дома » Рефераты » ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:
Գլուխ 3.3 ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Գործարարության երկու աշխարհների հայեցակարգը մեզ գադավւար է
տալիս իրերի տնտեսական կառուցվածքի մասին: Սակայն տնտեսության
մեջ ակնհայտորեն ավելի ինչ-որ բան կա, քան սոսկ գործարար ֆիրմաներն
են: Նշված համայնապատկերում մեկ այլ գլխավոր տարր են տնային
տնտեսությունները’ 63 միլիոն ընտանիքները եւ 24 միլիոն միայնակ ապրողները,
որոնք 1985 թվականի տնտեսական պատկերի էական մասն էին:
Ի՞նչ կարելի է ասել ընտանիքների մասին, որոնք տնտեսագետների
հետաքրքրության առարկան են: Նախ, որ ընտանիքները աշխատուժի աղբյուր
են: Տնտեսության նախնական զննման այս հատվածում, սակայն,
առավել տպավորիչ է, որ ընտանիքների ուսումնասիրությունը տալիս է
տնտեսության մեջ եկամտի բաշխման համայնապատկերը: Այստեղ հստակորեն
պատկերվում են բնակչության հարուստ եւ չունեւոր հատվածները:
Եկամտի բաշխումը կարելի է նկարագրել մի շարք ձեւերով: Կօգտագործենք
հսկա տորթի նմանակով բնակչությանը հինգ հավասար շերտերի
բաժանելու մեթոդը: Սա կօգնի մեզ եկամտի’ դոլարների ու սենթերի
միջոցով սահմանել այդ շերտերը, որոնց սովորաբար նկատի ունենք, որպես
չքավորների, աշխատավոր դասի, միջին դասի եւ այլն: Ինչպես կտեսնենք,
եկամուտների ստացված չափերը բոլորովին էլ չեն համընկնում մեր պատկերացումներին:
Սկսենք ստորին շերտից’ չքավորներից: Համաձայն մեր սահմանման,
այն ներառում է Երկրի ստորին 20 տոկոսը կազմող բոլոր ընտանիքները:
Մարդահամարի տվյալներից տեղեկանում ենք, որ այս հնգաշերտ «տո րթ ի »
ստորին շերտում գտնվող ընտանիքների բարձրագույն եկամուտը 1985
թվականին կազմել է մոտավորապես 13 000 դոլար: Համեմատության համար
նշենք, որ առեւտրի նախարարության սահմանած « չքավորության եզր ի»
եկամտի մակարդակը չորս անձից բաղկացած ընտանիքի համար այդ տարի
կազմել է 11 000 դոլար: Այսպիսով, մենք չափազանցում ենք, բայց ոչ
ծայրահեղորեն, երբ բնակչության ստորին մեկ հինգերորդի մասին մտածում
ենք, որպես չքավորների կամ համարյա չքավորների:
«Չքավորություն» վերնագիրը կրող աղյուսակում բերվում են չունեւոր
ընտանիքների մի քանի բնութագրեր, բայց չքավորության մասին կան երկու
լրացուցիչ փաստեր, որոնք արժանի են ուշադրության: Առաջին, ոչ բոլոր

52

ընտանիքներն են, որ չքավոր են մի մարդահամարի արդյունքներով ել
մնում են այդպիսին հաջորդ մարդահամարի ժամանակ: Բոլոր չքավոր
ընտանիքների մեկ յոթերորդ մասն իրենց գործունեությունը նոր սկսող
երիտասարդներն են: Ցածր եկամուտ ունեցող այս ընտանիքների որոշ
մասը դուրս է գալիս չքավոր վիճակից: Բացի դրանից, չքավորության մեջ
գտնվողների մեկ երրորդը ծերերն են: Նրանցից շատերն իրենց անցյալ
տնտեսական կյանքի առավել արդյունավետ հատվածում չքավոր չեն եղել:
Միաժամանակ, սա նշանակում Է, որ որոշ ընտանիքներ չքավոր են դառնում
մարդահամարից հետո: Ասվածից կարելի Է եզրակացնել, չքավորությունը
բացարձակ անշարժ վիճակ չէ: ժամանակի ցանկացած պահի որոշ ընտանիքներ
դուրս են գալիս չքավորությունից, որոշ ընտանիքներ էլ չքավոր
են դառնում: Այստեղ կարեւոր է, թե ինչպիսին է զուտ տեղաշարժը’
գերակշռող է չքավորությունից դուրս եկողների՞, թե’ չքավորների շարքերը
համալրողների թիվը: Ինչպես կտեսնենք հաջորդ գլխում, վերջերս դանդաղորեն
գերակշռող է դառնում տեղաշարժը դեպի չքավորությո ւն:
Երկրորդ բնութագիրը նույնպես ուշագրավ է: Չքավորության գծից ցած
գտնվող ընտանիքների 60 տոկոսն ունի աշխատավարձ վաստակող աոնը-
վազն մեկ անձ: Այսպիսով, նրանց չքավորությունն արտացոլում է վաստակների
անհամսւրժեքություն: Այ| կերպ ասած, չքավորության զգալի մասն
արտացոլում է այն փաստը, որ որոշ աշխատանքներ բավարար չափով չեն
վարձատրվում, որը թույլ կտար աշխատողին ունենալ ցածր եկամտի
մակարդակից վեր եկամուտ: Որոշ վայրերում այլեւայլ աշխատանքներ
այնքան ցածր են վարձատրվում, որ եթե ընտանիքում անգամ երկուսն են
աշխատում (հատկապես, եթե նրանցից մեկը սեզոնային աշխատող է), դա
բավարար չի լինում’ ընտանիքը չքավորությունից դուրս բերելու: Սա
հաճախ վերաբերում է վերաբնակ ագարակային բանվորներին կամ ներգաղթողներին,
որոնք ստիպված են լինում հաշտվել նույնիսկ ամենաան-
ցանկալի աշխատանքների հետ:
Աշխատավոր դաս կամ բսփվոր դասակարգ ասելիս, սովորաբար ելնում
ենք աշխատանքների որոշակի ցանկից: Այսպես, գործարանի բանվորը
բանվոր դասակարգ է, իսկ խանութի վաճառողը’ ոչ, անգամ, եթե գործարանի
բանվորն ավելի է վաստակում, քան վաճառողը:
Սեր նպատակների համար, ինչեւիցե, պարզապես կվերցնենք եկամուտների
«տո րթ ի » հաջորդ երկու շերտերը եւ կանվանենք բանվոր դասակարգ:
Դրանք կներառեն չքավորության գծից վեր բնակչության 40 տոկոսը: Մենք
ընտրում ենք այս մեթոդը’ որոշելու ընտանիքի վաստակած եկամտի առավելագույն
չափը, որի դեպքում այն դեռեւս պատկանում է մեր սահմանած
բանվոր դասակարգին եւ կազմում է 33 000 դոլարից փոքր-ինչ ավելի: Այլ
կերպ ասած. 1985 թվականին երկրի ընտանիքների 40 տոկոսը վաստակել
է 13 000 դոլարից ավելի, բայց 33 000 դոլարից պակաս:

53

Ինչեւէ, ավելի ցնցող, քան եկամտի անհավասարությունը, հարստության անհավասարությունն է:

55

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика