дома » Рефераты » ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 15. 3. ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՊԱՏՃԱՌ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

ՈՒ՞մ է հարմար այս բիզնեսը:

Շուկան հավասարակշռվում է առաջարկն ու պահանջարկը հավասարեցնելով,
շրջանցելով բաշխման ոչ շուկայական, բյուրոկրատական պրոբլեմները:
Սրան բոլորն են համաձայն: Բայց որքա՞ն ժամանակ է պետք
հավասարակշռության հասնելու համար: Սոցիալ-քաղաքական ինչպիսի՞
խառնաշփոթ կտիրի այդ ընթացքում: Այստեղ արդեն տարակարծությունն
զգալի է: Ահա մի պատճառ եւս, թ ե ինչու տնտեսագետները նույն հարցի
վերաբերյալ հաճախ տարբեր տեսակետ են ունենում:
Ընդհանուր առմամբ, պահպանողական տնտեսագետները շեշտը դնում
են շուկայական հավասարակշռությանն արագ հասնելու վրա եւ նվազեցնում
շուկայի շարժունակության հետեւանքով առաջ եկող կողմնակի արդյունքների
դերը: Օրինակ, այս պատճառով է, որ պահպանողական տնտեսագետները
ջանում են հանել վարձի վերահսկումը: Գների «առաստաղը» վերացնելու
մեջ նրանք տեսնում են բնակարանային սղության արագ հաղթահարում
ել սոցիալական լարվածության նվազագույն աստիճան: Ազատախոհ

187

տնտեսագետները ճիշտ հակառակն են պնդում: Նրանց կարծիքով, բավական
երկար, թերեւս տարիներ է տելում, մինչ շուկան հավասարակշռում է
առաջարկն ու պահանջարկը: Ընդսմին, նրանք շեշտում են տեղահան արված
չքավորների ու հաջողակ տնատերերի « անազնիվ» եկամուտների պրոբլեմը:
Ո՞ր կողմն է ճիշտ: Շուկայի տեղաշարժի ժամանակացույց կազմելով
(եթե կարողանայինք) կամ դրանից տուժող մարդկանց քանակը հաշվելով
հազիվ թ ե պատասխանենք հարցին: Նայած, թ ե ինչն ենք կարեւորում ազատ
շուկայից օգուտ քաղողների՞, թ ե մի կողմ հրվածների շահը: Նման հարցերը
«ճիշտ» պատասխան չունեն, ուստի տնտեսագետները դեռ տարակարծիք
կմնան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին վարձի վերահսկումը վերացնելն Է:

188

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика