дома » Рефераты » ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Տնտեսագիտության վերաբերյալ բազմաբսիվ գրքեր կան, որոնց մեծ մասն
ունի երկու նպատակ։ Կամ սովորեցնում Են. թե ինչպես կարելի է շատ փող
աշխատել բաժնետոմսերի բորսայում անշարժ գույքով կամ ոսկով, կամ
պարտադրում են տնտեսական փրկության որեւէ ձեւ՝ նվազ պետական կամ
ավելի պետական, քիչ սահմանավւակումներով, կամ շատ սահմանափակում-
ներով. քիչ կապիտալիզմ կամ շատ կապիտալիզմ։
Սակայն այս երկու տեսակի գրքերն էլ ունեն մի անհաղթահարելի
թերություն, փողի մասին գրքերը ձեզ օգուտ չեն տա, փող չեն բերի։ Եթե
հակառակը լիներ. Միացյալ Նահանգներում միլիոնատերեր կվխտային։ Իսկ
տնտեսական փրկության մասին գրքերը, միեւնույն է, ձեզ հանգստություն
չեն տա։ Միայն ակնթարթային թեթեւություն կբերեն։
Այդ դեպքում ինչու» են մարդիկ շարունակ գնում այդ գրքերը։ Ըստ
էության, այն պատճառով, որ Նրանք ավելի լուրջ բան են փնտրում, քան
միանգամից հարստանալը կամ աշխարհը փրկելն է։ Նրանք ուզում են
հասկանալ տնտեսական այն ուժերի բնույթը, որոնք տակնուվրա են անում
իրենց կյանքը։ Նրանք ցանկանում են հասկանալ անհասկանալի այն
բառերը, որ ամեն առավոտ կարդում են թերթերում կամ ամեն երեկո
լսում հեռուստացույցով՝ «ղրամամատակարարում», «համախառն ազգային
արդյունք», «բյուջեի պակասորդ», որոնք ինչ-որ ձեւով կապված են իրենց
անձնական եւ հասարակական վշտերի ու դժբախտությունների հետ։ Մի՞թե
ճիշտ չէ, որ մենք պարզապես չենք հասկանում հենց այն բառերը, որոնք
պիտի ասեն, թե բանն ինչ է։
Սա է մեր գրքի նպատակը։ Ուղղակիորեն ասած, այս գիրքը հիմնված
է մեր այն համոզման վրա, որ մեծ թվով մարդիկ, իսկապես, ուզում են
իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսագիտությունը։ Իսկ եթե

կուզեն խորհուրդներ ստանալ հարստանալու վերաբերյալ կամ մեր ժամա-
նակների մասին «գիտություն կարդալ»՝ իրենց գործն է։ Գոնե հեղինակի
գործածած բառերը կհասկանան։
Մեր հավատը, որ ընթերցողն իսկապես ցանկանում է իրազեկ լինել
տնտեսագիտությանը, գալիս Է անձնական վարձից։ Մենք «Տնտեսական
պրոբլեմը» դասագրքի հեղինակներն ենք, գիրքը բազմիցս վերահրատա-
րակվել Է։ Բայց մենք ավելի ու ավելի Էինք համոզվում, որ այն մարդիկ,
ովքեր իսկապես ձգտում են հասկանալ տնտեսագիտությունը, ոչ թե ուսա-
նողներ են, որոնք միայն քննություններ են հանձնելու, այլ իրական աշ-
խարհի այն տղամարդիկ ել կանայք, ովքեր ցանկանում են կյանքում իրենց
ճանապարհը հարթել խելամտորեն։ Մա Է այն տնտեսագիտությունը, որը
նրանք պետք Է իմանան ոչ թե հարստանալու կամ որոշակի տեսակետ
ունենալու, այլ արդյունավետ ներդրողներ, կիրթ անհատներ, բանիմաց
աշխատողներ կամ պարզապես լավ քաղաքացիներ լինելու համար։
Երկու խոսք բուն գրքի մասին։ Հարկավ, նախատեսված է ամբողջությամբ
կարդալու համար, եւ այդ դեպքում ձեզ կներկայացնի մի ներդաշնակ
պատմություն տնտեսագիտության մասին։
Բայց նախատեսված Է նաեւ բավարարելու տարբեր ընթերցողների
պահանջները։ Եթե որեւէ մեկին հետաքրքրում է, ասենք, միջազգային
տնտեսագիտությունը, ապա կարող է կարդալ մասը։ Ընթերցողները,
որոնք չեն կարող սպասել մինչեւ մեր պատմությունը հասնի գնաճի (ինֆլյա-
ցիա) հարցին, կարող են սկսել 12-րդ գլխից։
Ավելորդ է ասել, որ գրքի հաջորդ գլուխներն ավելի շատ բան կասեն
ձեզ, եթե կարդացած լինեք նախորդները։ Սակայն գիրքը կարելի է կարդալ
նաեւ ընտրողաբար՝ մի մասը բաց թողնելով, մյուսի մեջ ավելի խորանալով,
նույնիսկ վերջից սկսելով։
«Տնտեսագիտություն բոլորի համար» գիրքը միանգամայն տարբերվում
է այն գրքից, որից ոգեշնչվել է։ Բայց երկու նմանություն, հուսով ենք,
պահպանել է։ Առաջին, այս գիրքը սովորեցնում է, ոչ թե քարոզում։ Այս
գրքում շատ են վիճելի դրույթները, եւ մենք դա չենք թաքցրել, դրանք
երբեք չեն ներկայացվում որպես բացարձակ ճշմարտություն։ Երկրորդ,
դասագիրքը դիմանում է փորձության այն դեպքում, երբ տարեվերջին
ուսանողը ոչ թե վերադարձնում է քոլեջի գրախանութին, այլ իր մոտ պահում,
որովհետեւ, ո՛վ գիտե, գուցե սա այնպիսի գիրք է. որը մի օր կցանկանա
թերթել։ Մենք կուզեինք, որ սա այդպիսի գիրք դաոնար ձեզ համար։
Ռոբրթ Հայլբրոունր
Լեսթր Թարոու

, ,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика