дома » Рефераты » ՄԵԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ
ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԺԸ

ՄԵԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 4.6. ՄԵԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Դառնանք տնտեսության վերջին մեծ ուղղությանը, որի վերջնական
արդյունքը եղավ պետական խոշոր ապարատի ի հայտ գալը:
Պետական հատվածի աճը չափելու երեք տարբեր ձեւ կա: Առաջին,
քննել ՀԱԱ-ի այն բաժինը, որ անմիջականորեն արտադրում կամ գնում է
կառավարությունը: Սա կարելի է համարել մոտավոր ցուցանիշ այն բանի,
որը ցույց է տալիս, թե որքանով է պետականացված մեր տնտեսությունը:
Երկրորդ, քննել, թե կառավարությունն ինչպես է վերաբաշխում եկամուտները’
բնակչության մի մասին հարկելով, մյուսներին’ «փոխհատուցելով
», ինչպես, օրինակ’ սոցիալական ապահովության կամ գործազրկության
նպաստները: Սա կարելի է համարել պետության բարեկեցության աստիճանի
ցուցանիշ:
Վերջինը տնտեսության մեջ կառավարության միջամտության աստիճանն
է, թե որքանով է վերջինս խառնվում տնտեսական կյանքին’ կարգավորելով
կամ տնտեսական իր լծակներն այլ կերպ գործադրելով: Սա կարելի է
համարել դեպի ուղղորդվող կամ վերահսկվող կապիտալիզմ մեր շարժման
ցուցանիշ, որը հաշվելն առայժմ ամենադժվարն է:
Ոչ ոք չի զարմանա, եթե իմանա, որ այս երեք ցուցանիշներն էլ երկար
ժամանակ շատ բարձր են եղել: Դիտենք կառավարության անմիջական
արտադրության կամ գնումների հոսանքը: 1929թ. կառավարությունը գնել
էր արտադրանքի 10 տոկոսից քիչ, 1985թ.’ ավելի քան 20 տոկոսը: Հարկ
է նշել, որ այս աճի հիմնական մասը բխում է երկու աղբյուրից, պաշտպանության
նպատակով կատարվող համերկրային ծախսերի վիթխարի աճը եւ
կրթությանն ու ճանապարհներին հատկացվող նահանգային եւ տեղական

73

ծախսերի էական աճը: Ռազմական ծախսերը չհաշված, կառավարությունը
ապրանքների եւ ծառայությունների մեծ գնորդ չէ, թեեւ տպավորությունը
հակառակն է: Ավելին, ՀԱԱ-ի համերկրային կառավարության գնումների
տոկոսը անփոփոխ է մնացել 25 տարի ի վեր:
Սակայն համերկրային կառավարությունն, անկասկած, դրամի մեծ ծախսող
է: Սա բերում է կառավարության աճի երկրորդ ցուցանիշին’ սոցիալական
ապահովությանը: 1929 թ. կառավարությունը վւոխհւստուցումների
համար վերաբաշխել էր ՀԱԱ-ի 1 տոկոսից էլ քիչ: 1985թ. փոխհատուցումները
կազմեցին ՀԱԱ-ի 10 տոկոսը, որի հիմնական մասը համերկրային
ծախսերն էին սոցիալական ապահովության, «Մեդիքեըր»-ի եւ այլ նպաստամատույց
նպատակներով: Պետական ծախսերի մեծ մասը բաժին է
ընկնում ոչ թե պետական գնումների, այլ պետական փոխհատուցումների
աճին: Երկու միավորված հոսանքներն այժմ կազմում են ՀԱԱ-ի մեկ
երրորդը: Սրա մասին ավելի մանրամասն կխոսենք իր տեղում: Այստեղ
ուզում ենք միայն ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ սա
համաշխարհային միտում է, եւ Եվրոպայի կապիտալիստական պետությունների
մեծ մասը կառավարության միջոցով ծախսում կամ վճարում է ՀԱԱ-ի
ավելի մեծ բաժին, քան մենք:
Վերջապես, գոյություն ունի կառավարության մեծության չափման երրորդ
ձեւը’ նրա միջամտության չափը, նրա ներկայությունը որպես համակարգը
վերահսկող կամ կարգավորող:
Քանի որ այն բազմաբնու յթ է, եւ պետական միջամտության
կարեւորությունը միշտ չէ, որ արտահայտվում է որեւէ գործակալության
ծախսած գումարի չափով կամ աշխատողների թվով, ուստի այս հոսանքը
դժվար է չափել: Սեր նշած ծախսերի մեծ մասն, օրինակ, կատարվում է
նախարարությունների միջոցով, հատկապես առողջապահության եւ սոցիալական
ապահովության նախարարության, որից բխում են նպաստները, եւ
պաշտպանության նախարարության, որը ռազմական ծախսերի աղբյուրն է:
Սակայն մեզ որոշ տվյալներ են պետք’ թեկուզ մակերեսային եւ ոչ
լիարժեք, տնտեսության տարբեր ճյուղերում կառավարության ընդլայնվող
հետաքրքրության շրջանակների վերաբերյալ: Հետեւյալ ցանկը որոշակի
բացատրություն է տալիս այս գործառույթների բազմազանության եւ
կարեւորության մասին.
Օդագնացության համերկրային վարչություն, ապահովում է օդագնացության
անվտանգությունը,
Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալություն, գործադրում է
միջավայրի աղտոտման դեմ օրենսդրությունը,
Կենտրոնական դրամատուն, վերահսկում է դրամատները,
Կապի համերկրային հանձնաժողով, սահմանում է հաղորդակցության
կայանների ալիքային հաճախականությունը,

74

Առեւտրի համերկրային հանձնաժողով, կարգավորում է առեւտուրը սահմանափակող
գործունեությունները,
Միջնահանգային առեւտրի հանձնաժողով, կարգավորում Է երկաթուղային,
ջրային եւ բեռնատար տրանսպորտի աշխատանքը.
Աշխատանքային հարաբերությունների ազգային վարչություն, վերահսկում
Է ընտրություններն արհմիություններում,
Գիտության ազգային հիմնադրամ, օժանդակում Է գիտական հետազոտություններին,
Սակագների հանձնաժողով, քննում Է սակագներին վերաբերող հարցերը,
Տնտեսական հնարավորությունների գրասենյակ, աշխատանքի տեղավորում
արտասահմանում:
Այս կարգավորիչ գործակալությունների մի մասը, ինչպես, օրինակ,
սակագների հանձնաժողովը, գրեթե 100 տարեկան Է: Մյուսները, ինչպես
շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, համեմատաբար
նոր են: Բայց ակնհայտ Է, որ տնտեսության մեջ կառավարության միջւս-
մըտության սահմաններն ու խորությունը չափազանց մեծացել են թե’ մի
դար առաջվա, թե’ շատ ավելի կարճ ժամանակի համեմատությամբ: Պահպանողական
վարչակարգերի օրոք (ինչպիսին Ռեյգընի վարչակարգն Էր) այդ
հարատեւ միտումը, հավանաբար, կանգ առնի կամ ընդհանրապես շրջվի:
Այս հարցը կդիտարկենք հընթացս: Բայց նախ, պետք Է փորձենք հասկանալ
բոլոր ցուցանիշներում՝ կառավարական գնումներում, փոխհատուցումներում,
կառավարության միջամտություններում երկարատեւ վերընթաց միտումի
պատճառները:
Իհարկե, այս հարցին պարզ ու անհերքելի պատասխան չկա: Աակայն
հայացք նետելով պատմությանը, հետեւյալ պատճառները կգտնենք:
Ձեռնարկությունների աճող չափերը առաջացրին կառավարական միջա-
մըտության կարիքը: Ֆիրմաների աճին զուգընթաց մեծացել են նրանց
մասնավոր վճիռների սոցիալական հետեւանքները: Խոշոր ձեռնարկությունների
վճիռները լայնատարած արձագանքներ են ունենում: ՈրեւԷ գործարան
կառուցելը կամ չկառուցելը կարող է քաղաքին, նույնիսկ նահանգին բարգավաճում
կամ անկում բերել: Անողոք մրցակցությունը կարող է կործանարար
լինել որեւէ արդյունաբերության համար: Մի գետի աղտոտումը,
թերեւս, մի ամբողջ շրջան կկործանի: Կառավարության ջանքերը, տեղական,
նահանգային, ինչպես եւ համերկրային մակարդակով, փորձել են թույլ
չտալու խոշոր ձեռնարկությանը հասարակական եւ տնտեսական պրոբլեմներ
ստեղծել կամ փորձել են հաղթահարելու այդ պրոբլեմները:
Տեխնոլոգիան առաջացրեց հասարակական վերահսկողության կարիքը:
Կառավարական ջանքերի մի զգալի մասն ուղղված է պրոբլեմներ հարուցող

75

տեխնոլոգիայի կարգավորմանը: Օրինակ, նահանգային եւ տեղական մայրուղիների
ցանցը եւ ճանապարհային ոստիկանությունը, օդանավերով, հեռուստատեսությամբ
ու ռադիոյով, ատոմային էներգիայով, նոր դեղամիջոցներով
եւ զենքերով զբաղվող գործակալությունների «սպառազինությունը»:
Քանի դեռ տեխնոլոգիան մեծացնում է իր ուժը, ազդելով բնական եւ
հասարակական միջավայրի վրա, հավանական է, որ հասարակական վերահսկողությունը
եւս կաճի:
Ուրբսւնիզացիան առաջացնում է կենտրոնացված կառավարման կարիքը:
Քաղաքի կյանքն իր հրապույրն ունի, նաեւ’ վտանգը: Անհնար է ապրել
մարդաշատ թաղամասերում առանց ոստիկանության, հանրային առողջապահության,
երթեւեկության, սանիտարական եւ կրթական հաստատությունների,
որոնք ավելի բարդ են, քան գյուղական վայրերում: Կառավարությունը
միշտ էլ կենտրոնացած է եղել քաղաքներում: Երբ ազգը ուրբա-
նիզացվում է, ավելի շատ կառավարում է պահանջվում:
Տնտեսության միասնականացումը լրացուցիչ խնդիրներ Է առսւջադրել:
Արդյունաբերականացումը միակցում է տնտեսությունը, դարձնելով մի մեծ,
ներփակ մեքենա: Արդյունաբերականացված, տեղայնացված տնտեսությունը
նման է ավազաթմբի, երբ մատդ մտցնում ես մեջը, այդ կողմում որոշ
ձեռնարկություններ եւ մարդիկ կարող են վնասվել, բայց թմբի մյուս
կողմում գտնվողներն անվնաս կմնան: Արդյունաբերության աճող ծավալը
եւ մասնագիտացումը միասնականացնում են ավազաթումբը: Բավական է
դիպչեք մի կողմին, ամբողջ թումբը կփլվի: Պրոբլեմներն այլեւս անհնար
է տեղայնացնել: Տնտեսության դժվարություններն ընդարձակվում են. անհրաժեշտ
են ոչ թե տեղական, այլ համազգային էներգետիկ ծրագիր,
երթեւեկի, քաղաքային եւ կրթական համազգային ծրագրեր: Կառավարությունը,
հիմնականում համերկրային կառավարությունը, այն հիմնական
միջոցն է, որով լուծվում են այս պրոբլեմները:
Տնտեսության խափանումներն առաջացրին հասարակական միջամտություն:
Հիսուն կամ յոթանասունհինգ տարի առաջ տնտեսության նկատմամբ
գերակշիռ վերաբերմունքը ակնածալի հարգանքն էր: Մարդիկ զգում էին,
որ ավելի լավ է տնտեսությունը «հանգիստ թողնել», որ նրա բնականոն
աշխատաձեւը փոխելն անօգուտ է եւ սխալ: Այդ կարծիքն ընդմիշտ փոխվեց
Մեծ ճգնաժամի հետեւանքով: ճգնաժամի պատճառած փլուզման պայմաններում
կառավարության դերը մեծապես ընդլայնվեց’ տնտեսությունը նորից
աշխատանքային վիճակի բերելու համար: ճգնաժամի հարվածը եւ հնարավոր
կրկնությունը կանխելու վճռականությունը ջրբաժան դարձան կառավարական
ծախսերի եւ կառավարական միջամտության գործում: Քեյնզի
գաղափարը շատ կարետր դեր խաղաց խառը տնտեսության այս անցման
մեջ, ել այսօր նույնիսկ ամենապահպտնողական կառավարության մտքով

76

իսկ չի անցնի laissez-faire-ին վերադառնալ: Դա այլեւս անհնար է:
«Իրավունք շնորհելու» նոր վփլիսոփսւյությունը եկել է Փոխարինելու
«մռայլ ինդիվիդուալիզմի» հին մտածելակերպին: Կառավարության պատշաճ
դերի վերաբերյալ հասարակական վերաբերմունքի արմատական փոփոխությունը
հիմնականում, ոչ լիովին, Մեծ ճգնաժամի փորձառության հետե-
վանքն է: Մենք այլեւս այնպիսի հասարակության մեջ չենք ապրում, ուր
կենսաթոշակի անցնելը, բուժման ծախսերն ու գործազրկության նպաստները
համարվեին միայն նրանց գործը, ում վերաբերում է: Լավ է, թե վատ, այս
պատասխանատվությունը բոլոր կապիտալիստական երկրներում աստիճանաբար
ստանձնում են կառավարությունները: Ի դեպ, Միացյալ Նահանգներն
այս հարցերում դանդաղաշարժ է’ ի տարբերություն եվրոպական շատ
երկրների: Այստեղ են այն պատճառները, որոնց հետեւանքով ուռճանում
է նահանգային, տեղական ու համերկրային արտադրության եւ գնումների
ծավալը, որ կայունորեն ընդլայնել է կառավարության տեղը տնտեսության
մեջ:
Անշուշտ, պատճառների այս ցանկը կարելի է լրացնել: Բյուրոկրատիան
միշտ էլ իր գոյության արդարացումը կգտնի: Սակայն վերջնական եզրակացությունն
արդեն ակնհայտ է: ժամանակակից կապիտալիզմի պայմաններում
կառավարությունը տնտեսական համակարգի հիմնական գործոնն է: Թե
որքան լավ է կատարում նա իր դերը եւ թե ինչ չափով է արդարացնում
իր հետ կապված հույսերը, հարցեր են, որոնք մեր մտահոգության առարկան
են ամբողջ կյանքի ընթացքում:
Եվ այսպես, ֆիլմի վերջն է: Այն լիակատար եւ, որ ավելի կարեւոր է’
ավարտուն չէ: Բայց գոնե իմացանք, թե որտեղից ենք գալիս, եւ հավանաբար,
թե ինչ ուղղությամբ ենք շարժվում: Առավել եւս, այն պետք է ծառայի
ավելի կենդանի եւ իմաստալից դարձնելու անըմբռնելի այդ բառը’ տնտեսությունը:
Այժմ ունենք ամերիկյան կապիտալիզմի ծավալների եւ հիմնական
պատմական «պոռթկումների» պատկերը: Մա ճանապարհ է հարթում մտնելու
այդ անհասկանալի աշխարհը, որ կոչվում է տնտեսագիտություն:

77

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика