дома » Рефераты » ՀԱՐՈՒՍՏ, ԱՂՔԱՏ
Տղամարդկանց եւ կանանց վաստակները, 1984, լրիվ դրույքով, շուրջւոարյա աշխատողներ

ՀԱՐՈՒՍՏ, ԱՂՔԱՏ

Տնտեսագիտություն բոլորի համար:

Գլուխ 17. 2. ՀԱՐՈՒՍՏ, ԱՂՔԱՏ

Գլխավոր էջ Տնտեսագիտություն բոլորի համար:

Рефераты. Редкие книги.

4. MLM բիզնես սխեմա (մարքեթինգ պլան)(մաս 1):

Սկսենք աղքատներից, վկայակոչելով 1980-ական թվականներին չքավոր
համարվող ամերիկյան ընտանիքների մի քանի ցայտուն բնութագրիչները

208

• չքավորների գրեթե մեկ երրորդը սեւամորթ է,
• շուրջ կեսն այն ընտանիքների անդամներ են, որոնց գլխավորը կին է,
• մեկ տասներորդը 65 տարեկանից անց է,
• ընտանիքի գլխավորների կեսը չի աշխատում:
Սրանք, իհարկե, չքավորության սպառիչ պատճառները չեն, սակայն
պւստճառային գործոններ են: Նկատենք, որ այս բնութագրիչներն արտադրողականության
հետ գրեթե առնչություն չունեն: Որեւէ պատճառ չկա
կարծելու, թե սեւամորթների կամ կանանց ներզոր արտադրողականությունն
այնքան ցածր է, որ նրանք դատապարտված են ցածր եկամտի (այս հարցին
դեռ կանդրադառնանք): Բնավ էլ պարտադիր չէ, որ 65 կամ ավելի տարեկանները
ցածր արտադրողականություն ունենան: Սեր ամենանշանավոր
արվեստագետներից, քաղաքագետներից, իրավաբաններից ու պետական
գործիչներից շատերը 65-ն անց են: Իսկ գործազուրկի արտադրողականությունը,
իհարկե, զրո է, որովհետեւ աշխատանք չունի: Հետեւաբար,
անհրաժեշտ է չքավորության հարցն ավելի համապարփակ դիտարկել, քան
սահմանային արդյունավետությունն է: Ինչո՞ւ տնտեսությունը լրիվ զբաղվածություն
չի ապահովում: Ինչո՞ւ արտադրողականության տեղային տարբերություններ
կան: Ինչո՞ւ գոյություն ունի խտրականություն: Ինչո՞ւ չքավորության
«մանրէները» բազմանում են ետնախորշերում, որոնցից դուրս
պրծնելը դժվար է:
Այս գրքում փորձել ենք պատասխանել նման հարցերից մի քանիսին:
Անացածները տնտեսագետների հետաքրքրությունների ոլորտից դուրս են:
Ակնհայտ է, որ երբ ցանկանում ենք բացատրել չքավորության բոլոր
հիմնական պատճառները, լոկ սահմանային արտադրողականությունը բավարար
լինել չի կարող: Չքավորության պատճառը սոսկ անարղյունավետ
լինելը չէ: Հաճախ մարդն անարտադրողական է ֆիզիկական թերությունների
պատճառով:
Իսկ ի՞նչ կարելի է ասել եկամուտների սանդղակի հակադիր ծայրում
գտնվող 5 տոկոս ընտանիքների մասին, որոնք 78 ООО դոլարի տարեկան
եկամուտ ունեն’ միլիոնատերերի ամենավերին փաղանգը: Սահմանային
արտադրողականությունը կօգնի՞ բացատրել բարձր եկամուտները: Պարզ է,
որ ժառանգված հարստությունից ստացվող եկամուտը որեւէ առնչություն
չունի արտադրողականության հետ: Իսկ այն միլիոնատերե՞րը, որ իրենք
են վաստակել իրենց հարստությունը: Կարո՞ղ ենք արդյոք նրանց հարստությունը
բացատրել հասարակությանը բերած արդյունավետ նպաստով:
Ոչ լիովին: Ավանդական տնտեսագիտությունը հարստության կուտակումը
բացատրում է խնայողությամբ: Իհարկե, որոշ մարդիկ համեստ գումարներ
կուտակում են’ ծախսերից ձեռնպահ մնալով, բայց կարողություն չեն
Տնտեսագիտություն. . . 14

209

դիզում: Օրինակ, եթե սկսեք 100 000 դոլար նախնական գումարից (որը
շատ քիչ ընտանիքներ ունեն) եւ 10 տոկոսով ներդնեք’ շահատոկոսի
եկամտահարկ վճարելով, ապա մեկ միլիոն դոլար կուտակելու համար շատ
երկար ժամանակ կպահանջվի:
Այս ճանապարհով միլիոններ չես կուտակի: Հարստության երկու ճանապարհ
կա. մեկը’ ժառանգություն, որն այսօրվա հարուստների մոտավորապես
կեսի հարստության ակունքն է, եւ երկրորդը’ ակնթարթային:
Վերջինս նոր հարստությունների հիմնական աղբյուրն է, ինչպես նաեւ
հների գերակշիռ մասի սկզբնաղբյուրը: Ինչպե՞ս Է մարդ մի օրում հարստանում:
Ասենք, մի անգամ բախտը բերեց: Երկրորդ անգամ’ հազիվ թե:
Ֆինանսական հաստատությունների աշխատողները (որոնք, ի դեպ, հնարավոր
լավագույն մասնագետներն են) իրենց ներդրումներից սւոանում են
ոչ ավելի, քան բորսայական միջին ցուցանիշներն են:
Եթե բախտը վճռորոշ դեր ունի շահողին ընտրելու հարցում, ապա
շահումի չափն այլ կերպ է սահմանվում: Ենթադրենք, ինչ-որ գյուտարար
հաշվարկում Է, որ նոր արտոնագրված իրն արտադրելու համար գործարան
կառուցելն ու սարքավորելը կարժենա մեկ միլիոն դոլար: Արտադրանքը
վաճառվելու Է 300 000 դոլար շահույթ ապահովող գնով: Դրամատունը
ֆինանսավորում Է ձեռնարկը: Գործարանը կառուցվում Է, եւ ակնկալվող
300 000 դոլար շահույթը սաացվում: Եւ ահա գալիս Է ակնթարթային
հարստությունը: Երկրի կապիտալի շուկաներում գործարանի իրական արժեքն
Էական չէ: էականը ներդրումներից ստացվող շահույթի չափն է ռիսկի
նույն աստիճանի դեպքում: Եթե այդ չափը 10 տոկոս է, ապա գյուտարարի
գործարանն անմիջապես գնահատվում է 3 միլիոն դոլար, որովհետեւ այդ
գումարն է, որ 10 տոկոս շւսհութւսդրույքի դեպքում 300 000 դոլար է բերում:
Գյուտարարն այժմ 2 միլիոն դոլարի կարողություն ունի, ի բացառյալ
դրամատանն ունեցած իր մեկ միլիոն դոլար պարտքի: Նա ակնթարթորեն
միլիոնատեր է, որովհետեւ ֆինանսական շուկաները դրամացնում’ փողի
են վերածում նրա կապիտալի աճը, ինչը պայմանավորված չէ սահմանային
արտադրողականությամբ կամ խնայողությամբ:
Սեփականատիրական եկամտից վաստակած եկամտին անցնելով’ արտադրողականության
փաստարկը, ակնհայտորեն, ավելի պատշաճ է դառնում:
Օրինակ, որոշակի կապ կա շատ վաստակող իրավաբանների, օդաչուների,
արվեստագետների, հեռուստսւմ՚եկնաբանների եկամուտների եւ արդյունքի
մեջ ունեցած նրանց ավանդի միջել (թեկուզեւ մեզ դուր չգա այդ
ավանդը կամ ամոթալի համարենք, որ հասարակությունն այդքան բարձր
է գնահատում ռոք-աստղերի ավանդը, սակայն դա հիմք չէ ժխտելու հասարակությանը
շուկայական չափանիշներով նրանց բերած հսկայական նպաստը):
Բայց անգամ այստեղ պրոբլեմ կա: Այս եկամուտները մեծ են, քանի որ

210

—————

նման արտադրողական ունակություններ ձեռք բերելու ճանապարհին խոչընդոտներ
են ծագում: Իհարկե, ամեն ոք ռոք-ասաղ լինել չի կարող, բայց
շատերը կարող են իրավաբան, վիրաբույժ կամ պարզապես բարձր վարձատրվող
մասնագետ դառնալ, եթե այդ բնագավառներ մուտք գործելը
դժվար չլիներ: Այլ կերպ ասած, գոյություն ունեն ռասայական, գույքային,
արտոնագրային, մեկնարկային գումարի, թանկարժեք ուսուցման, սոցիա-
լւսկան-ավանդույթային խոչընդոտներ, որոնք որոշ անհատների համար
ստեղծում են ավելի բարձր եկամտի «ապաստան», քան նրանց արտադրողականությունը
թույլ կտար լայնարձակ շուկայում:
Հարցի մյուս կողմն էլ այն է, որ այդ խոչընդոտները նաեւ խտրականության
աղբյուր են, որն իջեցնում է նրանց եկամուտները, ում ազատ
շուկան կարող էր ավելի բարձր եկամուտ ապահովել: Ամենաակնհայտ
օրինակը սեւամորթներն են: Ըստ էության բոլոր բնագավառներում, միեւ-
նույն աշխատանքի դիմաց սեւամորթներն ավելի ցածր են վարձատրվում,
քան սպիտակամորթները: Իհարկե, այս փաստերն ինքնին խտրականության
առկայության ապացույցներ չեն: Աշխատավարձի տարբերակման կողմնակիցները
կարող են պնդել, որ սեւամորթների եւ սպիտակամորթների
արտադրողականությունը, իրոք, տարբեր է: Այդ դեպքում հարց է ծագում’
կա՞ արդյոք խտրականություն ավելի հիմնարար մակարդակով, օրինակ,
կրթության մատչելիության մեջ:
Ընդամենը մի քանի տարի առաջ դժվար չէր լինի վկայակոչել, որ
սեւամորթներին հետեւողականորեն խոչընդոտում էին ձեռք բերել հավասար
որակավորում կամ հավասար պայմաններով աշխատանք: Նրանց արտադրողականությունը
ցածր էր, որովհետեւ ստիպված էին հասարակության ամե-
նաստորին աշխատանքները կատարել, շատ համալսարանների դռներ նրանց
առջեւ փակ էին, նրանք զրկված էին բարձր վճարվող արհեստներով
զբաղվելու պատեհությունից եւ, պարզապես, իրենց իսկ անցյալ աղքատությամբ
դատապարտված էին կրթություն ստանալու համար անհրաժեշտ
փող չունենալ ու մրցունակ չլինել:
Այս պատկերն այժմ փոխվում է կարեւոր մի շարք տեսանկյուններից:
Սեւամորթների, հատկապես երիտասարդների, միջին վաստակն ավելի մոտ
է սպիտակամորթների վաստակին, քան նախկինում: 25-ից 44 տարեկան
սեւամորթ կանանց վաստակը նույնիսկ ավելի բարձր է, քան սպիտակա-
մորթներինը: Այս փոփոխություններն արդյունք են մի շարք մասնագի-
տությունների ու պաշտոնների հարցում սեւամորթների դեմ հարուցված
խոչընդոտների խիստ նվազման:
Խտրականության երկրորդ խոշոր դրսետրումը կանանց դեմ է: Հետեւյալ
աղյուսակը ներկայացնում է կանանց եւ տղամարդկանց համեմատական
վաստակները (լրիվ դրույքով շուրջտարյա աշխատանքի դիմաց): Աղյուսակից

211

■արզ է դառնում, որ զբաղվածության բոլոր բնագավառներում կանայք
էապես ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ: Այս տարբերության
մի մասը, թերեւս, բխում է նրանից, որ կանայք երեխա ունենալու եւ վաղ
հասակում խնամելու պատճառով ազատվում են աշխատանքից, սակայն,
կասկածից վեր է, որ վարձատրության’ «արտադրողականությամբ» պայմանավորված,
այս տարբերակումը լիովին չի բացատրում աղյուսակում նշված
վաստակների տարբերությունները:

Տղամարդկանց եւ կանանց վաստակները, 1984, լրիվ դրույքով, շուրջւոարյա աշխատողներ

Տղամարդկանց եւ կանանց վաստակները, 1984, լրիվ դրույքով,
շուրջւոարյա աշխատողներ

 

35 տարեկան կանանց եւ տղամարդկանց զբաղվածության վիճակագրական
տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ միջին միայնակ
կինն իր աշխատանքին է ւքնում եւս 31 տարի, ավելի եր^ար, քան իր
տղամարդ գործընկերը, իսկ միջին ամուսնացած կինն աշխատում է եւս 24
տարի: Երկրորդ, փաստերը ցույց են տալիս, որ ամուսնացած կանայք ավելի
քիչ են աշխատանք փոխում, քան տղամարդիկ (աշխատող կանանց շրջանում
սա կազմում է տարվա հաշվարկով 8,6 տոկոս, տղամարդկանց շրջանում’
11): Վերջապես, ԱՄՆ-ի առողջապահության նախարարության տվյալների
համաձայն, մեկ տարում, միջին հաշվով, կանայք միայն 5,3 օր են բացակայում
աշխատանքից, մի քանի տասնորդականով քիչ, քան տղամարդիկ:
Վերջին տարիներս մենք ականատես եղանք կանանց իրավահավասարության
առթիվ հուզումների, եւ այն տպավորությունն էր տիրում, թե
կանանց խտրականությունը վերանում է: Վիճակագրությունը, սակայն, չի

212

հաստատում այդ կարծիքը: 1939 թվականից ի վեր, կանանց եւ տղամարդկանց
(լրիվ դրույքով, շուրջտարյա աշխատողներ) աշխատավարձերի
հարաբերակցությունը 59 տոկոսից հասել է ընդամենը 64-ի:
Կփոխվի՞ այս վիճակը: «Կանանց ազատագրություն» շարժումը հավասար
աշխատանքի համար հավասար վարձատրություն, ինչպես նաեւ անկախ
սեռից, աշխատանքի հավասար իրավունքներ սահմանելու դատական մի
շարք «ճակատամարտեր» շահել է: Միգուցե սա սկիզբ դնի սեռային
ավանդական մեր պատկերացումների վերանայմանը:
Միացյալ Նահանգները շատ դանդաղաշարժ է եղել կանանց արհեստսւ-
վարժության եւ ընդհանուր զբաղվածության լայն հնարավորություններ
ընձեռելու մեջ: Օրինակ, ԱՄՆ-ում բժիշկների միայն 10 տոկոսն է կին,
մինչդեռ Գերմանիայում’ 20. իսկ էսՍՀԱ-ում’ 70 տոկոսը: Թերեւս, ավելի
զարմանալի Է, որ Շվեդիայում կռունկավարների 70 տոկոսը կանայք են,
մասնագիտություն, որը վւաստորեն, անծանոթ է ամերիկուհիներին: Սոցիալական
սանդղակի հակադիր եզրերի այս տոկոսները գրեթե կասկած չեն
թողնում, որ կանայք կարող են անհամեմատ ավելի շատ վաստակել, քան
ներկայումս, եթե վերացվեն խտրականության արգելքները:

213

,

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.

Свежие записи

Статистика



Яндекс.Метрика