дома » Рефераты » ԿԱՊԻՏԱԼԻԶՄ. ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ…
Տնտեսագիտություն բոլորի համար

ԿԱՊԻՏԱԼԻԶՄ. ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ…

ԳԼՈՒԽ 1.  ԿԱՊԻՏԱԼԻԶՄ. ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԳԱԼԻՍ…

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Մենք ապրում ենք կապիտալիստական տնտեսական հասարակարգում։
Քաղաքագետները մշտապես խոսում են կապիտալիզմի կամ, եթե այղ բառը
դուր չի գալիս, ազատ ձեռնարկատիրության հասարակարգի մասին։ Գի-
տենք, որ աշխարհը բաժանված է կապիտալիստական եւ ոչ կապիտալիս-
տական համակարգերի միջեւ, եւ շարունակ լսում ենք, թե կապիտալիզմը
ապագա է կամ կդառնա ապագա, եթե նրան «չխանգարեն», կամ որ
կապիտալիզմը անկում է ապրում եւ կփլվի իր իսկ ծանրությունից, ինչպես
Հռոմեական կայսրությունը։
Հավանաբար չկա ավելի կարեւոր տնտեսական հարց, քան կապիտա-
լիզմի ապագան, հարց, որն ավելի խոր ազդեցություն ունենա մեր եւ մեր
զավակների ճակատագրի վրա։ Ինչպես կտեսնենք հաջորդ գլխում, անցյալի
խոշորագույն տնտեսագետների համար ամենակենսականն այս հարցն էր։
ժամանակակից տնտեսագետներն ավելի խելացի լինեն, թե հիմար, նայած
թե ինչ տեսանկյունից ենք նայում, շատ քիչ բան են ասում մեզ՝ մեր
հեռանկւսրների մասին։ հնչեւէ, մենք զգում ենք, որ անհնար է հասկանալ
կապիտալիզմը, առանց դրա արմատները գոնե փոքր-ինչ իմանալու։ Այսպի–
սով, մենք սկսելու ենք մեր տնտեսական համակարգի ուսումնասիրությունը
ճիշտ այնպես, ինչպես բժիշկն է սկսում ծանոթանալ հիվանդին՝ գրի
առնելով նրա հիվանդության պատմությունը։
Շատերը խոսում են կապիտալիզմի մասին այնպես, կարծես նույնքան
հին լինի, որքան լեռները, նույնքան հին, որքան Աստվածաշունչը, դրանով
ցանկանալով ասել, որ այն համահունչ է մարդու բնույթին։
Բայց իրականում այդպես չէ։ Ոչ ոք եգիպտական փարավոններին երբեւէ
կապիտալիստ չի անվանել։ Հոմերոսի նկարագրած հույները գործարար
հասարակություն չէին, թեեւ Հունաստանում կային առեւտրականներ եւ

—————————————————————————

վաճառականներ։ Միջնադարյան Եվրոպան կապիտալիստական կոչել չի
լինի։ Կապիտալիզմ բառը չեք գործածի նաեւ բնութագրելու համար Չինաս-
տանի եւ Հնդկաստանի փայլուն քաղաքակրթությունները, որոնց մասին
գրել է Մարկո Պոլոն, կամ հնագույն Աֆրիկայի հզոր կայսրությունները,
կամ իսլամական հասարակությունները, որոնց թռուցիկ ծանոթացել ենք
«Հազար ու մի գիշերներում»։
Այս բոլոր հասարակությունները ոչ-կապիաալիստական էին ոչ թե նմա-
նությամբ (ի դեպ, նրանք այնքա՜ն տարբեր էին, որքան միայն քաղաքա-
կրթությունները կարոդ են լինել), այլ որովհետեւ որոշ բանից զուրկ էին։
Հենց այդ պակասող բաներին ծանոթանալն էլ կօգնի մեզ հասկանալ
կապիտալիզմի յուրօրինակությունն ու միւսյն նրան բնորոշ առանձնա-
հատկությունները։
Սկսենք նրանից, որ ոչ-կսւպիտալիստական այս բոլոր հասարակություն-
ները չունեին մասնավոր սեփականության ինստիտուտ։ Իհարկե, բոլորն էլ
ընդունում էին հարստության, հաճախ հսկայական հարստության տեր
լինելու՝ որոշ անձանց իրավունքը։ Սակայն դրանցից ոչ մեկը բոլոր
մարդկանց վրա չէր տարածում սեփականության օրինական իրավունքը։
Այսպես, հողը շատ հազվադեպ էր պատկանում մշակող գյուղացուն։ Ստրուկ-
ներին, որոնք նախւսկապիաալիստական համակարգերի բնորոշ տարրերից
էին, շատ հազվադեպ էր թույլատրվում սեփականություն ունենալ, իրակա-
նում ստրուկները հենց իրենք էին սեփականություն։ Որեւէ մեկի սեփակա-
նության անձեռնմխելիությունը նույնքան չճանաչված էր, որքան նրա անձի
անձեռնմխելիությունը։ Թյուդորների միապետական ընտանիքը, համեմատա-
բար լուսավորյալ, ինչպիսին XVI դարի միապետությունները դարձան,
իսկապես խլեց շատ մարդկանցից եւ կրոնական դասերից նրանց սեփակա-
նությունը։
Երկրորդ, այս բազմաշերտ հասարակություններից ոչ մեկը չուներ
կւսպիտալիզմի ամենահիմնական հատկանիշը՝ շուկայական համակարգը։
Իհարկե, բոլորն էլ ունեին շուկաներ, որտեղ վաճառքի էին հանվում
համեմունք, ոսկի, ստրուկներ, գործվածք, կավե ամանեղեն, սննդամթերք։
Բայց երբ նայում ենք հին Ասիայի, Աֆրիկայի երկրներին կամ Եգիպտոսի
եւ Հռոմի կայսրություններին, չենք տեսնում գործարքների այն խիտ սար-
դոստայնը, որն ընդօրինակում է մեր արդի տնտեսությունը։ Արտադրության
Եւ բաշխման հիմնական մասը կատարվում էր ավանդույթի թելադրանքով
կամ կալվածատիրոջ հրամանով։ Ընդհանրապես, չնչին մնացորդներ էին
հասնում շուկայի տաղավարներ։ Ավելին, չկար կազմակերպված շուկա,
որտեղ կարելի էր հող գնել կամ վաճառել, աշխատուժ վարձել կամ փող
պարտք տալ։ Շուկաները հասարակության պաճուճանքն էին, իսկ ավան-
դույթը եւ իշխանությունը՝ երկաթյա կառույցը։

—————————————————————

Այսպիսի պայմաններում տնտեսական ազատության գաղափարն առանձ-
նապես ուշադրության արժանի չէր։ Երբ գյուղացիները չէին կարող ազատ
տեղաշարժվել, երբ արհեստավորները ցմահ դատապարտված էին իրենց
արհեստներին, երբ հողագործի ու պարոնի հարաբերությունը ճորտի ու
տիրոջ հարաբերություններ էին, ո՞ւմ էր հետաքրքրում պայմանագրային
իրավունքը կամ սեփական աշխատուժը տնօրինելու իրավունքը։ Հետեւյալ
տարբերակումը վճռական է կապիտալիզմը նախորդ շրջաններից սահմա–
նազատելու համար, կապիտալիստական համակարգում աշխատողը օրի-
նական իրավունք ունի աշխատել կամ չաշխատել՝ ըստ իր ընտրության, ու
թեպետ այս իրավունքը շատ քիչ էր հաշվի առնվում Դիքենսի պատկերած
աղքատության պայմաններում, դա պետք է համեմատել իրավապես իր
կալվածատիրոջ հողին կապված ու կալվածատիրոջ հանձնարարած աշխա-
տանքը կատարող ճորտի գրեթե ստրկւսկան վիճակի հետ։
Նման միջավայրում փող աշխատելն ինքնին հարգի չէր։ Հասարակության
բարձր աստիճաններին կանգնած փառասեր մարդիկ համբավ եւ բախտ էին
որոնում ռազմական գործում՝ ծառայելով արքունիքին կամ կրոնական
նվիրապետությանը։ Այս առումով հետաքրքիր է դիտել միջնադարյան նկա-
րիչների պատկերւսծ առեւտրականների այլայլված, ագահ դեմքերը, ի հա-
կադրություն զինվորականների եւ պալատականների ազնվաշուք պատկեր-
ների։ Փող աշխատելը սովորաբար հաւէարվում էր ազնվական անձի ար-
ժանապատվությունից ցածր մի բան, իսկ քրիստոնեական դարաշրջանում՝
համարյա հավասարեցվում էր մեղքի։ Վաշխառությունը՝ տոկոսով դրամ
պարտք տալը, մեղք էր, ըստ էության, մահացու մեղք։
Ի հետեւանս այս ամենի, հասարակության հարստությունը պատկանում
էր ոչ թե «հարուստներին», այսինքն՝ նրանց, ում բոլոր ջանքերն ուղղված
էին փող աշխատելուն, այլ հզորներին, նրանց, ում ձեռքում էր իշխանությու-
նը՝ նվաճված հողի եւ արտոնությունների համար պայքարում։
Իհարկե, այս պայքարում հաղթողները հարստանում էին, անասելի
հարստանում, բայց նրանց հարստությունը գալիս էր նրանց իշխանությու-
նից, եւ ոչ ընդհակառակը։ Հուլիոս Կեսարը, օրինակ, դարձավ հարուստ,
որովհետեւ նշանակվեց Իսպանիայի կառավարիչ եւ դրանից առասպելական
շահույթներ ունեցավ, ինչպես, ի դեպ, նահանգների բոլոր կառավարիչները։
Վերջին, եւ որոշ առումով ամենակարեւոր առանձնահատկությունը, այս
հասարակություններում տնտեսական կյանքը կայուն էր։ Գուցե այն գյու-
ղացիներին եւ առեւտրականներին, որոնց կյանքը մշտապես վտանգված էր
պատերազմների, սովի, դաժան հարկերի եւ ավազակությունների պայման-
ներում, այդպես չթվար։ Բայց շատ կայուն էր, համեմատած մեր ժամա-
նակների տնտեսական կենսաձեւի հետ։ Տնտեսական կյանքի հիմնական
ռիթմն ու ձեւերը կայուն էին ել կրկնվող։ Տղամարդ ու կին ցանում էին

———————————————————-

ու հնձում, բրուտը կավ էր հունցում, դարբինը կռում էր, մանածագործը
մանում էր ու գործում, ու բոլորն էլ տասնամյակներ, սերնդե-սերունդ,
նույնիսկ դարեր շարունակ օգտագործում էին նույն գործիքները։ ՈրքւսՂյ
նման են Վերածննդի կտավների ետին պլանում պատկերված հագուստները,
սպասքը, շինանյութերը, փոխադրամիջոցները հունական անոթների վրա
պատկերվածներին։
Հազարամյակի ընթացքում իԴյչ աննշան նյութական առաջընթաց է
կատարվել։ Սա մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչ
Իսկայական փոփոխություն էր բերելու կապիտալիզմը, երբ վերջապես
հայտնվեր պատմության թատերաբեմում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика