այնպիսի կարեւոր հարցերի մասին,
ինչպիսիք են փողը, արտադրողականությունը կամ կառավարության դերը:
Բայց արդեն ձեւավորվում է առաջին’ տնտեսության կառուցվածքային
ըմբռնումը: Մենք տեսանք, որ աճը պատահական երեւույթ չէ, այլ ծագում
է համակարգի հատվածների’ միմյանց լրացնող փոխազդեցությամբ: Թե
ինչպես է առաջանում այդ փոխազդեցությունը եւ ինչպես կարելի է այն
ուղղել, երբ չի հաջողվում ակնկալվող արդյունքը ստանալ, կքննարկենք
հաջորդ էջերում:

95

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика