дома » Рефераты » ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ԵՎ ՎՃԱՐԱԳԻՐ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ԵՎ ՎՃԱՐԱԳԻՐ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 10.2. ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ԵՎ ՎՃԱՐԱԳԻՐ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

MLM — Զահլահանություն թե՞ բիզնես:

Սկսենք «ի ՞ ն չ է վաղը» հարցից: Թղթադրամն ու ստակը’ մետաղադրամը,
անշուշտ, վաղ են: Հապա վճարագի՞րը, ավանդնե՞րը, որոնցից վճարագրեր
ենք դուրս գրում, խնայողական հաշիվները, պետական պարտատոմսերը’
փոխառությունները, վւո՞ղ Են:
Պատասխանը որոշ չափով կամայական է: Ըստ էության, ցանկացած
բան, որով հնարավոր է գնումներ կատարել, վաղ է: Գոյություն ունի
ֆինանսական գործիքների լայն տեսականի, միջավայր, որը վւոփոխվում է
դրամի իրացնելիության’ գնումներ կատարելու համար արագ իրացվելու,
աստիճանով: Թղթադրաւ1ն ու ստակը վաղ են, քանզի օրենքով սահմանված

129

են որպես օրինական վճարամիջոց, վաճառողը պարտավոր է ընդունել
դրանք որպես վճար: Վճարագրերը պարտադիր ընդունման հատկություն
չունեն (ամերիկյան ռեստորաններում հաճախ կարելի է տեսնել «ՎՃԱՐԱԳԻՐ
ՉԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ» ցուցանակը), թեեւ, փաստորեն, դրանք վճարման ա-
մենատարածվսւծ միջոցն Են: Այսօր վճարագրերը կարոդ են գրվել խնայ
ողական, ինչպես նաեւ ընթացիկ հաշիվների վրա: Երբեմն, որպես վճարման
միջոց ընդունվում են նաեւ պետական պսւրտատոմսերը:
Այսպիսով, շատ բան կարող Ւ փող համարվել: Փողի կարեւորագույն
սահմանումը հետեւյալն Ւ. բնակչության մոտ գւռնվող ողջ կանխիկ դրամը’
գումարած ցպահանջ ավանդներ կոչվող բոլոր ընթացիկ հաշիվները (քանի
որ, ի տարբերություն խնայողական ժամկետային հաշիվների, դրանց վճարումն
ըստ պահանջի պարտադիր Ւ):
Փողի այս երկու ձեւերից մեզ շատ ավելի ծանոթ Ւ արժույթը’ կանխիկ
դրւսւքը: Բայց եւ այնպես, այստեղ Ւլ ի ն չ ֊ի ն չ գաղտնիքներ կան: Ո՞վ է
որոշում կանխիկ դրամի ծավալը: Ինչպե՞ս Ւ կարգավորվում թղթադրամի
ու ստակի մատակարարումը:
Մենք հաճախ ենթադրում ենք, թե կառավարությունն է կարգավորում,
քանի որ նւս է դրամ թողարկում: Կառավարությունը հենց այնպես փող չի
բաժանում եւ այն էլ’ թղթադրամ ու ստակ: Կառավարությունը մարդկանց
գրեթե միշտ վճարում է վճարագրով:
Լավ, բայց ո՞վ է սահմանում շրջանառության մեջ գտնվող դրամի
քանակը: Այս հարցին կարող եք պատասխանել , Եթե ձեզ հարց տաք’ թե
ինքներդ ինչպե՞ս եք որոշում, թե ձեր ձեռքին որքան կանխիկ դրամ պիտի
լինի: Պատասխանը պարզ է. կանխիկ դրամի կվերածեք ձեր վճարագիրը,
երբ կարիք ունենաք ավելի մեծ կանխիկ դրամի, քան ձեզ մոտ կա եւ,
ընդհակառակն, կվերադարձնեք ձեր ընթացիկ հաշվին, եթե ավելի շատ
կանխիկ դրամ ունենաք, քան տվյալ պահին պետք է:
Ինչ անում եք դուք, անում են բոլորը: Կանխիկ դրամի զանգվածը, որը
ցանկացած պահի գտնվում է բնակչության մոտ, ոչ ավելի է եւ ոչ էլ պակաս
այն քանակից, ինչ* բնակչությունը ցանկանում է ունենալ առձեռն: Երբ
մարդկանց հարկավոր է ավելին ունենալ, օրինակ, Ծննդյան տոներին,
դրամատներից գումար են հանում’ կանխիկի վերածելով իրենց ընթացիկ
հաշիվների մի մասը, եւ երբ Ծննդյան տոներն ավարտվում են, խանութպանները
(որոնք ընդունել էին բնակչության դրամը) վերադարձնում են դրամատան
իրենց հաշիվների վրա: Այսպիսով, մեզ մոտ գտնվող դրամի
քանակը բացահայտ եւ ուղղակի կերպով կախված է դրամատան մեր
հաշիվներից, քանի որ վճարագրով կանխիկ դրամ դուրս գրել չենք կարող,
եթե մեր հաշվում համապատասխան գումար չկա:
Ուրեմն, դրամատներն իրենց պահեստարաններում այնքան թղթադրամ
ունեն, որքան մեր ընթացիկ հաշիվների ընդհանուր գումա՞րն է: Ամենեւին:

130

Հասկանալու համար հետեւենք դրամատան մեր հաշվին’ որպես ավանդ ի
պահ տրված մի որոշ գումարի ընթացքին:
Առեւտրային դրամատանն ի պահ տրված դրամական ձեր ավանդը
դրամւսւոունը չի պահում, որպես նշագրված թղթադրամի կույտ կամ որեւէ
վճարողի կողմից ձեզ տրված վճարագրերի վւաթեթ: Դրամատունը պարզապես
նշում է կատարում ձեր ավանդի վերաբերյալ ‘ ձեր անունով հաշիվ
բացելով եւ համակարգչի ժապավենի վրա գրանցելով ձեր ներկա հաշվեկշիռը:
Դրամի կամ վճարագրի արժեքանակը ձեր անունով բացելուց հետո
թղթադրամները տարվում են դրամատան կանխիկ դրամի գլխավոր պահեստարան,
իսկ վճարագրերն ուղարկվում այն դրամատներին, որոնցից եկել
են եւ որտեղ կգանձվեն այն անձանց հաշիվներից, ովքեր դրանք գրել են:
Այսպիսով, որքան էլ ջանասիրաբար ւինտրեք, դրամատանը չեք գտնի
ձեր դրամը, այլ միայն’ ձեր անունով գրված հաշվապահական հաշիվը: Սա
կարծես թե դրամի շատ անիրական ձեւ է: Բայց կարող եք վճարագիրը
ներկայացնել գանձապահին եւ այդ հաշվապահական հաշիվը վերածել
կանխիկ դրամի: Այս հանգամանքն էլ երաշխավորում է ձեր հաշվի իրական
լինելը:
Բայց մի պահ ենթադրենք, թե դուք ել մյուս բոլոր ավանդատուները
ցանկանում եք ձեր հաշիվները կանխիկ դրամի վերածել նույն օրը: Ցնցող
տեսարանի ականատես կլինեք: Դրամատան դրամարկղում կանխիկ դրամի
գոնե մոտավոր բավարար քանակ չի լինի’ բոլոր հաշիվները ւիակելու
համար: 1985 թվականին, օրինակ, Միացյալ Նահանգներում ընդհանուր
պահանջարկը կամ ընթացիկ վւոխարկելի ավանդները կազմել են շուրջ 450
միլիարդ դոլար, իսկ դրամատներում պահվող թղթադրամներ ի ո ւ ստակների
գումարը հազիվ 25 միլիարդ դոլար էր:
Առաջին հայացքից սա շատ վտանգավոր է թվում: Սակայն հաջորդ
պահը սւիոփիչ է: Ի վերջո, մեզնից շատերը փողը դրամատուն են դնում,
որովհետեւ անմիջապես դրա կարիքը չունեն կամ որովհեաեւ կանխիկ
վճարումներն անիմաստ են, քանի որ կարելի է վճարագրով վճարել : Բայց
եւ այնպես, միշտ էլ իավանական (ավելին’ անկասկած) է, որ որոշ ավանդատուներ
իրենց դրամը կպահանջեն հենց որպես կանխիկ դրամ: Ուրեմն,
դրամատները որքա՞ն կանխիկ դրամի կարիք կունենան, որքա՞ն պետք է
լինի պաշարի ճիշտ չափը:

131

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика