дома » Рефераты » ԳՆԴԱՍԵՂԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՐԱՀՈՍ
Տնտեսագիտություն բոլորի համար

ԳՆԴԱՍԵՂԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՐԱՀՈՍ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 4.5. ԳՆԴԱՍԵՂԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՐԱՀՈՍ:

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

Ինտերնետ բիզնես: Ինչի՞ց սկսել:

Հ ի շ ե ն ք Ադամ Սմիթի գնդասեղի գործարանը (գլուխ 2 ): Այժմ
կներկայացնենք աշխատանքի բաժանման ավելի Նոր տարբերակ’ Ֆորդի
ամենաառաջին հավաքման հարահոսը:
«Ինչպե՞ս էին հավաքման հիմնական գծերը ել բաղադրիչ մասերի
արտադրության ու մատակարարումների հոսքերը ներդաշնակ աշխատում:
Միայն շասսիի հավաքման համար ամեն օր ճիշտ տեղում եւ ճիշտ պահին
անհրաժեշտ էր ապահովել դրա յուրաքանչյուր բաղադրիչի 1 ՕՕՕ-ից 4 000
մաս. մի ձախողում, ել ամբողջ մեխանիզմը կանգ կառներ… Հսկիչները
պետք է իմանային, թ ե յուրաքանչյուր ժամում քանի բաղադրիչ էր արտադրվում
եւ քանիսը կար պահեստում: Երբ որեւէ բաղադրիչի պակասի վտանգ
էր նկատվում, պակասորդին հետետղը’ ավտոմոբիլային գործարաններում
հանրաճանաչ մի դեմք, անմիջապես հայտնվում էր «դեպքի վայրում»:
Հաշվիչներն ու ստուգողները նրան հաշվետու էին: Անձամբ ստուգելով որեւէ
չարագուշակ լուր, նա պատասխանատու վարպետին հանձնարարում էր շտկել
թերությունները: Օրական Երեք անգամ նա մեքենագիր հաշվետվություններ
էր ներկայացնում գործարանի հաշվարկային գրասենյակ, միաժամանակ
գրատախտակի վրա կավճով նշում գործարանի յուրաքանչյուր արտադրամասի
ցուցանիշը» :
Այսպիսի համակարգումն ինքնին հանգեցրեց արտադրողականության
ապշեցուցիչ աճի: Յուրաքանչյուր գործողության վերլուծությունն ու բաժանումը
ավելի փոքր բաղադրիչների, աշխատանքի անընդհատ հոսքը, որ
անցնում էր իրենց տեղում անշարժ կանգնած մարդկանց աոջեւով, աշխատանքի
անդադար, սակայն կառավարելի ընթացքը, այս բոլորի շնորհիվ
մեկ մեքենա հավաքելու համար պահանջվող ընդհանուր ժամանակը զարմանալիորեն
նվազեց: Միայն մի տարվա ընթացքում մեկ շարժիչ հավաքելու
համար պահանջվող ժամանակը 600 րոպեից նվազեց 226 րոպեի, շասսին


* Allan Nevins, «Ford, the Times, The Man, The Company» (New York,
Scribner s, 1954), p. 1507.

72

պատրաստելու համար’ 12 ժամ 28 րոպեից նվազեց մինչեւ 1 ժամ 33 րոպեի:
ժամանակը հաշվող աշխատողին հանձնարարված էր հետեւել 3 րոպե տեւող
հավաքմանը, որի ընթացքում բանվորները հավաքում էին ձողերն ու կափույրները’
մի պարզ գործողություն: Աշխատանքը բաժանված էր Երեք մասի,
եւ աշխատողների կեսը թողարկում էր նույնքան արտադրանք, որքան բոլորը
նախկինում:
Ինչպես ցույց է տալիս հավաքման հարահոսի օրինակը, տեխնոլոգիան,
որը ծավալարդյունք էր ապահովում, աշխատանքը վերածեց ռոբոտային
շարժումների: Աշխատանքի այսպիսի մասնատման փայլուն բացատրություն
է տրվում Harry Braverman, «L ab o r and Monopoly Capital» գրքում (New
York: Monthly Review Press, 1974):

73

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика