23.4. ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum.
Ледниковый период. Екатерина Варнава и Максим Маринин — «Ari Im Sokhag». — Արի իմ սոխակ:
Ուղղակի նյութական ծախսումները հաշվառվում և ինքնարժեքի մեջ
ներառվում են ըստ ինքնարժեքի հաշվառման օբյեկտների’ ըստ թողարկվող
արտադրատեսակների կամ միատեսակ արտադրատեսակների խմբերի:
Ուղղակի նյութական ծախսումների փաստաթղթավորումը և ինքնարժեքի
հաշվառման օբյեկտին վերագրումը պայմանավորված է տվյալ արտադրության
տեխնոլոգիական առանձնահատկություններով: Հումքի և նյութերի դուրս գրումը
պահեստից ձևակերպվում է լիմիտային (չափաքանակային) քարտերով,
պահանջագրերով, արտադրական զեկուցագրերով, նորմավորման կամ
պլանավորման քարտերով և այլ սկզբնական փաստաթղթերով: Արտադրանքի
ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի արտադրական ծախսումների չափը պետք է
որոշվի տեխնոլոգիական նորմաների հիման վրա:
Լիմիտային քարտով ցույց Է տրվում նախատեսված ծավալով արտադրանք
թողարկելու համար անհրաժեշտ նյութական ծախսի նորմատիվային չափը, որը
կոչվում Է լիմիտ: Դրանից ավել պահեստից նյութերի բացթողումը կատարվում Է
արտադրամասի պետի կողմից կազմած արտադրական զեկուցագրերի հիման վրա,
որտեղ պատճառաբանվում Է լիմիտից ա վել նյութեր պահանջելու պատճառը:
Պահանջագիրն օգտագործում Й օժանդակ նյութերի, պահեստամասերի և ոչ
մշտապես օգտագործվող նյութերի դուրս գրման և նյութական ծախսումների
արտացոլմ ան համար:
466 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
467 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Զանգվածային արտադրության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են
մեքենաշինությունը, կոշիկի, կարի, տրիկոտաժի արտադրությունը նյութերի
բացթողումը կատարվում է պլանավորման քարտերով, որի մեջ հաշվարկվում է
տվյալ խմբաքանակի նյութից ստացվող դետալների մաքսիմում քանակը:
Պլանավորման քարտն ինժեներական հաշվարկի/նորմատիվներով հիմնավորված/
հիման վրա կազմված փաստաթուղթ Է, որտեղ ցույց Է տրվում թողարկվող
դետալների չափի և քանակի այն օպտիմալ տարբերակը, որի դեպքում
նյութածախսի արտադրական կորուստները կդառնան ամենաքիչը:
Կոմպլեքսային արտադրություններում, երբ մի նյութից ստացվում է մի քանի
արտադրատեսակներ, թողարկվող արտադրատեսակներին բաժին ընկնող ուղղակի
նյութական ծախսումները որոշվում են բաշխման միջոցով’ ելնելով բաշխման
համար ընտրված հաշվարկման բազայից: Գործնականում որպես բաշխման բազա
օգտագործում են առանձին արտադրատեսակների նյութածախսի նորմաները, կամ
թողարկված արտադրանքի քանակը (եթե այդ արտադրատեսակների
նյութատարությունը նույնն Է):
Ուղղակի նյութական ծախսումների բաշխման և թողարկվող
արտադրատեսակների ինքնարժեքի մեջ ներառելու կարգը ցույց տանք հետևյալ
օրինակով: Ենթադրենք «Ա» տեսակի նյութից պատրաստում են « а » , «Է»> և « с »
արտադրատեսակները: Ըստ տեխնոլոգիական հաշվարկների « а »
արտադրատեսակի միավորի նյութածախսը կազմում է 20 կգ, «Ь »
արտւսդրատեսակինը’ 10 կգ, իսկ « с » արտադրատեսակինը’ 15 կգ: Հաշվետու
ժամանակաշրջանում « а л -ից թողարկվել է 100 հատ, «Ե»-ից’ 50 հատ, իսկ « с » * Ից’
200 հատ: Հաշվետու ժամանակաշրջանում վերոհիշյալ արտադրատեսակների
թողարկման համար ծախսվել 1 6325 կգ նյութ: Թողարկվող արտադրատեսակներից
յուրաքանչյուրին բաժին ընկնող փաստացի նյութածախսը որոշվում Է հետևյալ
կերպ: Նախ հաշվարկվում է յուրաքանչյուր արտադրատեսակի թողարկման համար
անհրաժեշտ նյութի նորմատիվային ծախսը և նորմատիվային բազայի հիման վրա
հաշվարկվում Է փաստացի նյութածախսի բաշխման գործակիցը: Ըստ թողա րկվա ծ.
արտադրատեսակների նյութածախսի բաշխման հաշվարկը ներկսւյցնենք հետևյալ
աղյուսակով:
468 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Յուրաքանչյուր արտադրատեսակի համար որոշված նյութի նորմատիվսւյի§
ծախսը բազմապատկելով բաշխման գործակցով կստանանք փաստացի
նյութածախսը :
Բաշխումից հետո ծախսված նյութի քանակը գնահատվում է հաշվային
քաղաքականության մեջ ընդունված նյութերի գնհատման մեզ հայտնի մեթոդներից
(ԱՄԱԵ, ՎՄԱԵ, միջին կշռված գին) որևէ մեկով:
Ենթադրենք հաշվային քաղաքականությամբ ընդունված է, որ նյութերի
գնահատումը պետք է կատարվի ԱՄԱԵ (FIFO) մեթոդով: «Ա» տեսակի նյութի
վերաբերյալ ունենք հետևյալ տվյալները.
Նւութեոի շարժը հա շվետ ու եռւսմաակում
Ըստ ԱՄԱԵ մեթոդի հաշվետու ժամանակաշրջանի վերջին «Ա» նյութի
մնացորդը կլինի’ 175x 130 դրամ=22750դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում
ծախված 6325 կգ նյութի սւր<№քը կկազմի’ 170000+610000-22750=587250դրա մ:
Առանձին արտադրատեսակների թողարկման համար ծախսված նյութի գումարը
կկազմի փաստացի նյութածախսի և մեկ կգ-ի միջին գնի արտադրյալը.
նյութերի ծա խ սի բա շխ մա ն հաշվարկ
Ծախսված նյութերի գումարով ձևակերպվում է.
Դտ 811 «Հիմնական արտադրություն» ( « а » արտադրանք) 275.363
Դտ 811 «Հիմնական արտադրություն» («Ь » արտադրանք) 68.842
Դտ 811 «Հիմնական արտադրություն» (« с » արտադրանք) 413.045
Կտ 211 «Նյութեր» 757.045
Ուղղակի նյութական ծախսումների հաշվառման ժամանակ պետք է
ուշադրություն դարձնել արտադրության թափոնների հաշվառմանը: ԱրտադրությաՕ
պրոցեսում օգտ ա գործվող նյութերի այն մասը, որը բուն տեխնոլոգիական
նպատակով հնարավոր չէ օգտագործել/սակայն արժեք է/ համարվում է
արտադրական թափոն և Ենթակա է հետ վերադարձման: Այդպիսի նյութերը
գնճյիատվում են հնարավոր օգտագործման գներով և հետ վերադարձվում
պահեստ: Արտադրանքի ինքնարժեքի հաշվառման ժամանակ արտադրական
469 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
թափոնների գումարով ուղղակի նյութական ծախսումները նվազեցվում են:
Արտադրանքի ինքնարժեքի կալկուլյացիայի ժամանակ կալկուլյացիոն
հոդվածների կազմում այն առանձնացվում է առանձին հոդվածով: Արտադրական
թափոնների գումարով ձևակերպվում է’
Դտ 211 «Նյութեր»
Կտ 811 «Հիմնական արտադրություն»
Թողարկվող արտադրանքի, կատարված աշխատանքների և
ծառայությունների ինքնարժեքում ներառվող կարևորագույն ծախսումներից են
աշխատանքի վճարման և գործատուի կողմից կատարվող սոցիալական
ապահովագրության վճարների գծով * ուղղակի ծախսումները: Ուղղակի
աշխատանքային ծախսումների հաշվառման կարգը պայմանավորված է
կազմակերպությունում կիրառվող աշխատանքի վճարման համակարգով:
Գործնականում կիրառվում են աշխատավարձի գործավարձային և
ժամանակավարձային ձևերը’ իրենց համապատասխան տարատեսակներով:
Գործավարձը լինում է’ ուղղակի, պարգևատրային, պրոգրեսիվ, ակորդային
գործավարձ, որի տարատեսակներից մեկը բրիգադային աշխատավարձն է:
ժամանակավարձը լինում է պարզ և պարգևատրային: Անկախ կիրառվող ձևից և
համակարգից, աշխատավարձի հաշվարկման հիմքում դրվում է կատարված
աշխատանքը հիմնավորող սկզբնական փաստաթղթերը: Գործավարձային
աշխատավարձը հիմնված է կատարած աշխատանքի քանակի և միավորի համար
սահմանված վարձաչափի վրա: Հաշվարկը կատարվում է անհատական և
բրիգադային կարգագրերի հիման վրա, որտեղ նշվում են աշխատողների
անձնական տվյալները, որակավորման աստիճանը, կատարած աշխատանքի
անվանումը և քանակը; Ելնելով կատարած աշխատանքի բարդության աստիճանից’
յուրաքանչյուր գործողության, դետալի կամ արտադրանքի համար սահմանվում է
վարձագին: Պա րզ գործավարձի դեպքում հաշվեգրվող աշխատավարձի գումարը
որոշվում է թողարկման ծավալի և միավորի համար սահմանված վարձավճարի
արտադրյալով: Պարգևատրային գործավարձի դեպքում դրան ավելացվում է
նախատեսված արտադրական նորմաների գերակատարման, բարձրորակ
արտադրանք թողարկելու և այլ որակական ցուցանիշների համար սահմանված
պարգևատրության գումարը:
Օրինակ, ըստ անհատական կարգագրի տվյալների բանվորը թողարկել է 500
դետալ, մեկ դետալի վարձագինը սահմանված է 200 դրամ’ գումարած 20 %
պարգևատրություն’ միայն բարձրորակ արտադրանք թողարկելու համար:
Բանվորի համար հաշվեգրված աշխատավարձի գումարը կկազմի’
500х200+(500х200)х10% = 120000 դրամ:
Պրոգրեսիվ գործավարձի դեպքում, երբ աշխատողը վերցնում է
հանդիպակաց պարտավորություն, ապա հիմնական դրույքաչափն ավելացվում է
որոշակի գումարով:
Ակորդային գործավարձի դեպքում սահմանվում է համաձայնեցված
վարձատրության գումար’ համապատասխան աշխատանքի համար:
Վարձատրության հիմքում դրվում է աշխատանքային պայմանագիրը:
Վարձատրության այս ձևը կիրառվում է շինարարությունում և որոշակի
աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող
կազմակերպություններում: Կազմվում է պայմանագիր պատվիրատուի և
կապալառուի միջև, իսկ կապալառուն իր հերթին պայմանագիր է կնքում այդ
աշխատանքն իրականացնող աշխատողների հետ: Սովորաբար այդպիսի
աշխատանքներն իրականացվում են տարբեր մասնագիտություն և որակավորում
470 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ունեցող աշխատողների կողմից: Հետևաբար հաշվարկված աշխատավարձը պ եսք
է բաշխվի աշխատողների միջև ‘ ելնելով աշխատանքի մասնակցությս#
աստիճանից: Բաշխման հիմքում դրվում Է կատարած աշխատանքի ծավալը,
աշխատողի որակավորման աստիճանը և ժամային տարիֆային դրույքաչափը: էփծ
համապատասխան տվյալներ չկան, ապա նախատեսված աշխատավարձդ
բաշխման հիմքում դրվում է յուրաքանչյուրի աշխատանքի մասնակցության
գործակիցը’ ելնելով աշխատած ժամերի քանակից: Հաշվարկը կատարվում 4
բրիգադային կարգագրում կազմված տաբելի տվյալներով: Բրիգա դա յի!
գործավարձի դեպքում փաստացի նախատեսված աշխատավարձի գումս^®
աշխատողների միջև բաշխվում Է աշխատավարձի նորմատիվային ծախսի հիմաՏ
վրա: Հաշվարկման կարգը ներայացնեք հետևյալ օրինակով:
Օրինակ’ չորս հոգուց բաղկացած աշխատողների բրիգադը կատարել է
ճաշարանի շենքի ընթացիկ նորոգում, որի համար ըստ պայմանագրի վ ճ ա ր վ ե լ!
89.400 դրամ: Ըստ կարգագրի բրիգադի անդամների և նրանցից յուրաքանչյույփ
կատարած աշխատանքի վերաբերյալ ունենք հետևյալ տվյալները.
Աշխատավարձի բա շխ ումը բրի գա դի անդամների միջև
Յուչաքանչյուր աշխատողին հասանելիք փաստացի սւշխատավարձք
որոշվում Է նորմատիվային աշխատավարձի նկատմամբ հաշվարկված բա շխ մա !
գործակցով, որը կիրառվում է առանձին աշխատողների նորմատիվայիճ
աշխատավարձը վերահաշվարկելու համար:
Աշխատավարձի ժամանակավարձային ձևի դեպքում աշխատավարձի
գումարը հաշվարկվում Է փաստացի աշխատած ժամերի քանակի և ժամայիՏ
տարիֆային դրույքաչափի արտադրյալով: Պարգևատրային ժամանակավարձի
դեպքում դրան գումարվում է պարգևավճարի գումարը:
Հիմնական արտադրամասերում աշխատող օժանդակ բա նվ ո ր ներ
վարձատրվում են պայմանագրային կարգով’ ելնելով փաստացի աշխատած օրեքփ
քանակից: Այդ աշխատավարձն ըստ արտադրանքի տեսակների բաշխվում է
արտադրական բանվորների ուղղակի աշխատավարձի հարաբերակցությամբ:
Հաշվարկված ուղղակի աշխատավարձի գումարով ձևակերպվում Է’
Դտ 811 «Հիմնական արտադրություն » (ըստ կալկուլացման օբյեկտների)
Կտ 527 «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Ուղղակի աշխատանքային ծախսումների մեջ ներառվում են նաև գործատուի
հաշվին հաշվարկվող պարտադիր սոցիալական ապահովւսգրությաՏ
հատկացումների գումարները: Հաշվարկը կատարվում Է ուղղակի աշխատավարձի
հաշվարկմանը զուգընթաց «Պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների մասին» ՀՀ օրենքով նախատեսված դրույքաչափերով:
471 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Սոցիալական ապահովագրության վճարների գծով ուղղակի ծախսումների
գումարով ձևակերպվում է’
Դա 811 «Հիմնական արտադրություն» (ըստ կալկուլացման օբյեկտների)
Կտ 525 «Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր
սոցիալական ապահովագրության գծով»:
472 ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽԱՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ — ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Hashvapahutyun. Hashvapahakan hashvarum. Karavarchakan hashvarum. Uxxaki artadrakan caxseri hashvarum.