дома » Рефераты » ԱԿՆԱՐԿ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԱԿՆԱՐԿ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 16. 1. ԱԿՆԱՐԿ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):

Մենատիրություն (մոնոպոլիա), այժմ նաեւ խմբատիրություն (օլիգոպո-
լիւս) բառերը շատերի համար վատ բառեր են, ճիշտ այնպես, ինչպես
մրցակցությունը համարվում է լավ, թեեւ ոչ բոլորը կարող են ճշգրիտ
*
սահմանել, թե դրանց ինչն է լավ կամ վատ : Հաճախ այն տպավորությունն
է ստեղծվում, թե մենատիրոջ նպատակները չար ու գռփողական են, իսկ
ահա մրցակիցներինը’ օգտակար եւ այլասիրական: Հետեւաբար, էական
տարբերությունը «մաքուր» եւ «շատ անմաքուր» մրցակցությունների միջեւ
թվում է, թե տարբերություն է բարեմիտ մրցակիցների եւ չարամիտ մենատերերի
միջեւ:
ճշմարտությունն այն է, որ թե’ մենատերերին եւ թե’ մրցակից ձեռնարկություններին
ճիշտ նույն տնտեսական շարժառիթներն են մղում՝
երկուսի նպատակն էլ առավելագույն շահույթն է: Իսկապես, մրցակից
ձեռնարկությունն իր գոյությունը պահպանելու համար ստիպված է աչալուրջ
հսկել ծախքերն ու եկամուտները, ավելի ժլատ ու շահութատենչ լինել, քան

197

———

մենատերը, որը, ինչպես կտեսնենք, կարող է իրեն թույլ տալ չափազանց
շահութատենչ չլինել: Անբարո շարժառիթները որեւէ ընդհանուր բան չունեն
անկատար մրցակցության խնդրի հետ:
Այդ դեպքում մրցակցության ի՞նչն է լավ: Տեսականորեն պատասխանը
շատ հստակ է: Կատարյալ մրցակցային շուկայում սպառողն արքա է:
Իսկապես, այսպիսի շուկայի տրամաբանական հիմքը հաճախ բնութագրվում
է որպես սպառողի ինքնիշխանություն:
Այս տերմինը երկու նշանակություն ունի: Առաջին, կատարյալ մրցակցային
շուկայում սպառողն է որոշում միջոցների բաշխումը’ ըստ իր
պահանջարկի: Երաժշտությունը հասարակությունն է պատվիրում, պարողները
գործարարներն են: Երկրորդ, սպառողն օգտվում է ապրանքներից,
որոնք արտադրվում եւ վաճառվում են հնարավորին չափ շատ, հնարավորին
չափ ցածր գներով: Կատարյալ մրցակցային շուկայում յուրաքանչյուր ձեռնարկություն
արտադրում է սպառողների պահանջած ապրանքները խոշո-
րագույն քանակներով եւ հնարավոր ամենացածր գներով:
Անկատար մրցակցային շուկայում սպառողը կորցնում է իր ինքնիշխանության
զգալի մասը: Ձեռնարկություններն ունեն իրենց ռազմավարական
պլանները, ներառյալ սպառողների պահանջարկի վրա ազդելու պլաններ,
գովազդային ընկերությունը ջանում է սպառողին իր «դուդուկի տակ պարացնել
»: Ապրանքները վաճառվում են ոչ թե հնարավոր ամենացածր
գներով, այլ «մենաշնորհ» շահույթով, եւ քանի որ գները նվազագույն չեն,
հանրությանը վաճառված ապրանքների ծավալն էլ հնարավոր առավելագույնը
չէ:

198

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика