дома » Рефераты » ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱ՞Մ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱ՞Մ

ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱ՞Մ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Այսպիսով, պարզ է, որ շուկայական մեխանիզմը, ինչպես եւ պլանային տնտեսությունը, ունի իր յուրովի վնասաբեր, թերի կողմերը: ժամանակն է քննարկել դրանք որպես մասը մի մեծ խնդրի, որը հպանցիկ ենք արծարծել նախորդ գլուխներում: Դա կապիտալիզմ կոչվող սոցիալ-տնտեսական ողջ համակարգի հարատեւ կենսունակության եւ առաջընթացի պահպանման խնդիրն է: Մեր ուսումնասիրության այս վերջին փուլում մեկ անգամ եւս փորձենք տեսնել մեր տնտեսությունը պատմական հեռանկարում’ ոչ թե «Որտեղի՞ց ենք գալիս», այլ «Ո՞ւր ենք գնում» հարցադրումով: Բավական վկայություններ կան, որ կապիտալիզմն այսօր, համաշ­ խարհային առումով, լարված ու անառողջ վիճակում է, մեկ բառով հաճախ ասում են’ ճգնաժամ: Փաստորեն բոլոր կապիտալիստական երկրներում ճգնաժամը դրսեւորվում է գործազրկության աճով, լճացմամբ, աներետւյթ կամ իրական գնաճով, ֆինանսական անկայունությամբ եւ, հատկապես երիտասարդության շրջանում, շփոթվածության ու անհանգստության նշան­ ներով: ճգնաժամի պատճառները հստակ չեն: Մեկը, ինչպես նախորդ գլխում տեսանք, թերեւս, լարվածությունն է կենտրոնի եւ ծայրամասերի միջեւ: Մյուսը կարող է լինել միջազգային մրցակցության ահռելի ճնշումը ապշե­ ցուցիչ եւ հեղաշրջող տեխնոլոգիաների մեր դարում: Մեկ այլ պատճառ կարող է լինել հասարակական ակնկալիքների ընդհանուր մակարդակը, հենց այն ժամանակ, երբ սկսում ենք վտանգել մեր երկիր-տիեզերանավի կրողունակությունը: հնչպիսին էլ լինեն պատճառները, խոր արմատներ արձակած հիվան­ դությունները կարծես տանջահար են անում կապիտալիստական երկրներին: Չենք կարծում, թե սրանք Մարքսի կանխատեսած մահվան հոգեվարքի վերջին ջղաձգումներն են, քանզի արդի սոցիալիզմը նույնպես տագնապի մեջ է: Այնուամենայնիվ, ճգնաժամը, որը կապիտալիզմի պատմության մեջ

256

անկասկած առաջինը չէ, հավանաբար թեւակոխում է կառուցվածքային փոփոխությունների եւ հարմարեցման մի շրջան: Ինչպիսի՞ փոփոխությունների եւ հարմարեցման: Թվում է’ ապագայում դրանք դեպի կապիտալիստական պլանավորում տանող ինչ-որ ձեւ կընդու­ նեն: Վերոհիշյալ պատճառներով (կապիտալիզմի ձախողումը Իանրային ապրանքներ ապաԻովելու հարցում, նրա բարոյական կուրությունը եւ սո­ ցիալական անտարբերությունը) շուկան, զարգացած կապիտալիստական հա­ սարակություններում, պլանավորման պահանջ է առաջադրում ճիշտ այնպես, ինչպես զարգացած վարչահրամայական համակարգերի կարծրությունը շու­ կայական մեխանիզմների պաԻանջ է զգում: Երկու դեպքում էլ, դա հա­ մակարգերի արձագանքն է իրենց էությունից բխող դժվարություններին: Շուկան սոցիալիզմի ընդերքում հայտնվում է տնտեսությանը հույժ անհրա­ ժեշտ ճկունություն հաղորդելու եւ մասնավոր կարիքները բավարարելու համար: Պլանավորումը կապիտալիզմի ընդերքում հայտնվում է հանրային կարիքները հոգալու համար, ինչը շուկան անկարող է ինքնուրույն ձե- ւակերպել կամ այն վերքերը դարմանել, որոնց պատճառը գուցեեւ ինքն է: Սա, իհարկե, չի նշանակում, թե կապիտալիզմը ցուցակագրվել է կենտ­ րոնացված պլանային Իասարակարգ դառնալու: Ընդհակառակն, առավելա­ գույնս արդյունավետ պլանավորումը, թվում է, թե պետք է լինի անուղղակի, ճկուն, հարմարվող: Իսկապես, ինչպես տեսնում ենք, պլանավորումը պետք է կապիտալիստական համակարգին օգնի դիմագրավելու տարբեր դժվա­ րություններ’ հանրային Իատվածի կարողությունները մասնավոր հատ­ վածին ավելացնելով, այլ ոչ թե մասնավոր հատվածը ուռճացված պլանա­ վորող ապարատով փոխարինելով: Այսպիսով, կապիտալիստական պլանաւխրումը կարող է ել արդեն ըն­ դունել է բազմազան ձեւեր: ճապոնիայում, ինչպես տեսանք, կատարվում է կառավարության, խոշոր ձեռնարկության եւ դրամատների բաց համա­ գործակցության միջոցով: Ֆրանսիայում գոյություն ունի արդյունաբերու­ թյան, աշխատուժի, քաղաքային ծառայությունների ել խորհրդարանի խնամ­ քով մշակված, նպատակամետ ընթացակարգ: Շվեդիայում ինչպես պահպա­ նողական. այնպես էլ սոցիալ-դեմոկրատական կառավարություններն իրենց իշխանությունն օգտագործեցին շվեդական տնտեսության ընթացքը փոխելու նպատակով, իսկ արհմիութենական հզոր շարժումը վերանայեց իր սոցի­ ալական նպատակները: Արեւմտյան Գերմանիայում պաշտոնապես պլանա­ վորում գոյություն չունի, սակայն դրամատները սերտորեն համագործակցում են կառավարության հետ’ երկրի ներդրումային քաղաքականությունը հա­ մակարգելու նպատակով, իսկ արԻմիությունները, որ օրենքով խոշոր ձեռ­ նարկությունների վարչության անդամ Են, խորհրդակցական ազդեցիկ ձայնի իրավունք ունեն:

257

Իսկապես, կապիտալիզմի ժառանգական, պահպանողական կամ սոցիա­ լիստական հակում ունեցող տարատեսակների սպեկտրը զննելով’ տեսնում ենք, որ ղրանք բոլորն էլ խորապես ապավինում են պետության եւ մաս­ նավոր հատվածի համագործակցությանը’ միկրո ել մակրո նպատակներին հասնելու, կապիտալիզմի գործելակերպի պրոբլեմները նվազագույնի Իւսսցը- նելու հարցում: Այս սպեկտրում Միացյալ Նահանգները ել Մեծ Բրիտանիան գրեթե միայնակ Են պետության ազդեցությունը ետ մղելու եւ շուկայի ինքնաբուխ ուժերը համակարգի գլխավոր ուղեցույցի դերում տեսնելու իրենց Իռչակած հավատամքի մեջ: Չենք կարծում, թե պետությունից «բաժանվելու» այս փորձը հեռուն գնա կամ հարատեւ լինի: Մեր տեսակետով, կապիտալիզմի տեղածին հատ­ կությունները’ տնտեսական վերելքներն ու անկումները, գերտարածվելու միտումը, տեխնոլոգիական պայթունակությունը, բոլոր բնագավառներում գործունեությունն ընդլայնելու մղումը, առեւտրային ախորժակը, բարդու­ թյուններ են հարուցում, որոնք կարոտ են պետական հոգածության: Այս տեսակետից, սխալ է պնդել, թե մասնավոր Իատվածը միշտ լավ արդյունք է տալիս, իսկ հանրայինը’ վատ, նաել ապսւկողմնորոշիչ է ենթադրելը, թե պետությունն ու գործարարությունը մշտապես սուր հակամարտության մեջ են: Փոխարենը, մենք հանրային ոլորտն ընդունում ենք որպես մասնավոր ոլորտը լրացնող պարտադիր մաս եւ պատմության ընթացքն ընկալում որպես դրանց ենթադրաբար ընդգծված տարբերությունների աստիճանական թուլացում կամ վերացում: Այս տեսակետը դատապարտվում է ձախերի եւ պախարակվում’ աջերի կողմից: Բացի այդ, երկու կողմերն էլ հայտարարում են, որ պլանավորումը չի գործում: Անշուշտ, ճիշտ են, որ պլանավորումն այնքան էլ լավ չի գործում: Ի՞նչը կարող է դրա ավելի համոզիչ ապացույցը լինել, քան բոլոր կապիտալիստական երկրներում առկա ճգնաժամը, չնայած դեպի պլանա­ վորման տարբեր ձեւեր տեղաշարժին: Աակայն այս առարկությունն անտե­ սում է գլխավոր նկատառումը, արդի սոցիալական, քաղաքական եւ տեխ­ նոլոգիական ուժերի առկայության պայմաններում հասարակության ղեկսՒ վարման ոչ մի ձեւ, սկսած ամենակենտրոնացվածից մինչեւ ամենա- la isse z ֊ faire-ը, չի կարող անխափան գործող համակարգ ստեղծել. Ներկայիս մեր տագնապների հիմքում ընկած տարրերը’ հարուստ եւ աղքատ երկրները բաժանող լարվածությունը, սարսափազդու հզորության տեխնոլոգիաների ազդեցությունը, բնապահպանական հանդուրժողականության նեղացումը, անցյալի հասարակական ֆատալիզմի անհետացումը պետք է մտահոգեն ցանկացած տնտեսական համակարգի եւ կառավարության: Միայն կապիտա- լիզմը չէ, որ ճգնաժամի մեջ է, ճգնաժամի մեջ է ողջ ժամանակակից արդյունաբերական հասարակությունը: Իրատեսորեն, պլանավորումից ոչ թե հրաշքներ պիտի ակնկալել, այլ բավարար չափով լավ աշխատանք:

258

Մեր Ժամանակների ճգնաժամի մասին շատ երկար կարելի է խոսել, հիմնականում’ տնտեսագիտության լեզվով: Եզրափակենք: Տնտեսագի­ տությունը, այժմ արդեն պարզ է, դժվար չէ: ժպտացի՞ք: Իհարկե, իր տեխնիկական դժվարություններն ունի, իր մշուշոտ կողմերը, ժարգոնը: Սակայն մի բան պետք է պարզ լինի այս էջերից: Մեր ժամանակի իրական մարտահրավերը տնտեսական խնդիրները չեն, այլ քաղաքական եւ բա­ րոյական արժեքները, որոնք մշտապես առկա են մեր տնտեսական վճիռ- ներում: Տնտեսագիտությունը լեզու է, որը գործածում ենք մեր համակարգի գործունեության եւ ազատության մասին խոսելիս: Դա այն լեզուն չէ, որով գնահատում ենք համակարգի արժեքը կամ որոշում, թե ինչը պահպանենք, ինչը’ ոչ: Քաղաքականությունը եւ բարոյականությունը’ մեր միացյալ կամքը եւ մասնավոր արժեքների համակարգը, մնում են հասարակության հիմնա­ քարը: Մեր ժամանակների ճգնաժամի ելքը կարտացոլի այդ կամքի ուժը եւ այդ արժեքների որակը:

259

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика