дома » Рефераты » ՄՈՆԵՏԱՐԻԶՄ
Տնտեսագիտություն բոլորի համար

ՄՈՆԵՏԱՐԻԶՄ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 11.4. ՄՈՆԵՏԱՐԻԶՄ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Այս ամենը կենտրոնական դրամատան առջեւ ծառացած խնդիրների
ամենեւին էլ լրիվ ցանկը չէ, սակայն բավարար չւսւիով ցույց է տալիս
դրամի կառավարման արվեստի համակ բարդությո ւնը: Ւսկւսպես, այս
դժվարությունների եւ դրամական քաղաքականության հաճախ անսպասելի
հետեւանքների պատճառով է, որ վերջին տարիներս ուշադրության կենտրոնում
հայտնվեց մոնետարիզմը’ ականավոր պահպանողական տնտեսագետ,
Նոբելյան մրցանակի դափնեկիր Միլթն Ֆրիդմնի առաջարկած դրամական
կառավարման նոր ձեւը: Առաջարկն ինքնին շատ պարզ է: Ֆրիդմնի
կարծիքով, համակարգում ոչինչ այնքան կարեւոր չէ, որքան դրամի քանակությունը,
ուստի դրամամատակարարման կարգավորումը չպետք է թող-
նըվի կենտրոնական դրամատան ղեկավարության վճռին: Մեծագույն ցանկության
դեպքում անգամ, ասում է նա, նրանք չեն հասնի դրամի ճշգրիտ
մատակարարմանը: Դա հնարավոր չէ մասնավորապես այն պատճառով, որ
ոչ նրանք, ոչ էլ որեւէ մեկը չգիտեն տնտեսության իրական վիճակը տվյալ
պահին: Շաբաթներ, գուցեեւ ամիսներ են հարկավոր վիճակագրական
տվյալներ հավաքելու եւ մեկնաբանելու համար: Մասամբ էլ այն պատճառով,
որ դրամական իշխանությունները խրվում Են իրենց նախկին որոշումների
մեջ, եւ բավական ժամանակ է պահանջվում իրենց իս՜կ ՛կարծիքը փոխելու
համար: Բացի այդ, տվյալները կարող են երկիմաստ լինել եւ դրամական
կառավարման մեկից ավելի ուղղությունների հնարավորություն տալ:
Արդյունքը, ըստ Ֆրիդմնի, լինում է այն, որ բոլոր երկրներում դրամական
իշխանությունները հաճախ բարդացնում են իրենց երկրների վիճակը’
ընդլայնելով դրամամատակարարումն այն պահին, երբ անհրաժեշտ
է սանձել, եւ ընդհակառակը: ճիշտ դեղամիջոցը, կիրառված ոչ ճիշտ պահին,
ոչ թե բուժում, այլ խորացնում է հիվանդությունը:
ՖրիդւՈյը համարձակ բուժամիջոց է առաջարկում: Դրամամատակարա-
րումը պետք է ընդլայնել կայուն տոկոսաչափով’ հաշվի առնելով ազգային
արդյունքի երկարաժամկետ աճի ապահովումը : Այս ճանապարհով, պնդում

145

է Ֆրիդմնը, դրամամատակարարումը ոչ միայն կհարթի ավելի խոշոր
ռոճկացուցակների, գույքի եւ փոխառությունների հարաճուն կարիքը, այլ
նաեւ հենց աճի այդ կայունության շնորհիվ տնտեսությունն սւ&ի ուղեծրով
կտանի: Եթե հայտնվենք դեպի տնտեսության հապաղում տանող ճանապարհին.
ասենք, միջազգային իրադարձությունների պատճառով, դրսւմամատա-
կարարմսւն կայուն աճը կսւվելացնի դրամատների պաշարները’ քաջալերելով
նրանց ընդլայնել փոխառությո ւններ տալը, եւ դրա միջոցով դուրս
կբերի մեզ հապաղումից: Մյուս կողմից, եթե հայտնվենք սուր գնաճի
ճիրաններում, ապա դրամատան’ պարտքեր տրամադրելու կարողության
աճի նույն կայուն եւ անփոփոխ տեմպը կգործի որպես զսպիչ միջոց’
նվազեցնելով իրենց հաճախորդների’ գնաճին «կուլ գնացած» պահանջարկը
ֆինանսավորելու դրամատների ունակությունը եւ այդպիսով կմեղմացնի
գնաճի ճնշումը:
Ֆրիդմնի գաղափարը, անկասկած, գրավիչ է. բայց իր պրոբլեմներն
ունի: Դրանցից մեկը տնտեսական բնույթի է եւ վերաբերում է տնտեսական
աճի կանոնավոր ու բնականոն տեմպի որոշմանը: Ֆրիդմնի ծրագիրը
հիմնված է այն ենթադրության վրա, որ ապրանքներ ու ծառայո ւթյուններ
արտադրելու մեր կարողությունն իր ավանդական միտումներն ունի, ըստ
էության, արտացոլելով արտադրողականության երկարատեւ աճ: Սակայն
վերջին տարին՛երը ցույց տվեցին, որ արտադրողականության աճն այնքան
էլ ինքն իրեն չի կատարվում, ինչպես մի ժամանակ կարծում էին: Ավելին,
նույնիսկ եթե գիտենք էլ, որ անցյալում « բնական » ուժերն էին տնտեսությո
ւնն առաջ մղում տարեկան 3 տոկոս աճով, կարո՞ղ ենք վստահ լինել,
որ ապագայում էլ նույնքան աճ կլինի: Ենթադրենք, թե շրջակա միջավայրի
սահմանաւիակումները պահանջում են իջեցնել աճի տեմպը, կամ’ «համառ»
գործազրկությունը ստիպում է արագացնել: Այլ կերպ ասած, այնքան էլ
վստահ չենք, որ աճի կայուն տեմպ Ենք ցանկանում, այլ ոչ թե հարմարվել
փ ո փ ոխվո ղ հանգա մանքն եր ին:
Երկրորդ պրոբլեմն ավելի շուտ քաղաքական է, քան տնտեսական:
Ֆրիդմնը հորդորում է վերջ տւսլ համակարգի հետ «կապկություն անելուն»
եւ թույլ տալ, որ այն իր բնական ուժը ցույց տա: Բայց ի՞նչ անենք, եթե
այդ ուժը քանի տարի է չկա: Չի՞ կարելի տնտեսության կափույրը լրիվ
բացել, Եթե անգամ տնտեսությունն «ը ն կ նո ւմ» է: Ֆրիդմնի ծրագրին
հետեւելը նույնն է, թե ընկնող օդանավի ուղեւորներին հավաստիացնենք,
որ օդանավի բնական աէրոդինամիկան ավելի սահուն եւ անվտանգ թռիչք
կապահովի, քան ինքնաշխւստ կառավարման մեխանիզմները գործի գցելու
օդաչուի ջանքերը:
Սա, հավանաբար, Ֆրիդմնի ծրագրի ճակատագրական թերությունն է:
Այն արտացոլում է մեր թերահավատությունը առաջարկի տնտեսագիտության
նկատմամբ: ճիշտ թե սխալ, վերջին հարյուրամյակի ընթացքում առկա էր

146

համակարգի աշխատանքին միջամտելու միտումը: Ոչ միայն այն պատճառով,
որ տնտեսագետները հավատում են, որ արդյունավետ միջամտությունը
հնարավոր է, չնայած Ֆրիդմնի եւ նրա կողմնակից մոնետարիստների
կողմից արծարծված պրոբլեմներին, այլ նաեւ այն պատճառով, որ միշտ էլ
վատթարացող տնտեսության հետ «ինչ-որ բան անելու» հարաճուն քաղաքական
ճնշում է եղել: Մի կողմ կանգնելու եւ համակարգը բախտի
քմահաճույքին թողնելու ցանկությունը գլխավորապես անցյալին է պատկանում:
Ջոն Սեյնրդ Քեյնզի փիլիսոփայությունը մի կողմ մղեց Ադամ Սմիթի
գաղավւարները: Հնարավոր է, որ չկարողանանք մեծ արդյունավետությամբ
միջամտել համակարգի աշխատանքին, գուցեեւ արդյունքն այլ լինի, քան
մեր ակնկալիքներն են. մի խոսքով, Միլթն Ֆրիդմնի տագնապները գուցեեւ
փաստերով հաստատվեն: Սակայն անիրական է թվում, թե մենք երբեւիցե
կրկին գոհ կլինենք տնտեսական համակարգի հանդեպ մեր կրավորական
կեցվածքից: «Ոչինչ չանելը» տնտեսական քաղաքականության հնարավոր
տարբերակ է թվում, բայց իրականում այդպիսին չէ:

147

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика